23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Համալսարանի պատմաբանները չկարողացան վեր կանգնել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից և փորձ չարեցին սթափ, անաչառ գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Նրանց, իհարկե, խանգարեց այն հանգամանքը, որը 4,5 տարի առաջ ակտիվ պայքար մղող ընդդիմությունը այսօր էլ է քաղաքականության մեջ` ճիշտ է, բոլորովին այլ կարգավիճակով: Չնայած եթե այդ պատմաբաններն ավելի բարեխիղճ գտնվեին, նրանց ոչ ոք չէր հետապնդի` ժամանակները փոխվել են: Պարզապես այդ մարդկանց մեջ դեռ մնացել է խորհրդային մտածելակերպից եկող վախը:
Իմանալ ճշմարտությունը «Մարտի 1-ի» մասին` խիստ կարևոր է և արդիական: Համաձայն եմ այն գործիչների հետ, ովքեր պնդում են, որ առանց այդ ճշմարտության բացահայտման մեզ դժվար կլինի առաջ շարժվել: Քաղաքականությունն այսօր խանգարում է այդ իրադարձությունների իրավական, բարոյական և պատմական գնահատականին: Իսկ եթե խոսենք մեր նորագույն պատմության, օրինակ` 88 թվականի՞ մասին: Այստեղ էլ, ցավոք սրտի, քաղաքական «շերտավորումներն» առայժմ բավականին շոշափելի են: Պատճառները գրեթե նույնն են. իրադարձությունների առանցքային դերակատարներից շատերը ողջ-առողջ են (Աստված, իհարկե, երկար կյանք տա) ու մեծ մասամբ քաղաքականության մեջ են: Թերևս դրանով է բացատրվում, որ նույն պատմության չարաբաստիկ դասագրքում, երբ խոսվում է դարաբաղյան շարժման մասին, չի հիշատակվում «Ղարաբաղ» կոմիտեի որևէ անդամի անուն:
Այդ քաղաքականացված ոճով է գրված ոչ միայն պատմության դասագիրքը: Ահա դրվագ 2004 թվականի փիլիսոփայության (“) դասագրքից: «Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «Միացում, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը և թալանեցին ու ավերեցին երկիրը, դա ևս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար` թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները ևս «սիրում են» իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը` ոչխարին, որպես համեղ պատառ»: Որքանով են այդ դատողությունները փիլիսոփայական` դժվարանում եմ ասել: Բայց այդ «արժեքային» եզրահանգումները հիմնված են երկրորդ նախագահի ժամանակաշրջանի պաշտոնական քարոզչության և 90-ականների սկզբին սոցիալական մեծ զրկանքներ կրող բնակչության որոշակի շրջանակներում ձևավորված առասպելաբանության վրա:
Հաջորդ տարվա փետրվարին նշվելու է ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Արդյոք մենք ամեն ինչ գիտե՞նք այդ շարժման մասին:
Առավոտ
Առավոտ
Շատ վաղուց` 92-94 թվականներին ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի և մասնակցում էի մի շարք պաշտոնական հանդիպումների: Ուզում եմ ընթերցողների և իմ երիտասարդ գործընկերների հետ կիսել իմ համեստ փորձը: Եվրոպացի, ամերիկացի, ռուս, իրանցի պաշտոնյաները, ծանրակշիռ քաղաքական գործիչները այլ երկրների իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ղեկավարվում են որոշակի էթիկետով, անկախ նրանից` այդ երկիրը մեծ է, թե փոքր, ազդեցիկ, թե ոչ մի բանի վրա չազդող: Այդ էթիկետի բաղադրիչ մասերից է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելը: Այդպիսով բացառված է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին ասեր, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել, ինչպես որ ԲՀԿ-ն նշում է պրես-ռելիզի իր առաջին` դեկտեմբերի 5-ի տարբերակում: Այդ մակարդակի գործիչը նման բան չէր կարող, իրավունք չուներ ասելու որևէ հայաստանյան քաղաքական գործչի` սկսած ՀՀ նախագահից: Եթե, այնուամենայնիվ, պարոն Ռոկան մոռանար դիվանագիտական պարկեշտության բոլոր կանոնները [այդպիսի ֆանտաստիկ դեպք ենթադրենք] և նման բան հայտարարեր, ապա վստահ եմ` թե՛ Գազիկ Ծառուկյանը և թե՛ հայաստանյան որևէ այլ լուրջ քաղաքական գործիչ դրան կհակադարձեր. «Ներեցեք, հարգարժան Ալեխո, բայց թույլ տվեք, որ Հայաստանի քաղաքացիները որոշեն, թե որքանով եմ ես հիանալի թեկնածու: Չէ՞ որ ես չեմ գնահատում ձեր հեռանկարները, ասենք` Իսպանիայի վարչապետի պաշտոնում»: Նույնքան անհավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը որևէ արտասահմանցի պաշտոնյայի բողոքեր, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում, ինչպես գրված է նույն հաղորդագրության նույն տարբերակում: Ինքնին այդ միտքն անվիճելի է, և ես դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց մի բան է, երբ ես, որպես մասնավոր անձ, գրում եմ դրա մասին հայաստանյան թերթում, բոլորովին այլ է, երբ միջազգային շփումների ժամանակ դա ասում է երկրի երկրորդ խոշոր կուսակցության ղեկավարը: Կոռումպացվա՞ծ են` բարձրացրեք պառլամենտում նրանց պաշտոնանկության հարցը, եվրոպական չինովնիկը ինչո՞վ կարող է օգնել: Այնպես որ` այստեղ էլ, հավանաբար, պրես-ռելիզ կազմողները, ինչպես հիմա ընդունված է ասել, ինչ-որ բան խառնել են: Եվ դա ես բացատրում եմ ոչ թե չկամությամբ, այլ պարզապես փորձի պակասով:
«Արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ` բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում ասել են, որ Հայ ազգային կոնգրեսի հետ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան համագործակցությունն իրենց հուշում է, որ այս դաշինքն իսկապես անպարտելի է: Ավելին, եվրոպացիները շատ հստակ ակնարկել են, որ այս դեպքում իրենք հնարավորին չափով կաջակցեն ժողովրդի աջակցությունը վայելող դաշինքին»: Սա հայտնվել է հայաստանյան կայքերում: Դա արդեն պրես-ռելիզ չէ, այլ, ըստ երևույթին, նույն անփորձ ձեռքով իրականացվող PR: Իրականում այդ ապատեղեկատվությունը հավասարապես վարկաբեկիչ է թե՛ Ծառուկյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի և թե՛ եվրոպացի պաշտոնյաների համար:
Առավոտ
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Ընկերներիցս մեկը [որն, ի դեպ, կուսակցական է] վերջերս շատ ճիշտ, իմ կարծիքով, անվիճելի միտք արտահայտեց: Նա ասաց, որ այսօրվա Հայաստանում մարդկանց բաժանում են ոչ թե կուսակցությունները, այլ արժեքային համակարգերը, և անձամբ իր համար շատ ավելի հոգեհարազատ է մրցակից, բացարձակապես այլ գաղափարախոսություն դավանող կուսակցությունը ներկայացնող պարկեշտ մարդը, քան սեփական կուսակցության սրիկան: Ես, չնայած երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ լինելու, նույնն եմ զգում, զուտ գաղափարական առումով ՀՀՇ-ն ինձ ավելի մոտ է, քան, ասենք, Դաշնակցությունը կամ Հանրապետականը: Բայց ինձ դուր է գալիս Հովհաննես Իգիթյանի ՀՀՇ-ն, ինձ հարազատ է նրա առողջ, ոչ մոլեռանդ մտածելակերպը, ընդդիմախոսին լսելու ունակությունը, մտքերը ոչ ագրեսիվ եղանակով ձևակերպելու շնորհքը: Բայց ինձ դուր չեն գալիս այն ՀՀՇ-ականները, որոնք տառապում են անսխալականության բարդույթով և ամեն թփի տակ դավաճաններ ու թշնամիներ են փնտրում:
Կամ` մենք սովորաբար որպես բացասական կերպարներ ներկայացնում ենք հանրապետականների` գեներալներ Մանվել-Սեյրանին, Նավոյին, Շմայսին, Թոխմախի Մհերին: Իսկ ինչո՞վ են նրանցից լավը ԲՀԿ-ականներ Ծաղիկ Ռուբոն, Յուվեցի Կարոն, Բելաջոյի Գրիշը: Նրանք բոլորն ինձ համար միևնույն «կուսակցությունից» են, դավանում են միևնոյն արժեքները, ապրում են նույն ապրելակերպով, միևնույն` 20 տարի աոաջ հիմնավորված արատավոր համակարգի ծնունդ են: Բայց այսօր մրցակցող այս երկու կուսակցությունների մեջ կան, օրինակ, Դավիթ Հարությունյանն ու Վահե Հովհաննիսյանը, որոնց ես ընկալում եմ զոռբաների և տգետների «կուսակցությունից» դուրս: Այդպես եմ ես ընկալում նաև Վարդան Օսկանյանին, որը, սակայն, մեր քաղաքացիների մեջ այլ «բաժանարար գիծ» է տեսնում` նրանք, ովքեր ուզում են, որ ամեն ինչ մնա նույնը, և նրանք, ովքեր ցանկանում են, որ երկիրը զարգանա: Տեսականորեն պարոն Օսկանյանն իրավացի է, բայց նման ձևակերպումը ճշգրտման կարիք ունի: Երբ ասում ենք` «փոխվի», պիտի պատասխանենք նաև`ում համար: Մեծամասնությունն, այո, ուզում է, որ ամեն ինչ փոխվի ի՛ր համար: Ով որ վատ է ապրում` լավ ապրի, ով պաշտոն չունի` ունենա, ով չի իշխում` սկսի իշխել: Բացարձակ փոքրամասնությունը անկեղծորեն (ոչ թե բառային մակարդակով) ցանկանում է, որ փոխվի համակարգը:
Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կյանքի և մտածողության ստանդարտները թելադրվեն ոչ թե քաղաքական վերնախավում այսօր իշխող Շմայսերի և յուվեցիների, այլ, իմ տեսանկյունից, նորմալ արժեքներ դավանող մարդկանց կողմից: Թե երբ է դա տեղի ունենալու` չեմ կարող ասել: Ինչպես կասեր Թոխմախի Մհերը` ես «Վանգանը չեմ»»:
«Առավոտ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու նախագահի ընդդիմադիր թեկնածուները, բայց ընտրարշավն, ըստ էության, սկսված է, այսպես ասած` «կույր եղանակով»: Ընտրարշավը չէր կարող չսկսվել, որովհետև ունի բանական, նույնիսկ կասեի` հոգեբանական ժամկետ` մի քանի ամիս: Այդ ընթացքում են, օրինակ, Միացյալ Նահանգներում անցկացվում ներկուսակցական ընտրություններ (primaries), որոնց շնորհիվ հայտնի է դառնում, թե ով է նախագահի թեկնածուն տվյալ կուսակցությունից: Իհարկե, Հայաստանում կուսակցությունների կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչ միանձնյա որոշում է առաջին դեմքը, իսկ հետո ձև է արվում, որ կուսակցությունների վերնախավը և լայն ժողովրդական զանգվածները «միահամուռ» պաշտպանում են այդ միանձնյա որոշումը: Այնտեղ, որտեղ կա միակարծություն, «բոլորը` մեկ մարդու նման» և այլն, այնտեղ չկա մրցակցություն և, հետևաբար, զարգացման հնարավորություն: Մեր մենաշնորհները, որոնցից զուտ մարտավարական նկատառումներով իբր դժգոհ են որոշ կուսակցություններ, գալիս են հենց կուսակցություններից (բոլոր], որովհետև դրանք հիմնված են տվյալ կառույցում մեկ մարդու ճշմարտությանը տիրապետելու մենաշնորհի վրա: Հիշենք թեկուզ, թե ինչպես վերջին մեկուկես տարում «ինքնամաքրվեց» Հայ ազգային կոնգրեսը: Պարզ է, որ մեր կուսակցությունները երկնքից չեն իջել` դրանք մեր հասարակության ծնունդն են, այստեղ ուժեղ են պատերնալիստական տրամադրությունները` տիրոջ, թագավորի, փրկչի սպասումները: Իսկ փրկիչը, առասպելական հերոսը, որի մասին երազում է մեր բնակչության մեծ մասը, primaries չի անցկացնում` ազգը աղքատությունից և անարդարությունից փրկելուց առաջ:
Մի խոսքով`քարոզչությունը սկսվել է: Բայց ում և ինչի դեմ քարոզել` այնքան էլ պարզ չէ: «Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմի՞», թե՞ միայն «տնտեսությունը կործանած կառավարության» դեմ: Կամ` մյուս կողմից, «ցրտի-մթի տարիների պատճառ դարձած և հիշողությունը կորցրած որոշ ուժերի՞», թե՞ «հուշագիրը ստորագրած և այժմ պատասխանատվությունից խուսափող որոշ ուժերի» դեմ: Համաձայնեք, քանի դեռ հստակություն չկա այդ հարցերում, կուսակցությունների կռիվն էլ մի տեսակ վերացական բնույթ է կրում:
Երբ պարզ կլինի, թե ով է առաջադրվում (իսկ դա կլինի շուտով], այդժամ «որոշ ուժերը» շատ ավելի որոշակի կդառնան, և հոետորաբանությունն էլ, բնականաբար, կկարծրանա: Բայց ես շատ կուզեի, որ երկու կամ երեք կողմերի քարոզիչներն էլ զուսպ լինեին: Դա միայն առաջին հայացքից է թվում, որ եթերում, համացանցում կամ թղթի վրա պարզապես բառեր են հայտնվում: Դրանք թունավոր նետեր են, որոնք հայտնի չէ, թե երբ և որտեղ են հասնելու: Երբեմն նաև` բումերանգներ:
Մանավանդ, որ ամեն ինչ փոփոխական է: Լինում է, որ տարիներ շարունակ ժողովրդին «քսի են տալիս» մեկի վրա, իսկ հետո «քսի տվողներն» ասում են, որ հենց այդ մարդն է ժողովրդի փրկիչը»:
«Առավոտ».
«Առավոտի» խմբագիրը թերթի այսօրվա համարում գրել է. «Մեր մամուլում հաճախ է հնչում` մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, և նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը` դրանով իսկ վարկաբեկելով թե´ այդ փաստաթուղթը և թե´ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ փորձելով արդարացնել իր անգրագետ գործընկերներին, պնդում է, որ 40-ն անց տարիքում դիպլոմ ստանալու ցանկությունը նրանց մեջ առաջացել է ոչ թե դրամապանակի և վզի հաստացմանը զուգահեռ, այլ պարզապես ուսման ծարավի հետևանքով: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն ք. այդ «գործիչները» ոչ միայն ուսման ծարավ չեն, այլև արհամարհում են ուսումն ու գիտելիքը, կարծում են, որ դա տղամարդուն վայել չէ: Իսկական տղամարդը պետք է հսկայական «ջիպ» ունենա, բազմամարդ թիկնազոր, որը ժամանակ առ ժամանակ քացու տակ կգցի բոլոր նրանց, ովքեր իրենց կողմը թարս են նայում: Որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ այդ անգրագետների մեջ կան նաև առաջադեմ մարդիկ, որոնք Հայաստանում ժողովրդավարություն և լեգիտիմություն կհաստատեն: Դա, անշուշտ, «բարձր քաղաքականության» ոլորտից է, որը մենք` շարքային քաղաքացիներս, կարող ենք և չհասկանալ: Ինձ անձամբ հետաքրքիր է մարդու «մշակութաբանական տիպը», և այդ առումով պետք է, ցավոք սրտի, արձանագրեմ, որ կրթված մարդու կերպարը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ պահանջարկ է վայելում, իսկ «լավ աղունը»` ավելի շատ:
Ես չգիտեմ, թե ինչ է պահանջվում` իրավիճակը շտկելու համար, սերիալների կամ ընդհանրապես` հեռուստաեթերի մասին խոսակցությունները ես, ճիշտն ասած, բավականին մակերեսային եմ համարում: Որպեսզի հեռուստաընկերությունները քարոզեն ուսում, գիտելիք, ինտելեկտ, պետք է լինի այդ քարոզչության հայեցակարգ, ոչ թե պետական հրահանգ, այլ հասարակության կողմից ընդունված արժեքների համակարգ կամ, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել` տեսլական: Այս կամ այն բուհի ընդհանրացված նվաստացումը նույնպես լուրջ չեմ համարում: Պատմության անհաջող դասագրքի պատճառով ԵՊՀ-ն գետնին հավասարեցնելն արդար չէ: Սովետի օրոք էլ թողարկվում էին բազմաթիվ անհաջող դասագրքեր, սակայն նույն ժամանակահատվածում այնտեղ դասավանդում էին Լևոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Ոաֆայել Պապայանը: Հիմա էլ կան հրաշալի դասախոսներ, որոնց աշխատանքը չի գնահատվում ոչ միայն նյութապես, այլև բարոյապես:
Բայց ամենակարևորը, ինձ թվում է, մտավորականների դիմադրությունն է` ընդհանուր տգիտության միտումներին չենթարկվելը, տուրէ չտալը: Սարսափելի է, երբ գիտությունների թեկնածուն տաքսի է քշում կամ վերնիսաժում թզբեհ է վաճառում: Սակայն ավելի սարսափելի է, երբ նա շարունակում է աշխատել ուսումնական հաստատությունում, բայց ձեռբ է բերել հաստավզի հոգեբանություն»:
«Առավոտ».
Երեկ Աժ-ում, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Նա, իհարկե, շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում, զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով:
Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում: Նա նիստերի դահլիճում շախմատ սկսել էր խաղալ դեռեւս մինչեւ Մարտենսի ժամանելը: Բայց նրա ժամանելուց հետո, անգամ ելույթների ժամանակ պարոն Բադեյանը չէր կարողանում կտրվել այդ խաղից»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:
Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:
Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը և այդ առումով, բնականաբար, չի կարող հավակնել «պատմական ճշմարտության» դափնիներին։ Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի անվանի, որովհետև դասագրքի տեքստում կան որևէ պաշտոնական փաստաթղթում և, մասնավորապես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ՝ անպատասխանատու պնդումներ։ Օրինակ՝ «Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքամ զոհվեց 10 հոգի»։ Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որևէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի։ Մարտի 1-ին վերաբերող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, որ թե Էդիկ Մինասյանը, թե ամբողջ «ստեղծագործական կոլեկտիվը» բարեխիղճ չէին և տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին։
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց, կա՞ արդյոք այդպիսի բան՝ «պատմական ճշմարտություն»։ Եվ եթե նույնիսկ կա ընդհանրապես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարի առաջ, և բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում։ Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները։ Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի «հորդորով» նա այդ նախադասությունը կջնջի։ Իսկ վաղը՝ «իրավիճակի փոփոխությանից» հետո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգրի։ Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որևէ «պոլիտբյուրոյի» ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ։
Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը և անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից։ Օրինակ՝ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1 +»-ը, կամ՝ որ նայն մարտի 1-ից 20-ը արգելել էր բոլոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը։ Պատմություն գրողը մարդ է, և եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց։
Կարևորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խոսի իր, ոչ թե իր «պոլիտբյուրոյի» կամ քաղաքական թիմի անունից։ Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում:
«Առավոտ».
Ներկայացնում ենք մի հատված թերթի այսօրվա խմբագրականից։
Լրագրողները կատակում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ավելի կարճ են տևում, քան դրանցից առաջ և հետո ասուլիսը լուսաբանող լրագրողների և օպերատորների հետ ձեռքով բարևելը։ Իսկապես՝ հայաստանյան հոգեբանության տեսանկյունից «Ժառանգության» առաջնորդի վարքը անսովոր, գուցե նաև ցուցադրական է թվում։ Նրա ելույթներում հնչում են դարձվածքներ, որոնց մի մասը մեր ականջին հնչում են որպես չափից դուրս ճոխ, երկարաշունչ, արհեստական բառերով հագեցած և ռոմանտիկ։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Րաֆֆին անկեղծ է՝ նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը և մեր ազգի դերը։
Ճիշտ, սխալ՝ կարելի է վիճել։ Բայց համընդհանուր ցինիզմի և «սուպերպրագմատիզմի» ֆոնի վրա գուցե հենց այս գործերի իդեալիզմն է որոշակի ջերմ երանգ մտցնում մեր քաղաքական ներկապնակում։ Խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձեց իր շուրջը «համախմբել» «Ժառանգությունից» դուրս գտնվող որոշ ուժերի։ Չափազանց անիմաստ «համախմբում» էր։ Բայց ձգտումն ազնիվ էր՝ դուրս գալ սեփական կուսակցության նեղ շրջանակներից և ստեղծել որոշակի իդեալներին հավատացող մարդկանց «լայն կոալիցիա»։ 20 տարի Հայաստանում ապրելով՝ նա պետք է որ հասկանար, որ «իդեալներին հավատացողները» իր սեփական կուսակցությունում են քիչ, էլ ո՞ւր մնաց՝ փնտրել նրանց «դրսում»։ Առավել ևս՝ նա պետք է հասկանար, որ մեզ մոտ իրար «քցելը» սովորական և նույնիսկ խրախուսելի երևույթ է։
«Ժառանգության» առաջնորդը ոչ մի շանս չունի ՀՀ նախագահ դառնալու՝ նույնիսկ ամենաազնիվ ընտրությունների արդյունքում. մեր ազգաբնակչության մեծ մասին ազգային իդեալներ պետք չեն՝ նրան պետք է «թագավոր», որ իրեն «լավ կպահի»։ Բայց հասարակական մթնոլորտի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է ազդում։ Ո՞վ գիտի՝ գուցե դա՞ էլ երբևէ իր պտուղները կտա։
«Առավոտ».
Երբ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, սպասելի էր, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն, ակտիվություն պետք է լինի, իսկ այս պասիվությունն ինչո՞վ է բացատրվում: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Այո, չեղավ այդ ակտիվությունը: Ասեմ ավելին, ես այսօր կուսակցության համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-22-ի հատվածում, հանդիպումներ եմ անում տեղերում, հասարակության հետ՝ համագումարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու առումով: Այն խնդիրները, որ ես տեսնում եմ, դա երկրի այսօրվա իրավիճակի արդյունքն է: Այսօր էլ ակտիվությունը նախաձեռնելը, ակտիվություն անելը բազմաթիվ խնդիրներից ելնելով՝ դարձել է անհնարին: Այստեղ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, մեղավոր է նաեւ ընդդիմությունը: Ասեմ ավելին՝ ջրերը շատ-շատ պղտոր են: Բայց դա չի նշանակում, որ այն չի զուլալելու: Դա բացարձակ չի նշանակում, որ մենք չենք ակտիվանալու»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից միանաք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ աջակցեք նրան՝ առաջիկա նախագահական ընտրություններում՝ նա պատասխանեց. «Նախ, դրա համար առաջին հերթին պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դնի, որ ես էլ ասեմ՝ դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Նման խնդիր չի քննարկվել մեր մոտ: Այսօր ՀԱԿ-ը շարունակում է այն քաղաքականությունը, ինչը ինքը գտնում է ճիշտ, մենք էլ շարունակում ենք մեր գործն ազնիվ կատարել՝ պահելով մեր դեմքը, հասարակությանն ասելով այն, ինչ մտածում ենք, պայքարելով թե՛ «Բարգավաճի», թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի դեմ: Ես կատեգորիկ դեմ եմ այն մոտեցումներին, որ այս երկրում բաժանեցին՝ եթե դու մեր հետ չես ու մեր հետ միասին չես գալիս ԲՀԿ-ին պաշտպանելու, ուրեմն դու Սերժ Սարգսյանի հետ ես: Այսօր քաղաքական դաշտի դժբախտությունը դրանում է: Ես երկուսին էլ դեմ եմ: Ես այդ երկուսի մեջ տարբերություն չեմ գտնում ու չեմ տեսնում, որ այդ երկուսից ինչ-որ մեկի հետ պիտի համագործակցեմ: Ովքեր փորձում են ինչ-որ մեկի միջոցով մյուսին հաղթեն՝ թող փորձեն: Ես այդ հաղթանակը իմ համար հաղթանակ չեմ համարում»»,- մեջբերում է «Առավոտը»:
«Առավոտ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.