29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` նախընտրական կրքերը թեժանում են: Երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների` հնչել են նաև կրակոցներ: Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը և քույրը` Անուշ Չիթչյանը: Չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն:
«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում` Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Եվ ահա, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան Չիթչյանը գնացել է Խաչիկյանների տուն` պատիվ պահանջելու: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, տանը իրեր են կոտրվել, ասում են` նաև կրակոցներ են հնչել, ինչից հետո Չիթչյանը դիմել է փախուստի:
Դրանից հետո Խաչիկյանների կողմնակիցները մուտք են գործել Չիթչյանների տուն և դաժան ծեծի ենթարկել տանը գտնվող ընտանիքի բոլոր անդամներին: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե Ախթալայի քաղաքապետ և միաժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայրը` սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, անձամբ մասնակցե՞լ են Չիթչյանի տան վրա կազմակերպված գրոհին, թե՞ ոչ: Հարկ է նկատել, որ իրավապահները այս դեպքում նույնպես «չեն կարողանում» պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ Հայկազ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի` «Սերժի դաբրոն» ստացած թեկնածուն է, ինչն էլ երաշխիք է, որ այդպես էլ գործը չի բացահայտվելու: Կատարվածի մասին երեկ ոստիկանությունը որևէ տեղեկություն չի հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները ճշտվում են:
Կեսգիշերին հիվանդանոցից հայտնել են, որ քիչ առաջ Չիթչյանները գնացել են տուն: «Նրանք սրսկումներ ստացան, բայց չհամաձայնեցին մնալ, գնացին»,- ասել է ընդունարանի աշխատակցուհին` խուսափելով թերթի թղթակցին հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել ընտանիքի անդամները: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, տատը` Բավական Չիթչյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել:
Հայկական ժամանակ
Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապեւո Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ: Երեկ` կես-գիշերի դրությամբ քաղաքագետի զավակը դեռ չէր հայտնաբերվել:
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է օրերս Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված քրեական գործի շրջանակներում: Նույն գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը, իսկ ինքը` Ղուկասյանը, գրկվել է թիկնազոր ունենալու իրավունքից: «ՀԺ»-ն նկատում է, որ Ղուկասյանների կլանի մասնակցությամբ կրակոցները մեծ հաշվով արտառոց չեն Գյումրիի համար, և նմանատիպ աղմկոտ միջադեպեր այստեղ եղել են պարբերաբար: Բայց միայն հիմա` Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ է «գործին ընթացք տրվում»: Իսկ սա նշանակում է, որ գալիք տարիներին Ղուկասյաններին փոխարինելու եկող կլանը նույնպես կարող է անպատիժ կրակել, սպանել, թալանել` մինչև «պապայի» պաշտոնանկությունը:
Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակի» իշխանական աղբյուրները հայտնում են, որ Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, լուրջ սրացումներ են տեղի ունենալու: Նույն աղբյուրները պնդում են նաև, որ կախված սրացումների ընթացքից, որը նախաձեռնելու է ԲՀԿ-ն, և որոշ զարգացումներից, չի բացառվում, որ բյուջեի հաշվետվության տապալմանը նպաստեն նաև ՀՀԿ-ի հակավարչապետւսկան թեփ ներկայացուցիչները: ՀՀԿ-ի այս թևը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա վարած քաղաքականության դեմ մինչ այժմ խոսել է միայն կուլիսներում, առայժմ շարունակում է կաշկանդված մնալ: Երեկ, երբ թերթի թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար,ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրել է` դուք բացառո՞ւմ եք, որ մինչև նախագահական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի ունենա, նա պատասխանել է. «Ես չեմ կարող նման բան բացառել առհասարակ, ես ասում եմ` այս պահին, այսօր չկա նման քաղաքական պահանջ, և ՀՀԿ օրակարգում նման խնդիր դրված չէ»: Հարցին` այսինքն, չի՞ բացառվում, որ գա մի պահ, որ, այնուամենայնիվ, այդ պաշտոնը ԲՀԿ-ին տրվի, Սահակյանը պատասխանել է. «Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ասել` երբեք, բայց քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, մե՛նք պետք է որոշենք, թե ով, երբ, ինչ կղեկավարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այսինքն, ՀՀԿ-ն է որոշում, թե ով է լինելու վարչապետ»:
Հայկական ժամանակ
ՃՈ նախկին պետ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանի եղբայրը` Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը, անցել է թոշակի: Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում նա հերքել է, որ թոշակի է անցել սեփական դիմումից հետո, նա ասել է, որ իրեն թոշակի են ուղարկել. «Իմ տարիքը լրացել է: Ինձ մեկ տարով էին նշանակել Մեծամորի ոստիկանապետի պաշտոնում: Այս ամսվա 24-ին այդ մեկ տարին լրացավ»: Թերթի թղթակցի հարցին ի պատասխան` Օհանյանն ասել է, որ այդ մեկ տարին լրանալուց հետո հնարավոր էր երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը: «Ինչու չերկարացրին»,- հարցին էլ պատասխանել է. «Այդպես նպատակահարմար գտան»: Օհանյանը նշել է նաև, որ իրեն թոշակի ուղարկելը եղբոր հետ տեղի ունեցած աղմկոտ դատավարության հետ ոչ մի կապ չունի: Մուշեղ Օհանյանը տարիներ շարունակ Նոր Նորքի ոստիկանապետն էր: Եղբոր ձերբակալությունից հետո ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը նրան «գործուղեց» Մեծամորի ոստիկանություն:
Հայկական ժամանակ
Գյումրիում երեկ կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկությունների համաձայն, Գյումրու ծայրամասային` «Գծի հետեւ» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված ւուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, նաև մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել և սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին: Ըստ քաղաքում պտտվող լուրերի, այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Խոսվում է նաև, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև է» եկել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով: Հնչած կրակոցների մասին «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել են վերոնշյալ թաղամասի բնակիչները: «Սկզբում մեքենաներ հավաքվեցին, ինչ-որ խոսակցություններ, հետո կրակոցներ լսեցինք, վախեցանք, մեկ էլ տեսնինք օր չորս կողմից փախան, ու էլ չիդեմ ինչ էղավ, ոստիկանները էկան թաղամաս, էն էլ` արդեն փախել էին»,- մանրամասնել է բնակիչներից մեկը: Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը հաստատել է նաև Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը: «Ճի՞շտ են այն լուրերը, որ Գյումրու քաղաքապետի որդին` Սպարտակ Դուկասյանն է կրակոցների հեղինակը, նա՞ է կրակել, թե հակառակ կողմից են հնչել կրակոցները,- թերթի թղթակցի այս հարցին Կարեն Բաբակեխյանը պատասխանել է, որ գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող մանրամասներ հայտնել, այդ թվում` միջադեպի մասնակիցների անունները, նաև ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է այդ միջադեպին: «Կներեք, դրանից ավելի բան ասել չեմ կարող, հիմա ընթանում է նախաքննություն, կարող եք դիմել մեր ոստիկանության լրատվության բաժին, այլ մանրամասներ գուցե հայտնեն»,- ասել է նա: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից թերթի թղթակցին փոխանցել են, որ Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ միջադեպի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցները փնտրում են: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես չի հերքել, որ միջադեպին մասնակցել է նաև Սպարտակ Ղուկասյանը: Ըստ նրա` միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մանրամասները ճշտվում են: «Այլ բան ասել չեմ կարող, տարվում է նախաքննություն, և դեռ ճշտվում են, թե ովքեր են դեպքի իրական մասնակիցները»,- ասել է Աշոտ Ահարոնյանը: Ուշ երեկոյան դրությամբ, թերթի ունեցած տեղեկություններով, փախուստի մեջ էին և´ կրակողները, և´ նրանց թիրախները, և´ վկաները:
Հայկական ժամանակ
Վերջին օրերին լուրեր են հասնում Երևանի Ավան թաղամասից այն մասին, որ ստորագրահավաք է իրականացվում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ: «ՀԺ»-ն ստուգել է, լուրերը հաստատվել են, և ստորագրահավաքը թափ է հավաքում: Տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»: Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա Աժ նախագահից ետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է…» և նմանատիպ լոլոներ: Հայտնի է նաև մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլև ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից և այլն: Թերթի ունեցած տեղեկություններով, այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի: Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով` ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա, տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները և քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»: Եվ այդ պայմաններում նախատեսված թվով ստորագրություն հավաքելը այդ բանդաների համար, թերևս, դժվար չի լինի: Ընդամենը հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ախթալայում երկարուձիգ տարիներ ակտիվ «գործունեություն» ծավալած հայտնի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի (նկարում` ձախից) բավական արագ հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն: Ընդ որում, ստորագրողների մեջ կային նաև մանկապիղծի զոհերի ծնողներ:
Հայկական ժամանակ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ներկայում Աժ պատգամավոր, նաև Աժ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նախօրեին հեռախոսով վիրավորել է «Հայկական ժամանակի» թղթակցուհուն: Թղթակցուհին ընդամենը զանգահարել էր Սամվել Բալասանյանին` մի իրադարձության շուրջ փաստեր ճշտելու նպատակով, այսինքն` գործել էր իր մասնագիտական պարտականությունների շրջանակներում: Որոշ ժամանակ անց Բալասանյանը միջնորդների միջոցով թղթակցուհուն փոխանցել է, թե նման բան չի եղել, երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը ուրիշ բան է ցանկացել ասել, բայց իրեն ճիշտ չեն հասկացել և այլն, և այսպես շարունակ: Համենայնդեպս, սա են փոխանցում միջնորդները: «Հնարավոր համարելով այդ տարբերակը, նույն միջնորդներին առաջարկեցի, որ Սամվել Բալասանյանը այդ ամենը հեռախոսով անձամբ ասի թղթակցուհուն, որով և միջադեպը կհամարեինք հարթված: Այդպես էլ զանգ չհնչեց, ինչը նշանակում է, որ Բալասանյանը ճիշտ և տեղին է համարում երիտասարդ աղջկան վիրավորելը:
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանին դուր չեն եկել մեր թերթում նրան «նվիրված» մի քանի հրապարակումներ: Դե, Բալասանյանը երևի չի ուզում անդրադառնանք այն պատմությանը, թե ինչպես ինքը մի «պայծառ» օր ՕԵԿ-ից ցատկեց ԲՀԿ: Չի ուզում մեր ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ իր ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, ինքը ոչ մի կապ չունի Գյումրիի գարեջրի գործարանի հետ, և որ այդ գործարանի տարածքում վեր է հառնում իր կիսանդրին: Բալասանյանը ուզում է` բոլորս հավատանք, որ իր հայտարարագրում գրված 1977 թվականի արտադրության «Մոսկվիչ Մ 2140»-ը իր միակ ավտոմեքենան է»,- գրում է թերթի խմբագիր Հայկ Գևորգյանը:
Հայկական ժամանակ
Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել:
Այս մասին հայանում են «ՀԺ»-ի իշխանական աղբյուրները: Վարդան Օսկանյանը երեկ չի ցանկացել պատասխանել թերթի հարցերին և խնդրել է զրույցը թողնել մի ուրիշ օրվա: Օսկանյանի և ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ թերթի հարցերին երեկ պատասխանել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Տիկին Զոհրաբյան, մեր տեղեկություններով, Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը ԲՀԿ-ի օրակարգից դուրս է եկել, հիմա ո՞վ է լինելու ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն:
-Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երբ կունենա իր որոշումը, այդ ժամանակ էլ, վստահ եղեք, որ անպայմանորեն կհայտնի:
-Օսկանյանի դեպքում ինչո՞ւ այդպես որոշվեց, ու պատահակա՞ն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարծես սառեցրել է փողերի լվացման գործը:
-Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որևէ մեկի որևէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին Բարգավաճի որևէ ներկայացուցչից որևէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել և չի կարողանալու կորզել ավելին:
Հայկական ժամանակ
Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցից մի հատված.
-Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին:
-Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ և անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է:
-Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին հանրահավաք է լինելու, արդեն որոշվա՞ծ է օրը:
-Օրը դեռ որոշված չէ, բայց կարող եք չկասկածել, որ այդ տեղեկությունը իրողություն կդառնա:
— Ո՞վ է լինելու Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն, և հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսը այլ թեկնածուի պաշտպանի:
— Կարծում եմ, խնդիրը պետք է այսպես ձևակերպել` ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, և եթե հարցը այդպես ենք դնում, պատասխանն էլ ակնհայտ է` պետք է լինի մարդ, որն ունի ամենահզոր կոնսոլիդացիոն պոտենցիալը, այսինքն, կարող է իր շուրջը իր հեղինակությամբ միավորել առավելագույն չափով քաղաքական ուժերի, լիդերների, պետք է լինի մի մարդ, որը կապահովի այն, որ Հայաստանում շարունակի գործել ընդդիմություն, որն անկաշառ է, անվերահսկելի է, անկառավսւրելի է իշխանությունների համար: Մենք հիմա ունենք այդպիսի ընդդիմություն. 2007-ին չենք ունեցել, հիմա ունենք, և սա ամենամեծ արժեքն է, որը պետք է պաշտպանել, որովհետև եթե իշխանություններին հաջողվեց այս համախմբումը մասնատել, ուրեմն` նորից վերադառնալու ենք նույն իրավիճակին, երբ իշխանությունները լիովին վերահսկում են ընդդիմությանը և այնպես անում, որ ընդդիմությունը որևէ մարտահրավեր իշխանության համար չի հանդիսանում: Մեր թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը և միասնությունը: Եկեք, եթե դեռ չենք գտել նման թեկնածուի, գտնենք:
-Ո՞վ է այդ թեկնածուն:
-Ինձ թվում է, այս 4-5 տարվա փորձը պետք է բավարար լիներ այդ հարցին պատասխանելու համար:
-Կարո՞ղ ենք միանշանակ ասել որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է:
-Ինքը պետք է որոշում ընդունի, նա այդ որոշումը կընդունի ըստ երևույթին սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ոեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, և կշռադատելուց հետո վերջնական որոշում կընդունի: Իմ կարծիքով, նա այդպես է վարվում, որովհետև լուրջ քաղաքական գործիչ է և իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ և իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է` նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար:
-Իսկ եթե չառաջադրվի, կա՞ որևէ այլ թեկնածու` ձեր ասած հատկանիշներով:
-Ես հիմա այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ:
Հայկական ժամանակ
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ ինքը շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Աարգսյանին: Երեկ պարզվել է, որ դիմումն արդեն գրված է:
Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Մարգար Օհանյանի եղբայրը` Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը: «Անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց իմ իմանալով` գրել է»,- ասել է նա: Անցյալ ամառվանից անազատության մեջ գտնվող Օհանյանը դատական վերջին նիստում ընդունել էր իր մեղքը պետության առաջ, իսկ դատավճռի կայացումից հետո` չէր բողոքարկել: Մարգար Օհանյանը մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: «Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Մարզպանին ներման խնդրագիր է գրել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը»,- եզրափակում է «ՀԺ»-ն:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.