29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ մենք տեղեկություն ստացանք, ոք Դիլիջանի բժշկական կենտրոնը փակվել է` պետական կարգավիճակ ունեցող հիմնարկությունից վերածվելով մասնավորի։ Ըստ անանուն աղբյուրի, կենտրոնի սեփականատերերն են առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։
Տեղի ունեցած փոփոխության մասին անգամ հիվանդանոցի աշխատակազմը հստակ ոչինչ չգիտի։ Սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ շուտով տեղի է ունենալու բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխություն։ Սպասվում է, որ հիվանդանոցը ղեկավարելու է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը։ Երեկ Հարություն Քուշկյանը հրաժարվեց պատասխանել այս տեղեկությունները ճշտող մեր հարցերին` խորհուրդ տալով այսօր դիմել իր մամուլի խոսնակին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնանային և ձմեռվա ամիսներին միկրոավտոբուսների և ավտոբուսների երթևեկման հաճախականությունը նվազել է։ Միտումնավոր, թե օբյեկտիվ պատճառներով՝ դժվար է ասել, բայց կարծես գծատերերը երեկոյան ժամերին մեքենաները հանում են «գծից»։
Երեկ ժամը 18:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայում իրականացրած դիտարկումը ցույց տվեց, որ ուղևորների գոնե կեսը դժգոհ է տրանսպորտի վիճակից։ Կանգառում թիվ 11 երթուղայինին սպասող մի կին մեզ հետ զրույցում ասաց, որ այս երթուղուց օգտվողները հաճախ են ստիպված լինում տուն հասնելու այլընտրանքային տարբերակներից օգտվել՝ երկու տրանսպորտ փոխել կամ տաքսի վարձել։ «Արդեն 20 րոպե 11 համարին եմ սպասում։ Ամեն օր եմ էս երթուղուց օգտվում, առավոտներն էլ է նույն վիճակը, երեկոներն էլ։ Էսօր առավոտյան ընդհանրապես չկար, երկու տրանսպորտ եմ փոխել, հիմա էլ 20 րոպե կանգնած եմ։ Լինում է, որ կես ժամ էլ եմ սպասում։ Ինչ ձմեռը եկել է, էս վիճակն է»,-ասաց ուղևորը։
Մի տղամարդ էլ, որ էրեբունի զանգված էր մեկնում, պատմեց, որ 67 համարի երթուղայինից է դժգոհ։ «Ուշացումով է աշխատում։ Երկար ժամանակ սպասել եմ՝ մոտավորապես կես ժամ, հիմա 25 րոպե սպասում եմ»,-ասաց։ Մեր զրուցակցի խոսքով, ինչ տրանսպորտի թանկացման «գործարքը» սկսել է (նկատի ուներ տրանսպորտի սակագնի բարձրացման վերջին խոսակցությունները — հեղ.), 67 համարն այդպես ընդհատումներով է աշխատում։
Մեր հաջորդ զրուցակիցը դժգոհ էր 31 և 51 համարների երթուղայիններից։ Ոչ աշխատանքային կիրակի օրերին, նրա խոսքով, 31 համարը ընդհանրապես չի աշխատում, իսկ աշխատանքային օրերին՝ մինչև երեկոյան ժամը 6-7-ն է նորմալ աշխատում։ Ուղևորը ստիպված է լինում երկու տրանսպորտ փոխել՝ տուն հասնելու համար։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ներում ամենաքննարկվվող թեման այն է, թե ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինային ինչ տվեց Ռուսաստանը։ Ուկրաինան ստացավ 15 մլրդ դոլարի վարկ և հասավ ռուսական գազի գնի 30 տոկոս նվազեցմանը։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դրանից ավելին չէր էլ ուզում։
Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի ձեռքում կար հզոր փաստարկ։ Դա Կիևի կենտրոնում հավաքված մարդկանց հոծ բազմությունն էր՝ Եվրամայդանը։ Մի կողմից, իհարկե, Եվրամայդանը չափազանց մեծ անհարմարություններ է ստեղծում Ուկրաինայի իշխանությունների համար։ Մյուս կողմից, սակայն, չափազանց հզոր խաղաքարտ էր Յանուկովիչի ձեռքին Պուտինի հետ բանակցելիս։
Կիևի կենտրոնում Եվրոպա ձգտող մարդկանց հոծ բազմությունը Պուտինին ստիպեց տալ այն ամենը, ինչ կպահանջեր Յանուկովիչը, որպեսզի վերջինս «դատարկ ձեռքերով» չվերադառնար Կիև և կարողանար թեկուզ մասամբ արդարացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը։ Այսպիսով ընդամենը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինան ստացավ այն ամենը ինչ ուզում էր։
Ո՞րն է տվյալ առևտրում Յանուկովիչի ու Սարգսյանի տարբերությունը։ Ինչ խոսք, Ուկրաինայում գոյություն ունի եվրոպամետ ուժերի կոնսոլիդացիա, իսկ Հայաստանում այդ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում համախմբվել և այս տեսանկյունից Երևանում «Եվրամայդան» լինելու հավանականությունը շատ քիչ էր։ Բայց ամբողջ զավեշտն այն է, որ Պուտինի՝ Հայաստան կատարած այցի օրերին Երևանը վերածվեց կոնցենտրացիոն ճամբարի։ Երևանի փողոցներում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ։ Ոստիկանները այնքան էին ոգևորվել ամենավերևից իջեցված «աջուձախ» բռնելու հրահանգով, որ նույնիսկ անչափահասներին էին փողոցներից հավաքում։ Նպատակը մեկն էր՝ որ հանկարծ Վլադիմիր Վլադիմիրովիչի ականջին չհասնի, թե Երևանում գոնե 10 հոգի դեմ է Մաքսային միությանը։ Այսինքն, Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծվեց պատկեր, որ ինքը բացարձակապես որևէ դիմադրության չի հանդիպում Հայաստանը դեպի ՄՄ-ը տանելու ճանապարհին։ Այնինչ, քաղաքագիտական տրամաբանությունը հուշում է որ պետք է հակառակը լիներ։ Պուտինից շատ բան պոկելու համար Սերժ Սարգսյանը պետք է ցույց տար, որ հզոր դիմադրություն է հաղթահարում։ Իսկ եթե չկա դիմադրություն, ուրեմն ռուսներից ակնկալելու բան էլ չկա։ Այն ժամանակ, երբ Յանուկովիչը Մոսկվայում բանակցում էր Պուտինի հետ, Ուկրաինական ոստիկանությունը նույնիսկ չէր էլ մոտենում Եվրամայդանին։
Հոդվածն ամբողջությամբ` «Հայկական ժամանակի» այսօրվա համարում
«ՀՀ Բնապահպանության նախարարությունը ցանկանում է ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ և «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծել Սյունիքի մարզում։
Այս շաբաթվա նիստում Կառավարությունը կքննարկի այդ երկու կառույցների կանոնադրությունը հաստատելու հարցը։ Կենսոլորտային համալիր և նոր արգելավայր ստեղծելու համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել կառավարության մի շարք որոշումներում։ Նախագծերի մասին շատ բան հայտնի չէ։ Մեր ունեցած տեղեկություններով, «Խուստուփ» պետական արգելավայրը ստեղծվելու է ՄԱԶԾ Գլոթալ էկոլոգիական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում» միջազգային ծրագրի շրջանակներում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
«Մեր ընտանիքի դեմ այս պետությունում խաղ չկա»,-այսպիսի խիստ պատասխանատու և հավակնոտ հայտարարություն է արել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ֆինանսական բուրգի գործով առերեսումներից մեկի ժամանակ։
Մասնավորապես, գործով վկա Արտակ Գալստյանի հետ առերեսմանը Բաբակեխյանը մի շարք այլ նշանակալի հայտարարություններ էլ է արել, օրինակ՝ վկային ահաբեկել է՝ հիշեցնելով «վկաներին վերացնում են» կրիմինալների չգրված օրենքի մասին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Նույնիսկ պետական պաշտոնյաներն արդեն չեն թաքցնում, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կարձանագրվի գների աճ։ Եվ առաջին հերթին դա վերաբերում է առաջին անհրաժեշտության սննդամթերքին։
Պաշտոնական որևէ մարմին դեռ չի հաշվարկել, թե որքան կկազմի գների աճը։ Բայց արդեն կան փորձագիտական որոշ վերլուծություններ, ըստ որոնց՝ միայն ՄՄ-ին անդամակցելու «շնորհիվ» ներկրվող սննդամթերքը, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության,կթանկանա առնվազն 7-8 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների պարագայում գնաճը կկազմի մինչև 12 տոկոս։ Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ մաքսային սակագները համահունչ են արևմտյան մոդելին, և մաքսատուրքի առավելագույն չափը 10 տոկոս է։ Մինչդեռ Մաքսային միությունում գործող մաքսատուրքերը հասնում են մինչև 25 տոկոսի։ Եթե հաշվի առնենք, որ ներկայումս Հայաստան իրականացվող ներկրումների միայն 24 տոկոսն է բաժին ընկնում ՄՄ երկրներին, ապա գների նման աճի սպասումները առավել քան իրական են:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը դեռ պատրաստ չեն և դրա շինարարությունը կսկսվի հաջորդ տարի:
Սա, ըստ էության, Արմեն Մովսիսյանի հերթական սենսացիոն հայտարարթյունն է, քանի որ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի արարողությունը, այսինքն շինարարության մեկնարկը տրվել է դեռ անցած տարվա նոյեմբերին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ Երևանի Օրբելու 23 հասցեում տեղակայված նախկին կայազորային հոսպիտալը տրվեց «Հայաստանի պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ին։
Այսօրվա նիստում կառավարությունը իր պահուստային ֆոնդից 230 միլիոն դրամ կհատկացնի այդ շենքը, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորումների մեջ, «վերակառուցելու և արդիականացնելու» համար։ Թե ինչպես են «արդիականացնելու» այդ «ակադեմիան» պարզ է դառնում ձեռք բերվելիք գույքի անվանումներից, քանակից և գնից։ Օրինակ՝ 52 հազար դրամ ծախսվելու է ատամի մածուկ գնելու համար և ևս 105 հազար դրամ՝ 70 հատ ատամի խոզանակ գնելու համար։ 60 «կոմպլեկտ» սուրճի սպասքի համար կծախսվի 192 հազար դրամ։ Նույնքան թեյի սպասքը հարկատուներիս վրա կնստի 210 հազար դրամ։ Ձեռք բերվելիք 28 հատ էլեկտրական թեյնիկների համար կհատկացվի 700 հազար դրամ։ Դե թեյելուց ու սրճելուց հետո մեր կառավարման ակադեմիկները պետք է լոգանք ընդունեն, ուստի ձեռք կբերվի 20 հատ լոգանքի սրբիչ՝ 440 հազար դրամ ընդհանուր արժեքով (22 հազար դրամ յուրաքանչյուրը)։ Կառավարման ակադեմիական ստիլը պարտադրում է ձեռք բերել 780 ծաղիկների սածիլներ՝ 663 հազար դրամ ընդհանուր արժեքով, 800 թաղարային բույսեր՝ 720 հազար դրամ ընդհանուր արժեքով, 500 հազար դրամով ձեռք է բերվելու 500 հատ ծառ և թուփ։ Մի խոսքով, նախկին սովետական «ՎՊՇ»-ների («Վիսշայա պարտիյնայա շկոլա») ավանդույթը՝ անիմաստ կառույց-անիմաստ ծախսեր և այդ ամենը հարկատուների հաշվին, պահպանվում է ամբողջությամբ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ Աժ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ «հեսա ձեր բյուջեին «դեմ» եմ քվեարկելու»։
Երեկ, երբ «Հժ» թղթակիցը խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչու էր զայրացել գեներալը, նա պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ պատգամավորներ էին վրդովված, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել։ Հարցին՝ ինչ պատիժ է հասնելու գեներալին, եթե «դեմ» քվեարկի բյուջեին, Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն չի պատժում, ՀՀԿ-ն իր դրսևորումներն ունի»։ Ըստ Գալուստ Սահակյանի, գեներալի ծառայությունները հայրենիքին այնքան մեծ են, որ իրավունք ունի անել ինչ ուզում է:
Հայաստանը գլխապատառ նետվում Է դեպի Մաքսային միություն: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել Է, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը արդեն պատրաստ Է: Դա այն գործողությունների և դրանց ժամկետների հերթականությունն Է, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կդաոնա ՄՄ-ի լիարժեք անդամ: Ել ուրեմն, ի՞նչ Է ստացվում: Այն, որ Հայաստանը «մանկուց երազել Է» դառնալ ՄՄ-ի անդամ, հանկարծ ու անսպասելիորեն պարզվեց այս տարվա սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Դրանից ընդամենը երկու ամիս անց` նոյեմբերի 6-ին, Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ արդեն ստորագրեց փոխգործակցութւան խորացման մասին հուշագիրը և «ճանապարհային քարտեզն», ինչպես երեկ հայտարարեց վարչապետը, արդեն պատրաստ Է:
Դժվար Է գտնել պատմության մեջ նման մի նախադեպ, երբ որևէ երկիր մի օր առավոտյան անսպասելի հայտարարի այս կամ այն միության մեջ ընդգրկվելու մտադրության մասին ու այսպիսի արագությամբ գործողություններ սկսի այդ մտադրությունը կյանքի կոչելու ուղղությամբ: Համեմատության համար նշենք, որ օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացը տևեց 12 տարի: Եվ դա այն դեպքում, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը շատ ավելի «փափուկ» պայմաններով կառույց է, քան Մաքսային միությունը, որը ըստ էության, արմատապես փոխում է երկրի կարգավիճակը, վերցնում ինքնիշխանության զգալի մասը: Նույնիսկ հենց Մաքսային միությանը անդամակցելու մտադրություն ունեցող երկրները ամենևին էլ շտապողականություն չեն ցուցաբերում: Օրինակ՝ Ղրղըզստանը Մաքսային միությանը անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսել է 2011 թվականի ապրիլի 11-ին, բայց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցու- թյան խորացման մասին հուշագիրը ստորագրել է միայն երկու տարի անց՝ 2013 թվականի մայիսին:
Տաջիկստանը 2012 թվականի սեպտեմբերին է պաշտոնապես հայտարարել ՄՄ-ին անդամակցելու մտադրության մասին, բայց մինչ օրս այդ ուղղությամբ որևէ ուրիշ քայլ չի արել: նույնիսկ Աբխազիան 2010 փետրվարին, հայտարարելով ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին, մինչ օրս որևէ այլ գործողություն չի արել: Հայաստանի՜ ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ կատարվող քայլերի արագությունը զարմացրել էր նույնիսկ Պուտինին, ով Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ անկեղծորեն ասաց այդ մասին: և ուրեմն, ո՞րն է նման շտապողականության պատճառը: «Տեսնում եմ լայն հնարավորությունների առկայություն»,- օրերս հայտարարեց Սերժ Սարգսյանը Մաքսային միության անդամակցության հեռանկարների մասին խոսելիս: Ի՞նչ լայն հնարավորությունների մասին է խոսքը: Յուրաքանչյուր ոք, ով կուսումնասիրի Մաքսային միությունում գործող մաքսային միասնական օրենսդրութւունր, կարոդ էփաստե|, որ այդ «լայն հնարավորությունները» ստանում են խոշոր հերկ րողները մեզ բոլորիս հայտնի տխրահռչակ օլիգարխները Եթե հիմա նրանց բիզնեսի մոտ կեսը ստվերում է. ապա ՄՍ-ին անդամակցելուց հետո նրանք հնարավորություն կստանան 80- 90 տոկոսով մտնել ստվեր: Մասնավորապես, Հայաստանի սահմանին գանձվող մաքսատուրքերը ՄՄ-ին անդամակցելուց հետո, պատկերավոր ասած, ուղղվելու են ՄՄ-ի ընդհանուր բյուջե, ապա այնտեղից նախօրոք սահմանված չափաբաժնով վերադառնալու ՀՀ .պետական բյուջե: Անկախ նրանից, թե որքան մաքսավճար կմուծեն օլիգարխները ապրանքներ ներկրելիս, միևնույնն է՝ ՄՄ-ի ընդհանուր բյուջեից Հայաստանը ստանալու է իր չափաբաժինը: Իսկ դա նշանակում է, որ որևէ շահագրգռվածություն՝ հնարավորինս շատ մաքսատուրք հավաքելու համար, այլևս չի լինելու:
Շատ ավելի հեշտ կլինի պայմանավորվել մաքսավորների հետ ապրանքները էժան մաքսագերծելու շուրջ: Սա ավելի է խորացնելու կոռուպցիան, ավելի է սահմա- նափակելու փոքր ներկրողների հնարավորությունները և այլն և այսպես շարունակ: Սա իրոք չափազանց «լայն հնարավորություններ» է ստեղծում Սերժ Սարգսյանին սպասարկող օլիգարխների համար: Եվ այդ «հնարավորությունները» այնքան «լայն» են, որ գործող իշխանությունը օր առաջ ձգտում է դառնալ ՄՄ-ի լիարժեք անդամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.