29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել և կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ մենք հրապարակեցինք ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել և «սկել» («Կորզել են ու սկել»,«ՀԺ», ապրիլի 13,2013): Մեր ունեցած տեղեկություններով Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ: Ըստ նույն տեղեկությունների առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ: Նշված ֆինանսական բուրգի «շրջանառությունը», ինչպես նշել էինք, 2.5 միլիոն դոլար է եղել: Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա փարժեք բացահայտման արդյունքում: Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երևանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ և ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլևս չվերադաոնա իր պաշտոնին: Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերևում» լուծել իր հարցերը և վերադառնալ: Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի նրա կամ ինչպես ինքն է ասում իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքի` Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի, որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան: Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր: ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը:
Հայկական ժամանակ
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը, որ երեկ ԿԸՀ-ն տրամադրել է «ՀԺ»-ին, այնքան հետաքրքիր են, որ կարելի է օրերով ու ամիսներով հետագոտել: Հայտարարագրերի մեծ մասը, առանց չափազանցության, պետք է պատմական նշանակության փաստաթղթեր համարել: Դրանք վաղ թե ուշ` դառնալու են իրեղեն ապացույցներ: Օրինակ, գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի 29-ամյա գործազուրկ որդին` Դավիթ Սեդրակյանը, հայտարարագրի մեջ նախատեսված տողերով չի կարողացել սահմանափակվել` գրանցելով 12 միավոր անշարժ գույք: Միայն շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5000 քմ: Սեդրակյան կրտսերի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 200 միլիոն դրամ: Տիպիկ հայ երիտասարդ գործազուրկի օրինակ` տաղանդավոր, կրթված… բայց գործազուրկ ու միլիոնատեր: Իսկ եթե նա երկար փնտրտուքից հետո վերջապես աշխատանք գտներ, ապա նրա հայտարարագիրը կնմանվեր նույն ցուցակում ներգրավված «Լուսաստղ Շուգր» ընկերության (Ախուրյանի շաքարի գործարան) փոխտնօրեն Արթուր Պետրոսյանի ներկայացրածին: Լայն հանրությանն անհայտ սույն անձի անշարժ գույքի ցանկը ընդգրկված է մեկ ամբողջ տպագիր էջում` 34 տողում: Այսինքն` նա ունի 34 միավոր անշարժ գույք, որից 7-ը` միայն Հյուսիսային պողոտայում, 4-ը` Սաֆարյան փողոցում, ևս մի քանիսը՝ Բագրատունյաց և այլ փողոցներում: Նրա հայտարարագրած բնակարանների, ավտոտնակների, շենք շինությունների ընղհանուր մակերեսը կազմում է 40 հազար 149 քմ: Սույն անձի հայտարարագրած հողամասերը միասին կազմում են ավելի քան 155 հա: «Եվ գիտե՞ք, թե ինչպես է նա վաստակել այս ունեցվածքը: Շատ պարզ՝ «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենի պաշտոնում իր ստացած ամսական 96 հազար դրամ աշխատավարձով: Դե իհարկե, լկտի հերյուրանքներ են, թե Արթուր Պետրոսյանի հայտարարագրած գույքը իրականում պատկանում է այդ նույն «Լուսաստղ շուգարի» սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Հերյուրանք է, քանի որ «Լուսաստղ Շուգրն» էլ, ինչպես ասում է Սամվել Ալեքսանյանը, իրեն չի պատկանում: Կարելի է ենթադրել, որ եթե «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենին տալիս են 96 հազար դրամ աշխատավարձ, ապա բանվորները ստանում են 10 հազար դրամ աշխատավարձ ու ոչ մի ստվեր այդ ընկերությունում չկա: Սիայն թե 2011 և 2012 թվականների ընթացքում գրեթե նույն ծավալի (50 հազար տոննա) շաքարավազ արտադրելով, այդ ընկերությունը 2012 թվականին 20 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2011ին: Ի՞նչ ստվեր, ի՞նչ բան: Սերժ Սարգսյանն էլ հո գիտի, որ ասում է «նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Հավատում ենք մի ուրիշ կարգի»,- գրել է թերթը, որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Ինչու՞ Հանրային հեռուստաալիքը չի լուսաբանել և չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը: Երբ այս հարցը «ՀԺ»-ի թղթակից Թագուհի Հովհաննիսյանը ուղղել է «Հայլուր» լրատվականի խմբագիր Արմեն Ամիր֊խանյանին, ստացել է ցնցող պատասխան. «Բայց ի՞նչ է եղել որ»,- ասել է նա: Պարզ է դառնում, որ այս պատասխանը ուղիղ համեմատական է լուսաբանմանը: «Հանրահավաք է տեղի ունեցել, ցույց է տեղի ունեցել, այլընտրանքային երդում է տեղի ունեցել, դրանք բնորոշիչ չեն»: Մեր թղթակցի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ հայ հանդիսատեսին հետաքրքիր չի, թե ինչպես են բախվում իրենց հայրենակիցները ոստիկանների հետ, նա ասել է, որ թողարկման ժամանակ դրել են այն կադրը, որը թղթակիցը հասցրել է բերել դեպքի վայրից: «Այն իրադարձությունները, որոնք համարում ենք ոչ այնքան լայն լուսաբանում ունեցող, լուսաբանում ենք իրենց կարևորության ծավալի չափով: Ավաղ, մենք ենք այստեղ կոչված եթեր տալ այն, ինչ-որ հանրությանը հետաքրքիր է»,- ասել է նա և ավելացրել, որ հանրայինը ունի հանրային պարտավորություններ, որոնք կատարում է: Չարաչար սխալվում է «Հայլուրի» խմբագիրը: Ի տարբերություն մասնավոր հեոուստաընկերությունների, հանրայինը «նստած» է բյուջեի, այսինքն հարկատուների վզին: Տարեկան մենք` հարկատուներս, այդ ձրիակեր հեռուստաընկերությանը մոտ 7 միլիոն դոլար ենք տալիս: Իսկ անգամ պաշտոնական տվյալներով, այդ հարկատուների ավելի քան 1/3-րդը քվեարկել է այն մարդու օգտին, ում կողմնակիցների երթը «բնորոշիչ չէ» «Հայլուրի» համար: Այդ «կարևորություն չունեցող» իրադարձությունը արդեն օրեր շարունակ չի իջնում Ֆեյսբուքի «Եթերից»: Ու հետեւյալ տարօրինակ հարցն է ծագում: Ինչո՞ւ էր մեկ այլ ձրիակեր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի հազար ոստիկան բերել լցրել Երևանի կենտրոն, եթե ոչ մի կարևոր բան այնտեղ տեղի չէր ունենում: Ու ընդհանրապես, բացի Սերժ Սարգսյանի գործունեությունից, Հայաստանում որևէ կարևոր բան տեղի ունենո՞ւմ է: Դատելով «Հայլուրի» եթերներից` ոչ»,- գրել է թերթը:
Հայկական ժամանակ
Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող «Միկա» ֆուտբոլային ակումբը և մարզադաշտը: Այս «ջրաղացին ջուր լցրեց» նաև այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած «Միկա»-«Շիրակ» սկզբունքային խաղին, որտեղ «Միկան» իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության համար պայքարում հաղթելու համար, ակումբի սեփականատերը ներկա չէր: Իսկ Բաղդասարովը սովորաբար նման դեպքերում օթյակից հետևում է խաղին: «Միկա լիմիտեդ» ընկերությունից երեկ «ՀԺ»-ին հայտնել են, որ Բաղդասարովը խաղին ներկա չի գտնվել`քաղաքում չլինելու պատճառով: ««Միկայի» ոչ բոլոր սկզբունքային խաղերին է պարոն Բաղդասարովը ներկա գտնվում, քանի որ գործի բնույթով, նա մի քանի օր քաղաքում է, մի քանի օր` այլ տեղ»,- ասել են ընկերությունից: Ինչ վերաբերում է ֆուտբոլային ակումբի և մարզադաշտի հնարավոր վաճառքին, ապա, ըստ «Միկա լիմիտեդի» ներկայացուցչի, բիզնեսում ամեն ինչ գնվում և ամեն ինչ վաճառվում է:
Հայկական ժամանակ
Երեկ առավոտվանից Երևանի մետրոպոլիտենի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չէին անում: Ակնհայտ է, որ այդ կանգառում գնացքների կանգառը չի թույլատրվել` մարդկանց մուտքը դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա խոչընդոտելու համար: Սակայն մետրոպոլիտենից «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, շատ լուրջ տոնով ասել են, որ դրա պատճառը տեխնիկական է: Իսկ երբ կվերացվի այդ «տեխնիկական պատճառը» հարցին նույնքան լուրջ տոնով պատասխանել են` վաղը տեխնիկական պատճառները կվերացվեն: Այն, որ մետրոյի այդ կանգառը փակ է եղել տեխնիկական պատճառներով, նույնքանով է համապատասխանում իրականությանը, որքան այն, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում հաղթել է:
Հայկական ժամանակ
Թերթն այսօրվա առաջնորդողում գրել է. «Այսօր կարևոր օր է Հայաստանում: Տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների երկու արձանագրում: Դրանցից մեկով արձանագրվելու և հաստատվելու է կեղծիքը, երկրորդով իրականությունը: Կեղծիքն այն է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է. ինչը կարձանագրվի այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ: Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում, իսկ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը կարձանագրվի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությամբ: Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա փակ դահլիճում, ոստիկանության ուժերի խստացված վերահսկողությամբ, արտասահմանից հրավիրված ոչ բարձրաստիճան հյուրերի, և կեղծիքին, ստին և անօրինականությանը նվիրված հայաստանյան «բարձր հասարակության» աոաջ: Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կկայանա Հայաստանում կեղծիքն ու սուտը մերժող, դրա դեմ ընդվզող բազմահազար մարդկանց աոաջ: Ինչ կբերի այս օրը իր հետ Հայաստանի և նրա ապագայի համար` իսկապես անկանխատեսելի է: Բայց միայն այն, որ Սերժ Սարգսյանի աոաջին երդմնակալությունից հինգ տարի անց, այն էլ «Մարտի 1»-ի ողբերգություն տեսած ՀՀ քաղաքացին նրան չներեց ոչինչ, ամուր կանգնեց կեղծիքի ու ստի աոաջ, արդեն հրաշալի է Հայաստանի ապագայի, մեր երկրում ազատության և օրինականության հաստատման լուրջ երաշխիք: Հայաստանի բոլոր ազատ, անվախ, իրենց երկրի և երեխաների ապագայով մտահոգ քաղաքացիները այսօր կլինեն Ազատության հրապարակում: Իսկ բոլոր խոսակցությունները, թե հետո ինչ է լինելու, տվյալ դեպքում երկրորդական են, կարևորը ոչ թե հետոն է, այլ այս Օրը: Հետոն կախված է այս Օրվանից, այն բանից, թե որ երդմնակալությունն ավելի հզոր կլինի: Կհաղթի՞ կեղծիքի երդմնակալությունը, հետոն ապահովված կլինի կեղծիքով, ստով, անօրինականությամբ, դարդուցավով, արտագաղթով: Կհաղթի այս ամենը մերժող Քաղաքացին, և հետոն ապահովված կլինի նոր հեռանկարներով, երկիրը ի վերջո կթոթափի արատավոր այդ երևույթները և ՀՀ քաղաքացին ի վերջո իր իշխանությունը կհաստատի սեփական երկրում»:
Հայկական ժամանակ
«Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց` ապրիլի 2-ին`օրվա երկրորդ կեսից ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով: «ՀԺ»-ի այս տեղեկությունը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են «Աերոֆլոտի» հայկական ներկայացուցչությունից: Հարցին տոմսերի գներն այսպես էլ մնալու են, ռուսական ընկերությունից պատասխանել են. «Աշխատում ենք»: Թերթի տեղեկություններով, նույն օրը ինքնաթիռի տոմսերը 100 հազար դրամով թանկացրել են նաև դեպի Դուբայ թռիչք իրականացնող ընկերությունները:
Այն, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումից հետո լուրջ խնդիրներ են առաջանալու, ենթադրվում էր: Ավելին, մասնագետները, մասնավորապես նախկին «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ եթե մենք ազգային փոխադրող չունենանք, որևէ խնդիր առաջանալու դեպքում մի օր արտասահմանյան ընկերությունները կարող են հայտարարել, որ թռիչք չեն իրականացնելու և փաստի առաջ կկանգնեցնեն ողջ ժողովրդին:
Հայկական ժամանակ
Ըստ որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նույն աղբյուրները հայտնում են, որ Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաև հրապարակային ասելիքների շուրջ: Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների և «Արմավիայի» սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները և հեռանում է Հայաստանից: Մեր թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է և ամեն բան գնվում է»: Հարցին արդյո՞ք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ: «Արմավիայի» լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաև տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել: «Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,- ասել են մեր թղթակցին ու նաև հավելել, որ այս պահին «Արմավիայում» ուղևորների հաշվառում է կատարվում և ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները: Մինչ այդ «Արմավիայի» և Բաղդասարովի շուրջ սկանդալները շարունակվում են:
Հայկական ժամանակ
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի` ապրիլի 1-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է և կան ձերբակալվածներ: Սակայն «ՀԺ»-ի աղբյուրները այդ տեղեկությունը չհաստատեցին: Տեղեկությունը ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին նաև ՀՀ ոստիկանությունում: Թերթի ունեցած տեղեկություններով գյուղապետի սպանության բացահայտման առումով իրավապահները որևէ հաջողություն չեն արձանագրել: Թերթին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում մի շարք քաղաքացիների բնակարաններում: Մասնավորապես երեկ խուզարկվել է մոտ երկու տասնյակ բնակարան, բայց ոչինչ չի հայտնաբերվել: Ինչպես և նախորդ օրը, երեկ ամբողջ օրվա ընթացքում իրավապահներին ոչ մի «զացեպկա» գտնել չի հաջողվել:
Հայկական ժամանակ
Տարիներ առաջ էլ այս գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվեց սպանությամբ: Լարվածություն է նկատվել նաև անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականները անընդհատ փորձել են կեղծել ընտրությունները, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները: Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է և քվեարկությունը ընթացել է խայտառակ խախտումներով` բազմակի քվեարկություններ, լցոնումներ և այլն: Բայց նույնիսկ այդ պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները զգալիորեն գերազանցել են Սերժ Սարգսյանի ստացած ձայներին: Տեսնելով սա` ձայների հաշվարկի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված ձայներով քվեաթերթիկները ուղղակի դրվել են Սերժ Սարգսյանի տրցակի վրա և վերջինս պաշտոնական արդյունքներով այդ գյուղում հաղթել է: Ըստ մամուլի հրապարակումների, կողմերի միջև կռվի առիթը եղել էր այն, որ վերընտրված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել: Ինչ վերաբերում է սպանության կատարմանը, ապա պետք է հիմնավոր համարել շրջանաովող այն վարկածը, որ գործել Է պրոֆեսիոնալ մարդասպան:
Խնդիրն այն է, որ սպանության պահին գյուղապետից ոչ հեռու գտնվող մարդիկ կրակոցի ձայներ չեն լսել: Իսկ դա նշանակում է, որ կամ մարդասպանը կրակել է հեռվից, կամ հրազենը եղել է խլացուցիչով: Երկու դեպքում էլ դա պրոֆեսիոնալի ձեռագիր է: Մեր ունեցած տեղեկություններով, գյուղապետին խոցած գնդակը եղել է 56 մմ տրամաչափի: Ամենատարածված զենքերը, որոնցից կրակում են այդ տրամաչափի գնդակով «ՏՕԶ» և «Ուրալ» տեսակի հրացաններն են: Ըստ իրավապահների նախնական դիտարկումների մարդասպանը կրակել է 200-250 մետր հեռավորությունից: Հենց այդքան է կազմում «ՏՕԶ» և «Ուրալ» հրացանների նշանառու կրակի առավելագույն հեռավորությունը: Սակայն այդ հեռավորությունից մեկ կրակոցով խոցել թիրախին, այն էլ գլխից, կարող են միայն պրոֆեսիոնալները: Նշենք, որ 5.6 տրամաչափի փամփուշտներ օգտագործում են նաև «ՍՎ 99», «ԲԻ-6», «Մի Չեթ-452», «Մարլին» և մի քանի այլ հրացաններ, որոնց տեխնիկական տվյալները առանձնապես չեն տարբերվում «ՏՕԶ»-ից և «Ուրալից», սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում: Թե ինչ զենքից են կրակել, և ինչ հեռավորությունից, թերևս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ: Սա ևս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից: Հակառակ դեպքում մարդասպանը հենց նույն գյուղից է: Ըստ մեկ այլ վարկածի մարդասպանը կրակել է գյուղապետարանի դիմաց գտնվող բնակելի երկու հարկանի շենքից: Մեր թղթակիցը նկատել է, որ այդ շենքի երկրորդ հարկի պատուհաններից երկուսը վերանորոգված են, իսկ մեկը ջարդված: Ավելացնենք նաև, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների իրավապահները երեկվա ուշ երեկոյի դրությամբ դեռ ոչ մի «զացեպկա» չունեին:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.