29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀԿ-ն, նախ, քննարկում իր Աժ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին Աժ փոխնախագահ առաջադրելու հարցը, հետո` նախարար նշանակելու հարցը: Այն, որ Նիկոյանը որևէ պաշտոն պետք է ստանար, բոլորը վստահ էին: Ավելին, իր պատգամավորական մանդատը ստանալիս`Նիկոյանը լրագրողներին ասել էր, որ ինքը հավանաբար գործադիրում կաշխատի: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր հերթին էր ասել, որ Նիկոյանը կաշխատի գործադիրում: «Սամվել Նիկոյանը իր ծառայությունները, ի փառս մեր պետության, կծառայեցնի այլ ոլորտում»,- ասել էր Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի մայիսի 30-ին տեղի ունեցած նիստից հետո: Վստահ լինելով, որ ինքը խորհրդարանում ընդամենը մի քանի օր է մնալու, Սամվել Նիկոյանը Աժ նոր մասնաշենքում մի փոքրիկ սենյակ էր վերցրել իր համար: Այժմ, սակայն, երբ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, ԱԺ նախկին նախագահը դիսկոմֆորտի մեջ է հայտնվել: Նրան չի բավարարում իր աշխատասենյակը, նրան դուր չի գալիս նաև, որ որպես շարքային պատգամավոր այլևս ծառայողական մեքենա չի ունենալու: Երեկ մամուլում գրվեց, որ այս օրերին Սամվել Նիկոյանը փորձում է հասնել այն բանին, որ իրեն հատկացվի ՀՀԿ խմբակցության սենյակի դիմացի մեծ առանձնասենյակը, որը հատկացվել էր Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, բացի դրանից` Նիկոյանը ցանկանում է ծառայողական մեքենա էլ ունենալ: Աժ նախկին նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ներկայիս հոգեվիճակը հասկանալի է: ժամանակին այդ նույն վիճակում էին նաև Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Վերջինս էլ, երբ այս տարվա հունվարի 10-ին արձակուրդ գնաց և արդեն պարզ էր, որ դժվար թե վերադառնա, նույն օրը նրա ծառայողական մեքենան Նիկոյանը հրահանգեց հետ վերցնել և այլևս բենզինի կտրոններ չտրամադրել: Արդյո՞ք Նիկոյանը, որպես շարքային պատգամավոր, պարտաճանաչ մասնակցելու է խորհրդարանի նիստերին, դժվար է ասել: Այս օրերին նա խուսափում է լրագրողների հետ շփումներից: ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո էլ, երբ արդեն հայտնի դարձավ, որ եիկոյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, նա արագ անհետացել էր: Այսօր, սակայն, երբ Աժ նիստին բոլոր հանրապետականների մասնակցությունը պարտադիր է, Նիկոյանին դժվար թե դա հաջողվի: Ի դեպ, երեկ խորհրդարանի երրորդ հարկում, որտեղ տեղադրված են Աժ բոլոր նախկին նախագահների նկարները, երեկ կախվեց նաև Նիկոյանինը:
«Հայկական ժամանակ».
Նախօրեի գիշերը «Հարսնաքար» ռեստորանից ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նույն հոսպիտալի 2 բժիշկներ` «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:
Առաջինի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդինը` կայուն ծանր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ոստիկանությունից երեկ մեր թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ գործը բացահայտված է, նրանց հարվածել է ռեստորանի անվտանգության աշխատակիցը, որն արդեն ոստիկանության բաժնում ցուցմունք է տվել ու գնացել տուն: Հարցին, թե ինչու չի ձերբակալվել, ոստիկանությունից ասել են, որ քրեական գործն ուղարկվել Է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, նույն հարցին ի պատասխան, ասել են, որ քրեական գործը դեռ չեն ստացել: Այսպիսով, երկու բժշկի մահվան դուռը հասցրած «ախռաննիկը» ոստիկանությունից երեկ հանգիստ գնացել է տուն: Տեղի ունեցածը ռազմական բժիշկների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչը առաջիկայում հնարավոր է` ինչ-որ կերպ արտահայտվի: Դաժանորեն ծեծված բժիշկները մասնագիտական բավական բարձր հեղինակություն են վայելում գործընկերների շրջանում»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա և կմնա Աժ-ում` որպես շարքային պատգամավոր: Այս մասին հայտնի դարձավ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո:
Դեռ պատգամավորի մանդատը ստանալու օրը ԿԸՀ-ում Նիկոյանը ասել էր, թե հնարավոր է` կառավարությունում պաշտոն զբաղեցնի: «Միգուցե գործադիրում լինեմ, բայց կոնկրետ որ նախարարությունում…»,- ասել էր նա` չորոշւսկիացնելով, թե որ նախարարություն են գործուղելու իրեն: Այս ընթացքում ՀՀԿ շրջանակներից արտահոսք եղավ, որ նա, հավանաբար, բնապահպանության նախարար կնշանակվի: Հետո խոսվում էր, թե կարող է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կամ էլ քաղաքաշինության նախարար դառնա: Համենայնդեպս, մինչև երեկ ՀՀԿ-ականները վստահ էին, որ Նիկոյանը նախարար է դառնալու: Երեկ, երբ հայտնի դարձավ, որ չի դառնալու, բոլորի առաջին արձագանքը սա էր. «Քցեցին»: Երեկ ՀՀԿ գործադիրի նիստում որոշվել է ապագա ՀՀ կառավարության կազմը: Սպասվում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նրանց նշանակման հրամանագրերը կստորագրի:
«Հայկական ժամանակ».
«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով «Երևան» բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով:
Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու «Հայասի»-ից, չնայած այդ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին: «Հայասի» անունով բարեգործական հիմնադրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա: Ի դեպ, ՕԵԿ պաշտոնական կայքում այսպիսի կարգախոսների կարելի է հանդիպել. «Միասին կառուցենք օրենքի Հայաստան», «Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր»: Ու փաստորեն, սրանք են այս կուսակցության պատկերացրած օրենքն ու օրինականությունը: Երևակայեք` ինչպիսի օրենքի Հայաստան էր սարքելու մեր երկիրը, եթե մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունենար:
«Հայկական ժամանակ».
Խորհրդարանում արդեն ավարտվել է պատգամավորների աշխատասենյակների բաշխման գործընթացը, շատերը նաև հասցրել են կահավորել իրենց սենյակները: Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի աշխատասենյակը, ինչպես արդեն գրվել է մամուլում, բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին: Երեկ ԱԺ միջանցքներում պատմում էին, որ Սաշիկ Սարգսյանի սենյակը ստանալիս` Սանվել Գրիգորյանը կեսկատակ-կեսլուրշ ասել է` Ղարաբաղը գրավեցինք, Սաշիկի սենյակն ինչ է, որ չգրավենք: Ի դեպ, Մանվել Գրիգորյանն էլ է հասցրել կահավորել իր սենյակը: ԱԺ աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել, որ նա իր աշխատասենյակ է բերել սև գույնի սառնարան: Ասում են` երևի օբսիդիանից է: Մանվել Գրիգորյանը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում: Այս հանձնաժողովում է ընդգրկվել նաև Գագիկ Ջհանգիրյանը: Գրիգորյանը և Զհանգիրյանը, հիշեցնում է թերթը, քավոր-սանիկ են, բայց Մարտի 1-ից հետո, հասկանալի պատճառով, նրանց ջրերը մի առվով չեն հոսում, և հետաքրքիր է, թե ինչպես են հարաբերվելու այդ հանձնաժողովում և ընդհանրապես` խորհրդարանում: Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովում են ընդգրկված նաև գեներալ Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Ռուբեն Գևորգյանը, Առաքել Մովսիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Թերթը նկատում է, որ այս հանձնաժողովի կազմը բավականին խայտաբղետ է:
«Հայկական ժամանակ».
ՀՀ Աժ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին հարցին եւ ներկայացրել խնդրի առնչությամբ իր կարծիքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը վստահաբար չի կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է ԱԱԾ-ն հետաքրքրվում Օսկանյանով, բայց կարծում է, որ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008-ի Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննող քննչական խումբը:
«Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»,- ասել է Փաշինյանը»,- գրոմ է «Հայկական ժամանակը»:
Ըստ մայիսին կայացած ԱՄՆ-ի «Green card»-ի խաղարության արդյունքների, ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության` վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել` համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով. հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճաճաչվել 50 հազար մարդ:
Շրջանառվող լուրերի համաձայն, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Բանն այն է, որ «Արզնիի» սեփականատեր Մարատ Ջանվելյանի ու նրա որդիների հետ կապված հայտնի միջադեպից հետո շատերը Ջանվելյանների հետ հրաժարվում են պայմանագիր կնքել ու նրանց հետ աշխատել: Տեղի բնակիչներից շատերը, ովքեր ժամանակ առ ժամանակ առիթ են ունենում այս ընկերության հետ աոնչվել, այն կարծիքին են, որ ընկերության ղեկավարները առաջնորդվում են ֆեոդալին բնորոշ հոգեբանությամբ` կարծելով, թե բոլորը իրենց համար ստրուկ են: Սրանից բացի, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Արզնին» այս տարի չի կարողացել իր ընկերության ներսում համապատասխան ներդրումներ կատարել, քանի որ Մարատ Ջանվելյանը անցյալ տարի իր որդիների «հերոսությունների» համար շատ թանկ է վճարել: Թերթը հիշեցնում է, որ 2011թ. մայիսին Ջանվելյանի տղաները Կոտայքի մարզի Հատիս գյուղում ծեծել էին մի խումբ գյուղացիների` չմոռանալով նաև իրենց մոտ եղած հրազեններով օդ կրակել:
Իսկ թե այսօր ի՞նչ ծավալներով ու ի՞նչ պայմաններում է փորձում «Արզնին» անարատ արտադրանք ապահովել սպառողի համար, որի մասին աջ ու ձախ գովազդում է, թերթը խոստանում է ներկայացնել առաջիկայում:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Երեկ կեսգիշերից հետո թերթը տեղեկություն է ստացել, որ ինտենսիվ կրակահերթեր են լսվում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտուց` հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի տարածաշրջանում: Ըստ թերթի հավաստի տեղեկությունների, կիրառվել են նաև խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում` գնդացիր: Լրացուցիչ տեղեկություններ չի հաջողվել պարզել:
«Հայկական ժամանակ».
Նախագահական նստավայրի մոտ երեկ տարօրինակ բաներ են կատարվել: Օրվա ընթացքում փորվել է դարպասին զուգահեռ երկու երկար փոս, ինչից տպավորություն է ստեղծվում, որ շինարարները պատրաստվում են առաջ տանել նախագահականի դարպասը: Փոսեր փորելու նպատակի վերաբերյալ երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ թերթը չի կարողացել` նախագահականի լրատվական ծառայության ղեկավար Մերի Հարությունյանի հետ կապվել չի հաջողվել: Երեկոյան, երբ թերթի թղթակիցը լուսանկարել է փոսերը, նախագահականի դիմած կայանված ոստիկանական «ԳԱԶելում» նստած մի ոստիկան, բնականաբար` կրթված, դաստիարակված ու լայն մտահորիզոնով, բղավել է. «Աղջի, էդ ի՞նչ ես նկարում», ինչին ի պատասխան « Հժ» թղթակիցը ոստիկանին կոչ է արել խոսել ոչ թե խուլիգանի, այլ ոստիկանի պես: Իսկ հարցին, թե ինչի համար են արվել փոսերը, ոստիկանը նույնքան բարեկիրթ տոնով ասել է. «Քո գործը չի: Ասելու բան չունեմ»: Ուստի մնում է կռահեի թե ինչ է կառուցվելու այդտեղ: Ամենահավանականը, իհարկե, նախագահականի դիմացի ցանկապատն ու դարպասը առաջ բերելն է: Սա, պետք է նկատել, շատ պրագմատիկ որոշում է. համ նախագահականի տարածքն է մեծանում, համ էլ նստավայրի դիմաց մարդկանց բողոքի ակցիաներ անցկացնելու հնարավորությունն է տեխնիկապես սահմանափակվում: Մի խոսքով, Սերժ Սարգսյանի պրագմատիզմին հարիր լուծում է: Այս տեսանկյունից «մասանդրաների» ու «բոմբոներկաների նման շենքերի» բացառիկ մասնագետ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի «ռոմանտիկ» էր: Նա նստավայրի դիմաց կանգնեցնել տվեց երկու խիստ «բարձրաճաշակ» արձաններ, որոնք շուտով՝ Սերժ Սարգսյանի գալուց հետո, անհետացան: Էլի պրագմատիզմի դրսևորում էր: Ու եթե մի օր տեսնենք, որ շինարարները առաջ են տալիս նախագահական նստավայրի ճակատային մասի պատշգամբը ու պատրաստվում շուշաբանդ սարքել, չզարմանաք` դա էլ է պրագմատիզմի դրսևորում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.