29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հայկական ժամանակ». ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել գրազ գալ, որ որևէ մեկը «իր դեմ» չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում:
Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում «առաջադրվել է տվել» Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի: Թերթը հիշեցնում է, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը: Այսօր առաջադրումների ժամկետները սպառվում են:
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ ականատեսների վկայությամբ, նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: «Այդ մասին, սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը մեր թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել:
«Սախարովի հրապարակում գտնվող խանութների, ակումբների, ավտոկայանատեղիների աշխատակիցները, լսելով մեր հարցերը, երեկ հրաժարվեցին պատասխանել դրանց, պնդելով, որ «ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել»: Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել այսպես, գիշերը ժամը 2-3-ի սահմաններում: «Դուոս» գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ` ռուս պարուհու հետ: Նրանց միջեւ վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել փողոցի մայթեզրերին: Ականատեսի խոսքով, այդ տղամարդը շատ նման էր Աժ օլիգարխ պատգամավորներից մեկին: Հրապարակի շենքերից մեկի մի բնակչուհի էլ պատմեց, որ նախօրեի ողջ օրվա ընթացքում այդ գիշերային ակումբի մոտ շատ անհանգիստ վիճակ էր: «Ցերեկվանից բարձր երաժշտություն էր միացրած: Ասում էին, որ ինչ-որ ընտանեկան միջոցառում է, բայց հետո ինչ-որ տղամարդիկ դուրս եկան, իրար վրա գոռգռացին, իրար ապտակեցին, հետո էլի հետ գնացին: Դե, գիշերն էլ արդեն կրակոցներ լսեցինք»,- պատմեց կինը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ». «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները երեկ կեսգիշերին բուռն քննարկումների մեջ էին: Բանն այն է, որ այս ուժերի համատեղ համամասնական ցուցակը, որ հրապարակվել է կիրակի օրը, դժգոհությունների տեղիք է տվել:
Թերթի տեղեկություններով, երկու ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու, թե ինչպես կարելի է բարեփոխել ցուցակը, որպեսզի կուսակցության շարքերում բորբոքված կրքերը հանդարտվեն: «Ժառանգության» մի պատգամավոր, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցակը էական փոփոխությունների դժվար թե ենթարկվի, որովհետև այդ փոփոխություններն էլ կարող են հարուցել նրանց դժգոհությունը, ովքեր գոհ են հրապարակված ցուցակի պատկերից:
«Հայկական ժամանակ». Արդեն երկար ժամանակ է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության տիրապետման տակ: Բանն այն է, որ նշված ընկերության սեփականատերերը` Մուրադյան եղբայրներից երեքը` Հովհաննեսը, Հակոբը և Մուրադը, իրենց մեկ այլ ընկերության անունով ՀՀ կառավարությունից դեռ երկու տարի առաջ 20 միլիոն դոլարի վարկ են վերցրել, որի դիմաց էլ գրավադրվել են մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը, որոնք հայտնվել են ՊՆ կառավարման ներքո: Թերթի թղթակցի հետ զրույցում Մուրադյանների չորրորդ եղբայրը` Բորիս Մուրադյանը, հաստատել է նման գործարքի գոյության փաստը: Այս պատմության մեջ ուշագրավ է նաև այն, թե ինչի համար Է տրվել վարկը: Ըստ լուրերի, գումարը տրվել է«ԲԱՄՕ» ընկերության կողմից` Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Այն, որ ՀՀ կառավարությունն առնչություն ունի այդ հյուրանոցային համալիրի կառուցման հետ, հաստատվում է այն փաստով, որ Սոչիում կառուցվող «Արմենիա» անունով հյուրանոցային համալիրի ճարտարապետական մրցույթի ժյուրիի կազմում 2009-ին ընդգրկված է եղել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն այն ժամանակ զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի և Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Ավելին, 2009-ի հուլիսի վերջին նա պետբյուջեի միջոցների հաշվին է մեկնել Սոչի` նշված ժյուրիի ամփոփիչ նիստին մասնակցելու համար: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Նարեկ Սարգսյանի այցը Սոչի` ձևակերպվել է որպես գործուղում: Թերթը հիշեցնում է, որ մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005-ի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն, 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբերը ԲԱՄՕ-ն համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար: Այսինքն, փաստաթղթերում նշված տվյալներով` «ԲԱՄՕ»-ն մարզահամերգային համալիրի վրա ընդհանուրը մոտ 20 միլիոն դոլար է ծախսել: Այս վարկային պատմության առնչությամբ մեր թղթակիցը փորձել է ՀՀ կառավարությունից մեկնաբանություն ստանալ, սակայն, հարցերին ի պատասխան, կառավարությունից ուղարկել են իրենց ինտերնետային կայքի հասցեն` անուղղակի հաստատելով մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված խնդրի գոյությունը:
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ երեկ աչքի է ընկել ՀՀԿ անդամ, Երեւանի թիվ 13 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով բավական երկար ժամանակ սըկած էր: «Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, եւ մեր թղթակիցները շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին:
Թոխմախի Մհերը, ահա, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է մեր լուսանկարչիմ եւ ոչ ավել, ոչ պակաս ասել. «Հեսա կտամ` չանեդ կջարդեմ, մի նկարի»: «Ուզում եք պատգամավոր դառնալ եւ ուզում եք չնկարե՞նք», -հետաքրքրվել է մեր թղթակիցը: «Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է Թոխմախը, խփել լրագրողի դիկտոֆոնին եւ հեռացել` քթի տակ մոռմոռթալով»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ» ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլ֊ խավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչև Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից: Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը և գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, դատավարությունն ավարտվել է, և կողմերը պատրաստվում են ճառերին: ՀՀ օրենսդրությամբ, արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը: Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, ու փաստորեն այս վերին շեմը հիմա իջնում է երկու տարով` դառնալով չորս տարի: Բայց, քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգեւներ ունի: Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա և ազատ կարձակվի դատարանի դահլիճից:
«Հայկական ժամանակ». Հանրապետականի թերթի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը նախօրեին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վերջնականապես որոշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվելու: Մինչ այդ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ նա չի ցանկանում ընդգրկվել այդ ցուցակում: Կարապետյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով` իր հայրենի Տաշիրն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում: Ի դեպ, իր հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը նախօրեին աոաջին անգամ էր մասնակցում ՀՀԿ գործադիրի նիստին, բայց նիստի կեսից դուրս է եկել և հեռացել:
«Հայկական ժամանակ».Մալաթիա-Սեբաստիայում ծավալվող լուրերի համաձայն, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են որոշակի թվով անձնագրային տվյալներ ներկայացնել: Մասնավորապես, շարքային աշխատողներին` վաճառողներին կամ բանվորներին ասվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 35 հոգու անձնագրային տվյալ ներկայացնի: Անհրաժեշտ անձնագրային տվյալների թիվը, ըստ աշխատողի ունեցած դիրքի, բարձրանում է 100-ի, 200-ի և այսպես շարունակ: Ըստ նույն լուրերի, այս գործընթացը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը. նա է անձնագրային տվյալների «պլանները» սահմանում և վերահսկում, որպեսզի դրանք իրականացվեն:
Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մտադիր է Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվել Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում, չի կարողացել ստանալ ՀՀԿ-ի աջակցությունը: ՀՀԿ-ն այստեղ սատարում է Սեյրան Սարոյանին:
Հակոբ Հակոբյանը, ահա, երեկ պատասխանելով թերթի թղթակցի հարցին` կուզեի՞ք Հանրապետական կուսակցությունը ձեզ սատարեր, պատասխանել է. «Կուսակցությունն ունի դրած սոցիալական խնդիր: Օրինակ, եթե վերցնենք «Փարոս» ծրագիրը: Տեսնո՞ւմ եք, պետությունն ում է օգնում` աղքատին, չունևորին, հո հարուստին չի՞ կարող աջակցել: …Հիմա էլ կարծում եմ, որ կուսակցությունը, ինչպես և պետությունը, առաջ է քաշել, որ այն անձինք, որոնք ժողովրդի կողմից մերժված են, նրանց կարողանա աջակցի, որպեսզի հետ վերադարձնի, ինտեգրի հասարակությանը, հակառակ դեպքում այդ մարդիկ վտանգավոր են դառնում հասարակության համար: Հիմա կուսակցությունը իմ պահով տեսնում է, որ ես դրա կարիքը չունեմ, հասարակության կողմից ես մերժված չեմ, գնում եմ ընտրությունների: Այնպես որ սոցիալական խնդիր է` ում կուզենան աջակցել, ում չեն ուզենա: …Դուք ե՞րբ եք դեղ խմում, երբ որ թույլ եք, հիվանդ եք…»:
Այսօր տեղի է ունենալու ԿԳ լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը` թեստավորման ու հարցազրույցի փուլերով, և հենց նույն օրն էլ հայտնի կդառնա հաղթողի կամ հաղթողների անունները: Ըստ «Քաղծառայության մասին» օրենքի, հաղթողին այդ պաշտոնում պետք է նշանակի ԿԳ նախարարը` եռօրյա ժամկետում: Եթե մրցույթի հաղթողները լինեն մեկից ավելի, ապա նախարարն ինքը կընտրի, թե ում նշանակել: Հայտնի է, որ Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթին, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, մասնակցելու են տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը, որը թերթի թղթակցի հարցին ի պատասխան` հաստատել է իր հավակնությունը նշված պաշտոնին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.