29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները սկսվելու են դեկտեմբերի 1-ից՝ մեր թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարւսնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ի դեպ, ամանորյա լույսերը քաղաքում սկսել են տեղադրվել դեռ նախօրեից և, ըստ «ավանդույթի», ամենաբանուկ ժամերին, խցանումներ առաջացնելով ու նաև վթարների պատճառ դառնալով։ Քաղաքապետարանից մեր թղթակցին հայտնել են, որ տեղադրված լույսերը դեռ չեն վառվելու։ Թե ինչպիսին կլինի Հանրապետության հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառը, որոշել են գաղտնի պահել, որ անակնկալ մատուցեն։ Սակայն, եթե այս հարցում «խորհրդավորության քողը» դեռ հասկանալի է, ապա մեր թղթակցի հղած մնացած հարցերի դեպքում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի գաղտնապահությունը լուրջ կասկածների հիմք է տալիս։
Մասնավորապես, քաղաքապետարանից հրաժարվել են հայտնել, թե որքան գումար է հատկացված՝ Նոր տարվան ընդառաջ քաղաքը զարդարելու համար։ Չեն հայտնել նաև, թե դիզայներական որ ընկերություններն են մասնակցելու ձևավորման աշխատանքներին։ «Ձևավորման աշխատանքներին մասնակցելու են տարբեր դիզայներական ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող «Ձևավորում» ՓԲԸ–ն»,– ասված է մեր թղթակցի հարցմանը տրված գրավոր պատասխանի մեջ։ Բանավոր էլ պնդել են, թե գնումների գործընթաց է կազմակերպվելու, դրա համար էլ գումարի և ընտրված ընկերությունների մասին մանրամասներ չեն հաղորդում։ Հավելենք նաև, որ ոչ քաղաքապետարանի, ոչ էլ գնումների գործակալության կայքում ամանորյա զարդարանքների վերաբերյալ հայտարարություն չգտանք»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծաոուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու։ Այդ մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին՝ կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի։
«Ո՛չ։ Եվ խնդրում եմ, նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ և հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ»,– ասել է Ծառուկյանի մայրը։ ԲՀԿ նախագահի առաջադրվել-չառաջադրվելը առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն է:
Հայկական ժամանակ
Ըստ արտագնա աշխատանքից վերադարձող մեր հայրենակիցների՝ թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերը։ Մասնավորապես, ըստ նրանց, եթե նույն չվերթի էկոնոմ կարգի տոմսը ընդամենը 7 օր առաջ մոտ 295 դոլար էր, այժմ առնվազն 370 է։
Նման պատկեր է ստսսցվում նաև «Արմավիա»–ի կայքում ներկայացված գներից։ Տարեվերջին մեծանում է Մոսկվա-Երևան չվերթի պահանջարկը՝ ըստ արտագնա աշխատանքից վերադարձողների թվի, ինչն ավիաընկերությունների համար մեծ գումարներ աշխատելու լավ հնարավորություն Է։ «Արմավիա»–ից երեկ հրաժարվեցին մեկնաբանել այս փաստը առաջարկելով հարցերն ուղղել գրավոր:
Հայկական ժամանակ
Հունիսի 17-ին «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ արած և դրա համար 4–ամսյա ազատազրկման դատապարտված ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց, երեկ մեր թղթակցին բացատրել է իր արարքի իմաստը։
«Համենայնդեպս, կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»,– ասել է Սամվելյանը։ Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն համարժեք չարձագանքեց «Հարսնաքարի» դեպքին, որի հետևանքով մահացավ ռագմաբժիշկ Վահե Ավետյանը, ևս 4-ը հայտնվեցին հիվանդանոցում։ Հարցին ինչ պետք է աներ ՊՆ-ն, փոխգնդապետը պատասխանել է. «Էդ դեպքից մի երկու ամիս առաջ, երբ որ քաղմասում մեկը գեներալի հետ վատ էր խոսացել, մտան սաղ քաղմասը գրավեցին։ Թող գնային՝ «Հարսնաքարն» էլ գրավեին»։ Սամվելյանը, որն այդ դեպքի պատճառով գրկվել է ՊՆ-ում իր աշխատանքից, իրականում գնացել էր ռազմաբժիշկներին ծեծի ենթարկած թիկնապահներին պատմելու։
«Հայկական ժամանակ».
«Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով՝ մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշումԿայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ։ Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան՝ հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը՝ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը։ Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Նախորդ օրը մենք հրապարակեցինք մեր լրագրողի ֆոտոխցիկի արձանագրած կադրը, թե ինչպես է 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր «պլանշետով» զմայլվում բոդիբիլդինգային տեսահոլովակով։ Նաև հիշեցրել էինք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անցած տարի՝ 2012-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նույն ԱԺ-ում «պլանշետով» շարիկ էր գլորում։ Այդ հրապարակումից հետո դրական տեղաշարժ արձանագրվեց։ Հրապարակումից անմիջապես հետո, Աշոտյան և Մովսիսյան Արմենները ԱԺ նիստի ընթացքում նստած էին դպրոցականի կեցվածքով, «պլանշետ»–ի հետքն էլ չէր երևում։ Իսկ թե նրանք պատահաբա՞ր էին իրար կողքի նստել, թե՞ դիտավորյալ, դժվար է ասել», –գրում է թերթը։
«Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։ Սույն հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո։ Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել «Ժառանգության» ներկայացուցչին։ Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ մեր թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձևավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձևի, և խմբակցությունում հետագա փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերված գլխատված դին ջրանցքն է նետվել Երևանից։ Այլ կերպ ասած, սպանությունը կատարվել է մայրաքաղաքում։ Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում նման ենթադրություն է արել Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը. «Սպանվածը հաստատ մեր գյուղի բնակիչ չի։ Դիակը ջուրը բերել ա Երևանի կողմից, դրա համար էլ մտածում ենք, որ ինքը ջրանցքի՝ Երևանով անցնող հատվածից է ջուրը նետվել»։ Զրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը երեկ պատմել է նաև, որ ջրանցքում դիակը հայտնաբերել էր գյուղում անասուն պահող գյուղացիներից մեկը, որը զանգահարել էր գյուղապետին, հայտնել դրա մասին, գյուղապետն էլ իր հերթին զանգահարել էր ոստիկանություն։ «Երբ դիակը դեռ ջրի մեջ էր, դրա միայն մեջքն էր երևում, միայն տեսանք, որ մեջքից դանակի բազմաթիվ հարվածներ կան, չէր երևում, որ ուրիշ վնասվածքներ էլ կան, ու ինքը գլխատված է։ Իսկ երբ ԱԻՆ–ի տղաները դիակը ջրից դուրս հանեցին, պարզվեց, որ դիակն այդ վիճակում է»։ Գյուղապետը պնդեց, որ սպանվածը իրենց գյուղի բնակիչ չէր, նաև կարծիք հայտնեց, որ դիակը Երևանից է հայտնվել ջրանցքի մեջ, և այդտեղից է ջուրը տեղափոխել դեպի գյուղ։ «Ես կարծում եմ, որ հենց այդպես է եղել։ Սաղ Երևանի մեջով անցել է, հետո ջրի երես է դուրս եկել, ու արդեն մեր գյուղի մոտ իրան տեսել են»,– ասաց գյուղապետը, նշելով, որ դիակի տեսքից է ենթադրել, որ ոչ թե գյուղի տարածքից է հայտնվել ջրի մեջ, այլ Երևանից։
Ոստիկանությունից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ դիակի ինքնությունը դեռևս չի պարզվել, միաժամանակ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, որ այդ դաժան ու տարօրինակ սպանությունը հենց Երևանում է կատարվել, քանի որ հանգամանքները դեռ ճշտվում են։
Երկրորդ դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 12-ին։ Ժամը 14.30-ի սահմաններում դաժան սպանության հետքերով դիակ էր հայտնաբերվել Կոտայքում։
«Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը մեզ հայտնեց, որ դեպքի բոլոր մանրամասներին չէ, որ տեղյակ է, սակայն կարող է ասել հետևյալը. նախօրեի երեկոյան Սերյոժան ժամը 9-ի սահմաններում տնից դուրս է եկել և գնացել խանութ՝ ծխախոտ գնելու ու չի վերադարձել։ «Առավոտյան ժամը 10-ի սահմաններում պատահական մի անցորդ Դալար գետի ափին, որտեղ պատ կա… այդ պատի դեպի գետ ընկած կողմում դիակ է տեսել, դե ու, բնականաբար, զանգել է ոստիկանություն, շտապօգնություն ու այլն»,– պատմեց գյուղապետը և նշեց, որ Սերյոժա Թովմասյանը երեք անչափահաս երեխաների հայր էր, աշխատում էր գյուղում ընթացող բազմաթիվ շինարարական աշխատանքների վրա ու «հանգիստ տղա էր»։ «Երևի երբ գնացել է խանութ, ինչ-որ բան է եղել, նստել է մեքենան, և հետո այդ բանն է եղել, կամ էլ նա տնից դուրս գալիս ոչ թե խանութ պետք է գնար, այլ ինչ-որ խնդրի հետ կապված պետք է դուրս գար։ Չգիտեմ։ Դժվար է ասել, թե ոնց է եղել։ Ես չեմ կարծում, որ ինքը կռվի մեջ մտած լինի։ Ինձ թվում է, որ ինչ-որ բան է եղել, ինչ-որ մեկը նրան հարվածել է, ինչից Սերյոժան ընկել է, խփողը վախեցել է, նրան տարել է, թողել գետի էդ պատի տակ»,– ասաց գյուղապետը և նշեց, որ իր այս կասկածը հաստատում է այն նախնական փաստը, որ տղամարդը մահացել է գլխին ստացած ուժեղ հարվածի հետևանքով։ Մեր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդոք այն Սամվել Ս.–ին, որին ձերբակալել է ոստիկանությունը, գյուղապետը պատասխանեց, որ գաղափար անգամ չունի, թե նա ով է, համենայն դեպս՝ իրենց գյուղի բնակիչ չէ»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Երեկ տեղեկություն ստացանք, որ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները։ Ըստ մեր տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաև տուգանվել է քաղաքապետարանի կողմից։ Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր հարցմանը Երևանի քսւղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառով»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Պաշտոնական տվյալներով, մոտ 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի, ունի 290 միլիոն ղրամ և 2 միլիոն 50 հազար ԱՄՆ դոլար։ Տեղեկությունը քաղված է parliamentmonitoring.am կայքից։ Աբրահամյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել Է 43 միլիոն 484 հազար 900 դրամ, որից 40 միլիոնը՝ գյուղմթերքի իրացումից ստացված եկամուտ։ Պարզ չէ, սակայն, թե ում գյուղատնտեսական հողերում Է պտուղ աճեցրել և իրացրել Հովիկ Աբրահամյանը, եթե հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված Է միայն 3 բնակարան Երևանում՝ 683 քմ ընդհանուր մակերեսով և 1 ավտոկանգառ՝ 18 քմ մակերեսով։
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.