29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լրագրողական դաշտում բավական հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել, ուրբաթ օրը աշխատանքից ազատվել է իշխանությունների շահերի սպասարկող «Հայոց աշխարհ» թերթի ամենածանր հրետանին` լրագրող Կիմա Եղիազարյանը:
Եղիազարյանը, ով այս տարիներին ամենօրյա ռեժիմով անխնա ջախջախում էր ընդդիմությանը, աշխատանքից ազատվել է, ինչպես ինքն է գրել «Ֆեյսբուքի» իր էջում արված ընդդիմադիր գրառումների համար: Գրառման վերջում էլ Եղիազարյանը հատուկ բարևներ է ուղարկել նախկին լրագրող, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ վերջինս կապ ունի Եղիազարյանի ազատման հետ: Մարգարիտ Եսայանը երեկ հրաժարվել է որևէ մեկնաբանությունից` նշելով, որ FB-nւմ ամեն ինչ գրել է:
Թեմայի շուրջ մանրամասները կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում, իսկ հրապարակումից մի հատված ներկայացնում ենք ստորև.
««Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով լրագրողին աշխատանքից ազատելը, ասաց հետևյալը. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաև լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»: Թերթի գլխավոր խմբագիրը հերքեց, թե լրագրողին աշխատանքից ազատել է նախագահական նստավայրի հրահանգով: «Կիման միշտ սովորություն է ունեցել գերագնահատել իշխանությանը: Եթե որևէ մեկը կարծում է , որ «Հայոց աշխարհ»-ի կադրային քաղաքականութունը ուղղորդվում է նախագահականից, ապա նա չարաչար սխալվում է: Բոլոր որոշումները ընդունում է միայն գլխ. խմբագիրը, և նա է պատասխանատու ցանկացած որոշման համար»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:
Հայկական ժամանակ
Օրերս հայտնի դարձավ, որ Դաշնակցությունն առաջարկել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միասնական ցուցակը գլխավորի կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ Վարդան Օսկանյանը: Այս մի փոքր տարօրինակ փաստի շուրջ թերթը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Զրույցից մի հատված` ստորև.
— Պարոն Ոուստամյան, ՀՅԴ-ն առաջարկել էր, որ միասնական ցուցակի 1-ին համարը լինի Րաֆֆին կամ Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ:
— Տեսեք, անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի երկրի հետ կապված, դա չդարձնենք գլխավոր տարաձայնության առարկա, այլ ոչ իշխանական դաշտը համախմբենք լիարժեքորեն և միասնական ցուցակով հասնենք` Երևանում ընդդիմության իշխանության հաստատմանը: Սա էր գաղափարը: Եվ, բնականաբար, մենք էդ բանակցությունները սկսեցինք բոլոր նրանց հետ, ովքեր Էսօր ոչ իշխանական դաշտում են: Եվ որպեսզի դա տեղի ունենար, Դաշնակցության հավակնությունները մենք գրեթե զրոյացրել ենք, չենք պահանջել` ցուցակը գլխավորել: Մեր խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց դժբախտաբար, չեմ էլ ուզում ոչ մեկին մեղադրել, երկուսով էին, որ չկարողացան որոշել, թե ով կլինի առաջին տեղում: Դրանից հետո էլի պայքարը մնում է, բայց` պակաս արդյունավետ: Այն տարբերակը ամենալիարժեքը կապահովեր և գրեթե հարյուր տոկոսանոց հաջողություն կունենար: Ուղղակի, ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցման մեջ միանշանակություն չկար, և նա ասում էր, որ ինքն ընդհանրապես ցուցակում չլինի, համարելով, որ դա նսեմացնելու է իր` նախագահական ընտրությունների հաջողությունը: Ես այդպես չեմ կարծում, որովհետև ունենք բազմաթիվ փաստեր, որ տեղի է ունեցել այլ թեկնածուների հետ, և դա երբեք նրանց կողմից չի դիտվել որպես իրենց հաղթանակի նսեմացում: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը կա, նույն Սերժ Սարգսյանը գլխավորում է Աժ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը:
— Շարժման ընդդիմախոսները հենց սկզբից ժողովրդի մեջ տարածում էին, թե` կտեսնեք, Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆին կգլխավորի ցուցակն ու իշխանություններից կստանա Երևանի քաղաքապետի պաշտոնը: ՀՅԴ-ն Րաֆֆուն առաջարկեց այն, ինչը ժողովրդի կողմից դիտվում է իշխանական պրոյեկտ:
— Եթե այդ ասողը հասավ նրան, որ դա տեղի չունեցավ, ուրեմն իր նպատակին հասավ: Դա ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարը կլիներ իշխանության համար, եթե Րաֆֆին գլխավորեր ցուցակը:
— Իսկ Վարդան Օսկանյանին բերել ցուցակ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ինքը չեղավ Ազատության հրապարակում և էս պրոցեսներում կարծես թե դիտորդի կարգավիճակում է…
— Եթե այդ եռամիասնությունը ձևավորվեր, ԲՀԿ-ն ուզեր, թե չուզեր, շարժման մաս էր կազմելու: Պետք չէր ընկնել նորից փորփրել, թե ով ինչ է, ինչոց է և այլն: Իզուր տեղը սև ու սպիտակ ման գալու խնդիր էստեղ պետք չէր դնել: Դա շարժմանը նոր թափ էր հաղորդելու, որովհետև իրենք պիտի բացատրեին, թե ինչի են միանում Ր .Հովհաննիսյանին: Եթե էդպիսի բան լիներ, սա անխուսափելի պարտություն էր ենթադրում իշխանությունների համար: Եվ վերջիններս ամեն ինչ արել են, որ դա չստացվի:
««Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան երեկ, ըստ էության, չի հերքել մեր այն տեղեկությունը, որ ապրիլի 1-ից «Արմավիան» բոլոր չվերթները դադարեցնում է: «Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա»,- այսօրվա համարում գրել է «ՀԺ»-ն` հաջորդ էջում շարունակվող հրապարակման մեջ ներկայացնելով հարցի վերաբերյալ իր ունեցած ուշագրավ տեղեկությունները.
«Ըստ «Հժ» աղբյուրների, չվերթների դադարեցումից հետո սկսվելու է «Արմավիայի» սնանկացման գործընթացը: «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին ոչ մի կերպ չի հաջողվում գնորդ գտնել իր այս, ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների համար: Մեր տեղեկություններով, «Արմավիան» չի դիմել լիցենզիայի երկարաձգման համար: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ եթե դիմեր էլ, լիցենզիան չէր երկարաձգվի: Բազմիցս գրել ենք, որ Բաղդասարովը ցանկանում է վաճառել «Արմավիան»: Դա, սակայն, որևէ կերպ չի ստացվում: Բաղդասարովի ուզած գինը` 50 միլիոն դոլար, ոչ ոք պատրաստ չէ վճարել: Բանն այն է, որ «Արմավիան» նաև 22 միլիոն դոլարի վարկ ունի ՎՏԲ բանկին, որը վերցրել է ռուսական ինքնաթիռներ գնելու համար, բայց ոչ ինքնաթիռ էր գնել, ոչ էլ վարկն է կարողանում փակել: Բացի սա, թռիչքներն այս պահին իրականացվում են ընդամենը երկու ինքնաթիռով: Մյուս ինքնաթիռները վերանորոգման կարիք ունեն, բայց դա ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել: Գումարած սրան էլ, ավիաընկերությունն անձնակազմին մի քանի ամսվա պարտք ունի, որը ևս չի կարողանում վճարել: Մեր տեղեկություններով, կառավարությունում արդեն 2-3 ամիս է, քննարկվում է ազգային նոր ավիափոխադրող գտնելու հարցը: Օրերս մամուլում լուր եղավ, որ «Արմավիան» ցանկանում է գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ այդմ, այդ հարցով Ծառուկյանն ու Բաղդասարովը բանակցությունների մեջ են: Երեկ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանը չհիմնավորված է որակել այս խոսակցությունները: Նա հայտարարել է, որ «Արմավիայի» վաճառքի հետ կապված որևէ կազմակերպությունից հայտ չեն ստացել, ավելին, նախկինում ինքն է դիմել մի քանի օտարերկրյա,ավիաընկերության, սակայն նրանց կողմից հետաքրքրություն չի եղել: Թե ով կարող է դառնալ մեր ազգային նոր ավիափոխադրողը հայտնի չէ: Այս պահին գործող տեղական ավիաընկերություններից է «airarmenia»-ն, որ չարթերային թռիչքներ և բեռնափոխադրումներ է իրականացնում: Սույն ընկերության անունը կապվում է Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանի անվան հետ: ՔԱԳՎ պետը, սակայն, երեկ չի բացառել, որ ստեղծվի պետական ավիաընկերություն»:
Հայկական ժամանակ
«Անունդ ինչ ա, սևուկ»,-երեկ «ՀԺ»-ի թղթակից Տաթև Խաչատրյանի հարցերին պատասխանելուց հետո, նրան ահա այսպես է դիմել ներկայումս նախարար, նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, և ընդհանրապես կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը:
Այդ պաշտոնյայի «շեֆը» նման իրավիճակում կասեր, «աթոռից չընկնեք», բայց արտահայտության հեղինակը Գագիկ Բեգլարյանն է, նույն ինքը Չոռնի Գագոն: Վերջինս տաքսիստների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է, որ այլ հարցերի չի պատասխանելու և խնդրել է թույլ տալ, որ գնա ծխելու: Թերթի թղթակցի հարցին, թե արդյոք հարցերին չպատասխանելու պատճառը ծխելն է, Բեգլարյանը պատասխանել է. «Պատճառը միայն ծխելն ա, անունդ ի՞նչ ա սևուկ»: Փաստորեն Չոռնի Գագոն հումորի զգացողություն էլ ունի: Իր մականվան գրական հայերենին էլ տիրապետում է: Լրագրողների հետ ոչ կոռեկտ շփումների, հաճախ թիկնապահների միջոցով բռնություններ գործադրելու սովորություն ունեցող Բեգլարյանը, ակնհայտորեն, առաջընթաց է ապրել:
Հայկական ժամանակ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի բացօթյա ասուլիսի ժամանակ թերթի թղթակիցը նկատել է, որ ոստիկանական համազգեստով մի երիտասարդ ուշադիր լսում է բանախոսին և գրառումներ կատարում իր նոթատետրում: Ճիշտ այնպես, ինչպես անում էին ասուլիսին ներկա մյուս բոլոր լրագրողները: Այլ կերպ ասած` ոստիկանության աշխատակիցը նաև լրագրող էր: Մեր ոստիկանության այսպիսի բազմապրոֆիլությունը ուղղակի զարմացնում է: Ինչով ասես, որ մեր ոստիկանները չեն զբաղվում: Նրանք քաղաքացիական հագուստներով, տեսախցիկները ձեռքերին մտնում են մարդկանց մեջ ու նկարահանումներ են անում, այսինքն նաև օպերատորներ են: Նրանք քաղաքացիական հագուստներով գալիս են հանրահավաքների ու դառնում հանրահավաքի շարքային մասնակիցներ: Անհրաժեշտության դեպքում նրանք քաղաքացիական հագուստներով մտնում են հանրահավաքի մասնակիցների մեջ ու պրովոկացիա սարքում, այսինքն դառնում են շարքային խուլիգաններ: Երբ մարդ է պետք նստացնել, նրանք ասում են, թե իրենց ծեծել են ու իրենք դառնում են շարքային տուժողներ: Երբ պետք է մարդու նկատմամբ չեղած մեղադրանք սարքել, նրանք դառնում են շարքային վկաներ: Մի քանի շաբաթ առաջ Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության պետ Կարեն Գրիգորյանը թերթի թղթակցին ներկայացել էր որպես Աշոտ Գալստյան անուն ազգանունով բիզնեսմեն, այսինքն նրանք նաև շարքային գործարարներ են…: Մի խոսքով, ինչ ուզես: Միայն մի բան այնքան էլ լավ չի ստացվում: Երբ պետք է, որ նրանք դառնան ոստիկան, չափազանց կեղծ է ստացվում, կարելի է ասել ընդհանրապես չի ստացվում: Եթե ոստիկանները փորձեն կեղծ լրագրող, օպերատոր, տուժող, վկա, բիզնեսմեն չխաղալ, գուցե այդ ժամանակ դառնան ոստիկան: Փորձեք, գուցե ստացվի:
Հայկական ժամանակ
Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաև իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից և վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ: Ըստ նույն աղբյուրների, հնարավոր է, Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenia Media հոլդինգ, որտեղ ղեկավար որևէ պաշտոն կստանձնի:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, լրջորեն տրամադրվել է պատժել նախագահական ընտրություններում իր համար ոչ ցանկալի արդյունքներ ապահոված անձանց, ինչը սկսեց հենց իր փեսայից նրան աքսորելով Վատիկան և մեկուսացնելով քաղաքական դաշտից: Արդեն գրել ենք, որ նույն շարժառիթով արձակուրդ է գնացել նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հայկական ժամանակ
Ըստ նախնական ոչ պաշտոնական գնահատականների, այս տարի «Նովրուզի» տոնակատարությունները (մարտի 21-ը) Հայաստանում նշելու նպատակով եկած իրանցիների թիվը`համարյա կրկնակի պակաս է եղել անցած տարվա նույն ցուցանիշներից:
«ՀԺ»-ի հետ զրույցում այսպիսի գնահատականներ են ներկայացրել իրանցի զբոսաշրջիկներին տարբեր ծառայություններ մատուցող մասնավոր անձինք: Ըստ այդմ` եթե անցած տարի իրանցի զբոսաշրջիկներին Մեղրիից Երևան հասցնելու համար մասնավոր փոխադրողները պահանջում էին 200 դոլար, ընդ որում իրանցիները հերթ էին կանգնում, ապա հիմա նույն ծառայության համար մեր վարորդները կարող են ակնկալել ընդամենը 100-120 դոլար: Ընդ որում այս տարի մեր վարորդները մաքսատան մոտ պետք է բավական երկար ժամանակ սպասեն, որպեսզի կարողանան համապատասխան քանակությամբ «պասաժիր» հավաքել: Անցած տարի իրանցիների թիվն այնքան էր, որ Երևանում վարձակալությամբ առանձնատներ տրամադրողները մեկ օրվա համար նրանցից վերցնում էին մոտ 150 դոլար, իսկ հիմա իրանցիները նույն գնով երկու առանձնատուն են վարձում: Թերթը նշում է, որ անցած տարի «Նովրուզի» օրերին Հայաստան էր ժամանել մոտ 15 հազար իրանցի զբոսաշրջիկ:
Հայկական ժամանակ
Ինչպես հայտնում են իշխանական մեր աղբյուրները, Սերժ Սարգսյանի գծած պլանի համաձայն, ՀՀԿ-ն մայիսի 5-ի ընտրություններում պատրաստվում է 50+1 տոկոս վերցնել մեծամասնություն ունենալու և հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Բանն այն է, որ ոչ իշխանական ուժերը կարող են մայիսի 5-ից հետո հետընտրական դաշինք ձևավորել ու հիմա ՀՀԿ-ն որոշել է ի սկզբանե ապահովագրել իրեն: Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում մտադիր է օգնել միայն «Օրինաց երկրին»:
Վերջին օրերին, սակայն, քաղաքական դաշտում կրկին մի ինտրիգ է մտել վերսկսվել է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, կամ ինչպես երեկ կայքերից մեկն էր գրել ՀՀԿ-ԲՀԿ սեզոնային թատրոնը կրկին բացել է դռները: Մի խոսքով, իշխանությունը որոշել է գնալ այն նույն սցենարով, որով գնաց վերջին Աժ ընտրություններին: Այս կերպ փորձ է արվելու փետրվարի 18-ի ընտրություններից հետո հետընտրական զարգացումների առանցքում կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքի ձայները տանել:
Հայկական ժամանակ
Պարզվում է` մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց կարևոր ներդրումն են ունենալու նաև մարզերի բնակիչները: Երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել: Ուսուցիչներն, ըստ այդմ, պետք է ներկայացնեն Երևանում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալները, թվով 5-6 անձի, և հոգ տանեն, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին` քվեարկելով Հանրապետական կուսակցության օգտին: Երեկ թերթի թղթակիցը զրուցել է նման հրահանգ ստացած ուսուցիչներից մեկի հետ, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակել:
— Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հրահանգներ եք ստացել կասե՞ք` կոնկրետ ի՞նչ է պահանջվում ձեզնից:
— Հարցնում էին` հարազատ ունե՞ք Երևան քաղաքում, վստահելի մարդիկ: Ասացինք` այո: Դե, հնարավոր չէ, որ գոնե մի հոգի գտնվի, որը չունենա թեկուզ մեկ վստահելի մարդ: Ընտրությունների համար անձնագրերի տվյալները ուզեցին, իսկ այսօր ես տեղեկացա, որ ովքեր արդեն բերել ներկայացրել են, պարզվել է, որ պարտադիր է եղել նաև տան հասցեն և այն տեղամասի համարը, որտեղ այդ մարդիկ պետք է քվեարկեն:
— Իսկ ինչու է կարևորվում, որ վստահելի մարդ լինի:
— Դե, չգիտեմ ինչի համար են իրենք այդքան կարևորում, բայց դե ասում էին, որ պետք է ընտրել Հանրապետական կուսակցությանը: Եթե հրաժարվես, չաջակցես, խնդիրներ կունենաս: Ես հաստատ համոզված եմ, որ եթե գոնե մեկ հոգու անուն չներկայացնեմ, այդպես կլինի: Ինչքան էլ լավ աշխատես, հաստատ կարող են, չէ՞ վատը տեսնել: Ասացին՝ ուզում ենք իմանալ, թե որ համայնքում ինչքան մարդ կա ընտրության մասնակցող: Իրենք մեզ ասում են, որ այնքան էլ կարևոր չէ՝ այդ մարդիկ ում կընտրեն: Ընդհանուրի մոտ չէ, բայց ներքին կարգով բոլորիս ասվել է, որ պետք է Հանրապետականին ընտրել:
-Իսկ ժամկետ ասվե՞լ է, թե մինչե երբ պիտի ներկայացնեք Երևանում բնակվող ձեր հարազատների տվյալները:
— Այս շաբաթ արձակուրդ էինք, և ասացին` այդ ընթացքում կարգավորեք:
Հայկական ժամանակ
Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց: Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձևակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլսից: Խնդիրը միայն այն չէ, որ ասուլսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ: Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեոուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ և հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված` մոնտաժված նյութը: Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տևողությունը և բովանդակությունը: Դրա տևողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր` 1- 8 ութ էջերը, այն էլ` առանց նկարների: Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը` միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը: Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տևողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների: Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր` նույնիսկ ամենակարևոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ: Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել` կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն` այլաբանորեն, երբեմն` ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում` ինչ մեսիջ են ուղարկում: Երբեք որևէ պետության ղեկավար` այլ քաղաքական գործչի հետ իր հանդիպման մասին ԶԼՄ-ներին չի պատմում «ես իրեն ասացի…, ինքը ասաց…, հետո ես ասացի…, նա պատասխանեց…, այն ժամանակ ասացի…..ինքը, թե…ես էլ ասացի` դե որ տենց ա…ինքն էլ ասաց…, դրանից հետո….» ոճով, և այսպես մեր թերթի ուղիղ մեկ էջի չափով: Նման պատմություններ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներում իրենց թույլ չեն տալիս անգամ նորաթուխ, և 10-րդական նշանակության պաշտոնյաները: Ինչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանն իր այս միջոցաոմամբ, արդյոք ցանկանում էր ներկայանալ որպես բաց, բարդույթներից զերծ, գաղտնիքներ չունեցող, բոլոր հարցերին մանրամասն պատասխանող գործիչ, եթե` այո, ապա դա իսկապես չհաջողվեց: Իսկ եթե նրա նպատակը երկրում ստեղծված լարվածությունը մեղմելն էր, ներքաղաքական իրավիճակը վերահսկելի դարձնելը, որևէ կերպ լուծում առաջարկելը, ապա դա առավելևս չհաջողվեց: Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին ավետել էր, որ Սերժ Սարգսյանը սկսում է ասուլիսների շարք և եթե այս անգամ հրավիրվել էին միայն հիմնականում հեռուստաընկերությունները, ապա հաջորդներին կհրավիրվեն էլեկտրոնային կայքերի և տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, եթե պլանները չփոխվեն և նման երկրորդ ասուլիս էլ կայանա, ինչից է խոսելու Սարգսյանը, հնարավո՞ր է` նույն ոճով պատմի իր և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման մասին, թե ինչպես օրինակ Պուտինը շնորհավորեց իրեն, ինչպես ժպտաց, որ բառի վրա ծիծաղեց, որ մտքից հետո դեմքը խոժոռեց, որ պահին ուսին թփթփացրեց: Միգուցե պետք է փորձե՞լ. դա իսկապես նոր խոսք կլինի միջազգային քաղաքական պրակտիկայում: Տպագիր մամուլի և կայքերի լրագրողների հետ նմանատիպ միջոցառում կազմակերպելու դեպքում` մեկ այլ հարց էլ է առաջանում, ինչպես է վերահսկվելու դրա հրապարակումը, այս անգամ էլ ձայնագրիչներ չեն լինելու և նախագահի աշխատակազմը բոլորին նույն տեքստն է տրամադրելո՞ւ` տպագրելու համար:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.