29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ։
Ստուգումների արդյունքները բավականին սկանդալային Էին։ Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել Էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորվւսծ Էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել Է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ ՀՀԿ-ամերձ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած փորձել Է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել։ Մարզպետն Էլ անորոշության այս փուլում թերևս ամենալավ լուծումն Է գտել առայժմ լինել արձակուրդում, մինչև իր հարցերը լուծի:
Հայկական ժամանակ
Արդեն երկու տարի ՀՀ կառավարությունը մեր՝ հարկատուներիս հաշվին սուբսիդավորում է գյուղացիների համար նախատեսված դիզվառելիքի գնի մի մասը։ Համենայն դեպս այդպես է կառավարությունը նկարագրում նշված օպերացիան։ Լավ է հնչում։ Սակայն, թե իրականում մեր՝ հարկատուներիս հաշվին ով է էժան դիզվառելիք ստանում, պաշտոնապես հայտարարվեց երեկ:.
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում սուբսիդավորված, այսինքն «էժան դիզվառելիքից» օգտվել է 15 տնտեսություն և ստացել ընդհանուր առմամբ 70 հազար լիտր դիզվառելիք։ Դրանից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը և նրա որդին՝ Հովհաննես Աբրահամյանը։ Հիմա արդեն պաշտոնապես է պարզ դառնում, թե ինչու է ՀՀ կառավարությունը սուբսիդավորում տարբեր ապրանքներ՝ դիզվառելիք, պարարտանյութ, գազ…։ Սրանով կառավարությունը օժանդակում է խոշոր հողատերերին, որոնք ոչ մի խնդիր չունեն իրենց հարյուր-հազարավոր հեկտարները մշակելու հարցում։ Ամենահամեստ հաշվարկներով, ստացված 48 տոննա դիզվառելիքը կբավարարեր Մխչյան գյուղի սահմաններում գտնվող ամբողջ հողատարածքը՝ 620 հեկտարը մշակելու համար։ Բայց խնդիրն այս պահին դա չէ։ Կառավարությունը յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի համար սուբսիդավորում է մոտ 100 դրամ։ Այսինքն, 48 հազար լիտր «էժան դիզվառելիք» ստանալով՝ Աբրահամյանները շահել են 4.8 միլիոն դրամ։
Ու հիմա մոտավոր հաշվարկներ արեք, թե Հայաստանում քանի հատ, պատկերավոր ասած, Մխչյան գյուղ կա, որը գրեթե ամբողջությամբ այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի սեփականությունն է և պարզ կդառնա, թե ուր են գնում մեր վճարած հարկերը:
Հայկական ժամանակ
Եկող շաբաթվա ընթացքում հերթական էլիտար հարսանիքն է տեղի ունենալու։ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանի դուստրն ամուսնանում է «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատեր Մարինա Չատինյանի որդու հետ։ Չատինյանի մյուս որդին էլ ամուսնացած է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ։ Բադեյանի դստեր հետ Չատինյանի պսակադրությունը մեկ այլ ուշագրավ կողմ էլ ունի։ Հարսանիքը տեղի է ունենալու ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» զվարճանքների համալիրում։ Հարսանիքին հրավիրված է հանրապետության ողջ էլիտան։ Ովքեր կգնան, դեռ հայտնի կլինի:
Հայկական ժամանակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրգործով ՊՆ քննչական ծառայությունը դեռ որևէ նորություն չունի հայտնելու։
Փոխարենն իշխանությունն արդեն հստակ գծագրել է այն սցենարը, որով տարվելու է սույն գործը։ Իշխանական շրջանակներում խոսվում է, որ գործն ամբողջությամբ «կոտրվելու» է Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի վրա։ Հիշեցնենք, վերջինս, ինչպես նաև Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդին՝ Տիգրանը, դեպքից հետո ձերբակալվել էին և այժմ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նույն շրջանակներում խոսում են նաև, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ այնպես կկազմակերպվի, որ նախկին մարզպետի որդու մեղքը թեթևանա։ Չի բացառվում անգամ, որ նա պայմանական պատժի ենթարկվի և շատ արագ հայտնվի ազատության մեջ։
Պատահական չէ, որ Լիսկան պարբերաբար լրագրողներին ասում է, թե իր տան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդկերպ նա ինքնապաշտպանության փորձի դիմելու հիմքեր է ստեղծում, իսկ անհրաժեշտ ինքնապաշտպանությունը ազատում է պատժից։ Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ նախաքննության սկզբնական շրջանում՝ կախված հասարակական աղմուկից, հնարավոր է՝ Լիսկան գործով որպես մեղադրյալ ներգրավվի, սակայն նրան անազատության դատապարտելը բացառվում է։ Սա արդեն ըստ էության, կայացած քաղաքական որոշում կարելի է համարել:
Հայկական ժամանակ
Վերջերս ՀՀ ոստիկանությունը գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին 20 մլն դրամ փոխանցեց՝ որպես օգնություն կարկուտից տուժած արմավիրցիներին: Սա հանրությանը մատուցվեց առավելագույն գովազդային տեսքով:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ միայն այս տարվա առաջին 4 ամիսներին տեսանկարահանող սարքի արձանագրած խախտումների մուծված տուգանքների շնորհիվ ոստիկանությունը «աշխատել է» 500 մլն դրամ: Արմավիրցիներին փոխանցած 20 միլիոնը, հիշեցնենք, գոյացել էր համակարգի աշխատողների հանգանակությունից:
Հայկական ժամանակ
Երևանի քաղաքապետարանը երեկ պատասխանև է «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը, որից ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանը չի պահանջելու Փակ շուկայի սեփականատիրոջից՝ հուշարձան այդ շենքը բերել նախկին տեսքի:
Փակ շուկան, ինչպես հայտնի է, սեփականության իրավունքով պատկանում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն էլ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ի հեճուկս հանրային բողոքներին, ձեռնամուխ է եղել հուշարձանը ձևախեղելու գործին:
Երևանի քաղաքապետարանի պատասխանը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարության և ռուսական «Իտեռա» ընկերության միջև «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են: Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրջ:
Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմը պահանջում է զրոյացնել «Նաիրիտի» պարտքերը և որպես որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված ձեռնարկություն՝ վաճառել իրենց: Հայկական կողմին սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ:
Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ «Նաիրիտի» հետ այնպիսի ֆիննանսական մութ սխեմաներ են կիրառել, այնպես են «կթել» արդյունաբերական այդ հսկան, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ի վերջո ինչքան պարտք ունի «Նաիրիտը», ում է պարտք, ինչպես են գոյացել այդ պարտքերը: Բավական է ասել, որ «Նաիրիտից» մի քանի տարի անընդմեջ «սնվել են» մի քանի օֆշորային ընկերություններ, որոնք տասնյակ միլիոնների շահույթ են ստացել, իսկ «Նաիրիտը», մեղմ ասած, սննկացել է: Ըստ որոշ հաշվարկների, «Նաիրիտի» պատքերը տարբեր բանկերի և ընկերությունների կարող է հասնել մինչև 250-300 միլիոն դոլարի, իսկ «Նաիրիտի» վերազինման համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար:
Հայկական ժամանակ
Նախօրեին տեղեկացրել էինք, որ որոշ պատգամավորներ աշխատավարձը ստանալու պահին են իմացել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար իրենց աշխատավարձից պահումներ են արվել։ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը երեկ մեզ է տրամադրել նիստից բացակա պատգամավորների ցանկը և այն պահումները, որ արվել են նրանց աշխատավարձերից։ Այսպիսով, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային չեն ներկայացել խորհրդարանական ընդդիմադիր ուժերը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 36 պատգամավորներից 18-ը։ Հատուկ նիստից բացակայած 33 պատգամավորների աշխատավարձերից պահվել է 12260-ական դրամ, իսկ 3 պատգամավորի (հանձնաժողովների նախագահներ) 12460-ական դրամ։
ԱԺ-ից մեզ փոխանցել են նաև, որ 2013թ. մարտ-ապրիլ ամիսներին պահում է արվել Ազգային ժողովի նիստերից, հանձնաժողովների նիստերից և խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած 76 պատգամավորի աշխատավարձից՝ 2466300 դրամի չափով, որոնցից 25-ը Հանրապետական կուսակցության խմբակցությունից, 28-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, 7-ը Հայ ազգային կոնգրես խմբակցությունից, 5-ը «Օրինաց երկիր» խմբակցությունից, 5-ը Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունից, 4-ը՝ «Ժառանգություն» խմբակցությունից և 2՝ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։
Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որևէ բանկում պահած փող չունի՛ ոչ մի լումա։ Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի։ Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երևանում և ուրիշ ոչինչ։ Անկեղծ, չափազանց անկեղծ և իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա։ Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաև Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը։ Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որևէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերևս չի ներկայացրել։ Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա։ Եթե Ս. Խաչատրյանը արձակուրդ է գնացել, ապա դա պետք է լինի վարչապետի որոշումներում, ինչը երեկվա դրությամբ նույնպես չկար։
Հայկական ժամանակ
ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի քանի ընկերություններ ապրանքներ ներկրելիս կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել՝ նվազեցված գներով, ինչի շնորհիվ մաքսազերծելիս ավելի քիչ հարկ են վճարել։ Նման ընկերությունների շարքում է նաև ՀԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին (ՍԱՍ–ի Արտակ) պատկանող «ՍԱՍ Գրուպը»;
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.