29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ռուսերեն է ստորագրել Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հղած նամակը։ Կաթողիկոսը սեփական ձեռքով գրել է նամակի ներքո՝ Гарегин II։ Նամակի տեքստն էլ, իհարկե, ռուսերեն է, բայց սա իրերի դրությունը չի փոխում, որովհետև անձի ինքնագիրը թարգմանության ենթակա չէ։
Թերթը գրում է, որ ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է։ «Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի։ Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը։ Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին հարցրինք, թե ինչ է նշանակում այս ամենը, նա պատասխանեց. «Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ համապատասխան արձագանք կտանք»։ Տարօրինակ չէ՞, որ արդեն որերորդ ԲՀԿ-ականն է բերման ենթարկվում թմրանյութեր պահելու կասկածանքով, ստացվում է, որ ԲՀԿ-ում բազմաթիվ թմրամոլներ կամ թմրամիջոցների իրացմամբ զբաղվողնե՞ր կան՝ մեր հարցին Մհերյանը արձագանքեց. «Ամեն դեպքում, այո, որոշակի այդպիսի զուգադիպություններ մենք տեսնում ենք։ Այս պահին դեռ վաղ է հետեւություններ անել, բայց մենք ուշադիր հետեւում ենք, եւ երբ պատկերը կամբողջանա, կվերլուծենք, անպայման մեր եզրակացությունը կհայտնենք»։ Ըստ Մհերյանի, իրենք սպասում են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱՄԷ-ից վերադարձին։ Ծառուկյանը ՀՀ-ում կլինի, ըստ ամենայնի, այսօր։ Այս օրերին տեղեկություններ են շրջում նաեւ, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա, ու վերջինս ստիպված հեռացել է երկրից. նա գտնվում է Չինաստանում։ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մեր զրույցում հաստատեց, որ Գասպարյանը Չինաստանում է, բայցեւ հավելեց, թե տեղեկություն չունի, որ նրա հանդեպ եւս ճնշումներ կան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հնարավոր է՝ առաջիկայում որոշում կայացվի մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր–Պողոսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին։ Նա տառապում է աղիքային անանցանելիությամբ։
Ինչպես երեկ մեր թղթակցին փոխանցել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի բանտարկյալին հետազոտում են տեղի բժիշկները։ «Ստուգում են, թե ինչքանով է բարդացած։ Բժիշկների հետազոտությունից հետո պարզ կլինի՝ կտեղափոխե՞ն այլ հիվանդանոց, թե՝ ոչ։ Բայց խնդիրը լուրջ է, և այդ հետազոտությունից հետո մենք կխնդրենք՝ նրան այլ հիվանդանոց տեղափոխել»,– մեր թղթակցին ասել է փաստաբանը։ Նկատենք, որ դեկտեմբերի 17-ին լրանում է ժամկետը, երբ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է բողոքարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին։ Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կասի՝ բողոքով դիմելո՞ւ են Վերաքննիչ դատարան, թե՝ ոչ։ Երեկ նա ասաց, որ որոշվել է առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնել։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո երեկ համանախագահները հրաժարվել են լրագրողների հարցերին պատասխանել: «Ես ընդամենը կես րոպե ունեմ, որ ձեզ ասեմ` մենք արդեն ուշանում ենք ձեր նախագահի հետ հադիպումից: Մենք այսօր արդեն հանդիպեցինք ձեր նախարարի հետ: Վաղը պատրաստվում ենք հատել սահմանը Ղարաբաղի վերևի մասից, իսկ վաղը չէ մյուս օրը կհանդիպենք նախագահ Ալիևի հետ»,- ասել է Ֆասիեն: Ապա ներկայացնելով Ֆորին` Ֆասիեն ընդգծել է, որ նա «չքնաղ մորուքավոր մարդ է», և իրենք միասին վաղուց արդեն աշխատել են, ինչը նշանակում է, որ դեսպան Ժակ Ֆորը շատ փորձառու մարդ է:
Թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվում էին որեւէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու: «Մեր աղբյուրները, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլեւ Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»,- գրել է «Հայկական ժամանակը» եւ հավելել, որ երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ: ԲՀԿ ղեկավարը, թերեւս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական: Թերթի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. Նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ»:
Թերթը գրում է, որ երեկ լուր ստացվեց, թե նախորդ օրը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջին դեմքերի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին։ «ԲՀԿ-ից երեկ այս կապակցությամբ որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ ԲՀԿ-ականները հրաժարվել են հերքող կամ հաստատող որեւէ մեկնաբանություն անել։ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ մեր թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Չեմ բացառում։ Ձեր տեղեկությունը կարող է լինել եւ հավաստի, բայց նման հարց ՀՀԿ խորհրդում դեռեւս չի քննարկվել»: Սահակյանը ասել է նաեւ, որ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակով մասնակցելը չի բացառում այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Նոյեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհին գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածում: Հայտնի է, որ ակումբի հաճախորդներից երկուսը գազային ատրճանակներով սպառնացել են պարուհիներին և ստիպել պարել իրենց համար: Արդեն կեսգիշերին պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում նրանք հանել են ակումբից և հարկադրել, որ շարունակի պարել մայրուղում: Հենց այդ ժամանակ էլ կրակոց է հնչել: Տուժողներ չկան, գազային ատրճանակից կրակ է բացվել դեպի օդ: Դեպքի կապակցությամբ արդեն բերման են ենթարկել 39-ամյա արտաշատցի Արթուր Բլբուլյանին: Ոստիկանության քննչական վարչության Մասիսի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի մոտակայքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ էր ստացել «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն, 37-ամյա Հ.Հովակիմյանը: Երևան տեղափոխվելու ճանապարհին նա մահացել էր:
Թերթը գրում է, որ Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսված ստուգումները: Համբարձումյանը երեկ թերթին հայտնել է, որ որեւէ խախտում չի արձանագրվել:
«Մեր թղթակցի հարցին , թե՝ հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերի շրջանակներում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի և վերադարձնի իրենից գողացած 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կամ վճարի գումարը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ- ում երկու քրգործ կա հարուցված Համբարձումյանի հայտարարությունների հիման վրա. առաջինով գործարար կինը Սյունիքի մարզպետին մեղադրում է իր գույքը գողանալու, իսկ երկրորդով՝ «Մարիոթ» հյուրանոցում իրեն ծեծի ենթարկելու համար»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում գտնվելու վայրը տեւական ժամանակ համարվում է անհայտ, առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան: «Այս մասին թերթին ասել է Բաբայանի որդին. «Կգա մի քանի օրվա մեջ»,- ասել է Անդրանիկ Բաբայանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ իրենց բնակարանն է՞լ է գրավի տակ, Բաբայանի որդին արձագանքել է. «Մենք պրոբլեմ չունենք»:
Ըստ լուրերի` ԼՂՀ նախկին հրամանատարը տարբեր բանկերում գրավ է դրել իր ծանոթներից ոմանց, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն ու անհետացել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթին տված հարցազրույցի ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանին զանգահարել և զեկուցել են, որ բացահայտել են նախորդ գիշերը Էրեբունի վարչական շրջանում «Վալենտին» տաքսի ծառայության աշխատակցի սպանության գործը: Լսելով այդ լուրը` Գասպարյանն ասել է. «Ապրեք, չեմպիոններ եք: Հինգ եք ստանում»: Խոսքը նոյեմբերի լույս 17-ի գիշերը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցածի մասին է: Ըստ ոստիկանության, Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված մի երիտասարդ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Պարզվել է` Երևանի Խաղաղ Դոն փողոցի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանն է: Դատաբժշկի եզրակացության համաձայն` նա կտրող-ծակող վնասվածքներ է ստացել աջ ծնկի և ազդրի մասերում: Գալուստ Մելքոնյանը աշխատում էր «Վալենտին» տաքսի ծառայությունում` որպես վարորդ: Թեև աստիկանապետին զեկուցել են գործը բացահայտելու մասին, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.