29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վրաստանը երեկ միակողմանիորեն վերացրել է Իրանի հետ հաստատված ոչ վիզային ռեժիմը։ Երկու երկրների միջև ոչ վիզային ռեժիմը գործում է 2011 թվականի հունվարի 26-ից։ Վիզային ռեժիմը վերացնելուց հետո դեպի Վրաստան իրանցի զբոսաշրջիկների թիվը մոտ 4 անգամ աճել է։ Դրան հակառակ՝ զգալիորեն նվազել էր դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքը։
Շատ իրանցիներ, օգտվելով այն հանգամանքից, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստան այցելելու համար վիզա հարկավոր չէ, նախընտրում էին հանգիստն անցկացնել հարևան երկրում՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Նաև քիչ չէին այնպիսինները, ովքեր ժամանում էին Հայաստան և այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո, մեկնում էին Վրաստան։ Ստացվում էր, որ վիզային ռեժիմը վերացնելով Վրաստանը Հայաստանից «խլում էր» իրանցի զբոսաշրջիկների մի մասին։ Այժմ, երբ Վրաստանը վերականգնում է վիզային ռեժիմը Իրանի հետ, սպասվում է, որ դեպի հարևան երկիր զբոսաշրջային նախկին հոսքը չի լինի, քանի որ վիզաների ստացումը որոշակի բարդությունների հետ է կապված։ Իսկ դա նշանակում է, որ որոշ չափով կաճի իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, մանավանդ որ ենթադրվում է, որ վիզաների ստացումը ևս կդժվարանա։
Ինչ վերաբերում է վիզային ռեժիմը վերացնելու պատճառներին, Թբիլիսիում դա բացատրում են նոր միգրացիոն քաղաքականությամբ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նման որոշումն իրականում ընդունվել է ԱՄՆ-ի ճնշման տակ, որը դժկամորեն է ընդունում Իրանի հետ Վրաստանի փոխգործակցության ցանկացած դրսևորում:
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով, Լիսկան դա անում է ընդհանուր ծանոթի միջոցով։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Խաչատրյանը դիմել է Բուդաղյան եղբայրներից կրտսերի՝ ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Արայիկի կոմպանիոններից մեկին, որպեսզի նա հարթի երկու կողմերի միջև ծագած խնդիրը։ Մյուս կողմից, զարգանում է Արտակ Բուդաղյանին զինված հարձակման մեջ մեղադրելու վարկածը, ինչի մասին գրել ենք մեր թերթի երեկվա համարում։
Սրանց զուգահեռ, հիմքեր են նախապատրաստվում Լիսկայի որդու և թիկնապահի կողմից Ավո Բուդաղյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեպքից հետո գրեթե չի լինում մարզում։ Սյունեցիների շրջանում անգամ տեղեկություններ են պտտվում իր հարազատներին Գորիսից «էվակուացնելու» վերաբերյալ։ Խաչատրյանը շարունակում է ապրել մայրաքաղաքում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա ամեն առավոտ մարզվում է Երևանի «Էլիտար» մարզահսսմալիրներից մեկում՝ լողավազան է հաճախում։ Սուրիկ Խաչատրյանը անվտանգության և մարդկանց աչքին շատ չերևալու նկատառումներով է առավոտյան այնտեղ հաճախում։ Մարզահամալիրում «Սյունյաց որսորդն» անհանգիստ այս ու այն կողմ է նայում։ Երևում է, որ մտավախություններ ունի։ Այս մարզահամալիր են այցելում նաև բարձրաստիճան ոստիկաններ, որոնք Սյունյաց նախկին «տիրակալին» չափից դուրս հաճոյանում են։
Միևնույն ժամանակ, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ գտնվում է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, այցելում և«պերեդաչի» են տանում երիտասարդ ՀՀԿ-ականները։ Շրջանառվում է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի անունը։ Նա մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը։ «Այդպիսի բան չկա, էդ դեպքից մինչև էսօր ես չեմ հանդիպել (Տիգրանին– հեղ.)։ Սուտ խոսակցություններ են»,– մեզ ասաց Ասրյանը։ Նա նշեց, որ Խաչատրյանի և իր հարաբերությունները ոչ շատ ջերմ են եղել, ոչ էլ շատ թշնամական։ Սա այն դեպքում, երբ Ասրյանի և Խաչատրյանի հարաբերությունները կողքից գնահատվել են՝ լավ։ Նա հավաստիացրեց, որ դեպքից հետո անգամ նախկին մարզպետին չի հանդիպել, քանի որ «առիթ չի եղել»:
Հայկական ժամանակ
Հնարավոր է առաջիկայում, Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար։
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը։ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին։ «Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել, հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները»,– երեկ մեր թղթակցին ասել է Ալումյանը։ Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը, հայտարարելով, որ չի ցանկանում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել:
Հայկական ժամանակ
Հունիսի 30-ին’ կիրակի օրով «Հայռուսգազարդը» Երևանում բաժնետերերի ընդհանուր ժողով է անցկացրել և հաստատել ու հրապարակել է 2012 թվականի գործունեության հաշվետվությունը: Եվ ահա այդ հաշվետվության մեջ փոքրիկ, առաջին հայացքից աննշան մի տեղեկատվություն կա: Ըստ այդմ, 2012 թվականին «Հայռուսգազարդի» վնասը կազմել է 66 միլիարդ դրամ: Իսկ այս ցուցանիշի ետևում թաքնված է իշխանության ստախոսության ապացույցը:
Վերջին տարիներին «Հայռուսգագարդը» վնասներով է աշխատել: Օրինակ, 2010 թվականին այդ ընկերության վնասը կազմել է 11 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.4 միլիարդ ու հանկարծ պարզվում է, որ 2012 թվականին վնասը կազմել է 66 միլիարդ: Այդ ի՞նչ պատահեց Հայաստանի գազամատակարարման մոնոպոլիստին:
Այդ ի՞նչ պատճառով «Հայռուսգազարդի» վնասներն այդքան մեծացան՝ միանգամից 5-6 անգամ: Իսկ պատճառը շատ պարզ է: Ողջ 2012 թվականի ընթացքում «Հայռուսգազարդը» Ռուսաստանից ստացել է ավելի թանկ գազ, բայց ներքին սպառման գազի սակագինը մնացել է անփոփոխ: Իսկ եթե նույն ապրանքը գնում ես ավելի թանկ գնով, բայց վաճառքի գինը չես փոխում, վնասներ ես կուտակում: Հենց սա էլ տեղի է ունեցել «Հայռուսգազարդի» հետ:
Հայկական ժամանակ
Օրաթերթին հայտնի է դարձել, որ հաջորդ տարվանից՝ 2014 թվականից, հաշմանդամության կարգեր, որպես այդպիսին, այլևս չեն լինելու: Հաշմանդամություն ունեցող անձանց այդուհետ կենսաթոշակ կվճարվի այլ չափորոշիչներով: Ենթադրվում է, որ սրա պատճառը կառավարության խնայողությունների ձգտումն է, որպեսզի բյուջեն «չմսխվի»:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հաջորդ տարվանից հաշմանդամության կարգ հասկացությունը վերացնելու մասին: Բայց թե ինչ փոփոխություններ են նախատեսվում և ինչ նոր բան է առաջարկվելու քաղաքացիներին, դեռևս չի նշվում: Նախարարությունից պատճառաբանել են, որ դեռևս քննարկումներ են ընթանում և հստակ ոչինչ չկա: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
«Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում մեր թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց։ Եվ դա անում են մասնավորապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Օրինակ, գեներալիտետը, խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի մասին է, ԱԺ միջանցքներով շրջում է մի ամբողջ «պոլկի» ուղեկցությամբ։ Անգամ իրենց կաբինետից ԱԺ դահլիճ գնալիս է այդ «պոլկը» գեներալներին ուղեկցում։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, նստած տեղից աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի և նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ։ Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որևէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։ Իր օգնականի ուղեկցությամբ է սկսել շրջել նաև Շմայսը՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսանը։ Ըստ ամենայնի, ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների թվում է, թե «սվիտայով» շրջելը «վաժնի» տեսք է հաղորդում իրենց, մեծացնում ու բարձրացնում նրանց տեղն ու դերը քաղաքական կյանքում:
Հայկական ժամանակ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում որպես Դավթաշենի և Նորք-Մարաշի տարածքային գրասենյակների հասցե և հեռախոսահամար ներկայացված են թաղապետարանների կոնտակտները։ Ըստ կայքի՝ ՀՀԿ տարածքային գրասենյակները թե Դավթաշենում, թե Նորք-Մարաշում գտնվում են թաղապետարանի շենքում, իսկ որ ամենատարօրինակն է, տվյալ վարչական շրջանների ղեկավարների ընդունարանների հեոախոսահամարները նաև կուսակցական գործին են ծառայում։ Սա նշանակում է՝ պետական ռեսուրսի օգտագործում կուսակցության օգտին։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թաղևոսյանից մեկնաբանություն խնդրեցինք։ Նրա փոխարեն պարզաբանումներ ներկայացրին թաղապետարաններից։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Իվան Գրիգորյանը սկզբում ասաց, որ ժամանակին ՀՀԿ տարածքային գրասենյակը տեղափոխվել է և քանի որ հեռախոսահամարը, այսպես ասած, ազատ էր մնում, թաղապետարանն այն գրանցել է իր բալանսի վրա, դարձնելով աշխատանքային հեռախոսահամար։ Ավելի ուշ Գրիգորյանը կրկին զանգահարելով՝ հայտնեց, որ իր նշած պատմությունը այլ հեռախոսահամարի մասին է, և Նորք-Մարաշի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ընդունարանի հեռախոսահամարը սխալմամբ է հայտնվել ՀՀԿ-ի կայքում՝ ներկայացվելով որպես ՀՀԿ գրասենյակի հեռախոսահամար։ Սխալմունքի բացատրությունը Իվան Գրիգորյանը չուներ։ Մեզ հետ կապ հաստատեց նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով տեղի ունեցածը սխալմունք համարեց։ Ըստ նրա՝ ՀՀԿ տարածքային գրասենյակը և Դավթաշենի վարչական շենքն իրականում տարբեր տեղերում են գտնվում, իրարից մեծ հեռավորության վրա։ Վարչական շրջանի ղեկավարը սխալմունք որակեց իր ընդունարանի հեռախոսահամարի հայտնվելը ՀՀԿ-ի կայքում։ Սիայն հավաստիացրեց. «Որպես վարչական շրջանի ղեկավար, կուսակցական գործունեությամբ ես իմ աշխատանքի ժամին չեմ զբաղվում։ Եվ վարչական շրջանի ոչ մի հեռախոս չի օգտագործվում կուսակցության գործունեության մեջ։ Մենք ունենք շատ հարմարավետ գրասենյակ, ունենք երեք հեռախոսահամար, որոնք օգտագործվում են կուսակցության գործունեության համար»։
Արդեն երեկոյան, ՀՀԿ կայքում Դավթաշենի տարածքային գրասենյակի հեռախոսահամարը խմբագրված էր, Նորք-Սարաշինը՝ հեռացված։ Կուսակցության տեխնիկական սպասարկողները, սակայն, մոռացել էին փոխել նաև հասցեները։ Առայժմ այս երկու վարչական շրջաններում կուսակցության գրասենյակները «շարունակում են գտնվել» վարչական շենքերում:
Հայկական ժամանակ
Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները։ Այս հարցի պատասխանը Գնահատման և թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում և կտրականապես հրաժարվում որևէ թիվ հայտնել։
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները։ Պետական բյուջեից վճարվող գումարների հետ կապված այսպիսի գաղտնապահության վերաբերյալ տարակուսանքին ի պատասխան Իսպիրյանն առաջարկել է դիմել հաշվապահին, վերջինս էլ նախ խորհրդակցել է ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի հետ, ապա հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել:
Հայկական ժամանակ
«Թաղեմ բոյդ, Հակոբ»,- երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) զայրացած տոնով նետել է իր կուսակից Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) հասցեին։
ՀՀԿ-ական պատգամավորները երեկ ջանք չեն խնայել, որպեսզի արտահերթ նիստի օրակարգն արագ սպառվի, նրանք խուսափել են օրինագծերի քննարկման ժամանակ հարցեր ուղղել զեկուցողներին, նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արագ-արագ, իրար հետևից ընթերցել է նախագծերի անունները, հայտարարել՝ հարցեր չկան և առաջ անցել։ Օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ, սակայն, պարզվել է՝ Հակոբ Հակոբյանը հարց ունի և ահա այդտեղ էլ Համլետ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել։ Այդուհանդերձ, նիստն արագ ավարտվել է։ Այդպիսով ավարտվել է նաև պատգամավորների աշխատանքը և մինչև աշուն նրանց հիմնական մասն այլևս չի երևա ԱԺ-ում։ Արտահերթ նստաշրջանի վերջում տեղի ունեցած քվեարկություններից հետո պատգամավորներն այնքան արագ են լքել խորհրդարանի շենքը, որ րոպեներ անց որևէ մեկին հնարավոր չէր այնտեղ գտնել:
Հայկական ժամանակ
Երեկ՝ հունիսի 20-ին, վիրահատությունից երկու օր անց, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը։ Հարազատները համոզված են, որ երիտասարդը կյանքից հեռացել է բժիշկների մեղքով։ Նրանք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները՝ ավելի քան հարյուր հոգի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ», գրում է թերթը և շարունակում.
«Մերուժանի հարազատները լրագրողներին հայտնել են, որ նա գումար էր խնայել և որոշել պլաստիկ վիրահատության միջոցով ուղղել ծնոտը, որն ի ծնե ծուռ է եղել։ Երիտասարդն, ըստ նրա մահը սգացող հարազատների, երբեք որևէ հիվանդություն չի ունեցել։ Եվ նրանք հայտարարել են, թե պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն ազատվել աշխատանքից ու ենթարկվել քրեական պատասխանատվության, որպեսզի հետագայում ևս մահվան պատճառ չդառնան։ Հայտնել են նաև վիրահատող բժշկի անունը՝ Հայկ Ենոքյան։ Վերջինս «yerkir.am»–ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ է տվել։ «Այսօր մենք նախատեսում էինք վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել պալատ։ Ցավոք, շատ տրագիկ և առայժմ անհասկանալի ձևով վրա է հասել անսպասելի մահը, որի հետ կապված մենք՝ մասնագետներով, հիմա քննարկում ենք և փորձում հասկանալ պատճառը։ Վիրահատությունը, կրկնում եմ, ընթացել է շատ հարթ՝ առանց որևէ բարդության, և մահը վրա է հասել երկու օր անց»,– ասել է Ենոքյանը՝ հավելելով, որ առայժմ չի ուզում պատճառների մասին ենթադրություններ անել և կարծում է, որ դատաբժշկական փորձագետները կտան այդ հարցի պատասխանը։
Բժշկի հավաստմամբ՝ վիրահատությունից հետո երիտասարդին են այցելել նրա հարազատները, կերակրել են նրան, իսկ հիվանդն ասել է, որ իրեն լավ է զգում։ «Անսպասելի և գործնականում անհայտ պատճառներով կտրուկ մահ է վրա հասել, այսինքն՝ դա եղել է հաշված րոպեների ընթացքում, և հերթապահ բժիշկը չի հասցրել կողմնորոշվել, թե ինչ է կատարվում»,– հայտնել է նա։ Երեկ Մերուժան Ավետիսյանի հարազատներն այցելել են ոստիկանություն ու հաղորդում տվել մահվան փաստի մասին, ինչի առթիվ արդեն նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ապա դրանք հայտնի կլինեն 20 օրից:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.