29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ թերթին տեղեկություններ են հասել, թե Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, այլ` միայն սպառնացել է: Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել:
Հայկական ժամանակ
ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: Երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ:
Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում…: Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց, նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է:
Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողները արդեն տևական ժամանակ փորձում են «որսալ» նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է:
Հայկական ժամանակ
Թերթը գրում է, որ «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-2011թթ. քաղբանտարկյալ, Համաժողովրդական շարժման առանցքային և սիրված դեմքերից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ինչպես անցյալ տարեվերջին, լրագրողների հարցերին ի պատասխան խոստացել էր՝ հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ գնահատում է առաջիկա նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական վիճակը և դրա պատճառները: 2008 թվականին համաժողովրդական շարժմանը միացած և Ազատության հրապարակի հարթակում իր հայտնվելով Շարժմանը մեծ լիցք հաղորդած Միքայելյանը «մարտի դաշտից փախուստ է» համարում Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանում վարած քաղաքականությունը և թեկնածու չառաջադրելը նախագահական ընտրություններում:
Հայ ազգային կոնգրեսի վերջին մեկ տարվա քաղաքականությունը Միքայելյանը գնահատում է, որպես «անհեռատես քաղաքական սիրախաղեր», «համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղում», «անհասկանալի ինտրիգների մեջ մտնել», որի արդյունքում իրականություն դարձավ այն, ինչին իշխանությունները չորս տարի շարունակ չէին կարողանում հասնել՝ ամենատարբեր բիրտ մեթոդներ կիրառելով. խոսքը Համաժողովրդական շարժման փոշիացման մասին է: Սասուն Միքայելյանը համոզիչ չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությունը, թե ինքը տարիքի պատճառով չի առաջադրվում նախագահի թեկնածու: Միքայելյանը հարցեր է բարձրացնում: «Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից»,- հարցնում է նա:
Հայկական ժամանակ
Հունվարի 13-ին, ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է` Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող, 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Վերջինս ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին էր: Սա Զատիկյանների ընտանիքի հերթական ողբերգական կորուստն է:
Վահան Զատիկյանը, ով Արցախյան պատերազմին մասնակցած «Մալաթիա» ջոկատի հրամանատարն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկը, 1999-ի Հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ Աժ-ում տեղի ունեցած տխրահռչակ ահաբեկչությունից 20 օր առաջ, հանկարծամահ եղավ, այդ ժամանակ նա Մալաթիա -Աեբաստիա համայնքի ղեկավարն Էր, Աժ Պատգամավոր: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր: Վահան Զատիկյանի ավագ որդին, 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականի հունիսի 22-ին, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում:
Ըստ թերթի` վարկած կա, թե Անդրանիկի մահը կապված է եղբոր սպանության հետ, ինչը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել է նրա հորեդբոր որդին` Նորայր Զատիկյանը` նշելով, որ Անդրանիկի հետ կատարվածը դժբախտ պատահար էր. «Տան դիմաց, մեքենայի մեջ, ընկերոջ հետ նստած ա եղել, ընկերը պատմել ա, որ մեքենայի մեջ խոսել են ու քնել, առավոտյան մայրը պատուհանից տեսել ա մեքենան կանգնած ա, դուռը բացել ա ասել ա. «Այ տղա ջան, տուն-տեղ չկա՞, տունը թողած` էստեղ ես քնել»: Շարժել ա, տեսել` մահացած: Ընկերն էլ քնած ա եղել, հետո զարթնել է: Շտապօգնություն են կանչել ու տարել Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն»: Նորայրն ասել է, որ Անդրանիկը ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել, հանկարծամահ է եղել. «Ավելի ճիշտ, բժշկական փորձաքննությունը կպարզի կոնկրետ որևէ բան այս պահին չեմ կարող ասել»:
Տեղեկություններ էին պտտվում, թե Անդրանիկը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչը թերթի հետ զրույցում հերքել է Նորայր Զատիկյանը` ասելով, որ նման բան լինել չի կարող. «Անգամ խմիչք չէր օգտագործում»: Այն հարցին ի պատասխան, թե Անդրանիկ Զատիկյանի ավտոմեքենան զննության ենթարկե՞լ են, որևէ բան գտնվե՞լ է, Նորայրն անընդհատ կրկնել է. «Ոստիկաններն են ստուգել և որևէ բան չեն հայտնաբերել»:
Հայկական ժամանակ
Այն, ինչ կատարվում է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» հետ, ցույց է տալիս, որ մենք, որպես այդպիսին, պետություն չունենք: Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները:
Փակ շուկան, ինչպես հայտնի է, հուշարձան շենք է, որ պահպանվում է պետության կողմից և, ըստ գործող օրենսդրության, այդ շենքի հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի մանրակրկիտ կազմված, մասնագիտական և հասարակական լայն քննարկում անցած նախագծերի հիման վրա: «Փակ շուկայի» սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արդեն մեկ տարի շենքը ձևում է իր ճաշակով, իսկ մի ամբողջ պետություն փորձում է արդեն կատարված փաստին համապատասխան նախագծեր կազմել: … Այսինքն, Մշակույթի նախարարությունում քաջ գիտեն, որ շինարարությունն ապօրինի է, քաջ գիտեն նաև քաղաքապետարանում, Քաղաքաշինության նախարարությունում, «պետական այլ մարմիններում», բայց չեն կարողանում, հասկանում եք, դրա դեմն առնել: Ոչ մի կերպ չեն կարողանում: Դե, ասում ենք, էլի, պետություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա, և , ամեն ինչ, այդ թվում նաև «Փակ շուկայի» կառուցապատումը, որոշում է մի առանձին վերցրած օլիգարխ: Իսկ սա նշանակում է, որ պետական պաշտոնյաները անողնաշար վախկոտներ են կամ էլ կաշառված են, կամ էլ երկուսը միասին` կաշառված անողնաշարներ: Ի դեպ,
2012թ. նոյեմբերի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասուլիսի ժամանակ փորձում էր մեզ համոզել, թե «Փակ շուկայի» միայն վերջին` այսպես կոչված «մսի պասաժն է» վերակառուցվելու: Իսկ այդ «մսի պասաժը» գտնվում է շուկայի ամենավերջում Իրականում սակայն ,արդեն իսկ կառուցապատված է շուկայի տարածքի կեսը: Հիմա մնում է գուշակություններ անել, թե որտե՞ղ է ավարտվում շուկայի կառուցապատման հարցում Լֆիկի ֆանտազիան: Գուցե մի օր առավոտյան նա որոշի շուկայի տեղում մի 20 հարկանի շուշաթղթած «էլիտա՞ր» կառուցել:
Հայկական ժամանակ
Նախօրեին մարդիկ ցնցվեցին հերթական դաժան սպանության մասին դաժան լուրից: Երևանում հայտնաբերվել էր տղամարդու մասնատված դի: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը պարզել է, որ դեպքի առթիվ ոստիկանության հաղորդագրությունում փաստերը խեղաթյուրված են:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին, ժամը 17.50-ին «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում»,- ասված էր հաղորդագրության մեջ: Սպանվածի քույրը թերթի թղթակցին պատմել է, որ դիակը գտել է իր հայրը, ով դեռևս հունվարի 4-ին ահագանգած է եղել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր որդին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քույրը հայտնել է նաև, որ իրենք ոստիկաններին հորդորել են առաջին հերթին ստուգել Սերգո Ե.- ի տարածքը, սակայն նրանք դա չեն արել: Ըստ, հարազատների, ոստիկանները ընդհանրապես որևէ գործողություն չեն ձեռնարկել: Եվ ահա հայրը, անձամբ է այցելել այդ տարածք, որտեղ էլ ոտքը ինչ-որ բանի է դիպել: Սիայն նրա զանգից հետո են ոստիկանները ժամանել և հոր մատնանշած վայրում հայտնաբերել դին:
Հայկական ժամանակ
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է տեղեկություններն այն մասին, թե հնարավոր է, ինքն առաջիկայում Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվի: «Ինձ հետ նման որևէ խոսակցություն չի եղել: Վերջին օրերի այս բոլոր խոսակցությունների մեջ ճիշտը միայն այն է, որ փետրվարի 1-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը և ըստ գործող օրենսդրության, ես այլևս չեմ կարող առաջադրվել այդ պաշտոնում»,- ասել է Հարությունյանը: Թերթը հիշեցնում է, որ լուրեր էին շրջանառվում նաև, թե Հարությունյանին այդ պաշտոնում կարող է փոխարինել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը կամ «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը: Արզումանյանը երեկ հայտարարել էր, թե բամբասանքներ չի մեկնաբանում, իսկ Ջաղինյանը թերթի թղթակցին ասել է, թե իր անվան շուրջ այդ խոսակցությունները մի քանի տարի է, շրջանառվում են, բայց իրեն նման առաջարկ չի եղել: «Եթե առաջարկեն, կմտածեմ: Կարծում եմ. դա շատ պատասխանատու և հետաքրքիր պաշտոն է և պիտի հասկանամ, թե որքանով կարող եմ այդ պաշտոնը ստանձնելուց հետո այդ աշխատանքը կատարել»,- ասել է Ռուբեն Ջաղինյանը:
Հայկական ժամանակ
Երեկվանից մանրածախ առևտրի ցանցում արձանագրվեց տեղական արտադրության ծխախոտի գների աճ: Յուրաքանչյուր տուփ ֆիլտրով սիգարետը թանկացել է 15-20 դրամով: Առաջիկայում, ըստ ամենայնի, կթանկանա նաև ներկրվող ծխախոտը:
Սա պայմանավորված է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով, ըստ որի 2013-ից բարձրանում են տեղական արտադրության և ներկրվող ծխախոտների հարկերը:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի հաստատմանը ներկայացված երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում բերված տվյալների համաձայն, մեր դպրոցականների 12.6 տոկոսը հաճախ քաղցած են լինում:
Ընդ որում, քաղցած են լինում տանը ուտելիք չլինելու պատճառով: Բայց ուշագրավ է, որ ծրագրում բերված վիճակագրական տվյալների մեծագույն մասը 2010թ. հետազոտությունների արդյունք են, իսկ քաղցած երեխաների թիվը 2005-ի տվյալներով է: Սրա պատճառը երևի այն է, որ թարմ տվյալներն ավելի սարսափելի են, քանի որ 2005-ին աղքատության մակարդակը 29.8% էր, իսկ հիմա` 35%: Այսինքն, կառավարությունն ընդամենը թաքցնում է դաժան իրականությունը: Վիճակագրական ամենաթարմ տվյալներով` ՀՀ-ի մինչև 5 տարեկան երեխաների 45.3%-ը, 6-9 տարեկան երեխաների 42.2%-ը, 10-14 տարեկանների 39.1%-ը և 15-17 տարեկանների 40.1%-ը նույնիսկ պաշտոնապես համարվում են աղքատ:
Հայկական ժամանակ
ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի արտաքին գործերի նախարարության շենքն աճուրդի հանելու մասին որոշման նախագիծ: Այդ շենքը, հիշեցնում է թերթը, կառավարության որոշմամբ արդեն վաճառվել էր: Այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել շենքն ուղղակի վաճառքով վաճառել էր Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել, և հանկարծ կառավարությունը նոր որոշում է կայացնելու` հիմա էլ աճուրդով վաճառել: Ո՞րն է այս աբսուրդ որոշման պատճառը: Հնարավոր է` Էռնեկյանը փոշմանել է և այլևս չի ուզում գնել այդ շենքը: Սակայն, ավելի հավանական է, որ նա որոշել է շենքը գնել հրապարակային աճուրդով, որպեսզի հետագայում խուսափի մեղադրանքներից, թե էժան է գնել: Եվ խնդիրն այստեղ ոչ թե Էռնեկյանն է, այլ մեր կառավարության սկզբունքներն են: Եթե ճիշտը աճուրդով վաճառելն էր, ապա ինչու էին ժամանակին կոկորդ պատռում, թե ուղղակի վաճառքն է ճիշտ: Եթե ճիշտն ուղղակի վաճառքն է, ապա ինչու են հիմա աճուրդ հայտարարում: Աճուրդի անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն, իսկ մեկնարկային գինընախկինն է` 52 մլն դոլար:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.