29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանը նախընտրում է որևէ կերպ չմեկնաբանել Սերժ Սարգսյանի հնչեցրած վերջին գնահատականները, որոնք վերաբերում էին նրա ղեկավարած ոլորտին: Քուշկյանն այդ առնչությամբ ոչ համաձայնություն, ոչ էլ անհամաձայնություն է հայտնում: «ՀԺ»-ն նշում է, որ շաբաթ օրը հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել էր առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին և տիրող իրավիճակը որակել բացարձակ խայտառակություն: Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է այս ամենի առնչությամբ ստանալ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը, նա հայտարարել է, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել: Նախկին նախարարն, ի դեպ, դասական ու խիստ ոճի կոստյումն արդեն փոխարինել է բժշկի արտահագուստով, ինչով էլ երեկ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել է թերթի թղթակցի հետ:
Հայկական ժամանակ
Երեկ առավոտյան ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Իսկ արդեն երեկոյան նա կալանավորվել և օրվա վերջում «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ դատարանի դահլիճից պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տեղափոխվել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն իր նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ ոչ մի քաղաքական հետապնդում չի տեսնում և իր մեղքը չի ընդունում: «Քրեական գործ է: Իր դեմ կան մարդկանց ցուցմունքներ, որոնց հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել: Ինքն իր մեղադրանքը չի ընդունում և քրեական գործի շրջանակներում կշարունակի պայքարը, որպեսզի ապացուցի իր անմեղությունը»,- ասել է փաստաբանը:
Հայկական ժամանակ
Օգոստօսի 17-ին Երևանում կալանավորվելէ ԱՄՆ քաղաքացի Ալեքս Միրզոյանը: Վերջինիս անձը հետաքրքիր է այնքանով, որ նաև նրա ցուցմունքների հիման վրա` ՀԱԿ չորս երիտասարդներ երկու ամիս առաջ դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:
Մինչև երեկ ՀՀ իրավապահներն այս լուրը ճշտելու «ՀԺ» թղթակցի հարցումներին տալիս էին ժխտողական պատասխան: Երեկ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ Միրզոյանը օգոստոսի 17-ից կալանավորված է իրենց քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ) և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ): Այսօր, ժամը 12.00-ին վերաքննիչ դատարանը կսկսի դատապարտված երիտասարդների բողոքի քննությունը: «Հուսանք, որ թմրամոլ վկայի ցուցմունքները վերաքննիչ դատարանն առնվազն կասկածի տակ կառնի»,- եզրափակել է թերթը:
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը: Թե որ ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ինչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք աոաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում: Փոխարենը , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թերթի աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը դրված է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում: Ըստ այդմ, Ծառուկյանը երեք սցենար ունի և, կախված Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից, դրանցից մեկով էլ կառաջնորդվի: Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, փորձելու է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը: Ինչպես արդեն գրվել է, Ծառուկյանը դրա դիմաց ցանկանում է ստանալ վարչապետի պորտֆելը: Պարզվում է, սակայն, որ ԲՀԿ ղեկավարն այդ պաշտոնը ոչ միայն իր և իր կուսակցության համար է ուզում, այլ ստանալուց հետո մտադիր է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն այլ քաղաքական ուժեր ևս: Ըստ թերթի աղբյուրի, եթե նման համաձայնություն ձեռք բերվի, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կստորագրվի հուշագիր, որտեղ կնշվի, որ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀ Սահմանադրության պահանջով երկրի նախագահը կցրի կառավարությունը, կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն: Այսպիսով, Սերժ Սարգսյանը կստանա ԲՀԿ-ի աջակցությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կդառնա ազգային վարչապետ և փաստացի առաջնորդը բոլոր այն քաղաքական ուժերի, ովքեր հավակնում են ազգային համաձայնության կառավարության մաս կազմել: Ըստ ԲՀԿ «ՀԺ» աղբյուրի, անհաջողության դեպքում Ծառուկյանը ևս երկու պահուստային տարբերակ ունի: Առաջինի դեպքում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց պահանջելու է ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանին» հանձնել կառավարման համակարգի 30 տոկոսը` ամբողջությամբ: Խոսքը վեց ամբողջական ոլորտների մասին է: Այս դեպքում Սերժ Սարգսյանը, ավելի քիչ բան զիջելով, կստանա ԲՀԿ-ի աջակցությունը:
Հայկական ժամանակ
Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բազրատյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքն Արտաբույնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի չի հարվածել և բերման չի ենթարկվել ոստիկանություն:
Բագրատյանն ասել է, թե իր անվան շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկի ետևում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի մասին է, որին Գագիկ Ծառուկյանն անվանել էր ծիրանի ցոգոլ և ջերմուկ ծախող:
Հայկական ժամանակ
Այս կիրակի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով այս ընտրական գործընթացը ևս կարելի է համարել ավարտված: Մինչ այս` սեպտեմբերի 9-ին էլ Արարատի, Արմավիրի, Լոոու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի 481 համայնքներում էին ՏԻՍ ընտրու֊ թյուններ անցկացվել: Նշված երկու օրերին հանրապետության 914 համայնքներից 799-ում կամ մոտ 90 տոկոսում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Այս համայնքների 641-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես, ըստ անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, Հայաստանի 641 համայնքներից 404-ում կամ 64 տոկոսում համայնքի ղեկավարները ՀՀԿ-ական են, 55-ում կամ 9 տոկոսում` ԲՀԿ-ական, 31-ում կամ 5 տոկոսում` ՀՅԴ-ական, 12-ում կամ 2 տոկոսում` ՕԵԿ-ական:
Անցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի մեկ կամ երկու թեկնածու են ունեցել նաև «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՌԱԿ-ը, ՄԻԱԿ-ը, ԺԱԿ-ը, ՀԿԿ-ն ռ «Ժողովրդավարական Հայրենիքը»: Նրանցից հաջողություն է ունեցել միայն ԱԻՄ-ը, որի միակ թեկնածուն` Տավուշի մարզի Նավուր համայնքի գործող ղեկավար Մրամ Նիգոյանը, պահպանել է իր պաշտոնը:
Ի դեպ, կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում աննախադեպ փաստ է արձանագրվել, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել: Սա նշանակում է, որ անգամ տվյալ թեկնածուն իր օգտին չի քվեարկել կամ նրա լրացրած քվեաթերթիկն անվավեր է համարվել: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի թեկնածու կարող են գրանցվել միայն տվյալ համայնքում վեց ամսից ավելի հաշվառված քաղաքացիները: Դեպքն արձանագրվել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում: Իսկ այս արտառոց դեպքի «զոհը» Միրաքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանն է եղել: Նրա միակ մրցակիցը` անկուսակցական Ալիկ Նամոյանը, 39 քվեով դարձել է Միրաքի գյուղապետ:
Հայկական ժամանակ
Երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն էր կազմակերպվել, հավաքվել էր իշխանական և, իբր, ոչ իշխանական գրեթե ամբողջ «էլիտան»: Դե, ամեն ինչ այնպես էր, ինչպես ամեն տարի` Սերժ Սարգսյանի ելույթ, «դեսերտ» սեղաններ, փայլուն ապագայի մասին ճոռոմ-ճոոոմ խոսքեր… Այս միօրինակությունը վաղուց արդեն ձանձրալի է: Նույնքան ձանձրալի է այն անթաքույց ցինիզմը, որով ներծծված է այս միջոցառումը: Թերթը ներկայացրել է լուսանկար, որում պատկերված է այն պահը, երբ Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, իջնում է իր «պադավատից»: «Պարզ է, այդ մեքենայի դիմապակուն չպետք է փակցված լինեին ԱՊՊԱ և տեխզննության կտրոնները: Դրանք, շմայսների կարծիքով, միայն հարիֆների համար են: Իսկ իրենք հարիֆ չեն, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Որովհետև իրենց ամեն տարի հրավիրում են համալիր` Սերժի ելույթը լսելու: Դրա համար էլ իրենք չպետք է ինչ-որ կտրոններ կպցնեն իրենց մեքենաներին, իրենք չպետք է հարկեր վճարեն, եթե իրենք մարդ էլ սպանեն, չպետք է դատվեն, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Իրենք կարող են ուրիշի սեփականությունը խլել, կարող են իրենց բանդերլոգ թիկնապահներին ուղարկել միտինգներ ցրելու, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Իսկ գիտե՞ք, թե քանի այդպիսի «քիփ» էր գնացել համալիր: Մեր թղթակիցը երեկ համալիրի մոտ, առանց տեղից շարժվելու, մի քանի րոպեի ընթացքում մոտ մեկ տասնյակ այդպիսի քիփերի մեքենաներ է նկարել, որոնց դիմապակուն կտրոններ չեն եղել: Այսքանից հետո հասկանալի չէ՞, թե ինչու է արդեն 21 տարի անկախ ապրող երկիրը մեր աչքի առաջ դատարկվում ու կործանվում: Ի՞նչ տարբերություն, թե ով է քամում երկրի հյութերը ու կեղեքում մի ամբողջ ժողովրդի, օտա՞ր, թե սեփական ավազակը: Այնպես որ, անկախությունը դեռ պետք է նվաճել»,- առաջնորդողը եզրափակում է թերթը` ներկայացնելով առանց վերը նշված փաստաթղթերի մոտ մեկ տասնյակ մեքենաների լուսանկարներ` այդ թվում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի լուսանկարը:
Հայկական ժամանակ
Միջպետական համաձայնագիրի շրջանակներում այս տարի արտասահմանյան բուհերում ուսանելու է մեկնել ավելի բան 240 Հայաստանի քաղաքացի: Եվս 77 Հայաստանի քաղաքացիներ հնարավորություն են ստացել սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններում` «Լույս» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: Ընդհանուր առմամբ, առնվազն շուրջ 320 երիտասարդ այս տարի ընդունվել է արտասահմանյան բուհեր:
Հայկական ժամանակ
«ՀԺ»-ն այսօր անդրադարձել է երեկվա իր լուրին, որը հերքվել էր ՀՀ ԱԱԾ կողմից` մասնավորապես գրելով. ««Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը գտնվում է ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժնի հարևանությամբ: Այն, ինչ կատարվում է այդ բաժնում արդեն 6-րդ օրն անընդմեջ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ որակել որպես նորմալ աշխատանքային իրավիճակ: Մանավանդ երեկոյան ժամերին` ոստիկանության բաժինը և հարակից շենքերը վերածվում են պաշարված ամրոց հիշեցնող մի տարածքի, որտեղ կարելի է տեսնել ավտոմատավորների, հատուկ վարժեցված շներով կինոլոգների և այլն (անցած շաբաթ օրը այդպիսի մի քանի շուն կապված էին մեր խմբագրության լուսամուտների ճաղերից): Հենց այդ իրավիճակը ստիպեց մեզ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում: Սկզբում պատասխանում էին, թե ինչ-որ «վարժանքներ», «կանխարգելիչ միջոցառումներ են» իրականացվում: Թե ինչն են կանխարգելում, մի քանի ժամ մնաց անհայտ: Շուտով իրավապահ մարմիններից տարբեր աղբյուրներ մեզ հայտնեցին, որ իրենք ունեն տեղեկություններ այն մասին, թե Հայաստան է ներթափանցել, թալիբ ահաբեկիչների խումբ, և ահաբեկչության վտանգ կա: Նշվում էր նույնիսկ, որ ահաբեկիչների խումբը բաղկացած է նվազագույնը երեք, առավելագույնը՝ հինգ հոգուց:
Մեր հրապարակած տեղեկատվությունը «հիմնովին սուտ» որակողները գուցե բացատրեն, թե ինչու են մայրաքաղաքի տարբեր կառույցներ, ամեն օր կամ օրումեջ, ավտոմատներով զինված անձինք վարժեցված շների օգնությամբ ստուգում: Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Ջոս» ժամանցի համալիրի մենեջեր Միլենան երեկ մեր թղթակցին պատմեց, որ իրենց մոտ արդեն երկու ստուգում է իրականացվել: «Մենք նրանց չէինք դիմել, նրանք ուղղակի եկան ու սկսեցին ստուգել: Երկու օր իրար հետևից եկել են, նկուղային հարկում ստուգումներ են արել: Մենք էլ էինք զարմացել: Այստեղ բազմաթիվ հաճախորդներ կային: Նրանք եկան, ստուգեցին, բարեբախտաբար ոչինչ չգտան, ներողություն խնդրեցին ու գնացին»: Միլենան պատմեց նաև, որ ոստիկաններն այդ ստուգումները բացատրել են նրանով, որ ահազանգ են ստացել, թե մոտակայքում ինչ-որ տեղ ռումբ կա տեղադրված: Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» կարաոկե ակումբի անվտանգության աշխատակից Արմենը մեր թղթակցին ասաց, որ իրենց մոտ ստուգումներ են իրականացվել վերջին չորս օրերին էլ. «Գալիս են, հաճախորդներին դուրս ենք հրավիրում, իրանք շներով ամեն ինչ ստուգում են ու գնում»,- ասաց Արմենը և նշեց, որ ստուգումներ իրականացվում են մայրաքաղաքի բոլոր ակումբներում: Արմենը ասաց նաև, որ ստուգումների պատճառը որևէ կերպ չի բացատրվում, սակայն իր համար տրամաբանական է, որ ստուգումները կապված են ահաբեկչության վտանգի հետ: «Դե, ես գիտեմ, որ էս ստուգումները գաղտնի հրամանով են արվում»,- ասաց Արմենը: Կարծում ենք, այսքանից հետո պարզ է դառնում, որ վարժանքների շրջանակներում հնարավոր չէ տեղավորել նույն սրճարանն ամեն օր պայթուցիկ գտնելու համար հատուկ վարժեցված շներով ստուգելը: Նշենք, որ որոշ «գլոբալ վերլուծաբաններ» մեր` ահաբեկիչների ներթափանցման մասին լուրը «վարպետորեն» տեղավորել էին Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունների շրջանակներում: Ըստ այդ «վերլուծությունների», մեր հրապարակումը պրոամերիկյան և հակառուսական, համատիեզերական սուպերկենտրոնների մշակած մեծ դավադրություն էր: Այս կարգի վերլուծությունները նույնպես կթողնենք առանց մեկնաբանությունների:
Հ.Գ. Որպեսզի տպավորության չստեղծվի, թե իրավապահների այս գործողությունները մենք բացասական ենք գնահատում, հատուկ շեշտենք, որ դրանք լիովին ընդունելի են և նույնիսկ ողջունելի: Մանավանդ որ` մինչ այժմ ստուգված օբյեկտներից և ոչ մեկից չենք ստացել իրավապահների կոպիտ վերաբերմունքի մասին ահազանգ»:
Հայկական ժամանակ
Երեկ «Հայկական ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերաշահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որևէ առիթ չկա»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բադրամյանը: Ահաբեկչական խմբի և հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ: Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.