29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, հունվարի 21-ին մեկնելու է Ստրասբուրգ։ Մեր այս տեղեկությունը երեկ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գործերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որով լսումներ են նշանակված հունվարի 22-ին։
Խոսքը Ադրբեջանի մի քանի քաղաքացիների հայցի մասին է, ովքեր ժամանակին բնակվել են Լաչինում և ԵԴ են դիմել սեփականության խնդիրների համար։ Նրանք բողոքել են. որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տներն ու այլ գույք և տեսանելի ապագայում չեն կարող վերադառնալ այնտեղ։ Հայցը ԵԴ-ն հիմնավոր է համարել։ Այս պահին խոսքը գումարային փոխհատուցման մասին է, որի չափը կորոշի Եվրոպական դատարանը։
Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգ է մեկնելու ոչ թե որպես ՀՀ գլխավոր դատախազ, այլ որպես ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ։ Այդուհանդերձ, նա Ստրասբուրգ կմեկնի պատվիրակության հետ, որում ընդգրկված է նաև ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Էմիլ Բաբայանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Դեկտեմբերի 24-ին Դիլիջանում հնչած կրակոցներից զոհվեցին Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի և «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր որդիները։ Լրատվությունն այն ժամանակ սահմանափակվեց այսքանով, ոստիկանությունն էլ առանձնապես չբացեց դեպքի մանրամասները։
Օրերս, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ այդ սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի և բազմաթիվ այլ ոստիկանների մասնակցությամբ ռազբորկայի ժամանակ և նրանց ներկայությամբ։ Ոստիկանության պետի ներկայությամբ զենք կիրառողներից մեկն էլ անարգել թողել-հեռացել է դեպքի վայրից։ Նախօրեից մեր թղթակիցը փորձում էր ճշտել սույն տեղեկությունները։ Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Եգանյանը մեր թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել էր այդ լուրերը, իսկ ՀՀ ոստիկանությունից նախօրեին հայտնել էին միայն, որ այդ գործով մի հոգի գտնվում է հետախուզման մեջ (մեր տեղեկություններով, հետախուզվողը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին է)։ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանը նույնպես հերքում էր ամեն ինչ և չգիտեր, թե որտեղ է իր որդին:
Երեկ ստիպված եղանք արդեն երկրորդ հարցումն ուղղել ոստիկանությանը՝ դեպքի մանրամասները և ոստիկանների մասնակցությունը ճշտելու նպատակով։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանեց, սակայն յուրովի միջնորդավորված։ Հարցումն ուղարկելուց մի քանի ժամ անց էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը, Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները, քրեական և քննչական վարչության պետերը։ Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մոտ 15 օր սպասել է՝ տեսնելու, թե ոստիկանների մասնակցությունը այդ ռազբորկային հանրությանը հայտնի կդառնա, թե՝ ոչ և նրանց ազատել է զբաղեցրած պաշտոնից միայն այն բանից հետո, երբ մենք ոստիկանությանը հարցումներ ենք ուղղել դեպքի վերաբերյալ։ Նշված ոստիկաններին պաշտոնանկ անելով` Գասպարյանը նրանց նաև կազատի պատասխանատվությունից։ Սա ոստիկանության վովայավարի բարեփոխման հերթական դրսևորումներից է:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Անցած տարվա վերջին օրերին Global Financial Integrity հեղինակավոր հետազոտական կառույցի հրապարակած զեկույցի տվյալներով, միայն 2011 թվականի ընթացքում Հայաստանից ապօրինաբար արտահոսել է 1 միլիարդ 163 միլիոն դոլար։
Ըստ նույն զեկույցի, վերջին 10 տարիներին ՀՀ-ից ապօրինաբար արտահոսել է մոտ 6.2 մլդ դոլար, կամ տարեկան միջինը 623 մլն դոլար։ Այս ցուցանիշով Հայաստանը զեկույցում ներառված 144 երկրների շարքում զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը։ Սակայն սրանք բացարձակ թվերն են։
Ապօրինաբար արտահոսած կապիտալի ծավալը պետբյուջեի հետ համադրելու դեպքում Հայաստանը բացարձակ առաջատարների մեջ է։ Խնդիրն այն է, որ միայն 2011 թ.–ին ապօրինի արտահոսած 1 մլրդ 163 միլիոն դոլարը այդ տարվա ՀՀ պետական բյուջեի կեսն է՝ 49.4 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ օրինակ Վրաստանի դեպքում այդ ցուցանիշը ընդամենը 4 տոկոս է. Ադրբեջանի դեպքում՝ 6 տոկոս. Թուրքիայի դեպքում՝ 1,3 տոկոս։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը գոնե տարածաշրջանում կապիտալի ապօրինի արտահոսքի ցուցանիշով գրավում է առաջին չափազանց «պատվավոր» հորիզոնականը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտևի՝ հինգ ամիս։
Նա մասնակցելու է Տավթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Նման բացակայությունները Աժ-ում համարվում են հարգելի։ Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։ Հիշեցնենք, Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը անձնական հրավեր է ստացել Ստրասբուրգից:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Տարբեր ապրանքների թանկացման մասին տեղեկատվությունն այլևս զարմանալի չէ ՀՀ քաղաքացիների համար։ Գրեթե ամեն օր մամուլում հրապարակվում է այս կամ այն ապրանքի այսքան կամ այնքան տոկոսով թանկանալու մասին տեղեկատվություն։
Բայց որ Հայաստանում կթանկանա շախմատ խաղալը, ճիշտն ասած՝ անակնկալ էր։
Շախմատի ակադեմիայում պարբերաբար անց են կացվում արագ շախմատի մրցաշարեր, որին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում էին 1500-ական դրամ։ Դեկտեմբերի 30-ին կայանալու է «Ակադեմիայի գավաթ» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որի մուտքավճարը սահմանվել է 2000-ից 3000 դրամ՝ կախված մասնակցի վարկանիշից։ Փաստորեն, շախմատ խաղալու գնաճը կազմում է 33-ից 66 տոկոս:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
«Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը նախօրեին փակ քվեարկության ընթացքում որոշել էին դեկտեմբերի 26-ին հաշվիչ հաձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած գազային նվաստացուցիչ համաձայնագրերի քվեարկության, մեղմ ասած, վիճահարույց արդյունքները և կազմակերպչական այլ հարցեր քննարկելու համար։ Հաշվիչ հաձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այդ նիստին չի մասնակցելու, քանի որ այն անօրինական է և դրա նպատակը չի հասկանում։ «Սովորաբար հաշվիչ հաձնաժողովն աշխատում է, երբ տեղի է ունենում հերթական կամ արտահերթ նստաշրջան։ Այլ ժամանակ հաշվիչ հաձնաժողովը որևիցե բան չունի անելու։ Ի՞նչ նիստ են անում… երևի պարապ են, անում են՝ իրենց գործն է։ Նման օրակարգով նիստ գումարելն անհիմն է։ Ի՞նչ է նշանակում 72 պատգամավորի քվեարկությունը ինչ-որ մարդիկ դնեն հարցականի տակ և փորձեն վիճարկել՝ օրինական են դրանք, թե ոչ։ Դա հաշվիչ հաձնաժողովի գործը չէ: Եթե այդ ուժերը ուզում են, կարող են, եթե օրենքը թույլ է տալիս, դիմեն համապատասխան մարմինների: Հաշվիչ հանձնաժողովը չպիտի որոշի՝ մարդիկ օրինական են քվեարկել, թե՝ ոչ: Սուքիաս Ավետիսյանի հետ «ՀԺ»-ի զրույցը, մեղմ ասած անակնկալ ընթացք է ստացել»։
-Պարոն Ավետիսյան, ոչ իշխանական ուժերը նշում են, որ քվեարկության ժամանակ դահլիճում հաձնաժողովի 7 անդամներից 2-ն են եղել, հաձնաժողովը նիստ չի գումարել, քվորում չի ունեցել և քվեարկության վերաբերյալ որոշում չի կայացրել, ուստի, քվեարկությունն անօրինական է։
-Նախ՝ հաձնաժողովի անդամներից երկուսը չէ, երեքն են եղել դահլիճում և երկրորդ՝ որևիցե տեղ չի ասվում, որ եթե հաձնաժողովի անդամների մի մասը դուրս են գալիս, մյուս անդամներն իրավունք չունեն ձայների բանավոր անվանական հաշվում կատարել։
-Իսկ որ ասում եք՝ երեքն են եղել հաձնաժողովից, ովքե՞ր են եղել։
-Ես, Խաչատրյան Իշխանը, Հովհաննիսյան Արայիկը։
-Բայց Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ չէ։
-Ո՞վ ասեց, Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ է, որը փոխարինում է Վարդապետյան Տաճատին։
-Բայց չի եղել նման փոփոխություն։ Ե՞րբ է եղել նման փոփոխություն։
-Այդ փոփոխությունը եղել է արտահերթ նստաշրջանը սկսվելուց առաջ։
-Ո՞ր արտահերթը։Այս վերջին։ Բայց նման բան չի հրապարակվել, ոչ ոք չի իմացել։
-Հրապարակողը ես չեմ։ Դա եղել է, ու ինձ այդ փաստաթուղթը հասել է, որ հաձնաժողովում տեղի է ունեցել փոփոխություն։
Հայկական ժամանակ
«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է որ այս օրերին արձանագրվող -14 աստիճան ցրտից ավելի ցուրտ օրեր ենք ապրել, ինչպես 2012 թվականին։ Այդ տարվա դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում նվազել է մինչև –28 աստիճան։
Ինչ վերաբերում է մառախուղին, ապա արդեն 15 օր մշուշի մեջ գտնվող Երևանում տասնամյակներ առաջ գրանցվել են շատ ավելի մեծ թվով մառախլապատ օրեր։ Մասնավորապես՝ 1953 թվականի ձմռանը Երևանը մառախուղի մեջ է եղել 90 օր, այսինքն՝ 3 ամիս շարունակ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 23-ին, նույն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ «գազային համաձայնագրերի» քվեարկությունը, որն այդքան կարևոր էր ՀՀԿ-ի համար։
Երեկ մեր թղթակիցը պատգամավորի ամուսնուց հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ Պետրոսյանը չէր ներկայացել ԱԺ, այն դեպքում, երբ փաստորեն Երևանում է եղել, իսկ երեկոյան արդեն վթարի ենթարկվել։ Ամուսինը՝ Արման Հարությունյանը, կարճ է պատասխանել հարցին՝ վատառողջ է եղել։ Նույն պատճառաբանությամբ «քվեարկությանը» չէր մասնակցել նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Տաճատ Վարդապետյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը իրեն հարց տալու նպատակով մոտեցած լրագրողից շատ ագրեսիվ պահվածքով խլեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես հարցազրույց չեմ տալիս։ Ոչ մի հարց, ասեցի։ Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»։ Վերջին շրջանում Աժ մեծամասնությունը բավականին ագրեսիվ պահվածք է դրսևորում լրագրողների հանդեպ։
Բոլորովին վերջերս էլ Աժ նախագահ, կրկին ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանն էր լրագրողներին «հաստավզեր» անվանել։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա պետք է նորմալ համարել։ Եթե որևէ երկրում ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր, իրենց քիմքին անհաճո լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անխուսափելի է դառնում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Երեկ Շանթի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից «ՀԺ»-ն տեղեկացել է, որ դեռ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքների պատասխանը հայտնի չէ:
Հունվարի 5-ին լրանում է նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների խափանման միջոց ընտրված երկամսյա կալանքի ժամկետը, և վարույթ իրականացնող մարմինը պետք է միջնորդությամբ հանդես գա դատարան՝ կամ կրկին երկարաձգելու վերջիններիս խափանման միջոց կալանքը, կամ ազատ արձակելու նրանց:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, ըստ մեր տեղեկությունների, մերժել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի բողոք դիմումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.