23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով, երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Արկադի Թորոսյանը: Թերթին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում գործող «Սապֆիր» ԲԲԸ տնօրեն Բաբկեն Պետրոսյանը: Տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ Նոր Հաճընի քաղաքապետարանի «Հաճըն ջուր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արկադի Թորոսյանն իրեն առաջարկել է, որ կարող է «Սապֆիր» ԲԲԸ-ի ջրի պարտքը, որը 1մլն 800 հազար դրամ է, զրոյացնել: Այնուհետ դրա դիմաց առաջարկել է 300 հազար դրամ մուծել պետության գանձարան` պետբյուջե, իսկ 700 հազար դրամ, որպես կաշառք, թողնել իրեն: Իսկ պարտքի մնացած 800 հազարն էլ տնօրենը ջրում է: Երեկ 700 հազար դրամը «Սապֆիր» ԲԲԸ գլխավոր էներգետիկ Օնիկ Սարգսյանը որպես կաշառք փոխանցել է Արկադի Թորոսյանին: Կաշառքը ստանալու պահին վերջինս բռնվել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վաղը քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի ընտրվի կասկածյալ կաշառակերի խափանման միջոցը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով`ձերբակալվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Աթաբեկյանը: «Նախնական տեղեկատվության համաձայն` նա կասկածվում է խարդախության համար»,- գրում է «Առավոտ»-ը:
Գեղարքունիքի մարզպետարանից թերթը տեղեկացել է, որ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմական դպրոցի տնօրեն Մարիետտա Միրզոյանը մեղադրվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրով 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրված պարենամթերքից ալյուրի որոշակի քանակություն վաճառելու մեջ: Դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր: Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է այդ խնդիրը: Ըստ մարզպետարանի, եթե իրավապահ մարմինները հիմնավորեն, որ հավաքած նյութերում առկա փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Իսկ մնացած խնդիրներով կզբաղվեն իրավապահ մարմինները:
Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի լիդերները հարցրեցին «ժողովրդին»` դուք ուզո՞ւմ եք, որ հրապարակում նստացույց լինի: «Ժողովուրդն», իհարկե, մեծ խանդավառությամբ բղավեց, որ ուզում է, որից մի քանի րոպե անց հրապարակում փռվեցին վրաններ: Իսկ եթե (զուտ տեսականորեն ենթադրենք) «ժողովուրդն» ասեր, որ չի՞ ուզում: Այդ դեպքում նախօրոք բերված վրանները հե՞տ կտարվեին: Եվ հակառակը` երբ անցած շաբաթ օրը որոշում ընդունվեց վրանները հավաքել, ինչո՞ւ։ Այդ հարցը չդրվեց ժողովրդական քվեարկության: Որովհետև պարզ է. հետբալզակյան տարիքի կանայք և ռոմանտիկ երիտասարդները այդ որոշմանը «դեմ կգոռային»: Ես, օրինակ, երկու ձեռքով կողմ եմ: Գուցե ժողովրդավարության և սահմանադրական կարգի վերականգնումը դրանից տուժում է, բայց գեղագիտությունն ու հիգիենան` հաստատ շահում են:
Թերթը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանզվածի տակ: «Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանը այն գտել է շրջակա խոտերի մեջ:
Մեր տեղեկություններով՝ սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի, հայտարարել է, որ իր բեռնատարի մեջ եղած 4 բջջային հեռախոսներից ոչ մեկը չկա: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդներից մեկն էլ այս ամենը իմանալով՝ բղավել է, որ փրկարարները մոտ չգան հողից հանվող իր մարդատարին: Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ օր առաջ լրագրողիս հարցին ի պատասխան ասել է, որ հպարտանում է փրկարարների կատարած աշխատանքով»,- գրում է «Առավոտ»-ը:
Երեկ ԵԽԽՎ-ում Հայասատանի զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրված 10 անհատ պատվիրակներից 4-ը հայ էին, իսկ 6-ը` ադրբեջանցի: Ու թեև նիստը նախագահողը նախապես հորդորեց զուսպ խոսել և միայն քննարկվող թեմայի շուրջ` ադրբեջանցիները Հայաստանի ժողովրդավարության և արտագաղթի մասին «անկեղծ մտահոգություններից» հետո էլի խոսում էին «օկուպացիայից» և «ագրեսիայից»: «Ծիծաղելի է, որ ադրբեջանցիները մեզ դասեր են տալիս»,- ելույթում հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Իսկ Ջոն Պրեսկոտն ավելի կոշտ խոսեց. «Ինձ թվաց, թե սկսել է քննարկում Ադրբեջանի մասին»: Եվ հավելեց. «Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավարական հատվածը չէ»: Ու դիմելով այդ երկրների պատվիրակներին` կոչ արեց. «Այն էներգիան, որ այստեղ դահլիճում եք դրսևորում, ձեր երկրում դրսևորեք»:
Թերթի խմբագիրը գրում է. «Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ, նորարարական մոտեցումներ։ Մասնավորապես, «X, հեռացի՛ր, Y, մոտեցի՛ր, Z, վերադարձի՛ր» շաբլոնային մտածելակերպը պետք է իր տեղը զիջի իրական հասարակական պահանջներին և, եթե ուզեք, պատվերներին, որոնք մի կողմից՝ իրատեսական, մյուս կողմից՝ զուրկ կլինեն բոլոր քաղաքական ուժերին քիչ թե շատ հատուկ երեսպաշտությունից։ Այսօր իշխանության և ընդդիմության կողմից հրամցվող կարգախոսները չունեն այդ գովելի որակները»։
Թերթը գրում է, որ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» (ԴԳՄՔ) ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան և նրա կինը՝ ընկերության նախկին աշխատակից Ֆարիդա Ֆալլետտան, աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջով դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»։
«Ֆարիդա Ֆալլետտան ընկերությունից պահանջում է 2011 թվականի հունվար-հունիս ամիսների համար 18 000 կանադական դոլար (առանց հարկերի եւ այլ պարտադիր վճարների), իսկ Ռոբերտ Ֆալլետտան՝ 52 միլիոն ՀՀ դրամ։ Այս տարվա փետրվարի 27-ին տեղեկացրել ենք, որի՝ ԴԳՄՔ սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը այցելել էր Կապան եւ մեկ օր անց «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային ազատել գլխավոր տնօրենի պաշտոնից»,- գրում է «Առավոտ»-ը:
Առավոտ թերթի խմբագիրը գրում է. «Ցանկացած երկիր և ցանկացած ժողովուրդ ունի իր «բրենդը»` նյութական կամ հոգևոր մշակույթի երևույթներ, որոնց միջոցով այդ ժողովրդին ճանաչում են աշխարհում: Օրինակ, ֆրանսիացիների Էյֆելյան աշտարակը, շվեյցարական շոկոլադը, ռուսական «մատրյոշկաները» և այլն: Այդ «բրենդներն» ունեն խորության կամ լրջության տարբեր մակարդակ: Աշխարհի հասարակ բնակիչների համար Գերմանիան գուցե նրբերշիկի կամ գարեջրի հետ է ասոցացվում, իսկ զարգացած մարդկանց համար` Գյոթեի: Թե նրբերշիկը և թե մեծ բանաստեղծը այդ երկրի ծնունդ են, և գերմանացիների մի քանի սերունդ ակամա կամ գիտակցաբար նպաստել է նրան, որ իրենց երկիրը ճանաչելի դառնա հենց այս խորհրդանիշներով:
Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ հայերս, այդ ուղղությամբ: Բնազդային, ենթագիտակցաբար դրսևորումները մի կողմ թողնենք և դառնանք գիտակցված , նպատակաուղղված ջանքերին: Հայկական կոնյակն, անշուշտ, «բրենդ» է`չնայած այդ խմիչքն արտադրող գործարանի վաճառքի հետևանքով այն փոքր-ինչ խամրեց: Արարատ լեռը, բնականաբար, մեր բրենդն է` որքան էլ թուրքերը դրա դեմ բողոքեն: Չի կապվում բիբլիական այդ սարը թուրքական մշակույթի հետ` չնայած այս պահին գտնվում է թուրքական պետության տարածքում: Բրենդ է, իհարկե, Շառլ Ազնավուրը` Աստված նրան երկար կյանք տա: Աշխարհին մեր ազգը պետք է մատուցել նման պոզիտիվ, հպարտության առարկա հանդիսացող երևույթներով: Ցեղասպանությունը դրանց շարքին չի պատկանում: Այդ աղետալի իրադարձության մասին, իհարկե, արժե խոսել պատեհ առիթներով, արժե մարդկության խիղճը արթուն պահել, որ նա հիշի 20-րդ դարի ոճրագործության մասին: Բայց մեր ցավի մասին իմանալ-չիմանալը չարժե սարքել «թեսթ» ցանկացած օտարերկրացու համար: Դրանով մենք մեզ մի տեսակ նսեմացնում ենք, խեղճուկրակ ենք դարձնում: Այդ արտասահմանցին կարող է շատ լավ ֆուտբոլիստ, երգիչ, գիտնական կամ փաստաբան և, գումարած դրան` պարկեշտ մարդ լինել, բայց ոչ մի բան չիմանալ ցեղասպանության մասին:
Թերթի խմբագիրը գրում է. «Երկու–երեք ամսից կսկվի նախընտրական արշավը, և տեղական նշանակության ամեն մի իշխանիկ ստիպելու է իր տարածքի բնակիչներին չորսը տակ ծալվել և ասել, թե ինչ մեծ բարերար է պատգամավորության տվյալ թեկնածուն, ինչպես է նա մտածում իր ժողովրդի մասին, այ, եթե բոլորը… Եվ այլն։ Քաղաքական դեմքերն էլ հարցազրույցների ժամանակ խորիմաստ տեսքով ասելու են՝ այո, մեզ այդպիսի պատգամավորներ պետք են՝ նրանք տեղերում կապ են պահպանում բնակչության հետ, լուծում նրանց առօրյա խնդիրները, ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ «Մեծն բարերարները» նույնպես լրագրողների հետ զրույցներում բացականչելու են՝ «Դուք գիտե՞ք՝ ես էս ժողովրդի համար ինչեր եմ արել»։ Բայց «ժողովրդի համար» նրանց արածները, նույնիսկ եթե նրանք իրենց համերկրացիներին «նայում են» ոչ թե մի քանի ամիս, այլ ողջ 5 տարվա ընթացքում, միևնույն է՝ բարեգործություն չի կարելի անվանել։ Դա պարզ բիզնես է՝ ներդրում, որից այնուհետև գործարարը ստանում է շահույթ, և նա այստեղ հաստատ «տակ չի տալիս». 5 տարի շարունակ մի քանի աղքատ ընտանիքների, ասենք, լույսի վարձը հարյուրապատիկ քիչ է, քան այն անօրինական արտոնությունները, որոնք այդ «բարերարը» ստանում է պատգամավորական մանդատի միջոցով
Ընդհանրապես, վստահ եմ՝ եթե մարդը սրտանց ինչ-որ լավ բան է արել, նա իր այդ արարքի մասին ամեն մի խաչմերուկում չի գոռում և չի ստիպում, որ իրեն փառաբանեն։ Դուք նկատե՞լ եք, որ հենց ժողովրդին կեղեքող «հաբռգած» գեներալներն են ամեն րոպե հայտարարում՝ «ես էս երկրի համար արյուն եմ թափել»։ Հիմա էլ «ազգի երախտավորների» նոր սերունդ է մեծանում՝ «դու ի՞նչ իրավունք ունես խոսելու, դու որտե՞ղ էիր, երբ մենք պայքարում էինք ժողովրդավարության համար»։ Մի 30 տարի անց նրանք կստեղծեն «Բազազին քաշքշած ազատության մարտիկների վետերանների միություն»»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.