29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հայկական ժամանակ». Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական և հանրային կրեդոն Հայ ազգային կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական և ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել:
Նրա կինը` Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Ինքը` Խզմալյանը, թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և բավական տարօրինակ պարզաբանում տվել` ասելով, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության: Այդ բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չլիներ մի «աննշան» հանգամանք. Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին, իսկ ամբիոնի վարիչ` 2011-ին: Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է` Տիգրան Խզմալյանը:
«Հայկական ժամանակ». Երևանի ընտրատարածքներից մեկում օրերս արտառոց դեպք է կատարվել: Այդ ընտրատարածքի թաղամասերից մեկում“ օլիգարխ թեկնածուի հետ հանդիպման ժամանակ մի բնակիչ, բուժման պատճառաբանությամբ, 100 հազար դրամ է խնդրել և ստացել: Նրա եղբոր կինը, որ տագրոջ հետ վատ հարաբերություններ ունի, լսելով դրա մասին` նույնպես մոտեցել է օլիգարխին և 100 հազար դրամ խնդրել, բայց մերժվել է և սրտնեղած հեռացել: Ուշ երեկոյան կինը մահացել է սրտի կաթվածից:
«Հայկական ժամանակ». Երեկ թերթի թղթակիցը տեսել է, թե ինչպես են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ գրասենյակի ետնամասից դուրս եկել և քայլել դեպի գրասենյակի գլխավոր մուտքը: Տեսնելով թերթի լուսանկարող թղթակցին` Զաքարյանը բոլորից ետ է մնացել ու փակել դեմքը, իսկ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները մոտեցել են թղթակցին և պահանջել ջնջել լուսանկարները: «Գաղտնի հանդիպմա՞ն էիք մասնակցում, որ չեք ուզում ձեզ նկարեն»,- հարցրել է թերթի թղթակիցը, ինչին ի պատասխան` Զաքարյանը փորձել է կատակել, թե չի ցանկանում, որ իրեն լուսանկարեն, քանի որ «նկարները հետո չեն տալիս»: Քիչ անց ԵԿՄ մուտքի մոտ Զաքարյանին է մոտեցել Արա Կետիկյանը, ինչ-որ ցուցակ տվել` ասելով. «Ձեր ուզած ցուցակն է»: Զաքարյանը նստել է մեքենան ու հեռացել` չպատասխանելով հարցին, թե իրեն ինչ ցուցակ է տվել Կետիկյանը: Ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանն ու Իշխան Զաքարյանը ԵԿՄ ետնաբակում ինչ-որ կարևոր խոսակցություն են ունեցել, և այդ խոսակցությունը շենքի ներսում չեն արել ենթադրելով, որ տարածքը գաղտնալսվում է: Իսկ թե ինչ անուններ են եղել ցուցակում, կարելի է կռահել: Խոսակցություններ կան, թե այն բանից հետո, երբ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն է արել, ԵԿՄ-ում քանդման պրոցեսներ են սկսվել, և կազմակերպությունը պահպանելու համար, ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հարազատ Հանրապետական կուսակցության վարչական լծակների կիրառումը:
Թերթը տպել է նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ավտոմեքենան, որի վրա ԱՊՊԱ կտրոն փակցված չէ: «Չհասկացանք, Իշխան, դու կարող ա՞ «Հայկական ժամանակ» չես կարդում: Կարող ա՞ ՍԴ նախագահից լավ տղա ես, չգիտեի՞ր, որ մի օր քեզ բռնելու ենք, ու կպցնելու ես: Չե՞ս կպցնելու: Լավ, տեսնենք: Եթե չկպցնես, ուրեմն` Գասպարյան Վովայից լավ տղա ես»,- եզրափակել է թերթը:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգոսն Մուկուչյանը մարտի 31-ին բավական երկար ժամանակով եղել է նախագահական նստավայրում:
Այցելությունը գաղտնի բնույթ է կրել, բանի որ ԿԸՀ-ն դրա վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել: Նախագահական նստավայրից նույնպես ԿԸՀ նախագահի այցի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել: Ինքը Մուկուչյանն էլ, առանձնապես հակված չէ այդ մասին խոսել: «Երբ կիրակի օրը հետաքրքրվեցի, թե ո՞րն է եղել նախագահական այցելելու առիթը և նպատակը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանում ընդհանրապես, որովհետև կոռեկտ չեմ համարում ցանկացած նման հարց տալը»:
Որոշ ժամանակ անց Մուկուչյանը փոխեց իր որոշումը և մեզ առաջարկեց չօգտագործել մեկնաբանելուց հրաժարվելու իր պատասխանը` համաձայնելով խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Երեկ, ըստ պայմանավորվածության, Մուկուչյանին կրկին ուղղեցի նույն հարցը: «Ընտրությունների նախապատրաստումը և կազմակերպումը համապետական միջոցառում է, որտեղ ինչպես ԿԸՀ-ն, այնպես էլ՜պետական տարբեր մարմիններ, ունեն օրենքով սահմանված գործառույթներ: Հետևաբար, պետական մարմինների հետ տարբեր խնդիրների քննարկումը, որոնք վերաբերվում են ընտրությունների պատշաճ կազմակերպմանը, արտառոց երևույթ չեն եւ օրինախախտում որակվել չեն կարող»,- ասաց ԿԸՀ նախագահը:
ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն որևէ պետական մարմնի, այդ թվում` նախագահականին կամ կառավարությանը ենթակա չէ: ԸՕ-ում չկա որևէ դրույթ, որը ԿԸՀ նախագահին լիազորում է նախագահականում իր գործունեության կանոնները քննարկել, չկա ոչ մի դրույթ, որը նախագահականում գտնվող պաշտոնյաներին` Սերժ Սարգսյանից սկսած, իրավունք է տալիս ԿԸՀ նախագահին ցուցումներ տալ»,- գրել է «Հայկական ժամանակ» թերթը:
«Հայկական ժամանակ». Ի՞նչ հակասություններ էին առաջացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը չհայտնվեցին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գևորգյանը, և ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում:
Ըստ խիստ հավաստի տեղեկությունների, մինչև վերջին պահը «Ժառանգության» ու «Ագատ դեմոկրատների» միջև բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու ձևաչափի շուրջ: «Ավելին, ինչպես մեզ հաջողվեց պարզել, անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել` «Նոր Հայաստան» կամ «Րաֆֆի+»: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով: Այսինքն, որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, և դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի: «Ժառանգության» ներկայացուցիչները դեռ մի քանի օր առաջ իմացել են, որ «Ազատ դեմոկրատները» մտնելու են իրենց ցուցակ, բայց «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները և հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից: Եղել է մեծ վեճ: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մասնավորապես Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը շատ կտրուկ են դրել հարցը, որ այդ ձևաչափով ընտրություններին մասնակցել չի կարելի, ավելի լավ է` միայնակ գնալ և արժանապատիվ պարտություն կրել, քան մտնել Րաֆֆու ցուցակ: Բայց երբ հասկացել են, որ որոշումը վերջնական է, ու որևէ բան հնարավոր չէ փոխել, պահանջել են իրենց անունները հանել միասնական ցուցակից` դա համարելով անպատվաբեր: «Ազատ դեմոկրատների» վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է: Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը, թերևս, կլքեն կուսակցությունը, ըստ էության, այլ տարբերակ չկա էլ: Այսինքն, նորաստեղծ այդ կուսակցությունն արդեն լուրջ ճաքեր է տվել»,- գրել է թերթը:
«Հայկական ժամանակ». Երկար տարիներ շրջող լուրերն այն մասին, թե սերժանտական վարչախումբը Զավախքից մարդկանց բերում`Հայաստանում գրանցում և օգտագործում է որպես ընտրակեղծիքի հուսալի ռեսուրս, երեկ պաշտոնական հաստատում ստացան:
Երևանի թիվ 11 ընտրատարածքում հայտնաբերվել է բնակարան, որտեղ գրանցված շուրջ հարյուր Վրաստանի քաղաքացիներ Հայաստանում ընտրական իրավունք են ձեռք բերել: Ոստիկանությունը փաստը հաստատում է և դա բացատրում հայրենասիրական մոտիվներով: Լև Տոլստոյը այս սորտի հայրենասերների մասին ասել է ժամանակին:
«Հայկական ժամանակ». Ըստ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին երեկ առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, որն այնտեղ էր չարորակ ուռուցքի վիրահատման պատճառով: «Նա իրեն լավ էր զգում, բայց մենք ասել ենք, որ ժամանակ առ ժամանակ պետք է քիմիաթերապիա անցնի»,- ասել է բժիշկ Մելքոնյանը: Տեր-Պողոսյանին, ինչպես տեղեկացել է ԱՆ քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղալեչյանից, անմիջապես տարել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ գտնվում էր մինչև վիրահատությունը: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Ղալեչյանը պատասխանել է. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ներկա դրությամբ նա «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում է:
Հունվարի 18-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին երեկ թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Թերթը հիշեցնում է, որ ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում Է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաև` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Թե որն է պատճառը, որ ԲՀԿ աջակից «Բանգլադեշցի Համոյի» այս պարզ քրեական գործի նախաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում, ոստիկանությունից չեն պարզաբանում:
«Հայկական ժամանակ». Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի` «Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում հայտնվելու շուրջ վերջին օրերին բուռն քննարկումներ ծավալվեցին:
Այդ քննարկումներում հիմնականում երկու հարց է հնչում` ինչպես կարող է 2008-ին Սերժ Սարգսյանին սատարած անձը հայտնվել իրեն ընդդիմադիր հայտարարող «ժառանգության» ցուցակում: Այս մոտեցումն իրողության ամենապարզ դիտարկումն է: Թևան Պողոսյանն իշխանական շարքային դերակատար չէ:
Թևան Պողոսյանը ծնունդով Ղարաբաղից է, ԼՂՀ նախկին վարչապետ (1998-1999թթ.) Ժիրայր Պողոսյանի որդին: Տարիներ շարունակ զբաղված է միջազգային կառույցներում ՀՀ իշխանությունների քարոզչության իրականացմամբ: Եվրոպայում ՀՀ իշխանությունների քարոզչության նրա գլոբալ ծրագիրը, այսպես կոչված, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ստեղծումն էր: Այս կազմակերպությունը վերջին 3 տարիներին զբաղված է ՀՀ իշխանություններին գովելով, բայց այդ ընթացքում նրանք հանդես են գալիս որպես եվրոպական կառույց և թաքցնում իրենց հայաստանյան ծագումը:
Այսինքն, հետևյալ շղթան ունենք. Թևան Պողոպանը ստեղծել է մի կազմակերպություն` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» անունով, որի գրասենյակը գտնվում Է Բրյուսելում, բայց ֆինանսավորումը հատկացվում է ՀՀ-ից: Վերջինս պարբերաբար հարցումներ է պատվիրում ՀՀ կառավարության սոցհարցումները կազմող ընկերությանը: Այնուհետև, Թևան Պողոսյանի բրյուսելցի աշխատակիցները այդ հարցումները, որպես միջազգային կառույցի հետազոտության տվյալ, ներկայացնում են Հայաստանի հանրությանը:
Այս պատմության մեջ անհասկանալի է մնում միայն այն, թե ՀՀ կառավարության սոցհարցումներն իրականացնող ընկերությունն ինչո՞ւ է Աժ ընտրություններից առաջ առաջին տեղը տալիս ԲՀԿ-ին և ոչ թե ՀՀԿ-ին:
Հայկական ժամանակ. Այս ընտրություններում քաղաքական ուժերի ղեկավարների կողմից եղան բազմաթիվ, այսպես ասած, «քցվածներ», որոնցից մեկը` «Կենտրոն» հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանը, երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «քցվածների ցուցակ» էր կազմել: Ցուցակն, ըստ լրագրողի, հետևյալն է` 1. Պետրոս Ղազարյան, 2. Անդրանիկ Թևանյան, 3. Մենուա Հարությունյան, 4. Արմեն Մարտիրոսյան, 5. Լիլիթ Գալստյան, 6. Երվանդ Բոզոյան, 7. Արարատ Զուրաբյան, 8. Լարիսա Ալավերդյան, 9. հայ ժողովուրդ: «Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին արգելվում է կարդալ» ցուցակի վերջում հումորով ավելացրել էր Պետրոս Ղազարյանը: Վերջինիս ցուցակը կարելի է համալրել` Հովհաննես Սահակյան, Արայիկ Հովհաննիսյան, Արտակ Դավթյան և այլն: Ի դեպ, ԲՀԿ ցուցակից բացակայում է ոչ միայն Վարդան Բոստանջյանը այլև Գոհարիկ Ենոքյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.