29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործը, որում ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այժմ ներգրավված է որպես մեղադրյալ, առաջիկայում կարճվելու է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ըստ քրգործին ծանոթ անձանց` կարճման երկու ճանապարհ կա: Դրանցից մեկի դեպքում ակտիվ դերակատարություն պետք է ունենա ամերիկացի բարերար, հանրահայտ Հանթսմանը, որի փողերը լվանալու համար մեղադրում են Օսկանյանին: Ըստ այդմ` Հանթսմանը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ հօդս ցնդեցնի մեղադրանքները, որից հետո գործի քննությունը կդառնա անիմաստ: Այս ընթացքում Օսկանյանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հանթսմանը կխոսի, եւ նրա խոսքը փոթորկի ազդեցություն կունենա: Եթե ինչ-ինչ պատճառներով սա տեղի չունենա, ապա գործի կարճման այլ ճանապարհ էլ կա:
Մեր տեղեկություններով, նախաքննության շրջանակում ներկայումս բանկային ստուգումներ են ընթանում: Եվ ահա դրանց ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է հայտարարել, որ խախտումներ չեն հայտնաբերվել: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, Օսկանյանի գործը կարճելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ 2013-ի նախագահական ընտրությունների համար նախապես ծրագրված սցենարում ինչ-որ պահի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ անցում է կատարվել «պլան Բ»-ին, որի մեջ «հալածյալ Օսկանյան» չկա: Ուստի, ավելորդ գլխացավանք էլ ոչ ոքի պետք չէ: Այս տեղեկատվությունը շրջանառողների ուշադրությունից չի վրիպում, իհարկե, մի փոքրիկ հանգամանք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն էլ հասկանում են` ինչ ճանապարհով էլ այս աղմկոտ գործը կարճվի, վատ վիճակում Է հայտնվելու գլխավոր դատախազը: Սակայն, այս հանգամանքն ընդգծողները նաեւ հավելում են, որ Հովսեփյանի «հեղինակությունը» վաղուց ոչ ոքի չի մտահոգում, առավել եւս, որ մեկ տարուց՝ 2013-ի դեկտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը, ինչով նրա կարիերան, ըստ էության, ավարտվելու է: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը շատ հարմար թեկնածու է Օսկանյանի գործի ամբողջ պատասխանատվությունը միանձնյա կրելու համար:
Հ.Գ. Վարդան Օսկանյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ հոկտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանից ստացել է գործը կարճելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդագրի մերժումը, որը բողոքարկելու է: Նա դժվարացել է կանխատեսել, թե բողոքարկման արդյունքն ինչպիսին կլինի: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ, մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Օսկանյանի գործը կարճելու տեղեկությունները եւ ի պատասխան հարցի` հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործն առաջիկայում կարճվի, դրա հիմքերը տեսնո՞ւմ եք, ասել է. «Մենք անընդմեջ խոսել ենք այն մասին, որ պարոն Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու որեւէ հիմնավորում չկա, հետեւաբար, բոլոր մեր ասածներն ուժի մեջ են` դրանից բխող հետեւանքներով հանդերձ»»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործը, որում ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այժմ ներգրավված է որպես մեղադրյալ, առաջիկայում կարճվելու է: Ըստ քրգործին ծանոթ անձանց` կարճման երկու ճանապարհ կա: Դրանցից մեկի դեպքում ակտիվ դերակատարություն պետք է ունենա ամերիկացի բարերար, հանրահայտ Հանթսմանը, որի փողերը լվանալու համար մեղադրում են Օսկանյանին: Ըստ այդմ` Հանթսմանը պետք է հանդես գա հայտարարությամբ և հօդս ցնդեցնի մեղադրանքները, որից հետո գործի քննությունը կդառնա անիմաստ: Այս ընթացքում Օսկանյանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հանթսմանը կխոսի, և նրա խոսքը փոթորկի ազդեցություն կունենա: Եթե ինչ-ինչ պատճառներով սա տեղի չունենա, ապա գործի կարճման այլ ճանապարհ էլ կա: Թերթի տեղեկություններով, նախաքննության շրջանակում ներկայումս բանկային ստուգումներ են ընթանում: Եվ ահա դրանց ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է հայտարարել, որ խախտումներ չեն հայտնաբերվել: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, Օսկանյանի գործը կարճելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ 2013-ի նախագահական ընտրությունների համար նախապես ծրագրված սցենարում ինչ-որ պահի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն’ անցում է կատարվել «պլան Բ»-ին, որի մեջ «հալածյալ Օսկանյան» չկա: Ուստի, ավելորդ գլխացավանք էլ ոչ ոքի պետք չէ: Այս տեղեկատվությունը շրջանառողների ուշադրությունից չի վրիպում, իհարկե, մի փոքրիկ հանգամանք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն էլ հասկանում են` ինչ ճանապարհով էլ այս աղմկոտ գործը կարճվի, վատ վիճակում Է հայտնվելու գլխավոր դատախազը: Սակայն, այս հանգամանքն ընդգծողները նաև հավելում են, որ Հովսեփյանի «հեղինակությունը» վաղուց ոչ ոքի չի մտահոգում, աոավել ևս, որ մեկ տարուց՝ 2013-ի դեկտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը, ինչով նրա կարիերան, ըստ էության, ավարտվելու է: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը շատ հարմար թեկնածու է Օսկանյանի գործի ամբողջ պատասխանատվությունը միանձնյա կրելու համար:
Հ.Գ. Վարդան Օսկանյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ հոկտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանից ստացել է գործը կարճելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդագրի մերժումը, որը բողոքարկելու է: Նա դժվարացել է կանխատեսել, թե բողոքարկման արդյունքն ինչպիսին կլինի: ԲՀԿ խոսնակ Տիգրան Որիխանյանն էլ, թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Օսկանյանի գործը կարճելու տեղեկությունները և ի պատասխան հարցի` հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործն առաջիկայում կարճվի, դրա հիմքերը տեսնո՞ւմ եք, ասել է. «Սենք անընդմեջ խոսել ենք այն մասին, որ պարոն Օսկանյանի դեմ քրեական գործ հարոցելու որևէ հիմնավորում չկա, հետևաբար, բոլոր մեր ասածներն ուժի մեջ են` դրանից բխող հետևանքներով հանդերձ»:
«Հայկական ժամանակ».
ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը ՀՀ, որի մասին հենց վերջերս խոսում էին իշխանական և դիվանագիտական շրջանակներում և որը, ըստ նույն շրջանակների, պետք է կայանար հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, կրկին հետաձգվում է:
Ռուսական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ հետաձգվել են Պուտինի այցերը Հնդկաստան, Թուրքիա և Պակիստան: Երեկ էլ ԱՊՀ գործադիր կոմիտեն է հայտարարել, որ նոյեմբերի սկզբին Աշգաբադում նախատեսված ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի սկզբին. հետաձգման պատճառները չեն նշվել: Միևնույն ժամանակ երեկ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՌԴ բարձր էշելոնների իր աղբյուրներին, գրել է, թե Պուտինն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, վերջինիս խոսնակը հերքել է: Սպասվում էր, որ Երևանում Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են ՀՀ վարչապետի նշանակման հարցը: Ըստ իշխանական աղբյուրների, Սարգսյանի և Պուտինի քննարկումները տեղափոխվում են Աշգաբադ դեկտեմբերի սկզբին, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: «Հժ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել: Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:
«Հայկական ժամանակ».
Այսօր ՀՀ կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի: Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով անորոշ ժամկետով հետաձգվելու է բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողովը, որը, ըստ ծրագրի, պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում: Հետաձգման մեղավորը ՀՀ Կենտրոնական բանկն է, որը հայտնել է, թե այս տարի չի կարող կազմակերպել նման միջոցառում: Դժվար է համակերպվել այն մտքին, որ այդ կարևորագույն, Հայաստանի համար այդքան սկզբունքային, միջազգային նշանակությամբ, պատմական այդ միջոցառումը հետաձգվում է: «Գոտեպնդվենք և հիշենք, որ արդեն Հայաստանում անցկացվել է լրատվամիջոցների և լրագրողների համահայկական համաժողով, որը լայն արձագանք գտավ հայ հանրության շրջանում. մինչ օրս մարդիկ ամեն քայլափոխի իրար հանդիպելիս քննարկում են այդ թեման: Եվ հետո, բանկիրների համաժողովը ոչ թե հանվում է օրակարգից, այլ ընդամենը հետաձգվում: Այնպես որ, կյանքը շարունակվում է և վհատվելու կարիք չկա»,- գրում է «ՀԺ»-ն:
Երեկ Աժ միջանցքներում լուրեր էին շրջում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավակնում է Հանրային հեոուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնին: Բանն այն է, որ 2013թ. փետրվարին լրանում է այդ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և երեկ, երբ վերջինս Աժ-ին ներկայացրեց Հանրային հեռուստատեսության և ռադիոյի 2010 և 2011թթ. հաշվետվությունը, Եսայանը բավական քննադատական ելույթ ունեցավ: Նա առաջարկում էր ստեղծել վերահսկողական մարմին, որի առաջ Հանրայինը հաշվետու կլինի: Եսայանն ասաց, որ տարբեր քննարկումներում, հանդիպումներում, մասնավոր զրույցներում լսում ենք որոշակի թվերի մասին, որոնք գոյանում են գովազդներից, և ընդհանրապես Հանրայինի ֆինանսական միջոցների մասին տարբեր թվեր ենք լսում, այդ իսկ պատճառով այս ոլորտը լուրջ վերահսկողության կարիք ունի: Երեկ, երբ «ՀԺ»-ն նրան հարցրել է իր հավակնությունների վերաբերյալ խոսակցությունների մասին, նա պատասխանել է. «Անկեղծ ասած, ինձ համար որևէ բան զարմանալի չէ մեզանում, որովհետև ցանկացած ելույթ, ցանկացած կարծիք երբ հնչում է, մարդկանց որոշակի խումբ կամ որոշակի տեսակ հակված է այդ ելույթի և կարծիքի տակ ինչ-որ մութ ու խորհրդավոր բաներ փնտրել, անկեղծորեն խոստովանեմ, որ իմ ելույթը որևէ նման ենթատեքստ չուներ, և ինքս որևէ նման ակնկալիք չունեմ: Ես շատ գոհ եմ, որ Աժ պատգամավոր եմ և շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ինձ տրվել է` օրենսդիր մարմինը ներկայացնել և աշխատել օրենսդիր մարմնում, այնպես որ, ինքս նման խոսակցություն չեմ լսել և հաստատ այդ խոսակցություններն ուղղակի ֆանտազիայի ժանրից են»: Բացառո՞ւմ եք` հարցին Եսայանը պատասխանել է. «Միանշանակ»: Իսկ եթե լինի՞ նման առաջարկ` հարցին արձագանքել է. «Հաստատ չի լինի առաջարկ, և ուղղակի ավելորդ է խոսել մի բանի մասին, որը չկա և չի էլ լինելու»:
«Հայկական ժամանակ».
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը:
ԱԱԾ-ի անանուն աղբյուրը «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը` աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը: Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` իհարկե:
«Հայկական ժամանակ»
Երեկ «Որսորդ» խանութի տնօրեն Վահան Գրիգորյանը, ի պատասխան «ՀԺ»-ի թղթակցի հարցի, թե պաշտոնյաներից ովքեր են որսի սիրահար, ասել է շատ-շատ են: «Եթե մեկին զանգում եք, չի պատասխանում, ուրեմն` որսի է»,- պատկերացում կազմելու համար, թե ինչ չափի որսի սիրահար են պաշտոնյաները, հուշել է Գրիգորյանը: Նա ներկայացրել է նաև իր խանութում զենքի վաճառքի վիճակագրությունը և իր տեսակետը հայտնել «Զենքի մասին» օրենքի վերաբերյալ: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից թերթին հայտնել են, որ «Զենքի մասին» նոր օրենքի նախագիծը, որը դեռևս օգոստոսին ներկայացվել էր կառավարության հաստատմանը, վերադարձվել է հեղինակին` լրամշակման նպատակով:
«Հայկական ժամանակ».
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, թե մեր բնակչության 30 տոկոսն աղքատ է, և դա վտանգավոր ցուցանիշ է: Իրականում, սակայն, աղքատության մակարդակը շատ ավելին է, քան ներկայացնում է ՀՀ վարչապետը:
ՀՀ-ում գործող մեթոդաբանությամբ` աղքատ են համարվում նրանք, ում ամսական եկամուտը 33 հազար 500 դրամից ցածր է (2010թ. տվյալներով): Իսկ ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը, այսինքն` գոյատևման համար անհրաժեշտ գումարն ամսական կազմում է ավելի քան 53 հազար դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ աղքատ պետք է համարվեն նրանք, ովքեր ունեն ամսական մինչև 53 հազար դրամի եկամուտ: Չկա վիճակագրություն, թե մեր բնակչության քանի տոկոսն ունի մինչև 53 հազար դրամի եկամուտ, բայց կարելի է կռահել, որ այդպիսիք առնվազն 60-70 տոկոս են կազմում:
Հայկական ժամանակ
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ուրբաթ օրն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին թերթին փոխանցել են ականատեսները: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է Արմեն Ամիրյանից պարզաբանում ստանալ, թե որն էր նրա այդ այցելության պատճառը` հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված ավանդույթը, համաձայն որի` մեկը մյուսի ետևից մեղադրանքներ են առաջադրվում այս կամ այն պետական կառույցի ղեկավարներին: Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում էլ լավ ընկերներ ունի և այդ օրը նույնպես ընկերոջն է այցելել: Թղթակցի ճշտող հարցին` այսինքն, ոչ մի խնդիր չկա՞. Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Երբեք, երբեք»:
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.