29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը եւ Պերմյակովին ու Հարությունյանին դնում միեւնույն հարթության մեջ։
«Երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել։ Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն է, որն ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար։ Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է…»,- ասել է նա»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»:
Սա բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչու է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումներ էին սպասվում: Եւ հիմա, քանի որ ամեն ինչ հանգիստ է անցել, ՊՆ խոսնակը հարկ է համարում այդ մասին տեղեկացնել հանրությանը:
Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել:
Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային եւ բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին:
Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում կրկին մասշտաբային զորավարժություններ էին, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ եւ զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Դրանց ավարտին Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար կազմի ընդլայնված նիստ հրավիրեց եւ հրահանգեց «պատրաստ լինել ամենակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»:
Հաջորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու մարդկային կորուստ ունեցավ: Այդ օրերին, ինչպես նաեւ, անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաեւ Տավուշի մարզի Բաղանիս համայնքը:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի, եւ հատկապես այսօր մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ:
Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու:
Մյուս կողմից երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգեւորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգեւորությունը ռեալիզացնելուն: Եւ հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝ ավելի վտանգավոր են լինելու:
Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերեւս. ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ:
Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին: Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայ-հնդկական հարաբերությունները, կարելի է ասել, միշտ էլ ջերմ են եղել: Ոչ մի լուրջ աշխարհաքաղաքական կնճիռ մեր երկրների միջեւ չկա: Հայ հանրության մի ստվար հատվածի համար էլ Հնդկաստանի մասին պատկերացումները ձեւավորված են հնդկական ֆիլմերից ու վերջին մի քանի ամիսներին մեր մի քանի հեռուստաալիքների եթերը գրաված սերիալներից:
Հնդկաստանը մեծ երկիր է` շատ մեծ: Բնակչության թվով երկրորդն է Չինաստանից հետո, մոտ 1.3 միլիարդ: Տնտեսության չափով կամ համախառն ներքին արդյունքով 7-րդն է աշխարհում: Բայց ինչպիսի՞ն է Հնդկաստանի մասնակցությունը մեր տնտեսության մեջ: Եթե մեկ բառով բնութագրելու լինենք, ապա` չնչին: Անցած 25 տարիներին Հնդկաստանից, որը բնակչությամբ երկրորդն է աշխարհում, իսկ ՀՆԱ-ով` 7-րդը, մեր տնտեսության մեջ իրականացվել է 47 միլիոն դրամի ներդրում: Այսօրվա փոխարժեքով` 100 հազար դոլարի: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Կուբայից մեր տնտեսության մեջ իրականացվել է 1.7 միլիարդ դրամի ներդրում, Լիբերիայից` 265 միլիոն դրամի, Նիգերիայից` 20 միլիոն դրամի:
Արտահանումն էլ Հայաստանից Հնդկաստան չնչին է` ընդամենը 1.7 միլիոն դոլարի: Հնդկաստանից ներմուծումը Հայաստան անցած տարվա տվյալներով կազմել է 81 միլիոն դոլար: Այդ երկրից մենք հիմնականում ներմուծում ենք ծխախոտի հումք, գոմեշի սառեցված միս, դեղեր, թանկարժեք քարեր եւ այլն: Հայ-հնդկական առեւտրի ծավալներն այնքան փոքր են, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր զեկույցներում Հնդկաստանը չի ներկայացնում առանձին տողով:
«Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք եւ կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- այդ հանդիպման ժամանակ ասել է Հնդկաստանի փոխնախագահը: Չնայած ստանդարտ, ըստ էության ոչինչ չասող այս հայտարարություններին, կարելի է ասել, որ մեր երկու երկրները իրոք համագործակցությունը խորացնելու ուղիներ են փնտրում, պոտենցիալ են տեսնում: Սակայն հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ գտնում ենք մի այսպիսի արտահայտություն.
«Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարեւորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաեւ Հնդկաստանը եւ ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ եւ եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ եւ մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ»:
Ամբողջ խնդիրն այն է, որ այս նույն ծրագրի շրջանակներում մեր մրցակիցը Ադրբեջանն է, որը զուտ տեխնիկական եւ տնտեսական չափանիշներով ավելի գրավիչ է: Այդ միջանցքի համար հարմար ավտոճանապարհը, որը կապում է Իրանը Վրաստանի նավահանգիստների եւ Ռուսաստանի հետ, արդեն կա: Նույն երթուղիով երկաթգծի շինարարության ուղղությամբ Ադրբեջանն ու Իրանը ունեն պայմանավորվածություններ:
Համենայն դեպս Իրանը Ադրբեջանին կապող երկաթուղու Կազվին-Ռեշտ Աստարա հատվածի շինարարության հեռանկարները ավելի հստակ են, քան Իրան-Հայաստան երկաթուղունը: Այսինքն, մենք Հնդկաստանին առաջարկում ենք մի բան, որ ուրիշներն էլ են առաջարկում, ընդ որում, ուրիշների առաջարկը ավելի ընդունելի է: Եթե մեր բոլոր առաջարկներն են այսպիսին, ապա կարելի է արձանագրել, որ Հնդկաստանի փոխնախագահի այցը Հայաստան ընդամենը արարողակարգային է եւ տնտեսական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Ինչպես կասեին հնդկական սերիալների հերոսները` Նամաստե պարոնայք, Ռամը ձեզ օգնական»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, Դաշնակցություն կուսակցությունը իշխանությունների հետ քննարկում է ապագա կառավարությունում եւս մեկ նախարարություն ձեռք բերելու հարցը: Գործող կառավարությունում ՀՅԴ-ն ունի երեք նախարար: Հիշեցնենք՝ Դաշնակցությանն էին տրված տարածքային կառավարման, կրթության եւ գիտության ու բնապահպանության նախարարությունները: Բայց քանի որ ապրիլի 2-ի ընտրություններին ՀՅԴ-ն նախկինից մի փոքր շատ՝ 7 տոկոս ձայն է ստացել, ցանկանում է եւս մեկ նախարարի պորտֆել իր օգտին ավելացնել: ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարություններից որեւէ մեկը, դրանք բավական լայն ընդգրկում ունեն եւ ամենաշատ ֆինանսներ ստացող ու ծախսող գերատեսչություններն են: Ի դեպ, սոցիալական, առողջապահության եւ կրթությանն ուղղված գումարներն իրենց մեծությամբ ՀՀ բյուջեի առաջին շարքերում են»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է մանդատ ստանալ և գնալ նոր Ազգային ժողով: Մինչև այժմ հրապարակումներ են եղել, որ նա կարող է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում:
Խոսվել է նաև պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա նշանակման հնարավորության մասին: Սույն պաշտոնը կարող է թափուր մնալ Հովհաննես Սահակյանի հեռանալուց հետո: Խնդիրն այն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձևավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:
Դրա հետ միաժամանակ ավարտվելու է կառավարության լիազորությունների ժամկետն ու այդ մարմինը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տալու: Այդ ժամանակ արդեն հայտնի չէ՝ Արփինե Հովհաննիսյանը կրկին կվերանշանակվի՞ այդ պաշտոնում, թե՞ կմնա ձեռնունայն: Իսկ մայիսին խորհրդարան գալով, անկախ այն հանգամանքից՝ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կնշանակվի, թե կլինի շարքային պատգամավոր, միևնույն է, առաջիկա հինգ տարիներին նա այդ պաշտոնում կլինի»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների եւ ինտերնետային շահումով խաղերի «ակտիվ» մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:
Ըստ որոշման նախագծի՝ բոլոր կազինոները եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպիչները այս տարվա հուլիսի 1-ից պարտավոր են լինելու գրանցել մեկ միլիոն եւ ավելի խաղադրույք կատարող անձանց, ունենալ նրանց ճշգրիտ տվյալները, պահել նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Սակայն որոշման նախագծից պարզ չեն դառնում այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա կազմակերպիչներին խուսափել նման պարտավորությունից:
Այսինքն հասկանալի չի, թե ինչպես կարող են պատկան մարմինները վերահսկել, թե արդյոք կազինոյի աշխատակիցները գրանցեցին խոշոր խաղադրույք իրականացրած այս կամ այն պաշտոնյայի անձնական տվյալները: Այս որոշման ընդունումը կառավարությունը հիմնավորում է փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներով»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն երեկ երեկոյան հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին: Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձում էր պարզել, թե ինչում է կայանում Փոստանջանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությունը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջայնը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապայքարի մեջ են մտել մեկ իշխանական ուժ եւ երկու ընդդիմադիր:
Փոստանջյանին դուր չէին գալիս Ելքի ու Փաշինյանի մասին հարցերը եւ առաջարկեց անցնել այլ թեմաների: Բայց Պետրոս Ղազարյանը չէր նահանջում, էլի խոսում էր չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին:
Փոստանջյանը չհամաձայնելով՝ ասաց, որ հավակնում են մեծամասնաություն ստանալ, կարծիք հայտնեց, որ Փաշինյանը նպատակ չունի քաղաքապետ դառնալու եւ նա գնալու է ԱԺ-ում աշխատելու, որովհետեւ այնտեղ ավելի պահանջված է:
Հաղորդավարը հիշեցրեց, որ նա ասել է՝ ուզում եմ քաղաքապետ դառնալ ու նույնիսկ երգել է հանուն դրա: Խոսեց իր տպավորության մասին, թե Փոստանջյանի խնդիրը Փաշինյանի հետ է, հետո քաղաքացիներին հղում անելով էլի փորձում էր ասել, դժվա՞ր էր միավորվել, ձայները չկիսել:
Բայց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն այլեւս չհամբերեց: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը չի կարող անտարբեր թողնել Ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի, ազատ անկախ ինքնիշխան որեւէ քաղաքացու: Առավել եւս` այդ ձայնագրության նկատմամբ չեն կարող անտարբեր լինել Հայաստանի իրավապահ մարմինները:
Այն, ինչ տեղի է ունենում 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է: Պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որեւէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:
Իսկ «Երեւան-Սիթիո՞ւմ»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ընթացք են ստացել նույն ժողովները այստեղ: Ասում են՝ «Սիթիներում» սովորություն ունեն իրենց աշխատանքը թերի կատարած աշխատակիցներին ֆիզիկական բռնությամբ պատժել: Ի՞նչ կլինի նրանց հետո, ովքեր կհրաժարվեն ընտրել համապատասխան թեկնածուին, կամ ձայն հավաքել նրա համար, չարժե նույնիսկ պատկերացնել: Աշխատանքից ազատվելով պրծնելը տվյալ պարագայում, թերեւս, մատաղի թեմա է: Իսկ «Մուլտի գրուպ»-ի աշխատողնե՞րը: Հնարավո՞ր է, որ նման ժողովներ նրանք չեն վայելել: Իհարկե, հնարավոր չէ:
Մի քիչ ավելի գրական հայերենով, մի քիչ ավելի փողոցային լեզվով, ուղղակի կամ անուղղակի սպառնալիքներով, մեծ կամ փոքր պարգեւներով, առյուծի վանդակն ընկնելու հեռանկարով, կամ առանց դրա, այս խոսակցությունը տվյալ ժամանակահատվածում սփռված է եղել ողջ Հայաստանով:
Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ:
Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել:
Եւ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է:
Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են:
Տվյալ դեպքում, սակայն, կարեւոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարեւորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ եւ ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, եւ եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ եւ անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Թուրքական ապրանքները ամրապնդում են իրենց դիրքերը Հայաստանի շուկայում: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա 2 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան կրկնապատկվել է:
Եթե անցած տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան էր ներկրվել մոտ 12 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արդեն՝ ավելի քան 24 միլիոն դոլարի ապրանք: Հայաստան ներմուծվող ապրանքների 5.1 տոկոսը եղել են թուրքական ապրանքները: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարվա հունվար-փետրվարին այդ ցուցանիշը 3 տոկոս էր:
Ուշագրավ է, որ Թուրքիայից ներմուծման ծավալների աճը ունի կայուն միտում: 2016 թվականի ընթացքում Թուրքիայից Հայաստան ներկրվել է 167 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին ավելի քիչ էր` 137 միլիոն դոլար: Չի բացառվում, որ թուրքական ապրանքների ներմուծման ցուցանիշի այսպիսի կտրուկ աճը մի որոշ չափով կարող է լինել այդ ապրանքների մաքսային արժեքի արհեստական բարձրացման հետևանք»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան:
Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ:
Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ եւ ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:
Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ:
Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաեւ նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի:
Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեեւ Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի եւ «Արդարություն Հայաստանին» շարժման միջեւ ուղիղ կապ կա:
Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար:
Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին:
Արդյոք իրականում նման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է:
Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:
Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց:
Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.