29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի եւ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Նիստին ներկա 8 անդամների կողմ եւ դեմ ձայները հավասար կիսվել են: 9-րդը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել է դահլիճը ու այդպես էլ չի վերադարձել:
«Ուրիխանյանը թռավ»,- բացականչել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել:
Սա 1-ին դեպքը չէ. երբ որեւէ հանձնաժողովի կարեւոր քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամը «թռնում» է: Նույնկերպ էր վարվել էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ որոշում կայացնելու ժամանակ դուրս էր եկել եւ քվեարկությանը չէր մասնակցել»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
Երևանի բնակիչների շրջանում տարեցտարի մեծանում է փայտի վառարանների պահանջարկը՝ թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել են մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցի կրպակներում վառարաններ վաճառող արհեստավորները։ Վերջիններս փոխանցել են, որ նախկինում իրենց հաճախորդները եղել են գյուղերի բնակիչները, բայց իրավիճակն արդեն փոխվում է։ Մինչդեռ 7-8 տարի առաջ, ըստ արհեստավորների, փայտի վառարանի սպառման ծավալներն այնքան էին նվազել, որ իրենք մտածել են՝ այլևս իմաստ չունի դրանք «արտադրել»։
«Հայկական ժամանակ».
Մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ նախապատրաստվող համագումարների մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մասնավորապես, հայտնի է, որ դեկտեմբերին կայանալու են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, ՀՅԴ-ի, «Ժառանգություն» կուսակցության համագումարները։ Ե՞րբ է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում նման միջոցառում անցկացնել՝ առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը հանրությանը ներկայացնելու համար։ Երեկ այս հարցին Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նման միջոցառում անելու որոշում դեռ չկա։
Գործընթացները շատ արագ են զարգանում, եւ ըստ դրա՝ մենք մեր որոշման մասին կհայտնենք»։ Ընդ որում, ըստ Մուսինյանի, իրենց մասնակցության ձեւաչափի մասին հայտարարությունը Կոնգրեսը կարող է անել կամ համաժողովի, կամ էլ, չի բացառվում՝ հանրահավաքի ժամանակ»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
Ըստ ԱԺ-ում շրջող լուրերի, «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից և հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանին և ԱԴ անդամ Ալեքսանդր Արզումանյանին։ Երեկ մեր թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրել է՜ կարո՞ղ է նման բան լինել, նա պատասխանել է. «Այո, կարող է լինել այդպիսի բան, բայց ավելի ստույգ այդ հարցին կպատասխանենք շաբաթվա վերջում»։ ԱԴ-ից ոչ ոք չի ցանկացել այս առնչությամբ որևէ բան ասել։
«Հայկական ժամանակ».
Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է։
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը թերթի թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ և այնտեղ բեռնաթափել։ Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երևան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով։ Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երևան էր բերվում մոտ 700 դոլարով, ապա Բաթումից Երևան տեղափոխման գինը կկազմի 1100 դոլար։ «Մենք արդեն առաջարկել ենք գործարարներին, որ նրանք համաձայնություն տան իրենց բեռները բեռնաթափել Բաթումում»,– ասել է պարոն Ղազարյանը։ Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ գործադուլը դեռ չի ազդել Հայաստան մատակարարվող առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման վրա՝ ցորեն, վառելիք և այլն։ Ղազարյանը նաև զգուշավոր կանխատեսում է արել, որ գործադուլը երկար չի տևի։
«Հայկական ժամանակ».
Նախօրեին «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի Արտաշատի մասնաճյուղը պայթեցնելու մասին սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով ձերբակալված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնին։
«Երեկ հայտնել էինք, որ տղամարդը սպառնացել է բանկը պայթեցնել այն պատճառով, որ այդտեղից վերցրած վարկերը չի կարողանում մարել։ Հայտնել էինք նաեւ, որ այն գյուղացիները, ումից բանկը ներկայումս այդ վարկը գանձում է, Սիմոնյանին միշտ հորդորել են. «Ախպեր մի բան արա, մենք էլ կսնանկանանք»»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
Երեկ առավոտյան մի տղամարդ զանգահարել է ՄԻՊ գրասենյակ և հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը։ Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր, 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է։ Նրան ձերբակալել են։ Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը մեր թղթակցին պատմել է. «Երեք տարի առաջ ինքն էդ բանկից մի քանի վարկ էր վերցրել։ Գյուղում փոքր խանութ ուներ։ Վերցրած գումարով էդ խանութն էր աշխատացնում, բայց վերջը խանութը փակվեց, ու Էլ չկարողացավ վարկը մարել։
Բանկն էլ սկսեց Աշոտի երաշխավորներից էդ փողերը պահել՝ մեկի թոշակից, մյուսի՝ աշխատավարձից։ Գյուղում մի 10 հոգի էսքան ժամանակ ստիպված էդ գումարներն ա վճարում։ Աշոտին ասում էին, թե՝ ախպեր, մի բան արա, մեղք ենք, հեսա մենք էլ ենք սնանկանալու։ Բայց ինքն էլ ի՞նչ կարա անի։ Չի աշխատում, ընտանիքը կինն ա պահում։ Չի դիմացել, դրա համար տենց բան ա ասել»։ Աշոտ Սիմոնյանի ընդհանուր պարտքը բանկին այժմ կազմում է շուրջ 19 հազար ԱՍՆ դոլար (շուրջ 7 մլն 700 հազար դրամ)։ Եթե Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով, նա կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման։
«Հայկական ժամանակ».
2013 թվականի պետական բյուջեի նախագծում առանձին տող կա, որով 15 միլիոն դրամ է նախատեսվում ՀՀ չորս բարձրաստիճան անձանց մատուցվող բուժծառայությունների համար։ Երեկ խորհրդարանում՝ գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Աժ դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ չորս անձինք, և ինչ ծառայությունների մասին է խոսքը։ «Երկրի ղեկավարների համար կանխարգելիչ նպատակով են օգտագործվելու։ Դա է, ավելին բացատրելու խնդիր չունեմ։ Անվտանգության հետ է կապված»,– պատասխանել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ որևէ մեկի անունը չնշելով։ Ի դեպ, մինչ այժմ մամուլում գրվել է, մասնավորապես, Սերժ Աարգսյանի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) առողջական խնդիրների մասին։
«Հայկական ժամանակ».
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն այս օրերին Չեխիայում է, երեկ «Ազատության» ռ-կ-ի հարցին՝ ուժի մե՞ջ է անցյալ տարի կոալիցիոն 3 ուժերի միջև ստորագրված հուշագիրը, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, պատասխանել է, թե այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի մեջ կմտնի գործող նախագահի հետ։ «Իմ ցանկությունն է, որ ԲՀԿ-ն նաև սատարի Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որն ընտրվի մեծ տոկոսներով։ Իհարկե, ես չեմ էլ տեսնում որևէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին։ Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեմ գցում, բայց չեմ էլ տեսնում»,– ասել է ԱԺ նախագահը։
«Հայկական ժամանակ».
«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երևանի կենտրոնում կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը և «Սուրբ Աննա» եկեղեցին:
Այս տեղեկությունը վերոնշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքում էր տեղադրված: «ՀԺ»-ի թղթակիցն այս ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից երեկ հետաքրքրվել է արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, և ընդհանրապես` այդ ինչպես է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաև եկեղեցի է կառուցում: Այս հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել: «Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք»,- ասել է նա և անջատել հեռախոսը: Թերթը նշում է, որ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի փլուզման հետևանքով տուժող շինարարներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.