29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին: Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչեւ պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:
Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջեւ կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է եւ առողջական խնդիրներ ունի եւ առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաեւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր եւ թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու:
Միհրան Պողոսյանը պայքարելու է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում: Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետն ընտրողներին նախապես բջջային հեռախոսներ է տալիս եւ պատվիրում դրանցով նկարել քվեարկած քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո ընտրողը եթե ցույց տա նկարածը, որ Մ. Պողոսյանին է ընտրել, այդ բջջային հեռախոսը կմնա իրեն:
Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը: Պողոսյանի գրասենյակից պատասխանեցին. «Բակային զրույցների» ձեւաչափի տեղեկությունները կամ մասնավոր բնույթի անհիմն ֆեյսբուքյան գրառումները գրասենյակը չի մեկնաբանում»:
«ՀԺ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել: Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին: Դժվար է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսումները, բայց դրանք վտանգավոր են: Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու: Արդյոք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ եթե կրկին նման սպասում է ձեւավորվել, նշանակում է դա արդյո՞ք, որ այն կիրականա: Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին:
Դրանցից առաջին եւ հիմնականը ղարաբաղյան բանակցությունների սառեցված վիճակն է: Նախորդ հոդվածում գրել էինք, որ բանակցային նոր գործընթաց սկսելուց առաջ կողմերի դիրքավորման այս միջանկյալ փուլը չի կարող երկար շարունակվել: Ու քանի որ, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ բանակցություններն ընդհատվել են ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի`կողմերին տված տարբեր խոստումների վրա, եզրակացրել էինք, որ ՌԴ նախագահն ի վերջո պետք է որեւէ քայլ ձեռնարկի:
Որեւէ նշան, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված է գործելու, առայժմ չկա: Ընդհակառակը`Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլնիկինը փետրվարի 10-ին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցի տողատակով, ըստ էության, կողմերին հորդորեց Վլադիմիր Վլադիմիրովիչից անիրական սպասելիքներ չունենալ, եւ հայտարարեց, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երեք պետություններն են, եւ ոչ թե ՌԴ-ն առանձին վերցրած:
Սա ՌԴ-ի կողմի որոշակի նահանջի եւ ձեռքերը լվանալու է նման, ինչն Ադրբեջանն կարող է օգտագործել որպես առիթ նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար:
Ադրբեջանը «արդարացումներ» է նախապատրաստում
Պատերազմի հնարավորության օգտին է խոսում նաեւ վերջին շրջանում սահմանային վիճակի լարումը, որը ռազմական փորձագետ-քաղաքագետների բնութագրմամբ շատ նման է ապրիլյան պատերազմից առաջ արձանագրված իրավիճակին: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմում կուտակումներ, զորքերի տեղաշարժ է տեղի ունենում: Բացի այդ, զինադադարի խախտումների ժամանակ օգտագործվող զինատեսակների տրամաչափն օր օրի մեծանում է, իսկ Դ-44 հրանոթի կիրառումը լուրջ մտահոգություն առաջացրեց»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված և կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետևաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:
Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը. «Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին և նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որևէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ: Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու և նրա հանձնարարությունները կատարելու գործով: Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին: ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ և այդպես ղեկավարել պետությունը:
Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները և համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են:
Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ:
Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաև Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա: Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաև դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:
Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա:
Այս մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի եւ իշխող ՀՀԿ-ի շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Արգամ Աբրահամյանից զատ այս մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու:
ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:
Հովիկ Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների եւ Ծառուկյանի լծակները բավական մեծ են:
Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչեւ ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:
Իշխանությունն այս մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին եւ Մուրադ Մուրադյանին, որոնք տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ ևս մեկ դաշինք ձևավորվեց՝ «Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։
Այստեղ պաշտպանության նախկին նախարարը, եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միևնույն է, չի կարող առանցք լինել։ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն՝ 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա։
Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել։ Նախ, նա վերջին պահին միայն միացավ։ Բացի այդ, «Ժառանգության» ամենաժողովրդական դեմքը՝ Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը և երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար։ Եվ ի վերջո, «ժառանգության» համակիրները խորապես տարակուսած են 2008-ի մարտի 1-ի ոճրագործության հետ առնչություններ ունեցած երկու նախկին նախարարների՝ Օսկանյանի և Օհանյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաշտեցման» կապակցությամբ, դա համարելով պայքարի և սեփական սկզբունքների հանդեպ դավաճանություն։
Այսինքն՝ Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» սույն դաշինքին միացել են հնարավորինս ամենաթույլ դիրքերով, իսկ դա նշանակում է, որ ազդեցությունը ներդաշինքային և ընտրական գործընթացների վրա մինիմում է լինելու, եթե առհասարակ լինի նման ազդեցություն։
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա վաղուց հայտարարել է, որ որպես իրենց միավորման առաջնորդ ընդունում է Սեյրան Օհանյանին։
Սեյրան Օհանյանը թերևս կցանկանար լինել սույն դաշինքի առաջնորդն ու առանցքը, ինչպես ի սկզբանե մտածված էր, սակայն պաշտպանության նախկին նախարարի կարճատև քաղաքական գործունեությանը բավարար է, որպեսզի և ինքը, և իր շրջապատը գիտակցեն, որ սա նրա տեղը չէ, և մեծ հաջողություններ սպասել չարժե։
Երեկ առավոտյան, մինչև սույն դաշինքային համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը, ասուլիս հրավիրեց Վիկտոր Դալլաքյանը։ Վերջինս առաջիններից մեկն էր, որ մեծ ոգևորությամբ էր ընդունել Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը և իր առաջին սկանդալային ասուլիսի ժամանակ շքեղ ակնարկներ էր անում Օհանյանի հետ համագործակցության, հետագա քաղաքական հաջողությունների մասին։ Արդյունքում՝ համագործակցության հուշագիր և այլն։
Դալլաքյանի հիասթափությունը, սակայն, նույնքան մեծ էր։ Նախորդ շաբաթվա վերջին արդեն պարզ էր, որ նա հետ է կանգնելու Սեյրան Օհանյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու մտադրությունից։ Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե պաշտպանության նախկին նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին։ Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում:
Համաձայնագրի ստորագրումից հետո Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի «վրա» մարդիկ էին դրված, որոնց հանձնարարված էր թույլ չտալ երկու նախկին նախարարների շփումը լրագրողների հետ: Բայց որքան էլ այդ անձինք Օհանյանին և Օսկանյանին հորդորում էին «սահմանսփակվել», միևնույն է, նրանք շարունակում էին հարցերին պատասխանել։ Սրա համար Սամվել Բաբայանի խիստ նկատողությանը կարժանանան բոլորը՝ և երկու նախարարները, որ ժամանակին չսահմանավւակվհցին, և երիտասարդները, որ լրագրողների ձեռքից Օհանյանին և Օսկանյանին ժամանակին չփախցրին»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը:
Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, թե Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից: Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ. Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաև Վիկտոր Դալլաքյանը: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ թե՛ Օսկանյանի, թե՛ Դալլաքյանի կուսակցությունից, բայց որևէ մեկի հետ կապվել չհաջողվեց: Նրանք բոլորը անհասանելի էին»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Լապշինի գործում խաչվում են միանգամից հինգ պետության, մեկ տնտեսական եւ մեկ ռազմական միություն, մեկ չճանաչված հանրապետություն, մեկ տարածքային հակամարտություն։ Լապշինը միաժամանակ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Բելառուսում Ադրբեջանի խնդրանքով ընդդեմ Հայաստանի։ Լապշինի ձերբակալումն ուղղակիորեն առնչվում է ԼՂ հակամարտությանը, դրա արդյունքում առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ-Բելառուս, ՌԴ– Բելառուս համագործակցության արդյունավետության հարցը, ՀԱՊԿ-ում ՀՀ եւ Բելառուսի դաշնակցության խնդիրը։ Նրա ձերբակալումն ու արտահանձնումը մեծապես կապ ունեն Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ներկայում գոյություն ունեցող չհայտարարված հակամարտության հետ, ինչպես նաեւ այս տարածաշրջանում Իսրայելի հետապնդած որոշակի նպատակների եւ այդ հարցում Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության հետեւանք է:
Աշխարհում ամեն օր տասնյակ մարդիկ խեղումների եւ հետապնդումների են ենթարկվում խոսքի ազատության կամ ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու պատճառով, բայց միայն եզակիներին է բախտ վիճակվում հայտնվել միջազգային մակարդակի խնդիրների եւ հարաբերությունների նման փաթեթի կենտրոնում։
Որքան էլ ցավալի է, Հայաստանն այս փաթեթի ամենաթույլ օղակն է։ Լապշինի հետ տեղի ունեցածը մեծ բան չէ վերոնշյալ երկրներից որեւէ մեկի համար, ավելի շուտ քաղաքական առուծախի եւ պայմանավորվածությունների առարկա է: Մինչդեռ Հայաստանի համար դա մեծ հարված Է, որ ընդգրկում Է ինչպես քարոզչական, այնպես էլ դիվանագիտական պարտություն, անկախ այն բանից, թե ինչպիսին են սույն գործի իրավական հանգամանքները։ Երեկ ամբողջ աշխարհով լուրը շրջանառվում էր հետեւյալ մեկնաբանությամբ՝ հայտնի բլոգերն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
ՀՀ ԱԳՆ-ն, Արցախի պետական կառույցները երեկ պնդում էին որ Լապշինի գործը հակադարձ նախադեպն է դառնալու։ Այսինքն ի հեճուկս սպասվածի, ամբողջ աշխարհից մեծ հոսք է սկսվելու դեպի Արցախ՝ քաղաքական գործիչներ, արվեստի մարդիկ եւ այլն: Նման վստահ հայտարարությունների համար պետք է նախ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունենալ։ Այսինքն համոզված լինել, որ դա միայն հայտարարություն չի մնա, այլ հետեւողականորեն կյանքի կկոչվի։ Ցավոք, լավատեսության հիմքեր չկան: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես այդպիսի նպատակ դրվել էր, սակայն մեծ անցուդարձի այդպես էլ ականատես չեղանք»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վերջինս ԱԻՆ տեղափոխվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Ավելի խորքային վերլուծությունները, թե Տոնոյանի նշանակումն ինչպիսի շրջադարձեր կբերի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, թողնում ենք մասնագետներին: Մեզ ավելի պարզ հարց է հետաքրքրում, օրինակ` ո՞վ է Տոնոյանին ԱԻ նախարար նշանակելու գաղափարի հեղինակը: Եթե վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջությամբ կատարում է իր գործառույթներն, ապա պետք է որ Տոնոյանի թեկնածությունը նա առաջարկած լինի, քանի որ սահմանադրությամբ նախարար նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Թվում է, սակայն, որ Կարեն Կարապետյանի կապը սույն նշանակման հետ սկսվում եւ ավարտվում է նախարարության աշխատակազմին ներկայացնելու արարողությամբ:
Եթե Կարեն Կարապետյանին ԱԻ նախարար առաջարկելու հնարավորություն տրվեր, դժվար թե նրա մտահորիզոնում Դավիթ Տոնոյանը հայտնվեր: Ավելի հավանական է, որ նրա ընտրությունը կկանգներ տեխնոկրատների իր շրջապատից եւս մեկի վրա, կամ գուցե իր հետ ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մեջ գտնվեր որեւէ արժանավոր:
Կարապետյանն անցյալ տարեվերջին ասուլիսներից մեկում խոսում էր Սերժ Սարգսյանի հետ իրենց աշխատանքի կառուցման եւ իր ունեցած ազատության որոշակի աստիճանի մասին: Որքան ժամանակն անցնում է, այնքան վարչապետի ազատություններն ավելի ու ավելի են սահմանափակվում եւ որոշումներ կայացնելու նրա շրջանակը գնալով սեղմվում է:
Ստացվում է, Սերժ Սարգսյանի հետ աշխատանքի կազմակերպման արդյունքում Կարեն Կարապետյանը չի կարող նախարար առաջարկել, չի կարող նույնիսկ վարչության պետին ուզած հանձնարարականը տալ: Չի կարող նաեւ տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարել: Այդ դեպքում` ինչ է կարող նա, ինչ ֆունկցիա է դրվել նրա վրա:
Կարեն Կարապետյանի վերջին գործողություններին հետեւելով կարելի է վստահաբար պնդել, որ նա կարող է ներդրումներ բերել Հայաստան: Այստեղ վարչապետին անսահմանափակ ազատություն է տրված: Մի խոսքով, վարչապետից ակնկալիքը մեկն է` ներդրումային բում, իսկ մնացած բոլոր հարցերը Սերժ Սարգսյանն անձամբ կկարգավորի:
Ամբողջ խնդիրը, սակայն այն է, որ Կարեն Կարապետյանը բավական ցավագին է տանում, երբ իրեն զրկում են որոշումներ կայացնելու իր օրինական իրավունքից: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից նա հեռացավ, քանի որ չուներ գործելու եւ որոշումներ կայացնելու ազատություն: Ասում են, վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ հատուկ հավաստիացել է, որ այս անգամ որոշակի ազատություններ է ունենալու, այսինքն՝ քաղաքապետ եղած ժամանակվա պատմությունը չի կրկնվելու:
Չի բացառվում, որ 2017-ի ընտրություններից հետո այդ շրջանակն այնքան սեղմվի, որ Կարեն Կարապետյանի ինքնասիրությունը թույլ չտա նրան շարունակել մնալ վարչապետի պաշտոնում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքով հանդես գալու հարցում:
Նույն աղբյուրները հայտնում են, թե իշխանությունները նրանց հասկացրել են, որ առաջադրվելու եւ իրենց դեմ պայքարելու դեպքում խնդիրներ կունենան այն առումով, որ իրավապահ մարմինները կսկսեն հիշել հատկապես Մհեր Սեդրակյանին, իսկ որդու սեփականաշնորհած օբյեկտներն էլ կարող են վերադարձվել:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մհեր Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, ավելին՝ նա նոր խորհրդի անդամ է: Իսկ ինչ վերաբերում է զգուշացումներին, ապա նա հերքեց, որ իրենք Սեդրակյաններին նման զգուշացում են արել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.