29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել որ այսօր պատրաստվում են գործադուլ հայտարարել Երևանի թաղապետարանի ենթակայության տակ գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդները, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ, 40 ժամի փոխարեն:Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդը ուղղակի վտագի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել, սրանք են մեր պայմանները. եթե հարմար չի, դուրս եկեք աշխատանքից: Քաղաքապետարանին, փաստորեն, սեփական քաղաքացիների անվտանգությունը չի հետաքրքրում, կամ էլ կարծում են, թե վարորդները միս ու արյունից չեն, այլ ռոբոտներ են իրենց համար:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ոուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը մոտ մեկ շաբաթ առաջ նշանակվել է «ԱրմենՏել» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Արմեն Դարբինյանի, որպես «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամի ընտրությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, սակայն պաշտոնական տեսք է ստացել երեք օր առաջ: «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են ընկերության սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության կողմից: Ներկայումս «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդն ունի հինգ անդամ, որոնցից միայն Արմեն Դարբինյանն է ազգությամբ հայ, մնացած անդամները ռուսներ են: Արմեն Դարբինյանի նշանակումը՝ վերջին մեկ ամսում «ԱրմենՏելում» արդեն թվով երրորդ առանցքային կադրային փոփոխությունն է: Մայիսի սկզբին «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պյատախինը: Նա մինչ այս զբաղեցրել է «Վիմպելկոմ» ընկերության փոխնախագահի պաշտոնը: Տաս օր առաջ էլ Ֆիքսված կապի բլոկի նոր տնօրեն նշանակվեց Անդրեյ Պոնոմարյովը:
Հայկական ժամանակ
Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունից և ինաուգուրացիայից հետո Երևանի փոխքաղաքապետ է դառնալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Օհանյանը: Նրա փոխարեն էլ, ինչպես հայտնել էին մեր աղբյուրները, թաղապետ է նշանակվելու Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Օհանյանը, սակայն, մեր հրապարակման հաջորդ իսկ օրը շտապեց հերքել մեր տեղեկությունը: Իրականում, օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաև Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորն են տեղյակ, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը: Ի դեպ, երիտասարդ Ալեքսանյանը հենց այդ դիրքերից էլ խոսել է թաղապետարանի աշխատակիցների հետ: Նշենք, որ Արտակ Ալեքսանյանն ընդամենը 25 տարեկան Է: Նա Սամվել Ալեքսանյանի` տարիներ առաջ ինքնասպան եղած եղբոր որդին է:
Հայկական ժամանակ
Իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ Հանրապետական կուսակցության մեր աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ:Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում էր, որ առնվազն չորս մարզպետներ պաշտոնանկ են արվելու: Խոսքը հատկապես այն մարզերի մասին է, որոնց մարզկենտրոններում փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանն անգամ պաշտոնական թվերով պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընտրություններից անմիջապես հետո Շիրակի այլևս նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը` չսպասելով հետագա խոսակցություններին ու «ոազբորկաներին», ինքը ազատման դիմում գրեց: Դրանից հետո խոսվում էր, որ միանշանակ պաշտոնանկ է արվելու Տավուշի մարզպետը, սև ցուցակում նշվում էին նաև Արմավիրի, Արարատի և անգամ Վայոց Ձորի մարզպետների անունները: Այս պահին կայացված ոչ պաշտոնական որոշման համաձայն, հարվածի տակ են միայն երեք մարզպետներ: Խոսքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին է:
Ըստ թերթի`որպես Տավուշի մարզպետի թեկնածու շրջանառվում է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը, Սյունիքի մարզպետի համար` Խաչիկ Ասրյանի անունը, իսկ Կոտայքի մարզի դեպքում դեռ անորոշ է: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, նախաքննական մարմինը դատարան է ներկայացնելու մայիսի 29-ին: Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել: «Հերթական ապօրինությունն է կատարվում, հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարանն էլ հերթական անգամ այն բավարարելու է»,-ասել է Գիվի Հովհաննիսյանը: Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր ապրիլի 5-ին:
Հայկական ժամանակ
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Հժ»-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ «ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաև հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին` անիմաստ է: Հարցազրույցում խոսվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրի, ինչպես նաև ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հանդեպ տեղի ունեցած ճնշումների մասին: Հարցազրույցին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Գազի թանկացման մասին տեղեկատվության տարածումից հետ ՀՀ բնակչությունը սկսել է ավելի շատ մտածել ծախսերը սահմանափակելու մասին: Այս եզրահանգմանն ենք գալիս աոևտրի մի բանի խոշոր օբյեկտներից ստացած ահազանգերից: Ոչ պարենային ապրանքների տոնավաճառներում, ինչպես ահազանգում են վաճառողները և տոնավաճառների աշխատակիցները, արձանագրել են առևտրի ծավալների շեշտակի նվազում: Ընդ որում այդ նվազումը նկատելի է ոչ միայն «էժան» տոնավաճառներում, այլ նաև «թանկ» առևտրի կենտրոններում: Բացի այդ, հատկապես գազի թանկացման տեղեկատվության տարածումից հետո տարբեր հիմնարկների աշխատակիցներ գործատուներից պահանջում-խնդրում են բարձրացնել իրենց աշխատավարձը: Գործատուներից ոմանք հարմար լուծում են գտել, նրանք իրենց աշխատակիցներին սպառնում են, որ եթե չեն ուզում աշխատել գործող աշխատավարձով, ապա կարող են ազատվել աշխատանքից` իսկ նրանց փոխարեն նույն աշխատավարձով աշխատելու կգան սիրիահայերը:
Հայկական ժամանակ
Ստորև ներկայացնում ենք «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի բլից-հարցազրույցը Սեյրան Օհանյանի հետ զինծառայողի հուղարկավորությունից րոպեներ անց.
— Պարոն Օհանյան, ինչո՞ւ այսօր հրաժարական չտվեցիք, երբ իմացաք, որ զինվորի դագաղը Երևան-Սևան մայրուղու ասֆալտի վրա է:
— Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարական տայի ես:
— Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շաբաթը մեկ զինվոր է մահանում:
— Այդպիսի բան չկա, դուք սխալվում եք:
— Չկա՞ այդպիսի բան, դուք հրաժարական տալու պատճառներ չե՞ք տեսնում:
— Իսկ ո՞վ է պահանջում… Իմ աշխատանքի գնահատականը կարող է տալ իմ ղեկավարը և ժողովուրդը:
— Այն որ գալիս են, մայրուղու ասֆալտին դագաղ են դնում, դա գնահատական չե՞ք համարում:
— Ժողովուրդը պահանջե՞ց ինձնից հրաժարական տալ:
— Դա ինչ երևույթ էր, երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն…
— Կարո՞ղ եմ իմանալ դուք ով եք:
— «ՀԺ»ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան:
— Շնորհակալ եմ. ես պատասխանեցի:
— Երբևէ եղե՞լ է, որ դիակը բերեն կառավարության մոտ, դա ժողովրդի գնահատական չի՞, ձեր կարծիքով:
— Ժողովրդի գնահատական է երևույթի հանդեպ:
— Պարոն Օհանյան, շատ հաճախ ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով բանակում զոհվում են զինվորներ: Բարձրաստիճան պաշտոնյաների ծառայող երեխաներից որևէ մեկը չի զոհվում, ձեզ համար դա տարօրինակ չի՞:
— Ի՞նչը:
— Բանակում նրանց հետ դժբախտ պատահար չի լինում, ինքնասպան չեն լինում: Որևէ պաշտոնյայի որդու հետ, որը ծառայել է, նման բան չի եղել, ինչն է պատճառը:
— Յուրաքանչյուր դեպքի ես չեմ կարող գնահատական տալ: Դեպքը լինում է ըստ տեղի, ըստ իրավիճակի և ըստ զարգացման:
— Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ղեկավարությունը կարողանում է ապահովել միայն այն զինվորների անվտանգությունը, ովքեր ունեն պաշտոնյա հայրիկներ:
— Իհարկե ոչ: Իմ երկու զավակներն էլ ծառայում են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում…
— Նրանք ողջ և առողջ են, իսկ այս երիտասարդին մենք հենց նոր հողը դրեցինք:
— Նրանցից մեկն էլ. իմ ավագ որդին, մեկ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ծանր վիրավորվել էր, բերեցին հոսպիտալում բուժեցին: Եթե հնարավոր լիներ, իրեն էլ բուժելու, մենք, հավատացեք, ամեն ինչ կանեինք:
— Այս ընթացքում որևէ պաշտոնյա պատժվե՞լ է բանակում առկա ոչ կանոնակարգային հարաբերությունների համար:
— Շատ: Շատ:
— Բարձրաստիճան՞ նախարարի տեղակալ շտաբի պետ..
— Շատ: Շատ:
— Անուն տվեք, մի հոգու անուն:
— Գլխավոր շտաբի պետի տեղակալներ են պատժվել, պատժվել են վարչության պետեր, պաշտոնից ազատվել են վարչության պետեր:
— Քրեական պատասխանսւտվոթյան ենթարկվե՞լ է որևէ մեկը:
— Բայց ինչի՞ համար, քրեական պատասխանատվության ենթարկվում են հանցագործները միայն:
Հայկական ժամանակ
ՀՀ ներքաղաքական կյանքում մեծ աղմուկ հանած քրեական գործով անցնող մեղադրյալի վերաբերյալ վերջերս դատարանը կայացրել է սենսացիոն որոշում. փոխվել է մեղադրյալի խափանման միջոցը և կալանավորվածն ազատ է արձակվել: Չկարծեք սակայն, թե խոսքը ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին է: Քավ լիցի: Խոսքը պետությանը 200 հազար դոլարի վնաս, հասցնելու քրեական գործով անցնող կալանավորվածների մասին է: Իսկ դուք ասում եք, ՀՀ դատարանները խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժում են:
Հայկական ժամանակ
Գազի գնի բարձրացմանը Կառավարության երեկվա արձագանքը սպասվածներից ամենավատն էր: Կառավարությունը որոշել է համընդհանուր սուբսիդավորում իրականացնել գազի գնի 30 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ ՀՀ պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից կվճարի գազի գնի մի մասը` 30 տոկոսը: Սա ամենահակաշուկայական, հակաազատական ձևն է, որը կարող էր իրականացվել: Որ կընտրվի այս տարբերակը, մինչև երեկ ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել մի պարզ պատճառով` 2006-2008 թվականներին ՀՀ կառավարությունը սուբսիդավորեց գազի գնի մի մասը, բայց հետո` 2009 թվականին տեղի ունեցած ասուլիսում Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, քննադատեց այդ որոշումը: Փաստորեն ունենք նույն անձի կողմից երկու` իրար բացարձակապես հակասող հայտարարություն: Բայց կարևորագույն խնդիրը, ի վերջո, ՀՀ վարչապետի երկու` իրար հակասող հայտարարություններ գտնելը չէ: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է տալու գազի գնի համընդհանուր սուբսիդավորումը: Միանգամից նշենք, որ ցանկացած համընդհանուր սուբսիդավորում, անկախ մեխանիզմից, հանգեցնում է նրան, որ դրանից հիմնականում օգտվում են հարուստ մարդիկ, իսկ աղքատների օգուտը պարզապես չնչին է: Ու այս պոպուլիզմի արդյունքում ստացվում է, որ հարկատուների հաշվին հավաքագրվող պետական բյուջեն փող է ծախսում, որ հարուստների լրացուցիչ ծախսերը փակեն:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.