29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայկական ժամանակ-ը գրում է, որ այն, որ Սերժ Աարգսյանը մինչեւ երեկ երեկոյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր չէր ստորագրել, նշանակում է, որ ընտրությունները ամենաշատը կարող են նշանակվել մայիսի 2-ին: «Աժ ընտրությունները կարող էին տեղի ունենալ ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բայց ամեն օրվա հետ այդ ժամկետը սեղմվում է, որովհետեւ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը պետք է ստորագրվի ոչ ուշ, քան քվեարկությունից 70 օր առաջ: Եթե իշխանությունները վերջնականապես որոշել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել, ապա համապատասխան հրամանագիրը պետք է ստորագրվի առաջիկա 4 օրերին, փետրվարի 26-ից ոչ ուշ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ հետաքրքրվել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում արդյոք առաջադրվելո՞ւ է մեծամասնական ընտրակարգով: Հովհաննիսյանը պատասխանել է:
— Որոշում չկա: Մենք պիտի ամեն ինչ անենք` թեկուզ Ազգային ժողովում արտահերթ քննարկման միջոցով համամասնականի հարցը լուծել տալու, որովհետեւ դա բխում է համապատեկան շահերից: Մենք մեծամասնականի դեմ բան չունենք, ես ծնվել եմ այն երկրում, որտեղ մեծամասնական համակարգ է: Բայց մեզ մոտ մեծամասնականը ծածկագիր է ֆեոդալականի, ստրկատիրական համակարգի, եւ մենք պետք է այդ նույնացումը մերժենք:
Այսինքն` եթե արդյունքի չհասնեք, չի՞ բացառվում, որ մեծամասնականով կառաջադրվեք թե դուք, թե ձեր մյուս կուսակից ընկերները:
— Կյանքում ոչ մի բան չի բացառվում, բայց նախընտրելի է, որ չհասնենք այդ որոշմանը:
Իսկ «Ազատ դեմոկրատների հետ» դաշինքի հարցում որեւէ նորություն կա՞:
— «Ժառանգությունը» կգումարի իր համագումարը մարտի 2-ին, եւ հիմանական ուղենիշները այնտեղ կհայտարարվեն:
Թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը, որի ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարությունից գրություն է ստացել, համաձայն որի` կուսակցությունն ունի նոր ատենապետ: «Արդարադատության նախարարությունը նման տիտղոս է շնորհել Գեւորգ Պերկուպերկյանին: Սա նման է մի իրավիճակի, երբ կառավարությունը որեւէ մեկին որեւէ կուսակցության նախագահ նշանակի»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ 2007 թվականից Հայաստանում ավտոմեքենանաների, այսպես կոչված, «գոլդ» պետհամարանիշները տրամադրվում են աճուրդով: «ՀՀ ոստիկանությունը որոշել է վերացնել այս կարգը եւ «գոլդ» համարների համար սահմանել հաստատագրված վճարներ: Նայած «գոլդ»-ության աստիճանին, մեկ պետհամարանիշի գինը կլինի նվազագույնը 120 հազար դրամ, առավելագույնը` 5 միլիոն դրամ: Իր այս առաջարկը ոստիկանությունը քննարկման կներկայացնի այսօրվա կառավարության նիստին: Ըստ ոստիկանության հիմնավորումների, աճուրդները ձեռնտու չեն, քանի որ դրանցով պետհամարանիշների ձեռքբերումը երկարատեւ գործընթաց է, եւ գնորդները ստիպված են լինում մինչ «գոլդ» պետհամարանիշներ ձեռք բերելը երկար ժամանակ երթեւեկել հասարակ մահկանացուների համար նախատեսված սովորական պետհամարանիշներով մեքենաներով: Իսկ դա, ինչպես հասկանում եք, անթույլատրելի երեւույթ է: Կառավարությունը եւ ոստիկանությունը պետք է ամեն ինչ անենք «գոլդ» համարանիշների սիրահար խավի համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու համար»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծես վճռական է տրամադրված հեթանոս Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու հարցում:
«Նախարարը օրերս նման ցանկություն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում: Սոցիալական այդ ցանցի իր ընկերներին առաջարկել էր միանալ եւ մի ընդհանուր գրությամբ` համապատասխան ստորագրություններով, դիմել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` պահանջելով Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը:
Երեկ փորձեցինք պարզել Արմեն Աշոտյանը կոչից գործի անցե՞լ է, եւ ի՞նչ արձագանք է գտել նրա հայտարարությունը: Աշոտյանը մամուլի քարտուղարի միջոցով փոխանցեց միայն, որ իր կոչը մեծ արձագանք է գտել հատկապես երիտասարդների եւ ուսանողների շրջանում: Հենց նրանք էլ ստորագրահավաք են սկսել, որի ավարտին նրանց կմիանա նաեւ նախ նախարար Արմեն Աշոտյանը, եւ կդիմեն Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը արձագանքել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կոչին` դարձյալ ֆեյսբուքյան իր էջում: Դեսպան Քեյթի Լիչի, մեկնաբանելով Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Հայաստան վերադարձնելու ցանկությունը, գրել է. «Բրիտանական թանգարանն, իրավամբ, պատկանում է աշխարհին. ամեն տարի մոտ 6 մլն այցելու անվճար մուտք ունի այնտեղ, եւ երկար տարիներ հնարավորինս տրամադրել է իր եզակի նմուշները` աշխարհով մեկ ցուցադրելու համար: Հրաշալի կլինի եթե փոխանակման այդպիսի ծրագիր իրականացվի Բրիտանական թանգարանի ու Հայաստանի պատմության պետական թանգարանի միջեւ»: Դեսպանն այսպիսով, փաստորեն, ակնարկել է արձանը ոչ թե վերադարձնելու, այլ` ժամանակավոր ցուցադրության ուղարկելու հնարավորության մասին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը երեկ այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին եւ չի ասել` մասնակցելո՞ւ է արդյոք թափուր պաշտոնի հայտարարած մրցույթին: «Նշենք, որ մրցույթը կայանալու է մարտի 13-ին, իսկ Սերգո Երցյանն արդեն շուրջ երկու տարի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար է: Ըստ որոշ տեղեկությունների` Երիցյանը ժամանակին մի առիթով հայտարարել է, որ ինքը մրցույթի չի մասնակցելու: Այս հայտարարության ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու ԿԳ նախարարությունից, խոսելով մրցույթն այսքան ուշացնելու մասին, հայտարարում էին, որ նախատեսվում է փոխել Լեզվի պետական տեսչության կարգավիճակը: Դա, փաստորեն, ստացվում է այն պատճառով, որ Երիցյանն այդ պաշտոնում նշանակվի եւ ոչ թե ընտրվի մրցույթով: Բայց արդեն վերջերս հայտնի դարձավ, որ Սերգո Երիցյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ջրերը մի առվով չեն հոսում: Տարեսկզբին իր հարցազրույցներից մեկում Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսել էր հայկական եթերում ռուսերեն հաղորդումների ու մասնավորապես «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասին եւ հայտարարել, որ դա օրենքի խախտում է:
Հայտնի է, որ նշված խաղին մասնակցում է նաեւ նախարար Աշոտյանը: Դրանից հետո մամուլում լուրեր հայտնվեցին, թե նախարարը սպառնացել է Երիցյանին գործազուրկ դարձնել: Եւ ահա, դեպքերի զարգացումները հուշում են, որ այդ գործընթացն արդեն սկսված է:Ստացվում է` սկզբում ԿԳ նախարարությունում աշխատել են հող նախապատրաստել ` Սերգո Երիցյանին պաշտոն մատուցելու համար, հետո նախարարը բարկացել եւ որոշել է, որ պետք է նրա զբաղեցրած պաշտոնի համար մրցույթ հայտարարել: Այսպիսով, հասկանալի է դառնում, թե ինչու Սերգո Երիցյանը չի պատասխանում պարզունակ թվացող մի հարցի`մասնակցելո՞ւ է մրցույթին, թե` ոչ»,- գրում է «Հայական ժամանակ»,- ը:
Թերթը գրում է, որ եթե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն արժանանան եվրոպացի դիտորդների դրական գնահատականին, այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված կառավարությունը խոշոր նվիրատվություններ կստանա Եվրամիությունից:
«Մեր տեղեկություններով, Հայաստանում Եվրամիության դեսպանները հենց այսպիսի ուղերձ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, հավաստիացնելով, որ մայիսին կայանալիք ընտրությունների օրինական ընթացքի դեպքում մինչեւ սեպտեմբեր Հայաստանը կստանա հարյուր միլիոն եվրոյի միանվագ օգնություն, իսկ մինչև տարեվերջ կհրավիրվի Հայաստանի հարցով ԵՄ երկրների կոնֆերանս, որի արդյունքում մեր երկրին կտրամադրվի մինչեւ մեկուկես միլիարդ եվրոյի դրամաշնորհ: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի խոստումը, մեր տեղեկություններով, պայմանավորված է հենց նշված թվաբանությամբ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երեւան:
«Վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երեւալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, եւ իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել: Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել եւ ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, եւ ենթականերն օգտվել են նրա անփորձությունից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը շարունակում է գտնվել Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Ավելին, նա վերակենդանացման բաժանմունքում է: «Երեկ արդեն 5-րդ օրն էր, ինչ զինդատախազը տեղափոխվել է հիվանդանոց: Այս ընթացքում պարբերաբար հայտարարվել է, որ ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այժմ արդեն լավ է: Մեր թղթակիցը, սակայն, երեկ այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ տեղեկացել, որ ՀՀ զինդատախազը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Թղթակցին հաջողվել է մի քանի վայրկյան տեսնել զինդատախազին, որն ուղիղ ու անշարժ պառկած է եղել մահճակալին: Նրա աչքերը բաց են եղել, եւ թղթակցի տպավորությամբ` նա հետաքրքրությամբ հետեւում էր դռան ճեղքից այն կողմ տեղի ունեցող անցուդարձին: «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը ներկայացրել Է Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակի հետ կապված որոշ մանրամասներ: Նա չի համաձայնել, որ իրեն ձայնագրեն, բայց ասել է, որ ՀՀ զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ: Դա, ըստ նրա, նշանակում է` ճնշման բարձրացում: Սիրանուշ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ այդուհանդերձ չի հասել նախաինսուլտային վիճակի: Գեւորգ Կոստանյանի վիճակն, ըստ նրա, կայուն է, ճնշումը կարգավորվել է, ընդ որում` հենց բուժկենտրոն տեղափոխվելու օրվանից: Իսկ հարցին` ինչո՞ւ է վերակենդանացման բաժանմունքում, Սիրանուշ Մարտիրոսյանը պատասխանել է, որ դա ընդամենը նրա հանգիստն ապահովելու համար է, որպեսզի տեսակցողները շատ չանհանգստացնեն: Նաեւ հաստատել է, որ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար կաթիլային` երակային ներարկումներ է ստանում: «Վաղը կամ ամենաուշը մյուս օրը նա կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասել է Մարտիրոսյանը: Թերթի թղթակիցը երեկ զրուցել է նաեւ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների հետ: Առանց կոնկրետ դեպք մատնանշելու` նա հետաքրքրվել է` եթե, ասենք, մարդու հիվանդության ախտորոշումը հիպերտոնիկ կրիզ է, ու այդ մարդը մի քանի օր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ապա ինչի՞ մասին կարող է դա վկայել:
Թերթը գրում է, որ իր աղբյուրների, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, որի արձակուրդի ժամկետը լրանում է այս ամսվա փետրվարի 10-ին,եւ որը հայտնել էր, որ այլեւս ԱԺ չի վերադառնալու, նշանակվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան: «Այս կապակցությամբ Ղարիբջանյանից հաստատում կամ հերքում ստանալ չհաջողվեց: ԱՄԷ-ում ՀՀ գործող դեսպանը Վարդան Մելիքյանն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.