29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Սույն տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ «ՀԺ» թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «և ոչ միայն 10 տարվա շեմը (…)»: Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը։
Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը և ո՞ւմ համար։ Մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում։ Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում։ Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք և հետևաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ։ Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը։ Իշխանության վերին օղակներում արդեն տևական ժամանակ քննարկվում է Արմեն Սարգսյանին, նախ ՀՀ վարչապետ, այնուհետև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համարվում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվանից աշխատանքի չի գնում։ Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավանականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառնա։ Երեկ «Առավոտը» գրեց, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը։ Նշենք, որ այս երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո։ Երեկ, երբ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից հարցրեցինք՝ այլ արդեն ոչ հայեցողական պաշտոններից հրաժարականի դիմումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Եթե լինի, պաշտոնապես կհայտնենք, այս պահին պաշտոնական ոչինչ չկա»։ Հարցին՝ վհուկների որս դատախազությունում սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ վհուկների որս»։ Իրականում, վհուկների որսի՝ համակարգում սպասում են։ Իսկ մինչ այդ արդեն խոսվում է ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունների ընդլայնման մասին։ Արդեն Աժ-ում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որով էլ նախատեսվում է դատախազության լիազորությունների ավելացումը։
Երեկ մեզ հետ զրույցում Փաստաբանների պալատի անդամ Հրայր Ղուկասյանը, ով ևս աշխատել է նախագծի վրա, ասաց, որ իրականում իրենք փորձել են հավասարակշռել 4 սուբյեկտների լիազորությունները՝ դատախազներինը, քննիչներինը, քննչական մարմնի դեկավարինը և հետաքննության մարմնինը։ Նոր նախագծով, որն արդեն Աժ-ում է, սահմանվում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացնում է դատախազը։ Այժմ դա կարող էր անել նաև քննիչը։ «Հիմա քննիչը պետք է միջնորդություն տանի դատախազին ու դատախազը իրավասություն ունի միայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել։ Մյուս կողմից, դատախազի որոշ լիազորություններ կրճատվել են, օրինակ, կապված քննչական գործողություններին մասնակցելու հետ։ Հիմա ին֊քը չի կարողանալու արդեն քննչական գործողություններին մասնակցել, այլ միայն նրանք, որոնք կապված են քննության հետ կամ այն գործողությունների, որոնք իր հանձնարարությունների արդյունքում են կատարվում»,–փաստաբանի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ նախարարությունը երեկվա դրությամբ Աժ-ի ընդունած համաներման որոշումը չէր ստացել:
Ուստի, ըստ Ղլեչյանի, երեկ ՔԿՀ-ներից ոչ մի դատապարտյալ համաներմամբ ազատ չի արձակվել և գործընթացը կսկսվի մյուս շաբաթ: «Փոխարենը, երեկ դատարանի դահլիճից դատավճռով համաներմամբ ազատ են արձակվել խուլիգանության մեջ մեղադրվող 17-ամյա Գևորգ Սերոբյանը և նրա երկու ընկերները»: Այս մասին էլ թերթին հայտնել է նրանց պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Այժմ երկրի նախագահի աշխատավարձը կազմում Է 400 հազար դրամ։
Սերժ Սարգսյանի աշխատավարձը դառնալու Է 900 հազար։ Նախարարների աշխատավարձը դառնալու Է 600 հազար դրամ, պատգամավորներինը՝ ևս։ Աշխատավարձերի համակարգված բարձրացումը սպասվում Է 2014 թ. հուլիսի 1-ից։ Այդպես Է գրված նաև եկող տարվա պետբյուջեի նախագծում, որն արդեն խորհրդարանում է։ Այնինչ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում հայտարարում Էր, որ համակարգված բարձրացումը բոլոր ոլորտներում սպասվում Է 2014-ի հունվարի 1-ից։ Երբ մեր թղթակիցը սոցիալական հանձնաժողովի նախագահին հարցրել Է, թե ինչու էիք խաբում ժողովրդին, նա պատասխանել Է. «Սա խաբել չէ։ Սա եղած հնարավորությունները ճիշտ գնահատել է։ Եթե մենք ուզենայինք խաբել, կխաբեինք, խաբելու ճանապարհը գիտենք։ Բայց դառը ճշմարտություն ասելը, որ փող չունենք, փաստ է, դա մեր դառը ճշմարտությունն է»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ ԱԺ–ն ավարտեց համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկության քննարկումը։ Համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն խնդրեց հետաձգել քվեարկությունը:
Մեր տեղեկություններով, նախագիծը կազմելիս բացթողում է եղել, փաստաթղթի 9-րդ հոդվածում, որտեղ թվարկվում են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով դատապարտվածների վրա համաներումը չի տարածվում, տեղ են գտել միայն Քրօրի 138-րդ հոդվածի (բռնաբարություն) 2-րդ և 3-րդ կետերը։ Այսինքն, ստացվել է, որ 138–րդ հոդվածի 1-ին կետի վրա համաներումը տարածվում է։ Վաղը, երբ խորհրդարանին կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը, բռնաբարության հոդվածն իր բոլոր կետերով նշված է լինելու «համաներում չկիրառել» հատվածի մեջ։ Փաստաթղթում մի քանի թեթև շտկումներ էլ են սպասվում։ Համաներման նախագիծը քվեարկության կդրվի այսօր:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում մեկեն փոխվեցին ծխախոտների գնապիտակները 5-7 տոկոսով թանկացավ «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացան «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ մեր թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Սիգարետների թանկացումը, նկատենք, բավականին անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Մեր տեղեկություններով՝ ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։ Վերջին շրջանում դրամի փոխարժեքը ևս չի փոխվել, ինչը կարող էր ազդել դրանց գների վրա։ Սիգարետների արտադրությունը կամ առավելևս ներկրումը՝ էներգատար չէ և գազի ու էլէներգիայի թանկացումը այդչափ ազդեցություն չեն կարող թողնել։ Սա թերևս շղթայական գնաճային երևույթի դրսևորում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երեկ Գյումրի է ժամանել ՌԴ զինված ուժերի զինվորականների 500 հոգուց բաղկացած այն ստորաբաժանումը, որը համալրելու էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի անձնակազմը։
Սա համալրողների միայն առաջին խումբն Է, իսկ ընդհանուր առմամբ, նախատեսվում Է շուրջ հազար զինվորականի ժամանում Գյումրի։ Հիշեցնենք նաև, որ վերջիններս բնակություն են հաստատելու Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում՝ (Վոսմոյ Գորոդոկ)։ Սա խնդիր է առաջացնում այդ տարածքում բնակվող գյումրեցիների համար։ Խնդիրն այն Է, որ նրանցից բնակարանները պետք Է ետ վերցնեն, սակայն այդ գործընթացը մինչ օրս հստակեցված չէ։ Ուստի գյումրեցիները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն իրենց բնակարանները կամ լիարժեքորեն չեն փոխհատուցվի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին: Ռնդ որում, խոստացվում են էական հավելումներ:
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով: Ենթադրությունը ճշտելու նպատակով, թերթի թղթակիցը երեկ դիմել է Քաղծառայության խորհուրդ: Վերջինիս նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ:
«Մենք այդպիսի որևէ աոաջարկության, որևէ գրություն չենք ստացել»,- ասել է նա: Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ: Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրշ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում: Դա 6 ամիս ժամկետով է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաև աշխատավարձ կստանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի համատեղ որոշումը, ըստ ամենայնի, լուրջ ազդեցություն կունենա Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի (ԵԴ) պահվածքի վրա։ ՀՀ-ից ԵԴ ուղարկվող գործերում ներգրավված փաստաբանները ոչ հրապարակային զրույցներում խոսում են, որ Եվրոպական կառույցները, այդ թվում նաև Եվրադատարանը, փոքր-ինչ անհարմարավետ իրավիճակում էին հայտնվել մինչև այս տարվա սեպտեմբերի 3-ը։ Խնդիրն այն Է, որ «Մարտի 1»–ի գործերով ԵԴ որոշումները ակամայից քաղաքական ենթատեքստ Էին ունենալու։
Բոլոր այդ գործերով անկասկած հաստատվելու էր, որ մարդկանց առանց որևէ մեղքի հայաստանյան դատարանները մեղավոր են ճանաչել և պատժի ենթարկել։ Ու ԵԴ-ի որոշումներով, այդ մարդիկ կարդարացվեին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մյուս կողմից, հենց Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը «եվրաինտեգրման» գործընթաց էր սկսել և դրա շնորհիվ հասել նրան, որ եվրոկառույցները փակեն Մարտի 1-ի էջը։ Ու կստացվեր, որ մի կողմից եվրոկառույցները փակել են այդ էջը, մյուս կողմից ԵԴ–ն կհաստատեր «Մարտի 1»–ի գործով դատապարտված մարդկանց անմեղությունը։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Մարտի 1-ից արդեն անցել է ավելի քան 5 տարի, բայց Եվրադատարան ուղարկված գործերով մինչ օրս ոչ մի որոշում դեռ չի ստացվել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ։ Դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։
Նույն օրը ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։ Այդուհանդերձ, հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն իսկ ազատ էին արձակվել։
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել՝ արդյո՞ք փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են, պատասխանել են, թե քննությունը շարունակվում է։ Ըստ հավաստի տեղեկությունների, փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և հաստատվել է, որ հայտնաբերված նյութը թմրամիջոց է։ Երեկվա դրությամբ որևէ մեկին մեղադրանք դեռ առաջադրված չէր։ Չի բացառվում, սակայն, որ այս անգամ ևս կրտսեր Օսկանյանը «ջրից չոր դուրս գա», այնպես, ինչպես եղել է նախկինում նրա անվան հետ կապված սկանդալների ժամանակ։ Եթե, այդուամենայնիվ, որոշվի գործին ընթացք տալ, մեղադրանքը կախված է լինելու հայտնաբերված թմրամիջոցի քանակից։ Փոքր քանակության դեպքում նախատեսվում է վարչական տուգանք և միայն մեծ քանակության դեպքում է անձին ազատազրկում սպառնում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.