29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած երեկվա այցի ընթացքում տեղի է ունեցել Վարդան Ղուկասյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որը գյումրեցիների ողջ օրվա խոսելիքն ու ասելիքն էր:
Գյումրիի նախկին քաղաքապետը, ով կանգնած է եղել իր կառուցած Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ըստ ականատեսների, պարզապես կտրել է Սերժ Սարգսյանի ճանապարհը և վերջինիս հրավիրել եկեղեցի՝ զրույցի: Հրավերն ընդունվել է: Վարդանիկին հաջողվել է Սարգսյանին կտրել թիկնազորից, եկեղեցում այդ պահին կողմնակի մարդ չի եղել: Ղուկասյանն ու Սարգսյանը 10-15 րոպե առանձնազրույց են ունեցել: Այդ ընթացքում Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մյուսները շվարած կանգնած են մնացել եկեղեցու մոտի եղևնիների տակ: Թե ինչ են զրուցել Վարղան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը, առաջիկայում կարող է անգամ «պաշտոնապես» հայտնի դառնալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա մերձավոր շրջապատի շուրջ ծավալվող իրադարձությունները խոստանում են բավական ուշագրավ լինել:
Իշխանությունները և իրավապահ մարմինները, որ տևական ժամանակ հանգիստ էին թողել Ղուկասյանին ու թվում էր մոռացել էին Գյումրիի քաղաքապետարանում վերջինիս պաշտոնավարման տարիներին առնչվող սկանդալային բացահայտումներն ու քրեական գործերը, խիստ ակտիվացել են:
Թերթը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ կալանավորվել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով Վարդան Ղուկասյանի մանկության ընկերն Է և նրա ամենահավատարիմ անձանցից մեկը: Ընկերոջը կալանավորելու հենց հաջորդ օրը Ղուկասյանը, ինչպես տեղեկացրել ենք, շտապել էր Ազգային ժողով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը խնդրելու: Ըստ հավաստի տեղեկությունների, Վարդան Ղուկասյանին իրավապահ շրջանակներից զգուշացրած են եղել, որ հաջորդը կարող է ինքը լինել: Նույն աղբյուրներ հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը «ցրել է» Ղուկասյանին, ըստ Էության մերժելով միջնորդել նրա համար Սերժ Սարգսյանի մոտ: Ղուկասյանը, ըստ Գյամրիից հասած տեղեկությունների, կատարյալ խուճապի մեջ Է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն էլ է զայրացած Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից: Աբրահամյանը խոսել է Մերժ Սարգսյանի մոսկովյան այցից. Մաքսային միություն մտնելու հեռանկարներից, Պուտին-Սարգսյան հարաբերություններից:
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ երեկ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են ոուսաստանաբնակ գործարարների հետ:
«Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»,- ասել է Աբրահամյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ Է ունեցել ՌԴ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան: Որպես մենակատար հրավիրված է Մոսկվայի պետական Ֆիլհարմոնիայի մենակատար էդուարդ Կունցը. իսկ ծրագրի գլխավոր՝ աոաջին մասում, կհնչի Պյոտր Չայկովսկու թիվ 1 դաշնամուրային կոնցերտը:
ՀՀ պետական ամենանշանակալի օրվա տոնական համերգի այսօրինակ ծրագիրը (պինդ բռնվեք) ռուսների ցանկությամբ է կազմվել: Սեպտեմբերի 21-ի տոնական համերգի գլխավոր հովանավորը՝ ռուսական «ԳեոՊրո- Մայնինգ» ընկերությանն է, որը Հայաստանում զբաղված է թանկարժեք մետաղների, մասնավորապես՝ ոսկու հանքերի շահագործմամբ: Ինչպես հայկական ամեն մի ռազմավարական օբյեկտ, ռուսական հերթական ընկերությանն են տրվել նաև Հանքավանի ոսկու հանքավայրը, Սոթքը, Արարատի ոսկու կորզման հանքը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Ինչպես մեզ փոխանցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Արտիստական և երգացանկային բաժնից, Ֆիլհարմոնիկ նվագախմբին է դիմել ոմն Ռուզան Գրիգորյան՝ «ԳեոՊրո Մայնինգ» ընկերությունից, առաջարկելով հովանավորել սեպտեմբերի 21-ի տոնական համերգը: Բնականաբար, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը, ինչպես նաև ՀՊՖՆ տնօրինությունը համաձայնել են առաջարկին: Ի դեպ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մշտական հովանավորների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության անունն ընդհանրապես չկա:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Նախօրեին՝ կիրակի օրը, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը գյուղապետ է ընտրել։ Ինքնաառաջադրված չորս անկուսակցական թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Արմեն Խլղաթյանը։ Նա Գյումրի քաղաքի ԱԳԼՃԿ-ներից մեկում հերթափոխի պետ էր աշխատում։ Խլղաթյանը ստացել 1567 ձայն։ Նրան 308 ձայնով զիջել Է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի օպերատոր Գևորգ Զաքարյանը՝ ստանալով ընտրողներից 259-ի քվեն։
Մյուս երկու թեկնածուները՝ Կարապետ Խաչատրյանը և Մովսես Սահակյանը անհամեմատ ավելի քիչ քվե են ստացել, համապատասխանաբար՝ 90 և 217։ Տարոնիկի գյուղապետի ընտրությունները այն բացառիկներից է, որտեղ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև մյուս կուսակցությունները ներգրավված չեն։ Նման դեպքերում որպես կանոն՝ ընտրված թեկնածուն մարզպետի ցուցումով շատ արագ գրանցվում և դառնում է Հանրապետական կուսակցության անդամ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթը գրում է, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։
Ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի հետ հարցուպատասխանը.
-Պարոն Հարությունյան, ձեր անունը ևս շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը։
-Անլուրջ խոսակցություններ են։
-Բացառո՞ւմ եք։
-Այո։
ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է։ Հավանական թեկնածուներից մեկի՝ Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի և դա Է պատճառը, որ թեկնածուի անունը մինչև հիմա գաղտնի Է պահվում:
Մարմանասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության վարած վիճակագրության, Սերժ Սարգսյանը 2008 թվականին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային և պաշտոնական 32 այց է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։
Եթե գումարենք այդ ընթացքում նրա կատարած բոլոր այցերը եվրոպական երկրներ, ԱՄՆ, Չինաստան և հարևան Վրաստան ու Իրան, ապա դա չի կազմի նրա Մոսկվա կատարած այցերի նույնիսկ կեսը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երևանի ավագանու որոշմամբ կընդլայնվեն մայրաքաղաքում գոյություն ունեցող գերեզմանատների տարածքները դրանց կից անմշակ, ազատ և անօգտագործելի հողերի հաշվին։ Մասնավորապես ընդլայնվում է «Սիլիկյան» գերեզմանատունը՝ 3-րդ գյուղում, «Շահումյան-2» գերեզմանատունը՝ «Կաթ» գործարանին հարող տարածքում և «Կենտրոնական» գերեզմանատունը՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում։ «Սիլիկյանն» ընդլայնվում է 28 հազար 833 քմ-ով՝ գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին, «Շահումյան–2»–ը՝ 33.220 քմ-ով՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի հաշվին, «Կենտրոնականը»՝ 1859 քմ, բնակավայրերի հաշվին։
Հարցը նախ քննարկվել է ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Քաղաքաշինության նախարարի ս/թ հուլիսի 2-ի գրությամբ տրամադրվել է նշված հանձնաժողովի դրական եզրակացությունը և հանձնաժողովի անդամների հավանությանն արժանացած Երևան քաղաքի ավագանու «Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշման նախագիծը։
Հույս կա, որ այս փոփոխությամբ որոշ չափով կլուծվի բաց գերեզմանատներ ունենալու խնդիրը:
Հայկական ժամանակ
Թերթի փոխանցմամաբ, խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22 ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:
Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին: Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին: Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ով որ կարծում է, թե Տոլստոյի «Աննա Կարենինան» ավարտվում է այդ վեպի դժբախտ հերոսուհու գնաց֊քի տակ գցվելով, նա, վստահ եղեք, ստեղծագործությունը չի կարդացել՝ միայն կինոն է նայել: Գրքում ինբնասպանությանը հետևում է մի ամբողջ մաս, մոտ 50 էջ, որում գրողը ոչ միայն ամփոփում է հիմնական հերոսների ճակատագիրը (դրա համար 1-2 էջն էլ է բավարար), այլև, այսպես ասած, լուծումներ է առաջարկում:
Այդ լուծումներն, ըստ Տոլստոյի, հասարակական կյանքի մեջ չեն՝ չնայած այս վերջին մասը սկսվում է հենց հասարակական կարևոր իրադարձությունից՝ «սլավոնական հարցից», սերբերը հերթական անգամ տագնապի մեջ էին, և Ռուսաստանում շարժում սկսվեց՝ ուղդափառ եղբայրներին օգնելու, կամավորներ ուղարկելու: Ահա թե ինչ է գրում Տոլստոյը այդ շարժման մասին՝ դիտարկելով այն հերոսներից մեկի աչքերով.
«Նա տեսնում էր, որ սլավոնական հարցը դարձել էր այն մոդայիկ գայթակղություններից մեկը, որոնք իրար փոխելով՝ զբաղեցնում են հասարակությանը, տեսնում էր նաև, որ շատ էին մարդիկ, որոնք այդ գործով զբաղվում էին շահամոլ, փառասիրական նպատակներով:
Նա ընդունում էր, որ թերթերն այդ առիթով բազմաթիվ ավելորդ և չափազանցված բաներ էին գրում՝ իրենց վրա ուշադրություն դարձնելու և ավելի բարձր գոռալու միակ նպատակով: Նա տեսնում էր, որ հասարակության այդ ընդհանուր վերելքի պայմաններում առաջ են մղվել և բոլորից բարձր են գոռում բոլոր անհաջողակներն ու վիրավորվածները՝ գլխավոր հրամանատարներ՝ առանց բանակի, նախարարներ՝ առանց նախարարությունների, կուսակցականներ՝ աոանց կուսակցությունների»:
Այդ տողերը գրվել են մոտ 140 տարի առաջ, երբ չկային համացանցն ու «Ֆեյսբուքը», բայց հասարակական հոգեբանության կարևոր հատկանիշները գրողը կարողացել է ըմբռնել և նկարագրել: Կարելի է ասել, որ 19-րդ դարի 70-ական թվականներին (իսկ գուցե միշտ) կարևորն ու անկարևորը, անկեղծն ու կեղծավորը, իրական մտահոգությունն ու «մուտիլովկան» այնքան են իրար խաոնվել, որ հասարակությունը ի վիճակի չէ դրանք տարբերել: Մասնավորապես, նման իրավիճակում կորում է իրադարձությունների մասշտաբի զգացողությունը: Այսօրվա Հայաստանի պարագայում վճարովի ավտոկանգաոները, Լիսկայի որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից «պլստացնելը», Մաքսային միության մեջ մտնելը դիտարկվում են մեկ հարթության վրա:
Եվ եթե նույնիսկ գիտակցվում է վերջին հարցի կարևորությունը, ապա մարդիկ ինչ-որ բաներ են գոռում՝ ձգտելով իրենց վրա ուշադրություն դարձնել և գոռալ ավելի բարձր, ինչ-որ «ավելորդ և չափազանցված» բաներ են գրում, և արդյունքում պարզ չէ, թե բուն ասելիքը որն է: Ո՞րն է նրանց առաջարկած այլընտրանքը:
Որպես մտորելու թեմա մի հարց եմ առաջարկում՝ ե՞րբ է կատարվել ճակատագրական ընտրությունը: 2013-ի սեպտեմբերի 3-ի՞ն: Թե՞ 90-ականներին, երբ մտանք ԱՊՀ և ռուսական ոազմաբազա տեդադրեցինք: Գուցե 1988-ի՞ն կամ 1920 թվականի նոյեմբերի 29-ի՞ն: Կամ թերևս 1828-ի՞ն: Իսրայել Օրու ժամանա՞կ: Թե՞ այն Ժամանակ, երբ զերադասեցինք Բյուգանդական կայսրությունը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.