29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հոկտեմբերի 15-ի գիշերը կրակոցներ են հնչել ԿԸՀ շենքի մոտ: Կրակողը եղել է ոստիկանության ծառայող, որը որսորդական հրացանից կրակ է բացել Գևորգ Քոչար փողոցում վիճաբանող երիտասարդների ուղղությամբ: Ոստիկանությունից երեկ թերթի այս տեղեկությունը հաստատել են: Ասել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2.30-ի սահմաններում. նշված ժամին, նշված վայրում վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, ավելի ուշ դեպքի վայրում պարկուճներ են հայտնաբերվել: Կրակ բացած ոստիկանը, որի անձնական տվյալները գաղտնի են պահվում, դեպքի մասին զեկուցագիր է ներկայացրել, որում նշել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է երիտասարդների ուղղությամբ` նրանց վեճը դադարացնելու նպատակով: Տեղի ունեցածի վերաբերյալ այժմ քննություն է ընթանում, հրացանն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Թերթը գրել է,որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի ծածուկ այցելել է ՀՀ կառավարություն: «Նա գործադիր է գնացել իր «Ֆոլցվագեն Ֆաետոնով» եւ ներս է մտել շենքի հետեւի՝ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված մուտքով: Հովսեփյանը սովորաբար գործադիր է գնում ոտքով` կառավարության նիստերին մասնակցելու համար, ներս է մտնում կենտրոնական մուտքից: Արդեն երկար ժամանակ է` գլխավոր դատախազության եւ կառավարության հարաբերությունները սրված են, ու Հովսեփյանը ցուցադրաբար նիստերին չի մասնակցում: Այդ օրը նա կառավարություն է եկել նիստից հետո: Իսկ նիստին մասնակցել է նրա տեղակալը՝ Արամ Թամազյւսնը: Վերջինս և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նիստից հետո նույնպես մնացել են շենքում:
Մեր տեղեկություններով, վարչապետի մոտ տեղի է ունեցել «ռազբորկա», որին մասնակցել են Հովսեփյանը, նրա տեղակալը և Թովմասյանը»,- հավելում է թերթը:
Թերթը գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմոնյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնը, անդամագրվել է ՀՀԿ-ին: «Ըստ թերթի աղբյուրների` տիկին Սողոմոնյանը ընդգրկվելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը երեկ հաստատեց, որ ՎՊ նախագահի կինը ՀՀԿ անդամ է դարձել:
Ինչ վերաբերում է Սողոմոնյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, Շարմազանովն ասաց, թե այդ մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ նախընտրական ցուցակը դեռ չի քննարկվել: «Ուշագրավ է, որ նախկին կոմսոմոլ Իշխան Զաքարյանը, որ հետագայում դարձավ կարկառուն ԲՀԿ-ական` համարվելով Ռ. Քոչարյանի մարդը ու խորհրդարան մտավ ԲՀԿ համամասնական ցուցակով, ընտանիքով, ՀՀԿ-ականանում է: Ճիշտ է, ինքը Զաքարյանը ՀՀԿ անդամ չէ, բայց հիմա էլ համարվում է Սերժ Սարգսյանի մարդը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է , որ հոկտեմբերի 21-ին լրանում է ժամկետը, երբ Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պետք է լուծի ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների խնդիրը։ Հոկտեմբերի 22–ից արդեն 158 հոգին կարող են աշխատանքի չներկայանալ:
«ՀԱԷԿ–ի աշխատակիցները ազատման դիմումներ ներկայացրել էին սեպտեմբերի 20–ին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ազատման դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծարված։ Մեր տեղեկություններով, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ–ի տնօրինությանը ներքին կարգով զգուշացրել է, որ եթե աշխատակազմի խնդիրը չլուծվի, ապա ատոմակայանի վերագործարկումը կարող է արգելվել՝ անհրաժեշտ մասնագետների բացակայության հիմնավորմամբ։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը թերթին ասել է, որ ստեղծված իրավիճակի լուծման առնչությամբ ոչ մի նորություն չունի։ Նա հերքել է ՀԱԷԿ-ը չվերագործարկելու մասին լուրերը եւ ասել, որ աշխատանքներն այնպես են գնում, որ հնարավոր է ՀԱԷԿ–ը նախատեսվածից շուտ գործարկեն։ ՀԱԷԿ–ի պլանային վերագործարկումը նախատեսված է հոկտեմբերի 27–ին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը դատական վերջին նիստի ընթացքում, ի հեճուկս տարածված լուրերի, իրեն մեղավոր չի ճանաչել եւ մեղադրանքը չի ընդունել:
«Այս մասին մեր թղթակցին ասել է Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, նշելով, որ պաշպանական կողմի կարծիքով, վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր), որ նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, ապօրինի է: Նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված) սահմանվում է տուգանքից մինչեւ 2 տարվա ազատազրկում, եւ հնարավոր էր Տեր-Պողոսյանի նկատմամբ համաներման կիրառում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ վաղվանից մինչե հեկտեմբերի 21-ը Հայաստանի ողջ տարածքում կանցկացվի մարդահամար: «Մեր տեղեկություններով, իշխանությունները որոշել են, անկախ մարդահամարի արդյունքներից, ՀՀ բնակչության թիվը հայտարարել 3 մլն եւ ավելի: ԱՎԾ-ի պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում առկա բնակչության թիվը 2008-ին 3 միլիոնից մի փոքր պակաս է եղել, իսկ 2009-ին դարձել է 3 մլն 35 հազար: Մինչդեռ, նույնիսկ պաշտոնական տվյալներով 2008-ին եւ դրանից հետո Հայաստանից մի քանի տասնյակ հազար մարդ է արտագաղթել»,- գրում է «Հայակական ժամանակ»-ը:
Երեկ ՀՀ վերաքննիչ քչեական դատարանում ավարտվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կազմակերպված ավազակային հարձակման գործով դատավարությունը: Այս գործով գործարար Արա Կարապետյանին և նախկին ոստիկան Արմեն Նիկողոսյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Մնացած ութ ամբաստանյալները դատապարտվել էին 14-ից ութուկես տարվա ազատազրկման: Կարապետյանը վերաքննիչից պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը և գործն ուղարկել լրացուցիչ քննության: Երեկվա դատական նիստում գործարարը և նրա փաստաբանները շարունակեցին միջնորդություններ ներկայացնել, սակայն դրանք մերժեց վերաքննիչ քրեական դատարանի եռյակը: Այնուհետ եռյակը հայտարարեց վերջնական որոշում կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ հեռանալու մասին: Որոշումը կհրապարակեն հոկտեմբերի 10-ին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ երկու ամսով երկարացրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը:
Տիգրանն անազատության մեջ է օգոստոսի 9-ից: Այդ օրը ոստիկանները հարձակվել էին նրա և Կոնգրեսի ևս 6 ակտիվիստների վրա, ապա բերման ենթարկել ոստիկանություն: Առաքելյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը:
«Հայկական ժամանակ» թերթն է գրում այս մասին:
Բանդայի գործով հոկտեմբերի 1–ին կալանավորվել է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի կրտսեր որդին՝ Անդրանիկ Հակոբյանը, ով շուրջ մեկ շաբաթ պահվում էր Աբովյանի ոստիկանությունում։ Այս մասին թերթին հայտնել է գործարարը, ում խոսքով, մեղադրանքը կապված է թմրանյութերի ապօրինի պահման հետ։ Ս.Հակոբյանի ավագ որդին՝ Արտյուշ Հակոբյանը, կալանավորված է և մեղադրվում է Երևանում գործող հայտնի բանդան ձևավորելու և առաջնորդելու մեջ։
Կալանավորված է նաև Արտյուշ Հակոբյանի կինը՝ Մարինա Գեորգաձեն։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ, վերջինս հետախուզվել է Վրաստանի իրավապահների կողմից, քանի որ խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ ՀՀ իրավապահները Գեորգաձեի կալանավորման մասին արդեն իսկ ծանուցել են վրաց իրավապահներին։ Ավելի վաղ Ս.Հակոբյանը թերթին ասել էր, թե իր որդիների և հարսի նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է, և որ այսօր Հայաստանը բռնապետական երկիր է։
Թերթը զրուցել է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հետ, ում որդին` Արտուշա Հակոբյանը կասկածվում է վնասազերծված բանդայի գործով: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
Ասում են, որ բանդայում իրականում պաշտոնյաների որդիներ են եղել: Դուք տեղյա՞կ չեք, թե ում մասին է խոսքը:
Չէ, ես որտեղի՞ց իմանամ: Ախր, ու՞մ մասին ասեմ, ո՞ր պաշտոնյայի մասին ասեմ: Մի պաշտոնյա բարեկամ ունենք, մեզ չի ընդառաջում: Այսինքն, ճիշտը առաջ չի տանում, ճիշտը չի մեկնաբանում: Ես ուրիշների հետ ի՞նչ գործ ունեմ: Ես չգիտեմ, բայց լսել եմ, որ պաշտոնյաների տղաներ կային:
Ո՞վ է ձեր պաշտոնյա բարեկամը:
Ալիկ Սարգսյանը:
Ի՞նչ բարեկամ է:
Հորեղբորս տղայի մորաքրոջ տղան է:
Դիմե՞լ եք նրան:
Ես կարամ իրան դիմեմ, ես իրան կարող եմ մոտիկանա՞լ, չեմ կարող, ո՞վ կմիացնի ինձ իրա հետ: Ախր իմ տղան ոչ մի կապ չունի: Տարել են, ասում են` դու ես եղել: Բայց էդ մարդը աշխատող մարդ է, ոչ մի բանի կարիք չունի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.