29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի աղբյուրների պնդմամբ, «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ` փակուղի են մտել:
Կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն Է խնդրել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Գառնիկ Գևորգյանից, նա պատասխանել է. «Չէ, դա ճիշտ չէ, որովհետև բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն, կարելի է ասել, կայացվել է, որոշակի դետալներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են, բայց ասել, որ համաձայնության չենք կարողանում գալ, նույնքան ճիշտ չէ, ինչքան ասել, որ այս պահին համաձայնության եկել ենք»: Երբ «Հժ» թղթակիցը հարցրել է` արդյո՞ք իրենց համագումարի հետաձգումը ևս փակուղու վկայությունը չէ, Գևորգյանը պնդել է, թե համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Երեկ երեկոյան Հայկական ժամանակ թերթը տեղեկություններ է ստացել, որ Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանը, որ իրենց թերթին տված հարցազրույցում սուր հայտարարություններ էր արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանի հասցեին, լքել է Հայաստանը:
Ըստ խոսակցությունների, Հարությունյանը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Ծառուկյանի թիկնազորի հետ կապված ինչ-որ աննշան միջադեպից հետո տեղեկացել է, որ Ծառուկյանի թիկնազորի պետ էդոն իրեն է փնտրում: Այս լուրի կապակցությամբ թերթի թղթակիցը զանգահարել է Արթուր Հարությունյանի ընկերոջը, որն ասել է, որ Արթուրը Հայաստանում չէ, Վրաստան է գնացել: Թղթակցի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Պալաչը Հայաստանից հեռացել է, քանի որ Ծառուկյանի էդոն իրեն է փնտրում, Հարությունյանի ընկերը պատասխանել է. «Չէ, նման բաներ չկան: Ուղղակի գործերի հետ կապված գնացել է»: Ավելի ուշ իր փախչելու մասին տեղեկությունը հերքել է նաև Արթուր Հարությունյանը. նա թերթի թղթակցին զանգահարել է Վրաստանից: «Գործերով եմ եկել Վրաստան: Երկու օրից կվերադառնամ»,- հավաստիացրել է նա:
Կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Դալմայի այգիների միջով նոր ավտոմայրուղու կառուցման նախագծին հավանություն տալու հարցը:
Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սարսափելիության աստիճան հետաքրքիր նախագիծ է սա: Նախ պարզվում է, որ Դալմայի այգիների մի հսկայական հատված կառուցապատվելու է: Երկրորդ, պարզվում է, որ եթե քաղաքապետարանը նույն սկզբունքներով շարունակի Դալմայի այգիների միջով ավտոմայրուղիների կառուցումը, ապա ամբողջ այգին ` կառուցապատվելու: Երրորդ, պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի համար մրցույթով որևէ ծառայություն կամ ապրանք գնելը «զապադլո է», քաղաքապետարանը ամեն ինչ անում է «ուղղակի վաճառքների ձևով»: Չորրորդ… Այսպես կարելի է շատ երկար շարունակել: Այսինքն, նպատակն այլ է’ կառուցել մի նոր ճանապարհ, իսկ դրա շրջակայքը կառուցապատել ու ծախել: Եվ այդ ամենը Դալմայի այգիների տարածքի հաշվին: Դալմայի այգիներով անցնելու է ևս երկու մայրուղի, որոնց շինարարությունը վճարելու համար Էժէլի կառուցապատման համար հեկտարներով տարածքներ են կորչելու: Ի վերջո, Դալմայի այգիների փոխարեն կունենանք կազարմաներով խիտ կառուցապատված ևս մի տարածք, մոտավորապես «Բանգլադեշի» կամ «Էրեբունի մասիվի» պես: Այնինչ Դալմայի այգին մի մեծ, խիտ ու վայրի բուսականությամբ այգի կարելի էր դարձնել` մոտավորապես այնպիսին, ինչպիսին Նյու Յորքի կենտրոնական այգին է: Բայց դա մեզ չի «սպառնում»:
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ ս/թ փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից:
«Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ասել է, որ օրերս այդ մասին իրեն հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի պետ Յուրա Բադալյանը: «Առաջին վայրկյանից էլ պարզ էր, որ զինվորը սպանվել էր ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում: Հակառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ ծառայակիցը Ադիբեկյանի վրա կրակել է 7 մետրից: ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Յուրա Բադալյանի խոսքը, ասել է միայն, որ դեպքի վերաբերյալ ՀՀ Պե քննչական ծառայությունը հայտնելու բան դեռ չունի, Ադիբեկյանի սպանությունից հետո անմիջապես քրգործ է հարուցվել սպանության հոդվածով, եւ պաշտոնապես հայտարարվել է, թե սպանության հեղինակը հակառակորդի դիպուկահարն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ Հայաստանի գրողների միության անդամների շարքեր համալրվել են: «Այս օրերին միության անդամ է ընտրվել շուրջ 40 գրող: Ընդհանուր առմամբ` եղել է 87 դիմում: Եւս 30 դիմում էլ առհասարակ մերժվել է: Ինչպես մեր զրույցում տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, կանոնադրությամբ նախատեսված է , որ նոր անդամների ընտրություն պետք է կազմակերպվի տարին մեկ անգամ: Արդեն երեք տարի, սակայն, նման բան տեղի չի ունեցել: «Ուղղակի խառն էինք, դրա ժամանակը չունեինք»,- այդքան երկար ընդմիջում անելը այսպես պատճառաբանեց նա:
Անանյանից հետաքրքրվեցինք, թե արդ 40 գրողներից կարո՞ղ է առանձնացնել արժանավոր մեկին, ում անունը պետք է հանրությունն իմանա: «22 տարեկան, կարծեմ նախագահի մրցանակի թեկնածու աղջիկ է` Լիլիթ Կարապետյան: Շատ գնահատում եմ, որ տասը երիտասարդ գրողներով համալրվել է գրողների միությունը»,- ասաց նա»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներից յոթը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների` նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման եւ դրանում եվրակառույցների դերակատարման վրա: «Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, եւ ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է: Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք չտալու համար»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Աննա Ս.-ն, իր պատին գրառում է տեղադրել` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մեղադրելով աշխատանքային ժամերն «աղջիկ կպցնելու» վրա վատնելու համար:
«Հետաքրքիր է, չէ՞, թե նախարարներն ինչով են զբաղված ողջ օրը: Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը, հանգիստ… Խոսքս հայրենի նախարարների մասին է… թե չէ առհասարակ նախարարի պարտականությունների և օրվա անելիքների մասին մոտավոր պատկերացում ունենք:
Անձնական բնույթի նամակների հրապարակմանն առհասարակ դեմ եմ, բայց այս մեկը հայրենիքիս է վերաբերվում: Եթե ավելի կոնկրետ, ապա նրա արդարադատությանը: Եվ քանի որ վերջինս… մեզանում, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, կփորձեմ ներկայացնել դրա բուն պատճառը:
Արի ու տես` անմեղ ու միամիտ գառնուկի դեմքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի ժամերին զբաղվում է ոչ այլ ինչով, քան աղջիկ կպցնելով: Արդեն որերորդ օրն է, ինչ նա համառորեն փորձում է հետս զրույց սկսել, բայց ես նրան չեմ պատասխանում, որպեսզի գործից չկտրեմ, ու Հայաստանի արդարադատության մասին հարցերն իմ պատճառով չտուժեն: Ի դեպ, պրն Թովմասյանն ամուսնացած է և ունի երեք երեխա»,- ահա այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրված Աննա Ս.-ի էջում, որտեղ նա նաև հրապարակել է տարբեր օրերի Հրայր Թովմսայան օգտատիրոջից ստացած փոքրիկ նամակները: «Բարի առավոտ», «Ինչպես եք», «Բարի առավոտ», «Բարի լույս», «Բարի առավոտ»,-իրեն չպատասխանող Աննային համառորեն բարևել է Հրայր Թովմասյանը: Աղջկա այս բացահայտումներին երեկ հետևել են քննարկումները, որի մասնակիցներից ոմանք թերահավատ են և կարծում են, որ կամ Հրայր Թովմասյանի անունից հանդես է եկել մեկ ուրիշը, կամ էլ, միգուցե, նա ինչ-որ կարևոր բան է ցանկացել ասել:
Ինչևէ, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրականում կապ չունի այս ամենի հետ, և պարզապես ինչ-որ մեկը որոշել է սոցիալական ցանցում հանդես գալ նրա անունից, ապա նախարարը թերթի հետ զրույցում երեկ չի հերքել, որ խոսքը հենց իր մասին է: Երբ նրան ընդամենը ասել էի, որ «ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանն աշխատանքային ժամերին զբաղված է աղջիկ կպցնելով, նախարարն արձագանքել է. «Եթե Հայաստանում «ֆրենդներին» բարև տալը դարձել է աղջիկ կպցնել, ուրեմն ես, չգիտեմ, պարաշյուտիստ եմ»: Երբ թերթը հետաքրքրվել է, թե փաստորեն տեղյակ է` խոսքն ինչի մասին է, նա պատասխանել է. «Չէ, ես չգիտեմ, չեմ էլ հիշում այդ բանը: Եթե ինքն իմ ընկերների մեջ է, օնլայն է, առավոտյան, որպես կանոն, բարևում եմ բոլորին ու հարցնում եմ` ո՞նց եք: Եթե դա ինչ-որ հանցագործություն է մեր օրերում, չգիտեմ»: Խոսելով Աննա Ս.-ի մասին, Հրայր Թովմասյանը շարունակել է. «Չբավարարված չեմ կարող ասել, բայց չէի կարծում, որ Հայաստանում այդպես է: Եվ ավելի լուրջ բաների մասին եկեք մտածենք, ախպոր պես»: Իսկ ընդամենը բարևելու պատճառով իր անվան հետ խաղալուն նախարարը որևէ կերպ արձագանքել կարծես չի պատրաստվում: «Այսօր այդ արտակարգ դրությունը ինձ սպանել է (նկատի ունի` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը երեկ քննարկվել է Ազգային ժողովում- Ա.Զ. ), ես հիմա նստած ամբողջ աշխարհին նայում եմ` ինչ է, ոնց է: Հիմա մեկ էլ դրա մասի՞ն մտածեմ»,-հայտարարել է նա: Նաև հայտնել է, որ «Ֆեյսբուքում» ընկերների ցանկից հեռացրել է բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթ չէ, և այժմ շուրջ 300 ընկեր ունի այդտեղ: Թերթի հարցին թե` նրանցից 40-50-ը երևի օնլայն են լինում, բոլորին պարտադիր բարևո՞ւմ եք ամեն առավոտ: «Եթե առավոտյան գալիս եմ… Առավոտյան չէ, օրվա մեջ մի անգամ եմ սայթ մտնում, նայում եմ, բոլորին ասում եմ` բարև ու չեմ հիշում, հետո` ոնց եք, ինչ եք»,- պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարը:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), ըստ թերթի տեղեկությունների, հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր: Կարապետյանը, ի դեպ, որ նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել Հանրապետական կուսակցության գրասենյակ, թեև ՀՀԿ թերթի աղբյուրները հայտնում են, որ նրան պարտաճանաչ հրավիրում են ՀՀԿ բոլոր նիստերին: Թերթը նշում է, որ առաջիկայում փոփոխության է ենթարկվելու նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը, և Կարեն Կարապետյանը դժվար թե համաձայնի կրկին ՀՀԿ գործադիրի անդամ դառնալ:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանակն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:
«Դատելով երկու կուսակցություններում կոնկրետ անձանց զբաղեցրած դիրքից եւ մի քանի այլ հանգամանքներից, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկտրատների» միասնական ցուցակի առաջին տասնյակը կարող է ունենալ հետեւյալ պատկերը: 1. Րաֆֆի Հովհաննսիյան, 2. Խաչիկ Քոքոբեյլան, 3. Ռուբիկ Հակոբյան, 4. Անուշ Սեդրակյան, 5. Ստյոպա Սաֆարյան, 6. Ալեքսանդր Արզումանյան, 7. Լարիսա Ալավերդյան, 8. Արարատ Զուրաբյան, 9. Արմեն Մարտիրոսյան, 10. Գառնիկ Գեւորգյան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ 2007-ին խորհրդարան էր մտել թիվ 41 ընտրատարածքից (Տավուշի մարզ), նախօրեին դիմում է գրել` ՀՀԿ-ին անդամագրվելու համար: «Այս մասին մեր թղթակցին երեկ հայտնել է ինքը` Հակոբյանը: Վերջինս 2007թ. Աժ ընտրությունների նախաշեմին իշխանության հորդորով դուրս էր եկել ՕԵԿ-ից եւ դարձել Աժ պատգամավոր: Կոալիցիոն վերջին բանակցությունների արդյունքում նախագահականից Հակոբյանին հորդորում էին կրկին վերադառնալ ՕԵԿ, որպեսզի ստացվի, որ թիվ 41 ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է ՕԵԿ-ական թեկնածուի, որովհետեւ մյուս ընտրատարածքներում էլ ՕԵԿ-ին բաժին հանելու հնարը չէր գտնվում: Հակոբյանը, սակայն, չէր ուզում վերադառնալ ՕԵԿ, համարելով, որ այդ կուսակցության անդամ լինելը կփոքրացնի կրկին պատգամավոր դառնալու իր հնարավորությունները: Եվ ահա, ՕԵԿ-ից խուսափելու համար դիմում է գրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Առաջիկա օրերին պարզ կդառնա` ՀՀԿ-ն պատգամավորին ընդունու՞մ է իր շարքերը, թե՞, այնուամենայնիվ, պնդում է ՕԵԿ տարբերակի վրա»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.