23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գործադիրում տեղի ունեցող հրաժարական-փոխատեղումների ցանկը, ըստ շրջանառվող լուրերի, մեծանում է: Խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում հրաժարականի դիմումներ կներկայացնեն նաև ԲՀԿ-ական պատգամավորները և ԲՀԿ-ամետ մարզպետները: Այդ ցանկում շրջանառվում է նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը:
Թերթի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանն այսպես է արձագանքել թղթակցի հարցին. «Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Մարզպետարանը` մարզպետի գլխավորությամբ, շարունակում է իր աշխատանքային գործունեությունը: Այդ առթիվ լուրերը հորինված ու մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում»: Թղթակիցը նկատել է` «չի ներկայացրելը» դեռ չի նշանակում, որ այդ տարբերակը բացառվում է, մանավանդ, որ իրադարձությունների տրամաբանությունը միանգամայն հնարավոր է դարձնում նաև այդ հրաժարականը, Աշոտ Քարամյանը կտրուկ պատասխանել է. «Այդպիսի բան չկա»:
«Առավոտ»-ին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ասել է, որ ինքը գործարար չէ եւ բիզնեսով չի զբաղվում: Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է զբաղվում, նա պատասխանել է` «ժողովրդով»:
«Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն էլ թերթի հետ զրույցում ասել է, թե գերադասում է հոգով հարուստ լինել, քան պարզապես միլիոնատեր: «Նախ պետք է էությամբ, հոգով պատրաստ լինես հարուստ լինելուն»,- ասել է գործարարը` պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ավելի շատ հարկ վճարել, քան միջին խավը:
Ռուբեն Հայրապետյանն էլ հարցի առնչությամբ հիշեցրել է, որ մենք շրջափակման մեջ ենք ու ասել. «Էլի թող վերցնեն ավելի հարկ, բայց խելամիտ ձեւով, որ բիզնեսը չկործանվի»:
Առայժմ հայտնի չէ, թե ով կարող է զբաղեցնել ՀՀ խորհրդարանի նախագահի պաշտոնը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո: Երեկվանից լրատվամիջոցներում շրջանառվում է ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի անունը: «Առավոտը» գրում է, որ քաղաքական շրջանակներում շրջանառվում է նաև Սամվել Նիկոյանի անունը:
Թերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:
Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության և փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում:
Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում դժբախտաբար զինված ուժերում տեղի ունեցան մի քանի արտակարգ պատահարներ, որոնք հասարակական դժգոհություն արթնացրեցին: Եղան նաեւ բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ նա կարեւորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաեւ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին` բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցելուն: Եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնելում, բնականաբար դրանք ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով իրավական դաշտը համակարգող փոխնախարար, բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Այս պարագայում փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ո՞վ ո՞ւմ ո՞ւմից է պաշտպանում:
Այդ նույն խոսակցությունները հաճախ շրջանառվում են նաեւ պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի շուրջ, սակայն մենք սերտ համագործակցելով աշխատում ենք: Այստեղ անձերի բնավորությունների տարբերությունների մեջ աշխատանքային հակասություններ փնտրելը արդարացված չէ: Բանակում չկա երկփեղկվածություն. գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում եւ կատարում են իրենց գործառույթները: Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա:
Թերթի խմբագիրը գրում է. «Թվում է, թե հրապարակավ (բանավոր կամ գրավոր) հայհոյելը լավ չէ` թե բարոյականության և թե օրինականության տեսանկյունից: Սակայն եթե դու ակտիվիստ ես կամ, առավել ևս` ընդդիմադիր գործիչ, ապա քո հայհոյանքը բարձրանում է սովորական խուլիգանության մակարդակից և դառնում է հանուն ժողովրդավարության և սահմանադրության պայքարի անբաժանելի մաս: Դե, իսկ եթե քո հայհոյանքի թիրախը ոստիկան է, ապա այն ավելի վեր է խոյանում և դառնում համաշխարհային «լոգոսի» դրսևորում:
Ես, իհարկե, երկու ձեռքով կողմ եմ, որ մարդիկ իրենց բողոքը հայտնեն կառավարության շենքի մոտ (հենց շենքի մոտ, ոչ թե «հարող տարածքում»), որ նրանք իրենց հուզող խնդիրները բարձրացնեն տարբեր հրապարակներում և դահլիճներում: Խնդիրն այն չէ, թե ինչ է ասվում, հարցն այն է, թե ինչպես է դա արվում: Եթե դա արվում է առանց Հրանտ Ոսկանյանի կամ Բաբկեն Արարքցյանի գլուխը ջարդելու, բողոքները դրանով դառնում են ավելի ծանրակշիռ ու ազդեցիկ: Նման դեպքերում ընդդիմության լիդերներն արդարանում են` «գործընթացները տեղի են ունենում ինքնաբուխ և մեր կողմից չեն վերահսկվում` մի հասցրեք ժողովրդին այդ աստիճանի, և նա այդպես չի բողոքի»: Դա էլ է ռետինե խողովակ ձևացնելու դրսևորումներից մեկը»:
Թերթի խմբագիրը գրում է. «Արտաշես Գեղամյանը և Պարույր Հայրիկյանը պատրաստվում են «ամուսնանալ» Հանրապետական կուսակցության հետ, և ըստ երևույթին, տեղ զբաղեցնել ՀՀԿ նախընտրական ցուցակում: Նախկին կոմունիստը և նախկին այլախոհը, որոնք ունեն իրենց սեփական կուսակցությունները, հասկանում են, որ երկուսի անդամներն իրար հետ միասին կտեղավորվեն մեկ «Զապորոժեցում», որոշել են միանալ այլախոհական արմատներ ունեցող , բայց ներկայումս` դասական իշխող կուսակցությանը կամ, համենայնդեպս, նրանց ցուցակին:
Երկուսն էլ փորձառու գործիչներ են, և կասկած չկա, որ նրանք շատ ավելի լավ պատգամավորներ կլինեն, քան հայոց այբուբենի ոչ բոլոր տառերը սովորած գործարար հանրապետականները: Այնպես որ` խորհրդարան մտնելու նրանց ձգտումը միանգամայն բնականոն է, կասեի նույնիսկ` խրախուսելի: Միայն թե պետք չէ այդ ձգտումը ծածկել հավելյալ բառային շղարշով: Այդ առումով պարոն Գեղամյանի բացատրություններն ավելի պրագմատիկ են. նրան դուր է գալիս Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, դե, իսկ ներքինը, մասնավորապես, տնտեսականը նա կփորձի շտկել ներսից:
Պարույր Հայրիկյանն իր շարժառիթները բացատրում է ավելի «խուճուճ» ձևով. քանի որ ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում, նա որոշել է «զրոյից վերականգնել» Ազգային Միացյալ կուսակցությունը և այդ պատճառով է հարում Հանրապետականին: Նախ` նույն ջուրը երկու անգամ հնարավոր չէ մտնել. ԱՄԿ-ն երախտավորների մի խումբ էր, որը խորհրդային բռնապետության պայմաններում պայքարում էր Հայաստանի անկախության համար, ոչ թե կուսակցություն` այդ բառի ժամանակակից իմաստով:
Երկրորդ` Աշոտ Նավասարդյանի Հանրապետականը նույնքան նման է այսօրվա ՀՀԿ-ին, որքան 88-ի ՀՀՇ-ն, ասենք, 96-97-ի ՀՀՇ-ին: Առաջին դեպքում դրանք որոշակի գաղափարների համար պայքարող մարդկանց միավորումներ են, իսկ երկրորդ դեպքում` բյուրոկրատիայի և օլիգարխիայի հավաքածու: Փորձել դրանից նորից կուսակցություն ստեղծել` առնվազն միամտություն է: Եթե Հայրիկյանը խորհրդարանում նստի, ասենք, Ալրաղացի Լյովիկի կողքին, դրանով նա վերջինիս դժվար թե «բարեփոխի»»:
Թերթի խմբագիրը գրում է. «Մայր Աթոռը չի կարող «ժամանակակից հովերից» հետ մնալ և փորձում է «աստվածապաշտ» կառավարության օգնությամբ նորանոր արտոնություններ կորզել: Քանի որ ներկայիս կաթողիկոսի` Գարեգին Բ-ի մոտ բիզնեսմենի ջիղը շատ ավելի վառ է արտահայատված, քան հոգևորականի, դա միանգամայան բնական է: Եվ ահա երեկ կառավարությունը ԱԺ էր բերել մի նախագիծ, ըստ որի` պիտի գույքահարկից ազատվեն Հայաստանյայց Մայր աթոռին «սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթա-դաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանել է գործադիրը»։ Այդ ցանկում ներառված է 286 օբյեկտ, որոնց թվում՝ 20 բնակելի տուն, 4 առանձնատուն և վիլլա, 10 դպրոց և մանկապարտեզ, 2 ճաշարան և սրճարան, 11 ֆուտբոլի մարզադաշտ՝ իր շրջակա կառույցներով, և այլն։ Նախ՝ «եկեղեցական և ծիսական պարագաներ» հասկացությունը չափազանց լայն է՝ դրանց արտադրության տակ կարելի է «սղացնել» ամեն ինչ։ Ի վերջո, կարելի է ապացուցել, որ առանց «Բենթլիի» հնարավոր չէ պատարագ մատուցել։ Երկրորդ՝ ի՞նչ է Մայր աթոռն անում առանձնատներում, վիլլաներում և հատկապես ֆուտբոլային դաշտերում, և ինչո՞ւ պետք է դրանք ազատվեն գույքահարկից։
Բնականաբար, նման հարցեր առաջացան նաև պատգամավորների մոտ։ Բայց Մայր աթոռի պատասխանը ես կարող եմ կանխագուշակել. Բոլոր նրանք, ովքեր խոսում են կաթողիկոսի «օբյեկտները» հարկելու օգտին, ցանկանում են քանդել Հայ Առաքելական եկեղեցին և ներդրված են աղանդավորական շարժումների արտասահմանյան կենտրոնների կողմից։ Նման սահմռկեցուցիչ մեղադրանքներից հետո ո՞վ կհամարձակվի ծպտուն հանել»։
Թերթի խմբագիրը, անդրադառնալով ՀԱԷԿ-ի խնդրին, գրում է. «Միջին աշխատավարձը ՀԱԷԿ-ում 215 000 դրամ է: Հաշվի առնելով այդ աշխատանքում ենթադրվող պատասխանատվությունից առաջացող ստրեսային իրավիճակը և առողջության ու կյանքի համար վտանգավորությունը` դա այնքան էլ ֆանտաստիկ գումար չէ: Հետևաբար, ՀԱԷԿ-ի աշխատակիցները հիմքեր ունեն դիմելու և պահանջելու աշխատավարձի բարձրացում: Մասնագետները պնդում են, որ եթե տնօրենն ու նախարարը շարունակեն համառել և մոտ 150 առանցքային աշխատակիցներ լքեն ատոմակայանը, ապա հնարավոր ելքերը երկուսն են` կամ մասնագետներ են հրավիրվում Ռուսաստանից և նրանց վճարվում է առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ (մինչդեռ մեր մասնագետների պահանջներն ավելի համեստ են), կամ էլ ատոմակայանը կոնսերվացվում է` շարունակելով իր կարիքների համար ծախսել հսկայական քանակի էլեկտրաէներգիա, բայց ոչ մի կիլովատ չարտադրել: Բնականաբար, չինովնիկների այդ անբացատրելի կամակորության պատճառով Հայաստանի բնակչությունը ստիպված կլինի օգտվել հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայից, որն էապես ավելի թանկ է: Էլ չենք ասում, որ մենք այլևս հնարավորություն չենք ունենա էլեկտրաէներգիա վաճառել Վրաստանին` այդպիսով ընկնելով մեր հարևաններից միակողմանի կախվածության մեջ: Ոլորտի պատասխանատուները պետք է կշռադատեն` ի՞նչն է ավելի կարևոր` սեփական սկզբունքայնությո՞ւնը, թե՞ պետության և բնակչության կրած հսկայական վնասները:
Հաշվարկներն այստեղ այնքան պարզ են, որ մնում է ենթադրել մեկ այլ բան. գուցե իսկապե՞ս խնդիր է դրված փակելու ՀԱԷԿ-ը, և այս աշխատանքային կոնֆլիկտը պարզապես պատրվակ է»:
Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, Տավուշի մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 1985թ.–ին ծնված Արեն Սարուխանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հոկտեմբերի լույս 18–ի գիշերը, ժամը 1–ի սահմաններում, նա մտել է Կողբ գյուղի բնակիչ, 1928թ.–ին ծնված Ա.Ա.–ի տուն և նրա նկատմամբ բռնություն կատարելով՝ բռնաբարել է ծեր կնոջը։
Տավուշի մարզի Կողբ գյուղի 83–ամյա բռնաբարված բնակչուհին դեռ շոկի մեջ է։ Նա կատարվածի մեջ մեղավոր չէ, սակայն դեպքի պատճառով ամոթ է զգում։ Հայտնի են դարձել կատարվածի մանրամասները։ 26–ամյա Արեն Սարուխանյանը Նոյեմբերյան քաղաք էր տեղափոխվել, երբ մայրն ամուսնացել էր Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի հետ։ Նախկինում Արենը Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, ամուսնացած մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Ազատազրկման վայրից դուրս գալով՝ նա Կողբում բնակվել է վարձով, չի աշխատել։ Ծեր կինը Կողբում միայնակ էր ապրում, նրա մի տղան Ռուսաստանում է, մյուսն էլ նույն գյուղի նույն թաղում ՝ առանձին, իր ընտանիքի հետ է բնակվում։ Արենն այդ օրն աշխատել է իր ապագա զոհի բակում՝ կոտրել է կնոջ վառելափայտը, ստացել իր գործի վաստակը, հեռացել, հետո վերադառնալով՝ տան պատուհանից ներս է խուժել կնոջ ննջասենյակ և մի քանի ժամ գտնվել այնտեղ։ Նա պառավ կնոջը հայհոյել է, ծեծի ենթարկել։ Սարուխանյանը նախկինում փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել կողբեցի մի հաշմանդամ կնոջ հետ, ապա բաժանվել նրանից։ Կինը երկու տարեկան տղա ունի, սակայն Արենը երեխայի հայրությունը չի ճանաչել։
Թերթի հավստի աղբյուրների մատուցմամբ, այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նիստ է տեղի ունենալու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու է կոալիցիան լքելու իր որոշման մասին։ Այդ քայլի համար պատճառ է դարձել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր և Ռոբերտ Քոչարյանի միջև վերջնականապես կողմնորոշվելու հարցում ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում՝ հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.