29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Թերթը գրում է, ոչ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» — «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բանակցություններում քննարկվող կարեւորագույն հարցը վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին: «Մեր աղբյուրները պնդում են, ահա, որ «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Մեր աղբյուրների հաղորդմամբ, «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետեւ համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դեպքում, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում եւ առաջին տասնյակում: Երկու տեղ` առաջին եւ երեք տեղ` երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում Աժ չեն անցնում, նախագահական ընտրություններում Րաֆֆիին սատարելու պայմանը ջրվում է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թեթրը գրում է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր մտադիր են վաղը «Էրեբունի» հյուրանացում համաժողով հրավիրել՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: «Հրավիրված են նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Փետրվարի 6-ին մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանում, ինչպես հիշեցնում է թերթը, քննարկման է դրվելու Դաշնակցության եւ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերացնել մեծամասնական ընտրակարգը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, ոչ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել եւ որոշվել է ապագա ԱԺ քարտեզը՝ ըստ ուժերի հարաբերակցության, որոշվել է, որ ՀՀԿ-ն պետք է ունենա 67 մանդատ:
«Սա համամասնականի եւ մեծամասնականի համագումարում: ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է տալ 30 մանդատ, ՕԵԿ-ին՝ 6: Ընդդիմությանը Սերժ Սարգսյանը պատրաստվում է զիջել 28 մանդատ: Սա, կրկնում ենք, Սերժ Սարգսյանի թիմում գծված եւ նրա համար ցանկալի քարտեզն է: Իշխանության ներսում էլ, սակայն, հասկանում են, որ այդպիսի բաժանումը ոչ իրատեսական է, եւ ապագա խորհրդարանը նույնիսկ լայնամասշտաբ կեղծիքներով նման տեսք ունենալ չի կարող:
Խորհրդարանի այսօրինակ քարտեզագրումը, ըստ այդմ, ընդամենը սեւ սրտի մխիթարանք է Սերժ Սարգսյանի թիմի համար»:
Թերթը գրում է, որ արդեն երկու շաբաթ է` ինչ-որ մարդիկ, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի անունից, Գյումրիի Երեւանյան խճուղի թաղամասում 150 դոլար արժողությամբ ալեհավաքներ են բաժանում` Շիրակի մարզում հայտնել են նույն թաղամասի բնակիչները: «Աղջիկ ջան, մե ջահելմ էկավ մեր տուն, ըսավ` անտենա կուտանք, բայց պտի գրանցվես ԲՀԿ կուսակցությանը, քեզի հատուկ անդամատոմս կուտանք, ըդիկ կպահես եւ միշտ կօգտվիս մեր օգնություններից: Ինչքան գիտեմ` Սամվել Բալասանյանը գարեջուր կարտադրե, ոչ թե անտենա,ուրդից ըդքան փող էդոնց»,- բողոքելէ բնակիչներից մեկը եւ ընդգծել, որ ալեհավաք բաժանող «ջահելը» ներկայացել է որպես Բալասանյանի գրասենյակի անդամ, որին հենց ինքն է ուղարկել:
«Ի դեպ, մեր թղթակիցը երեկ այդպես էլ չի կարողացել Ս. Բալասանյանից մեկնաբանություն ստանալ: Զանգահարել է նրան` բջջային հեռախոսով: Վերջինս նորմալ անցել է բարեւ- բարլուսի փուլը, իսկ երբ տեղեկացել է, որ զանգահարողը «ՀԺ»-ի թղզթակից է, սկսել է անկապ «ալո, ալո» անել` իբր չի լսում: Ու անջատել հեռախոսը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ընտրությունների գործընթացը թափանցիկ եւ օրինական դարձնելու համար ընդհանուր պլատֆորմի ստեղծման Հայ ազգային կոնգրեսի պատրաստակամությանը երեկ արձագանքել են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
«ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտնեց, որ գոնե այս պահին ռեալ չի համարում նման համագործակցությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Քանի դեռ մանրամասնեցված չէ, թե ինչի մասին է խոսքը, մենք առայժմ ձեռնպահ կմնանք այդ մասին խոսել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ռուսատանահայ գործարար Արա Աբրահամյանը ՌԴ–ում կայացած խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 4–ին Մոսկվայում չի եղել. Դրանից մեկ կամ երկու շաբաթ առաջ մեկնել է ԱՄՆ։ Մեր ունեցած տեղեկությունը չհերքեց Աբրահամյանի Մոսկվայում գտնվող օգնականը՝ Սոֆյան։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել նաև տեղեկություններն այն մասին, որ Աբրահամյանը որոշակի դժվարություններ ունի Մոսկվայում և դրա պատճառով է մեկնել Միացյալ Նահանգներ։ «Այստեղ հեռախոսազրույցները ձայնագրվում են, և ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել»,– ասել է նա։ Օգանականը պարզաբանել է միայն, որ Աբրահամյանը Մոսկվա կվերադառնա միայն Ամանորից հետո։» Փաստորեն, դեկտեմբերի 21–ին նա Մոսկվայում չի լինելու, իսկ այդ օրը նշանակված է«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական ճաշկերույթը, որի ընթացքում ռուսաստանահայ գործարարները նվիրատվություններ են անում հիմնադրամին։
Թերթը գրում է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովի դահլիճում շարիկ գլորելու համար կարգապահապան տույժի չի ենթարկվել: Այս մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք պարոն Մովսիսյանի հետ ունեցել ենք զրույց, եւ ապագայում նման դեպքերը բացառելու ենք»,- ասել է վարչապետը: «Ուղղակի զրույց է եղել` առանց կարգապահական տույժի՞»,- հարցրել է «ՀԺ»-ի թղթակիցը: «Այո»,- անվրդով պատասխանել է վարչապետը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի երեկվա ջերմագին ողջույնը ցնցեց անգամ ՀՀԿ–ական պատգամավորներին։ «Արմենից չէի սպասում»,- ասաց նրանցից մեկը։
«Արմեն Մարտիրոսյանը կանգնած էր մի խումբ պատգամավորների հետ, երբ մոտեցավ Շմայսը. այս երկու պատգամավորները, որ անցյալ շաբաթ ԱԺ նիստերի դահլիճում իրար «հայվան» անվանեցին, որից հետո Շմայսը սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, երեկ իրար ձեռքով բարեւեցին, Մարտիրոսյանը լայն ժպիտը դեմքին Շմայսին հարցրեց՝ ո՞նց ես, Շմայսն էլ, լայն ժպիտը դեմքին, պատասխանեց՝ լավ եմ, դու ո՞նց ես։ Հետաքրքիր է, որ նույն Արմեն Մարտիրոսյանը տեւական ժամանակ է «ՀԺ» թղթակիցներին չի բարեւում եւ նրանց հետ չի խոսում այն պատճառով, որ իրեն տհաճ նյութ է տպագրվել մեր թերթում։ Իսկ Շմայսին շատ ջերմ ողջունեց իրեն հրապարակայնորեն հայհոյելուց հետո։ Երեկ, երբ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ նորմա՞լ է, որ Շմայսի այդ պահվածքից հետո Արմենը նրան այդպես բարեւեց, պատգամավորը պատասխանեց. «Արմենի հետ պարզեք, ես տղամարդկային հարաբերությունների գիտակ չեմ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Երեկ հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալներ անցնում են ևս երեք հոգի։ Նրանք են՝ Ստեփան Կարախանյան, Արա Լևոնյան և Սամվել Մախմուրյան։
Երեքն էլ ՃՈ նախկին աշխատակիցներ են, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Արդեն հայտնել ենք, որ ՀՔԾ-ն ավարտել է Մ. Օհանյանի վերաբերյալ քր. գործի նախաքննությունը։ Քննիչ Տ. Թամամյանը երեկ հայտնեց, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան։ Իսկ մինչ այդ գործի նյութերին է ծանոթանում Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը, որն այսօր արդեն հանդես կգա միջնորդությամբ։ Ի դեպ, Վասակյանը երեկ հայտնեց, որ օրերս Օհանյանը պետբյուջե է փոխանցել 57 միլիոն դրամ։ Փաստաբանի խոսքով, դա չի նշանակում, որ Օհանյանը իրեն մեղավոր է ճանաչում։ «Ուղղակի պատվի հարց է։ Դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարված մարմնում»,– ասաց Վասակյանը։ Ի պատասխան հարցին, թե որտեղից Մարգար Օհանյանին այդքան գումար, փաստաբանն ասաց, որ փողը հավաքել են Օհանյանի հարազատներն ու ընկերները։
Երեկ երեկոյան Տաշիր քաղաքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարարպետյանի մոր՝ 70-ամյա Ամալյա Կարապետյանի հոգեհանգիստը։ Տաշիր էին մեկնել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԿԲ նախագահը, դեսպաններ, պատգամավորներ։ Կարապետյանի մոր հոգեհանգստին ներկա չի եղել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեր տեղեկություններով, նա ցավակցական հեռագիր է ուղարկել Կարեն Կարապետյանին, նաև՝ ծաղկեպսակ։ Հնարավոր է, որ վարչապետը Տաշիր մեկնի այսօր՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.