29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, թե ինչպես է Աժ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ջրիկ ճաշ տանում Աժ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Պարզվում է, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան և ճաշել բոլորի հետ միասին, և նրան սնելու համար ստիպված են լինում ճաշը երկրորդ հարկից հասցնել երրորդ հարկ` Աժ նախագահի հարկաբաժին: Հերոյանը, ի դեպ, միակը չէ, որ պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: Սույն արարողությունը ուշադրության է արժանի ոչ միայն այն պատճառով, որ որոշ անձինք չեն սիրում ճաշել բոլորի հետ (տեսնես`ինչու), այլ նաև այն պատճառով, որ այդ ընթացքում, երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես` Ազգային ժողովի նիստերի օրերին ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև` նույնիսկ կարգի բերել սեղանները, որոնք «հավերժ» լիքն են ուտելիքի մնացորդներով ու կեղտոտ սպասքով: Ի դեպ, այդ սպասքի մի մասն էլ, ինչպես հաջողվել է պարզել թերթի թղթակցին, արտոնյալ դասի ներկայացուցիչների աշխատասենյակներից չի վերադառնում ճաշարան: Թե որոշ մարդկանց ինչին է պետք այդ օգտագործված սպասքը, անհասկանալի է: Երևի ետ են գցում սեւ օրվա համար:
«Հայկական ժամանակ».
Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունից երեկ հաստատել են «Հայկական ժամանակի» թղթակցի տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:
Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում՝ պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեո հայտնի չէ: Թերթը նկատում է, որ ելույթի Ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես թե աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ:
«Հայկական Ժամանակ».
Ոստիկանության ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը, երևի, չի բողոքարկի մայիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կայացրած դատավճիռը:
Աոաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ քրեական դատարանում հնարավոր է բոդոքարկել վճռի կայացումից հետո մեկամսյա ժամկետում: Այսօր բողոքարկման ժամկետի վերջին օրն է: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է, որ վերջին օրը բողոք ներկայացնեն, Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը պատասխանել է. «Այս պահին հստակ դիրքորոշում չկա»: Վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Վերջին հոդվածով նա արդարացվել էր, բայց մեղավոր էր ճանաչվել խոշոր չափի գումար յուրացնելու համար:
«Հայկական ժամանակ».
ՀՀ ՍԴ-ն երեկ որոշել է վերսկսել Նիկոլ Փաշինյանի դիմումի քննարկումը, որը նա ներկայացրել է որպես թիվ 7 ընտրատարածքում մայիսի 6-ին տեղի ունեցած մեծամասնական ընտրակարգով Աժ ընտրություններում պատգամավորի թեկնածու:
Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ից պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի` այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, և ընտրված ճանաչել իրեն: ԱԴ-ն, չկարողանալով Նիկոլ Փաշինյանի դիմումը մերժել, հունիսի 15-ին որոշեց դրա քննարկումը կասեցնել և լրացուցիչ նյութեր պահանջել ՀՀ ԿԸՀ-ից, ՀՀ գլխավոր դատախազությունից ու ՀՀ վարչական դատարանից: Նիկոլ Փաշինյանի դիմումի քննարկումը, որը պետք է տեղի ունենա գրավոր ընթացակարգով, ԱԴ-ն նշանակել է հաջհրդ շաբաթ` հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին:
«Հայկական ժամանակ».
«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռներից մեկն արդեն մոտ մեկ շաբաթ «պատանդ» է պահվում Չեխիայի Հանրապետությունում; Օրերս լուր էր տարածվել այն մասին, որ Չեխիայում վերանորոգված «Արմավիայի» ինքնաթիռին թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան` պահանջելով, որ ավիաընկերությունը վճարի ինքնաթիռի վերանորոգումն իրականացրած ընկերության գումարը` 800 հազար դոլար: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան թերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, խնդրի վերաբերյալ բոլորովին այլ տվյալներ է ներկայացրել: Ըստ Ավետիսովայի, ինքնաթիռի վերանորոգման համար անհրաժեշտ պայմանագրային գումարը «Արմավիան» լիարժեք վճարել է, բայց ինքնաթիռի նորոգման ընթացքում` անգարում, որտեղ պահվել է ինքնաթիռը, հրդեհ է բռնկվել, ինչից տուժել է նաև «Արմավիայի» ինքնաթիռը: Չեխական ընկերությունը վերանորոգել է և ավիաընկերությանը պայմանագրով չնախատեսված լրացուցիչ հաշիվ է ներկայացրել: Ըստ Ավետիսովայի, իրենց ավիաընկերությունը մտադիր չէ այդ գումարը վճարել, քանի որ հրդեհն իրենց մեղքով չի եղել, և անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք այդ գումարը վճարեն: Իսկ չեխական կողմն էլ պնդում է, որ գումարը հայկական ավիաընկերությունը պետք է վճարի: Արդյունքում, չեխական կողմը թույլ չի տալիս, որ ինքնաթիռը վերադառնա Հայաստան, և հայտնի չէ, թե այս խնդիրը երբ և ինչպես կլուծվի:
«Հայկական ժամանակ».
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը: Սպասվում էր, որ Գասպարյանն աշխատանքից ավելի շուտ կազատվեր, բայց հարցը ձգձգվում էր: Ըստ մեր տեղեկությունների, Գասպարյանը, ինչպես նաև ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետ Վարդուհի Խաչատրյանն աշխատանքից ազատվել են ԱԺ պատգամավորների վճարովի օգնականների հետ պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգելու պատճառով:
Հայկական ժամանակ
Մեկուկես տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը ջանասիրաբար ապսւմոնտաժեց «Գնունու» շինանյութի շուկայում գտնվող բազմաթիվ առևտրի տաղավարներ: Երեկ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե որտեղ են նախկին կրպակատերերը և ինչով են զբաղվում: Պարզվել է` կրպակատերերից շատերը ընտանիքներով արտագաղթել են, իսկ բանվորներից մեկն էլ դարձել է անօթևան: Ի դեպ, բազմաթիվ ընտանիքների ճակատագիրը խեղած կրպակների ապամոնտաժումից հետո այս շուկան գեղագիտությամբ աչքի չի ընկնում: Արտաքնապես այստեղ, կարծես, ոչինչ չի փոխվել:
«Հայկական ժամանակ».
ՀՀ ԱԺ-ն երեկ քվեարկությամբ ընդունեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով փոքր և միջին օբյեկտների արտոնավճարները պետք է կրճատվեն, կկանոնակարգվեն նաև անհատ տաքսիների արտոնագրավճարների գանձման կարգը և այսպես շարունակ: ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը ևս այս նախագծին կողմ քվեարկեց:
«Հայկական Ժամանակ».
Նախօրեին, երբ Աժ-ում սկսվեց կառավարության ծրագրի քննարկումը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մի քանի հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա, մասնավորապես, հարցրեց, թե ինչ ասել է ծրագրում գրվածը, թե` հարկային և մաքսային համակարգերը պետք է գործեն` ելնելով արդարության սկզբունքից, ո՞րն է այդ սկզբունքը և ի՞նչ իրավական նորմերով է կարգավորվում: Արսենյանը նաև հարցրեց, թե ինչ է նշանակում շեշտակիորեն, ո՞րն է այդ ձևը, երբ կառավարությունը իր ծրագրում գրել է, թե առնվազն 3 անգամ ավելանալու են ժամանակակից ջերմոցային տնտեսության տարածքները, ինչի արդյունքում էապես կմեղմվեն մի շարք գյուղմթերքների գների տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները: Նա մի քանի այլ նմանատիպ հարցադրումներ էլ արեց և, ակնհայտորեն չբավարարվելով վարչապետի պատասխանից, ասաց, որ իր ելույթում ամեն ինչ կասի: Ընդ որում, ասաց այնպիսի տոնայնությամբ, որ սպասվում էր, թե ջախջախելու է Տիգրան Սարգսյանին: Ի դեպ, վերջինս Էլ արձագանքել էր. «Ուշի ուշով կհետևենք ձեր ելույթին»: Երեկ, սակայն, իր ելույթում Արսենյանը հայտարարեց, թե նախատեսել էր ելույթի 3 տարբերակ, բայց կխոսի այլ տարբերակով ու սկսեց պատմական էքսկուրս անել Շահ Աբասի ժամանակներում: Երեկ թերթի թղթակիցը Արսենյանին ցանկացել է հարցնել` արդյո՞ք նախօրեին իր վրա ճնշում է գործադրվել կամ իր հետ բարեկամական զրույց են ունեցել, ինչի հետևանքով էլ ինքը հրաժարվել է իր ելույթի մյուս տարբերակներից: Աժ-ում, սակայն, նրան «բռնացնել» չի հաջողվել, իսկ ավելի ուշ` պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանել:
«Հայկական ժամանակ».
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ խորհրդարանում «տեղն Է դրել» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«Աժ միջանցքում հանդիպելով Դեմիրճյանին` Ալեքսանյանը նրան ասել է, թե ինքն էլ Է Հայ ազգային կոնգրեսից: Լրագրողները սկսել են ծիծաղել: Դեմիրճյանն էլ տարել-բերել ու թե՝ քեզ հավաք պահիր, չափերիդ մեջ: «Ինչ եմ արե՞լ որ»,- հարցրել Է Ալեքսանյանը: «Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,- ասել է Դեմիրճյանն ու հեռացել:
Այնուհետև Ալեքսանյանը մոտեցել Է Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի՝ ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և բողոքել, թե ինչու են իրեն այդքան քննադատում, բա ինքը մեղք չէ՞, ինչպե՞ս դիմանա: «Ոչինչ, կդիմանաս»,- պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.