29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել: Խոսքը 12,15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է: Վարորդները դեռ համբերատար սպասում են:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել Է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին: Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետևյալն Է՝ ուղետրահոսքը նվազել է, և երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել Է Ֆինանսական դժվարությունների առաջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում:
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին խոստացել է ուսումնասիրել, թե ինչու է Հայաստանի շաքար արտադրող ընկերությունը՝ «Լուսաստղ Շուգր»-ը բացակայում խոշոր հարկատուների ցանկից:
Վ Միրումյանը կատարել էր իր խոստումը: Պարզվում է, որ շաքար արտադրող գործարանը «Լուսաստղ շուգր»-ից վարձակալությամբ վերցրել է «Ալեքս գրիգ»-ը: Այս երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Ա. Ցիբուլինը պատասխանել է Զորի Բալայանի Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակի հետագա ճակատագրի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին:
«Նամակին որևէ տեսակի արձագանք նախատեսված չէ»,-ահա սա էր Ա. Ցիբուլինի պատասխանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Համացանցում երեկ լուրեր էին տարածվել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր մոտ է հրավիրել Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին՝ նրանից պահանջելու աշխատանքից ազատման դիմում գրել։ Պատճառն, ըստ նույն տեղեկությունների, «Գալա» հեռուստաընկերությանը Ծատուրյանի տված հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին՝ կաթողիկոսին համարելով սատանա, ինչն էլ զայրացրել է Գարեգին Երկրորդին և նա որոշել է Հասմիկ Պողոսյանի միջոցով պատժել ռեժիսորին։ Վերջինս երեկ մեր զրույցում ասաց, որ նախարարն իսկապես հրավիրել էր իրեն, բայց երբ գնացել է այդ հանդիպմանը, նախարարը հրաժարվել է ընդունել։
Ըստ Նիկոլայ Ծատուրյանի, պաշտոնապես իրեն ոչ ոք ոչինչ չի ասել վերը նշված խնդրի մասին և իրեն հայտնի չէր հրավերի պատճառը։ Ինքը, ինչպես փոխանցեց, պատրաստվում էր նախարարի հետ խոսել նոր՝ Մոնթեի մասին ներկայացման վերաբերյալ, որին բավականին մեծ պետական աջակցություն է տրամադրվելու և իր շնորհակալությունը հայտնել այդ կապակցությամբ։ «Այժմ արդեն Ձեզ ամուր դիրքերո՞ւմ եք զգում, թե ամեն դեպքում կասկածներ ունեք»,– հետաքրքրվեցինք Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարից։ «Համենայնդեպս եթե ինձ ասեն՝ դիմում գրի, ես չեմ գրի, որովհետև ես թատրոնի առաջ պատասխանատվություն ունեմ, բոլորը իմ կողմից են, ես մեծ գործ ունեմ դեռ անելու»,– պատասխանեց նա։ Այնպես որ, Ծատուրյանը չի պատրաստվում հանձնվել, և եթե ուզում են ազատվել նրանից,– ստիպված պետք է լինեն աշխատանքից ազատման հրաման տալ։ «Ուզում են, թող ազատեն։ Ես ոչխար չեմ, որ դիմում գրեմ»,– ասաց նա:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 Էջանոց մի փաստաթուղթ ստորագրել: Փաստաթղթի անունը, ըստ այս պահին եղած տեղեկատվության, լինելու Է հռչակագիր: Դիվանագիտական աղբյուրները մանրամասնում են, որ ստորագրվելիք հռչակագիրը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին՝ կոռուպցիան հաղթահարելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Նույն շրջանակները նշում են, որ ԵՄ-ն համաձայնել Է նման փաստաթղթի ստորագրմանը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ պարտվել է Հայաստանի դեպքում եւ իր 4 տարվա աշխատանքը ջուրն Է ընկել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
«Տաշիր գրուպ»–ը կֆինանսավորի Հյուսիսային պողոտայի վերանորոգման համալիր ծրագիրը։ Այս մասին երեկ մեր թերթին հայտնել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Ըստ գլխավոր ճարտարապետի, շինարարությունը պողոտայում կմեկնարկի մոտ օրերին։ Պողոտայում համալիր փոփոխություններ կարվեն։ Կիրականացվի հատակի սալիկապատում, լուսավորությունը կփոխվի, ծաղկամանները կփոխվեն, ստորգետնյա անցումներ տանող մուտքերի արդիականացում կլինի։
Տիգրան Բարսեղյանը ծրագրի բյուջեի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել՝ այդ հարցում իրեն իրավասու չհամարելով։ Ծրագրի ավարտը կախված է եղանակային պայմաններից։ Սկզբնական օրերին աշխատանքները կշարունակվեն այնքան, որքան կլիմայական պայմանները թույլ կտան։ Աշնանային անձրևների սկսվելուն պես դրանք կդադարեն և կվերսկսվեն գարնանը։ «Դժվար է կոնկրետ ժամկետ մամուլով հայտարարել, որովհետև մենք ուզում ենք, որ դա ստույգ լինի և որակը պահպանենք»,–թերթի թղթակցին ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Պարզվում է, որ Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի։
Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն՝ չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը։
Հարությունյանը հավաստիացրեց, որ կայանման դիմաց բոլոր չվճարողները տուգանվում են առանց խտրականության, բայց՝ եթե փողոցը ամբողջությամբ կահավորված է։ «Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում»,-ասաց ընկերության տնօրենը։ Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Սակայն այդպես երկար չի շարունակվի։ Տեսախցիկների տեղադրումը Երևանի փողոցներում շարունակվում է։ «Վերջին օրերին տեսախցիկներ են տեղադրվել Չարենց, Տերյան, Բեյրութի, Խորենացի փողոցներում։ Նրանցից մեկ– երկուսը, օրինակ Չարենցի փողոցը, ակտիվ կլինի 1-2 օրից, քանի որ կահավորումը նոր ենք ավարտել։ Մի քանի օրից այս ցանկին նոր փողոցներ կավելանան»,–ասաց Հարությունյանը։ Մինչև տարեվերջ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն կավարտի Փոքր Կենտրոնի կահավորումն ամբողջությամբ։
Իսկ մինչ այդ, կահավորված փողոցների թիվը շուտով կհասնի մոտ 20-ի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Կառավարության վերջին նիստում վարչապետ Սարգսյանն ասել էր. «Հիմա պետք Է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խոսքերից, այսօրվա համարում գրում է, որ շուտով Սերժ Սարգսյանը չի լինի ԵՊՀ. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական, իսկ Տիգրան Սարգսյանը Մանկավարժական համալսարանների խորհուրդների նախագահների պաշտնում::
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ, այն պահին, երբ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման կազմակերպած երթը հասել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, հյուրանոցին հարակից բացօթյա սրճարանում է եղել Սյունիքի նախկին մարզպետ, մի շարք աղմկահարույց գործերի կիզակետում հայտնված Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս տեսնելով մոտեցող երթը, առանց հապաղելու, միանգամից, թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացել ու մտել է հյուրանոց:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերին։ ՀՀ-ն կդառնա 10– րդ երկիրը, որը Եվրամիության հետ կունենա վիզային դյուրացված ռեժիմ։
Այս ռեժիմը ենթադրում Է, որ մի շարք կատեգորիայի անձինք՝ պարզեցված ընթացակարգով Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն կունենան։ Կնվազի նաև մուտքի արտոնագրի արժեքը 60 եվրոյից կդառնա 35 եվրո:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.