29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` «գեներալ Մանվելը», չորս օրով մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես մեզ հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին և պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջև առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երևույյթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը մեր թղթակցին ասել է. «Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետև սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի… Ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն»: Ավետիսյանը, սակայն, դեմ չէ, որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման. «Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել»,`ասել է նա: Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ`Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: «Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ»,-ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը:
Հայկական ժամանակ
Վաղը Հայաստանը ստանձնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Նույն օրը Ստրասբուրգում տեղի է ունենալու նիստ, որի ընթացքում լսվելու է Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունների կատարման մասին զեկույց: Հայաստանը, սույն զեկույցի համաձայն, հանվում է հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակից և մեր երկրին կոչ է արվում շարունակել առաջընթացը պարտավորությունների կատարման գործում հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու պարտավորությանը: ՀՀ-ն ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը կփոխանցի Ավստրիային: Արդեն 2014թ.-ի մայիսից ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը: Անկասկած, Ադրբեջանը փորձելու է այդ հնարավորությունը օգտագործել Ղարաբաղի հարցով ադրբեջանամետ փաստաթղթերի ընդունման համար: ՀՀ-ն, սակայն, կարծես թե չի պատրաստվում օգտագործել այդ հնարավորությունը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ ինքը դեմ է ԼՂ հարցը նման կառույցներ տեղափոխելուն:
Հայկական ժամանակ
Ալ.Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» ներկայացումից շատ կարճ ժամանակ առաջ Անուշի դերակատարը փոխարինվել է մեկ արիշով, և դա եղել է «վերևներից» ստացած զանգի արդյունքում: Տվյալ ներկայացումը կայացել է մայիսի 11-ին: Օպերային թատրոնի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ ոչ մի զանգ էլ չի եղել և մեներգչուհու փոփոխության պատճառը զուտ տեխնիկական է: Զանգի հնարավորությունը ժխտում են նաև փոխարինած ու փոխարինված երգչուհիները` Հասմիկ Թորոսյանը և Նունե Բադալյանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Թերթն իր այսօրվա առաջնորդողում մասնավորապես գրել է. «Այսօր նշանակալից օր է: Կարելի է ասել պատմական: Ինչու չէ, նաև շրջադարձային: Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ կգնա բացելու «Փարավոն» համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը: Այլ պայմաններում, այլ հանգամանքներում, այլ գործող անձանց պարագայում այս իրադարձությունը հնարավոր չէր լինի համարել պատմական, առավել ևս շրջադարձային: Բայց սա այդ դեպքը չէ: Խնդիրն այն է, որ մեկ այլ երկրի նախագահ պաշտոնական այցով գալիս է Հայաստան, ու նրան ուղեկցող Սերժ Սարգսյանի հետ գնում բացելու ընդդիմության ապագա առաջնորդին պատկանող կազինոն: Ու այսքանը դեռ բավարար չէ, այդ կազինոն ամենամեծն է Հայաստանում: Ուրեմն ինչն է այստեղ «պատմականն» ու «շրջադարձայինը»: Երբևէ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում նաև կազինոներ: Երբևէ որևէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն: Երբևէ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ: Այսքանից հետո պարզ է չէ՞, որ տեղի ունենալիք արարողությունը պատմական է ու շրջադարձային: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Ընդդիմությունը այլևս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում… այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը: Հայաստանում երբևէ նման ընդդիմություն և ընդդիմության առաջնորդ չի եղել` այդքան գաղափարական, այդքան սկզբունքային, այդքան համարձակ: Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծառուկյանը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքները, ովքեր մեծ հույսեր են կապում նրա` ընդդիմադիր գործունեության հետ: Ընդամենը ավելացնենք, որ Ծառուկյանի կազինոյում տրվելիք պաշտոնական ընթրիքին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը»:
Հայկական ժամանակ
Անդրադառնալով Յուրի Վարդանյանի նշանակմանը` «ՀԺ»-ն այսօրվա համարում մասնավորապես գրել է. «Մեր լեգենդար մարզիկի Յուրի Վարդանյանի սպորտի նախարար նշանակվելու մասին լուրերը մարզաշխարհում պտտվում էին դեռ 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերից հետո ու հայկական սպորտի ապագա ղեկավարի մասին դատողություններս ներկայացրել եմ դեռ այդ ժամանակ («Հժ», 16,08, 2012 թվական, «Ափսոս էր լեգենդը»): Հաշվի առնելով, սակայն, որ նախարարը քաղաքական պաշտոն է, կարելի է որոշակի սրբագրումներ անել: Նախ նշեմ, որ իր ստեղծման օրվանից` 2008 թվականից առ այսօր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար են նշանակվել Արմեն Գրիգորյանը (2008-2010թթ.), Արթուր Պետրոսյանը (2010-2012 թթ.) և Հրաչյա Ռոստոմյանը (2012 թվականի հունիսից մինչեւ 2013 թվականի մայիսը): Այս 3 նախարարները իրենց պորտֆելները ստացել են «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրի շրջանակներում ու մեծ հաշվով` ամբողջապես հաշվետու եղել ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ ԲՀԿ-ի ու Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի (ՀԱ-ՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի` սրանից բխող բոլոր հետևանքներով: Սպորտի նախարարը Հայաստանում վերածվել էր «ՀԱՕԿ վարչության պետի» Օլիմպիական կոմիտեի կցորդի: Հիմա նախարար է նշանակվել մարդ, որը ԲՀԿ անդամ չէ, դեռ ավելին հրապարակային քննադատության է արժանացրել ՀԱՕԿ նախագահին: Հիշեցնեմ, որ Լոնդոնյան Օլիմպիադայի մեկնարկից մի քանի օր անց, այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Յուրի Վարդանյանը մեղադրանքներ էր հնչեցրել Գագիկ Ծաոուկյանի հասցեին` անվանելով վերջինիս ոչ պրոֆեսիոնալ, որից հետո ԲՀԿ-ականները, մարզաշխարհի ներկայացուցիչները մի լավ լեզվակռիվ ունեցան Յուրի Վարդանյանի հետ: Հետո հանկարծ շարժվեց կախարդական փայտիկը, ու բոլորը լռեցին: Հիմա էլ կարծես սպասվում են` Յուրի Վարդանյան — Գագիկ Ծաոուկյան «մարզական բախումներ»: Վստահ եմ` դա կլինի կամ չի լինի` կորոշի «կախարդական փայտիկը»: Հետևաբար ամեն ինչ կընթանա ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: Մեր սպորտում առկա վիճակն ու զարգացման հեռանկարները պարզ են նույնիսկ շարքային մարզասերին ու պետք չէ անգամ լինել լեգենդար մարզիկ` ինչ որ բան փոխել փորձելու, առաջ տանելու համար: Այլ հարց է, թե ինչ սցենարի շրջանակներում է գործելու ապագա նախարարը:
Հ.Գ. Մարզաշխարհում լուրեր են պտտվում, որ շուտով Սպորտի նախարարությունում բարձր պաշտոնի է նշանակվելու հայկական սպորտում մեծ հեղինակություն ունեցող մի անձնավորություն, որը նախարար նշանակվելու երևի թե լավագույն թեկնածուն էր ու ոչ ուղղակիորեն ղեկավարելու է Սպորտի նախարարությունը»:
Հայկական ժամանակ
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա փոխարեն Վովա Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը: Պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, Հ. Քոչարյանը արդեն տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ: Վերջին օրերին այդ հակասությունները հասել են գագաթնակետին: Ինչպես կդասավորվի Հ. Քոչարյանի հետագա կարիերան, առայժմ դժվար է ասել: Թերթը նկատում է, սակայն, որ մեր հիշողություններում նա կմնա առնվազն նրանով, որ չնայած արտագաղթի զարհուրելի տեմպերին, ընտրությունից ընտրություն հայտնում էր` ընտրողների թվի էական աճերի մասին:
Հայկական ժամանակ
Այսօր կամ վաղը կհրապարակվի նոր կառավարության կազմը: Թեև կառավարության ձևավորման վերջնաժամկետը մայիսի 9-ն է, սակայն, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, իշխանական կուլիսներում նշում են, որ ամեն ինչ կորոշվի մինչ այդ: «Հժ»-ն դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ նոր կառավարության կազմը կախված է լինելու Երևանի ավագանու ընտրություններից և ուժերի դասավորվածությունից: Երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր` Ս. Սարգսյան- Գ. Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր: Եվ ՀՀԿ-ից, և ԲՀԿ-ից, երեկ թերթի թղթակցի հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել: ՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն, ինչպես վստահեցնում են ՀՀԿ-ականները, տեղի չի ունենալու:
Հայկական ժամանակ
Հուժկու հանրահավաքի տարիֆներն այլ են, երթինը այլ:
Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Փող էին ստանում: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին ու 10 հազար դրամանոցներ տալիս խմբերի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Մեր թղթակցի և փող ստացած տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
— Տղերք, ասում են, որ էսօրվա համար փող են բաժանում:
— Ախպերս, խմբի ղեկավար ունեինք, մտավ էդ հարցերը լուծեց:
— Չեն ասո՞ւմ, ինչքան կտան:
— Քիչ կտան:
— Բայց մարդա ինչքա՞ն են տալիս:
— Վափշե, հինգ են տալի, էս գործը հինգ ա: Տենց չերեզներով ում հասնում ա, ինքը բան ա անում, էլի: Մեզ մարդա 2-2,5 հազար են տալի խառը: Չերեզներով ա հասել:
Հայկական ժամանակ
Թերթն այսօրվա համարում գրել է. «ԲՀԿ-ն իրականում հոգնել է այլընտրանք խաղալուց, առաջիկա 4 տարում ընտրություններ չկան, այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններից հետո, ըստ էության, վերանում է նաև կուսակցության ներկայիս կեցվածքի շարունակության անհրաժեշտությունը և ՀՀԿ-ԲՀԿ ամենաբարձր էշելոններում քննարկվում է նոր կոալիցիա ձևավորելու հարցը: Քաղաքական կուլիսներում, սակայն, տեղեկություններ կան, որ կա մեկը, ով կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուն: Ռոբերտ Քոչարյանը, ով կանգնած է սույն կուսակցության ստեղծման ակունքներում, չի ցանկանում, որպեսզի նման կոալիցիա ձևավորվի, քանի որ 2017-18թթ. ընտրություններում, այդ կուսակցության հետ կապված պլաններ ունի: Ըստ Քոչարյանի հաշվարկների, ԲՀԿ-ն պետք է լինի այն հենարանը, որի օգնությամբ նա կարող է վերադառնալ իշխանության: Նման մի փորձ Քոչարյանը, ինչպես հայտնի է, արեց 2012-ի Աժ ընտրություններից առաջ, ինչը, սակայն, անհաջողությամբ պսակվեց: Ու հիմա` նրա վերադարձի միակ շանսը մնում են 2017-18թթ ընտրությունները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց դրանով է պայմանավորված Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը, որ իր կարծիքով, ԲՀԿ-ն Աժ աշնանային նստաշրջանում պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, որ հնարավոր է` ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի տապալման դեպքում Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը հանձնի Օսկանյանին, վերջինս էլ Աժ աշնանային նստաշրջանում հայտարարի ընդդիմություն դառնալու մասին: Այդ պարագայում, սակայն, ԲՀԿ-ն Օսկանյանին կհանձնվի խիստ թուլացած վիճակում առանց գործարար թևի»: Սույն թեմաների շուրջ թերթը նախօրեին զրուցել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հերքել է այս բոլոր տեղեկությունները` բացառելով ԲՀԿ-ն Օսկանյանին հանձնելու հնարավորությունը:
Հայկական ժամանակ
ՀՀԿ շտաբներին մոտ կանգնած «ՀԺ» աղբյուրների տեղեկացմամբ օրերս վերջնական որոշում է կայացվել Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախատեսված ընտրակաշառքների չափի վերաբերյալ: Ըստ այդմ, զուտ ընտրակաշառքի համար հատկացվելու է ընդհանուր առմամբ`600 միլիոն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանին կհասնի միջինը 50 միլիոն դրամ: Հստակեցվել է նաև յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը` 5 հազար դրամ: Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ընտրակաշառք վերցնողների առավելագույնը 60-70 տոկոսը, «ազնիվ» կգտնվի, ապա միայն ընտրակաշառքներով ՀՀԿ-ն մտադիր է ստանալ 70-80 հազար ձայն: ՀՀԿ-ն ունի նաև այլ ռեսուրսներ` թաղային կրիմինալի վախի ազդեցության տակ առանց ընտրակաշաոքի քվեարկողներ, այս կամ այն օլիգարխի ձեռնարկություններում ու սուպերմարկետներում աշխատող և խստորեն վերահսկվող քվեարկողներ, հանրապետության տարբեր մարզերից այդ օրը ավտոբուսներով Երևան բերվող քվեարկողներ, «մեռյալ հոգիներ» և վերջապես ձայների հաշվարկի ժամանակ իրականացվող պարզունակ «տասովկաներ»: Թե այս ռեսուրսներից յուրաքանչյուրը քանի տոկոս է ապահովելու ՀՀԿ-ի ձայներից դժվար է ասել: Սակայն պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այս ամենի արդյունքում ՀՀԿ-ն Երևանի ավագանիում 50 տոկոսից ավելի տեղ գրավելու և միանձնյա քաղաքապետ նշանակելու համար պետք է «ստանա» 180-200 հազար ձայն: 2009 թվականին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ն «ստացել էր» 186 հազար 630 ձայն, կամ 46.3 տոկոսը: Բայց շեմը չհաղթահարած ուժերի ստացած ձայները ավագանի անցած ուժերի միջև բաշխվելու արդյունքում ՀՀԿ-ն ունեցավ ավագանու տեղերի մեծամասնությունը և միանձնյա նշանակեց քաղաքապետ: Այն ժամանակ Երևանում կար 771.5 հազար ընտրող, և ընտրություններին, պաշտոնական տվյալներով, մասնակցել էր 404.6 հազար ընտրող: Ինչ որ բան հուշում է, որ ՀՀԿ-ն գերագնահատում է իր ռեսուրսներից յուրաքանչյուրի հնարավորությունը: Այնպես որ պետք է սպասել, որ վերջին պահին ընտրակաշառքի համար նախատեսված գումարները կտրուկ կմեծանան:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.