29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթն այսօրվա համարում անդրադառնալով Հյուսիս-հարավ ծրագրի ղեկավար Արա Հովսեփյանի ազատմանը` մասնավորապես գրել է. «Բայց այն, ինչ կատարվում է բուն ծրագրի իրականացման առումով, պակաս ուշագրավ չէ: «Հյուսիս-Հարավ մայրուղին», որը պետք է իրար կապի հյուսիսային Բավրա և հարավային Մեղրի անցակետերը, պետք է ունենա 556 կիլոմետր երկարություն: Դրա շինարարության համար Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն էր հայտնել հատկացնել 500 մլն դոլարի վարկ: Եվս 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիր ստորագրվել է Եվրասիական բանկի հետ ընդամենը 20 օր առաջ: Վերը նշված 500 միլիոնից 230 միլիոնը Ասիական զարգացման բանկը հատկացրել էր դեռ 2 տարի առաջ: Թվում էր, թե ոչ մի խնդիր չկա և այս ահռելի ծրագիրը ,պետք է սկսի իրագործվել: Բայց այս ծրագիրը մշտապես պարուրված Է եղել խորհրդավորության քողով: Շինարարական աշխատանքները 1.5 տարով ուշացնելու պատճառով ՀՀ Կառավարությունը Ասիական բանկին արդեն իսկ մոտ 300 հազար դոլարի տուգանք է վճարել: Մի քանի ամիս առաջ` նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին, Աշտարակի մերձակայքում մեծ շուքով մեկնարկ տրվեց ծրագրի մի հատվածի հողային աշխատանքներին: Այսօր այդ կողմերում նույնիսկ տեխնիկա չկա կանգնած: Ինչ արվել է այդ օրերին, դրանից այս կողմ ոչ մի աշխատանք չի կատարվել: Այժմ շինհրապարակում կատարյալ անդորր է: Ծրագրի կատարումը իրոք կասկածելի ընթացք ունի, և դրան մենք դեռ կանդրադառնանք»:
Հայկական ժամանակ
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված մեքենաների վերաբերյալ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած տվյալների համաձայն` նշված ժամանակաշրջանում ներկրվել է 8 հազար 300 մեքենա, որից գանձվել է 8.6 միլիարդ դրամ: Անցած տարի ներկրվել էր 6 հազար 860 մեքենա և գանձվել էր 8,2 միլիարդ: Իսկ սա նշանակում է, որ ներկրված մեքենաները ավելի էժան են, կամ այստեղ խորացել է ստվերը:
Հայկական ժամանակ
ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կաված որևէ հարց չի քննարկել, թեև դեռ առավոտյան չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը ևս մի երկու նախարարների գործադիրում կառաջադրի: Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը: Այս ընթացքում մամուլում պարբերաբար քննարկվել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու, ավելին, մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Բայց, որքան էլ տարօրինակ է, գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը նույն կարգավիճակում: Թեև դա էլ, մեծ հաշվով կախված է ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների ելքից: Թերթը հիշեցնում է, որ այս երկու ուժերի միջև բանակցությունների թեման նաև «հանձնվելիք» նախարարական պորտֆելների քանակն է:
Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Բարգավաճը կոալիցիա մտնելու համար հինգ պորտֆել է ուզում, իշխանությունը պատրաստ է զիջել միայն չորս պորտֆել: Եվ անկախ այդ բանակցությունների ելքից, մնացած բոլոր պոստերում անձերի փոփոխություն գոնե մինչև աշուն չի նախատեսվում: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հանրապետականները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք բոլորն էլ շատ արագ հեռացել են ապագա կառավարության կազմի մասին որևէ նորություն չհայտնելով, ՀՀԿ խոսնակը անդրադարձել է միայն Երևանի ավագանու ընտրություններին:
Հայկական ժամանակ
Թերթն այսօրվա առաջնորդողում գրել է.
«Ուշադրության է արժանի «Եվրոպայի հայերի համագումարի» Մեծ եղեռնի օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մի հատված, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին: «Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ԵՀՀ-ը կրկին համոզմունք է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի բնօրրանի ազատագրված մեկ մասնիկը, հիմնական դեր ունի ստանձնելիք հայության ոտնահարված իրավունքների նվաճման հարցում, պայմանով, որ ՀՀ իշխանությունները աոաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը: Իսկ մյուս կողմից դիվանագիտական աննշան հարցերում քաղաքական առևտրի և սակարկության նյութի չվերածեն հայ ժողովրդի պատմական իրավունքներն ու Հայոց ցեղասպանության հարցը և այդ գծով ցանկացած նախաձեռնություն կատարեն Սփյուռքի հետ ներդաշնակ և խորհրդակցված»,-ասված է հայտարարության ամփոփիչ հատվածում: Ընդհանրապես վերջին տարիներին չափազանց շատ են համեմատություններ արվում մեր օրերի Հայաստանում ՀՀ քաղաքացիների հետ տեղի ունեցող տարբեր իրադարձությունների և Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի միջեւ: Չափազանց հաճախ և հեշտությամբ են մարդիկ կարծիք հայտնում, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, սպիտակ Եղեռն է, ներքին ցեղասպանություն, որ թուրքը Արևմտյան Հայաստանում կոտորեց հայերին, ՀՀ իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում են դա անում,և որ ամենասարսափելին է տարին տարվա վրա իրադարձությունները, որ մարդկանց ստիպում են նման եզրակացություններ անել, միայն ավելանում են և «օրինակներ» ու «հիմնավորումներ» բերելու առատ նյութ տափս: Սա ողբերգություն է: Կարևոր չէ այս կարծիքները չափազանցված են, թե ոչ: Կարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն երկրում ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկը ներքին արգելք չունի Սեծ եղեռնի մասին քննարկումների ժամանակ զուգահեռներ անցկացնել մեր օրերի Հայաստանի հետ: Պետության կողմից ավելի մեծ անարգանք Ցեղասպանության զոհերի հիշատակին հնարավոր չէ պատկերացնել: Եվ այս ֆոնին պաշտոնավորների այցերը Ծիծեռնակաբերդ, հուզիչ ուղերձները, «մենք պահանջում ենք, դատապարտում ենք, սգում ենք» խոսքերը առավել քան սին և անարժեք են հնչում: Եվրոպայի հայերի համագումարի Ցեղասպանության օրվա առիթով արված հայտարարության մեջ տեղ գտած տողը «պայմանով, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը» շառաչուն ապտակ է Հայաստանի իշխանություններին»:
Հայկական ժամանակ
Կառավարությանը մոտ կանգնած «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն հստակ որոշված է, որ «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն: Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ և մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում: Ու թեև պետական բաժնեմասով ավիաընկերություն մեր երկրում գոնե առաջիկայում չի լինելու, բայց մեխանիզմներ են մշակվում նաև, որպեսզի որոշակի խնդիրների դեպքում պետությունը այդ մի քանի ավիաընկերությունների աշխատանքին միջամտելու հնարավորություն ունենա: Թերթի հիշեցմամբ` կառավարության և «Արմավիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է ապրիլի 22-ին:
Հայկական ժամանակ
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պարզվում է, շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները: Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ` հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ: Հարությունյանի ծնունդը, նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլ: Նա` մասնավորապես հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում` Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե` այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար: Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ` 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր: Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել` փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն: ՍԴ նախագահը վստահ է, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին: Հիրավի, սա մի բացատրություն է, որի դեմ խաղ չկա: Իսկ ինչ է` որևէ մեկը կցանկանա՞ր, որ արյունահեղություն լիներ երկրում: Իհարկե ոչ: Ուստի`Կեցցե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենամարդասեր դատարանը աշխարհում:
Հայկական ժամանակ
Երեկ թերթն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջև պահանջ է դրվել` կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին: Թերթի տեղեկություններով, կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երևանցիների հեռախոսահամարներով` անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը: Երեկ թերթի թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է և հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով: Տնօրենի (դպրոցի համարն ու տնօրենի անունը թերթը միտումնավոր չի նշում) հետ «ՀԺ»-ի զրույցը ներկայացնում ենք ստորև.
— Ցուցակներ պիտի պատրաստեիք չէ՞ ավագանու ընտրությունների հետ կապված, ուզում եմ հարցնել` ի՞նչ փուլում է:
— (Տևական լռություն-խմբ): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասեք:
— Ուղղակի ինծ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ` հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:
— Ցուցակները տվել ենք արդեն:
-Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:
— Շուտ ենք տվել, օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:
— Ո՞ւմ եք տվել:
— Ով մեզ հանձնարարել է:
— Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:
— Չէ, կրթության բաժինը չի հանձնարարել:
— Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում… Նույն ցուցակի մասին ենք, չէ՞ խոսում, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված` բարեկամների, ծանոթների ցուցակի:
-Հա:
-Իսկ անուն կարող եք նշել ո՞ւմ եք տվել:
— Դե հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ:
Հայկական ժամանակ
Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ: Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրեցինք ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծաոուկյանը հանդիպել են և կոալիցիայի հարց քննարկել, հաստատո՞ւմ, թե՞ հերքում եք այս տեղեկությունները, նա պատասխանեց, «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»: Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաև «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ևս խուսափում էին պաշտոնապես պատասխանել մեր այղ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մեր մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծաոուկյանն իր մոտ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այղ հանդիպումից հայտնի չեն: Սինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու շուրջ: Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել: Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել:
Հայկական ժամանակ
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշակի լույս սփռեց ոչ իշխանական չորս ուժերի հետ ձևավորվելիք ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու ծրագրերի վրա: Այդ շտաբի հնարավոր ձևավորման մասին դեռ նախօրեին հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին թերթը հարցրել է արդյո՞ք բոլոր 4 ուժերի հետ հանդիպումներ եղել են, ինչ փուլում են բանակցությունները և ռեա՞լ է նման շտաբի ձևավորումը, նա պատասխանել է. «Այո, ՀԱԿ-ի և Դաշնակցության հետ ոնց որ թե լավ ընթանում է, հուսանք, որ «Ժառանգությունն» էլ կմիանա»: Ըստ Օսկանյանի, այս անգամ, սակայն, ինչպես 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ընդհանուր շտաբ չի լինի, սակայն ընտրությունները միասնական վերահսկելու ուղղությամբ լուրջ համագործակցություն ընտրության օրը կլինի:
«Ժառանգությունը», սակայն, ինչպես պարզվեց երեկ, որոշակի խնդիրներ է տեսնում սույն հարցում: Կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ ինքը տեղյակ չէ, դիմե՞լ են իրենց այդ հարցով, թե ոչ և հավելեց, որ իրեն ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում անել մյուս ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն: «Որովհետև մենք այդպիսի մի միասնական շտաբ տեսել ենք, որը շատ ընտրողաբար էր պայքարում ընտրակեղծիքների դեմ: Քաղաքական բարեգործությունները, որոնք խնդիր են, ընտրակաշառքները, ընտրողի քվեն գնելը, այսինքն, մենք մի անգամ արդեն տեսել ենք դա: Հիմա իրենք պիտի ապացուցեն, որ այս պարագայում գործ չունենք դրա հետ:
«Ժառանգության» և մյուս երեք ուժերի միջև համագործակցությունը, գոնե այս պահին, գրեթե անհավանական է թվում: Խնդիրն այստեղ իսկապես լուրջ է: Դեռ ավագանու ընտրություններից առաջ, սույն ուժերի միջև բանակցություններ էին ընթանում ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու շուրջ: «Բարգավաճը», սակայն, հայտարարեց, որ միավորում կարող է տեղի ունենալ բացառապես իր առանցքի շուրջ: «Ժառանգությունը», որի թեկնածուն իրականում հաղթել էր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, չհամաձայնեց դրան, ինչը լիովին տեղավորվում էր տրամաբանության շրջանակներում: Հիմա մյուս ուժերը խոսում են հետընտրական միավորման մասին, ինչ սակայն, կրկին առանձնապես իրատեսական չի թվում: Համենայնդեպս, դա տեղի չունեցավ անգամ նախագահական ընտրություններից հետո, երբ երեք ոչ իշխանական ուժերը չկանգնեցին հաղթած թեկնածուի կողքին:
Հայկական ժամանակ
Ապրիլի 11-ին «ՀԺ»-ում տպագրված «Ուսանողները Սերժի եղբոր այգում» հրապարակման հենց հաջորդ օրվանից` Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսում սովորողներն այլևս չեն աշխատում այդ այգում: Այս փաստը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են նշված բուհից: Հրապարակման մեջ գրել էինք, որ այգին, մեր տեղեկություններով, ծիրանի է և զբաղեցնում է 40 հեկտար տարածք, որտեղ, ըստ պաշտոնական բացատրության, ուսանողները աշխատում էին արտադրական պրակտիկայի շրջանակներում: Երեկ բուհից պարզաբանել են նաև, թե ինչու ուսանողներին այլևս չեն տանում այդ այգի: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծիրանի այգու հետ կապված հետաքրքրող թեմատիկան արդեն սպառվել է և ուսանողներին բացատրելու, ցուցադրելու նյութ այստեղ այլևս չկար»,-եղել է պարզաբանումը: Փաստորեն, հրապարակման հաջորդ օրն իսկ ուսանողներին բացատրելու նյութն այգում սպառվել է:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.