29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
«ՀՀ առաջին նախագահի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, որն այսօր շատերը մեջբերում են աղավաղումներով, իսկ ավելի հաճախ`առանց մեջբերելու պարզապես դրան որակումներ են տալիս, կա մի այսպիսի ենթավերնագիր. «Դավադրությունը բացառված է»:
Այսինքն` Հայաստանի նախագահը չի գնա որևէ կարգավորման առանց Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքացիների կամքը հաշվի առնելու: Այդ մոտեցումը, կարծում եմ, արդիական է նաև այսօր: Հատկապես ուզում եմ շեշտել ԼՂՀ-ի գործոնը. ներկայիս կարգավիճակը ստեղծվել է Ղարաբաղի մասնակցությամբ և համաձայնությամբ` եթե կարգավիճակը փոխվի, ապա կփոխվի դարձյալ նրա ժողովրդի վճռորոշ մասնակցությամբ: Այլ կերպ չի կարող լինել ոչ տեխնիկապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական տեսանկյունից: Հայաստանի որևէ նախագահ, որքան էլ նա լավը կամ վատը լինի, չի կարող չհասկանալ, որ «զոռով» հնարավոր չէ որևէ լուծում փաթաթել ղարաբաղցիների վզին: Եթե դա այդպես էր 97 թվականին, երբ վերոհիշյալ հոդվածը գրվում էր, ապա դա երիցս այդպես է այսօր, երբ չափահաս են դարձել անկախ Ղարաբաղում ծնված երիտասարդները: Այնպես որ, «կստորագրի-չի ստորագրի» հավերժական հարցը, մեծ, համազգային նշանակություն չունի»,- գրում է «Առավոտ» օրաթերթի խմբագիրը:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. «Երբ օլիգարխ պատգամավորները հազարից մեկ որոշում են գալ Ազգային ժողովի նիստի, և երբ նրանք խորհրդարանի միջանցքներում սկսում են խոսել, դա, իհարկե, լրագրողներիս համար մեծ տոն է…
Տիգրան Արզաքանցյանը (տվյալ դեպքում հենց ինքն է երեկ զվարճացրել լրագրողներին և ընթեցողներին) վայելում է իր ընտրողների վստահությունը։ Ոչ մի կասկած չունեմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, երկխոսության արդյունքում, թե առանց որևէ երկխոսության, նա միանգամայն արդար ձևով ստանալու է իր ընտրատարածքի ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը։ Որովհետև այս 5 տարվա ընթացքում նա իր միլիոններից պարբերաբար ինչ-որ կոպեկներ շպրտել է այդ ընտրողներին։ Սոցիալական հոգսերի տակ կքած Գավառի բնակիչներին իրենց պատգամավորի մտավոր մակարդակը չի հետաքրքրում։ Նույն խորհրդարանական ընտրություններում նա մեծ նվիրումով աշխատելու է իշխող կուսակցության և գործող նախագահի համար՝ ովքեր էլ նրանք լինեն։ Նա և նրա նման մի քանի տասնյակ մարդիկ այդպես են վարվելու՝ բիզնեսում խնդիրներ չունենալու համար։ Ստացվում է, որ պարոն Արզաքանցյանը մի կողմից՝ միանգամայն «լեգիտիմ» պատգամավոր է, մյուս կողմից՝ օրենսդրական կամ քաղաքական գործունեության համար ոչ պիտանի։
Երբ ես ասում եմ, որ միակ խնդիրը արդար ընտրությունները չեն, շատերը դրա մեջ ինչ-որ հետին մտքեր են տեսնում։ Ցանկացած նախագահ իր օգտին է աշխատեցնելու իր օլիգարխներին կամ նույն այսօրվա օրիգարխներին, որոնք շատ արագ կկողմնորոշվեն։ Որևէ նախանշան չեմ տեսնում, որ «ժողովրդի ճնշմամբ» դա տեղի չունենա։ Ինչպե՞ս անել, որ ժողովուրդը օրիգարխներին պատգամավոր չընտրի։ Հարցը կարող եմ վերաձևակերպել. ինչպե՞ս անել, որ մեր երիտասարդները Սուրպերսաքո չլսեն»։
«Շախմատային լեզվով ասած` Կոնգրեսի «շախը» չեզոքացվել է, արվել է հակառակ «շախ», և հիմա, բնականաբար, Կոնգրեսի առաջնորդը իր սերտ թիմակիցներով մտածում է «կոնտր» քայլի մասին: Թե մինչև ո՞ւր այս մտածումը կգնա, կարծում եմ` շատ արագ պարզ կդառնա, որովհետև հակառակ կողմը կհայտնվի ցայտնոտում (եթե արդեն չի հայտնվել), այնպես որ, կարծում եմ` այս խաղը դեռ երկար է տևելու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ նախագահի պատասխանը ՀԱԿ-ին, ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Իշխանության եւ ընդդիմության երկխոսության արդյունքում, ինչպիսին էլ այն լինի, ավազակապետությունը չի կազմաքանդվի, ժողովրդավարություն չի հաստատվի, օլիգոպոլիաները չեն վերանա, կոռուպցիան չի նվազի, սոցիալ-տնտեսական իրավիճակը չի շտկվի: Չափից դուրս լավատեսական սպասումները նույնքան վտանգավոր են, որքան «սեւ» անհավատությունը: Այդ գործընթացը կարող է բերել արտահերթ կամ հերթական ընտրությունների: Դժվար թե Հայաստանի քաղաքացիների կյանքի իմաստը եւ ամենագլխավոր ձգտումը արտահերթ ընտրություններն են: Բայց մեր հասարակության զարգացած մասը հասկանում է, որ եթե ընտրությունների արդյունքները գոնե որոշ չափով արժանահավատ եւ վստահելի լինեն, դա կլինի մեծ առաջընթաց քայլ, որը մեր երկրի առաջ նոր հեռանկարներ կբացի:
Ենթադրում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դրանում շահագրգռված են, իսկ Թոխմախի Մհերը, նրա նմանները, ինչպես նաեւ ՀԱԿ-ի «ոչ ադեկվատ» մասը` ոչ: Ես լինեի երկխոսող-բանակցողների տեղը, կկենտրոնանայի արդար ընտրությունների խնդրի վրա. այստեղ կարելի է պայմանավորվել բազմաթիվ մեխանիզմների մասին` հաշվի առնելով նաեւ ինտերնետի եւ, մասնավորապես, օnline հեռարձակման հնարավորությունները: Մենք այսօր ռեալ հնարավորություն ունենք ձեւավորելու քիչ թե շատ լեգիտիմ իշխանություն: Եթե այդպես լինի, այլեւս երկրորդական հարց կդառնա, թե որ քաղաքական ուժն է մեծամասնություն կազմելու խորհրդարանում եւ ով է զբաղեցնելու նախագահի աթոռը»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթը:
Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Հուսով եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունը ժամանակ չեն ծախսի մանր-մունր խնդիրների վրա` որտեղ, ժամը քանիսին, քանի հոգով հանդիպեն ու այլն: Մանկապարտեզ չի: Եւ մի հարց էլ. Կոնգրեսի քննադատներից ոմանք ասում են, որ ընդդիմության նպատակներից մեկն այն է, որ նախագահ Սարգսյանը ներքին ճակատում դուրս գա խոցելի վիճակից եւ ղարաբաղյան բանակցություններին գնա «լավ խաղաքարտերով»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Վստահ եմ, որ մենք ՝ հայաստանցիներս, արժանի ենք այս հարցերում չլինել դաղստանցիների, բելառուսների և ադրբեջանցիների կողմից։ Հեռու եմ ազգային սնապարծությունից, պարզապես ելնում եմ պատմական իրողություններից, ինչպես նաև մասնագետների գնահատականներից։ Հենց վերջերս եմ զրուցել արևմտյան փորձագետների հետ, և նրանք ինձ ասացին, որ թեև զուտ ձևական առումով մամուլի ազատության վիճակով մենք առաջ ենք Ադրբեջանից և գտնվում ենք Վրաստանի մակարդակի վրա, բայց մտածելակերպով ավելի եվրոպամետ ենք և համապատասխան ռեժիմ հաստատելու դեպքում իրապես կարող ենք նոր որակ ստեղծել տարածաշրջանում։ Ես էլ եմ դրան հավատում՝ խոսելով մեր բազմաթիվ արատների մասին, եկեք չմոռանանք մեր առավելությունները։
Ինչ մնում է ռեժիմին։ Իշխանությունը կարծես թե նորից պատրաստվում է «սղացնել» «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին իբր բարեփոխումներ, որոնք կօգնեն նրան բաժանել հաճախականություններն իրեն ծառայող «պատասխանատու» հեռուստաընկերություններին։ Ես այդպես հասկացա օրենքի փոփոխությունները մշակող աշխատանքային խմբի՝ լրագրողական հ/կ-ները ներկայացնող հ/կ-ների ղեկավարների նախորդ օրվա հայտարարությունից։ Ճիշտ է, որ մերոնք դրա մասին խոսում են այսօր, թե չէ՝ հերթական «մրցույթն» անցկացնելուց հետո իշխանությունները կասեն՝ օրենքը կատարելագործման կարիք ունի։ Հրաշալի արդարացում է»։
Պարուհիների հետ զրուցել են «1937 թվականի ոգով»
«Առավոտ» օրաթերթը հունիսի 10-ին հրապարակել էր մոսկվաբնակ Արսեն Մարգարյանի նամակ-ահազանգը, ըստ որի` Հայ Առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթին աշխատավարձ չի տալիս, չնայած այս համույթի համար գումարներ են տրամադրում ռուսահայ գործարարները` Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Հայրապետյանը և այլք:
Արսեն Մարգարյանը նոր նամակով տեղեկացրել է օրաթերթին, որ առաջին նամակից հետո, Եզրաս սրբազանի կարգադրությամբ, նրա օգնականները հրավիրել են «Հայասայի» պարուհիներին և «1937 թվականի ոգով զրուցել հետները` հասկանալու համար, թե ով է տեղեկատվական արտահոսքի հեղինակը»: «Հայ Առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը մի առիթով ասել էր, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին ամբողջությամբ պատկանում է Գարեգին Բ կաթողիկոսին և նրա եղբայր Եզրաս սրբազանին: Տեր Սահակը չէր էլ ենթադրում, որ Հայ Առաքելական եկեղեցին նաև ԽՍՀՄ ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթների» վերածննդով է զբաղված»,-գրում է Արսեն Մարգարյանը:
«Առավոտ»-ը հիշեցնում է, որ Եզրաս սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է: «Կաթողիկոսը եղբորը թեմի առաջնորդ կարգեց մեծ կռվով-վեճերով: Սա այն կաթողիկոսն է, որ ուզում է քանդել Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ սակավածառ Արմավիր քաղաքում էլ այգի հատել` եկեղեցի կառուցելու համար»:
Սիեթլում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Ջոն Ուֆուկ Գյոկչենն «Առավոտ»-ի հետ զրույցում հայ-թուրքական խնդիրները մեկնաբանել է այսպես. «Երբ դու ուժ ես գործադրում, միշտ կլինի հակազդեցություն: Հավատացեք, թուրքական կողմն ավելի շատ պաշտպանվում է` չի փորձում հարձակվել»: Թերթի հարցին`մի՞թե պաշտպանական միջոց է սահմանը փակելը, պատասխանել է. «Ոչ, խնդիրն այս տարածաշրջանում քաղաքականությունն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:
«Առավոտ»-ի զրուցակիցը նաև հավելել է. «Եթե մենք ապրենք անցյալով` հավատացեք, երբեք իրար չենք հասկանա, և սահմանը կմնա փակ: Սահմանը փակ կմնա բարեկամության համար, և պատճառը կլինի այլ երկիր` ոչ Հայաստանը: Սահմանները փակ կլինեն Ադրբեջանի պատճառով»:
Երեկ «Առավոտ»-ը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է` ասում էիք, որ դատի եք տալու ԿԲ անդամների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես եկած անձանց, ինչ-որ քայլ արե՞լ եք:
Թերթը հիշեցնում է, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, որն իր հրապարակային ելույթներից մեկում ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»: Ջավադյանը պատասխանել է. «Կենտրոնական բանկը ինստիտուցիոնալ կառույց է, մեր մոտեցումներն էլ են ինստիտուցիոնալ, մենք ունենք ինստիտուցիոնալ համբերություն: Մի քիչ էլ կսպասենք, և եթե որևէ կերպ շարունակվեն այդ վիրավորանքները կամ փորձեն ինչ-որ պատասխաններ տալ, այդ դեպքում՝ անպայման: Ներողամտությունն ու հանդուրժողականությունը լավ բան են, բայց դա չի նշանակում, որ լռելու ենք ու չենք գնալու դատարան: Եթե որևէ շարունակություն ունենա` միանշանակ կգնանք դատարան»:
Երեկ «Առավոտ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Երևանի Հալաբյան փողոցում կատարում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակցի դերը: Ըստ թերթի թղթակցի՝ ԴԱՀԿ երկու աշխատակից կարմիր դրոշակներով Հալաբյան փողոցի ՀՀ արդարադատության նախարարության և ԴԱՀԿ շենքի դիմաց կանգնեցնում էին ավտոմեքենաները:
Պարզվել է, որ ԴԱՀԿ վարչական տարածքից դուրս էր գալիս «Մերսեդես 550» մակնիշի 500 LS 10 համարանիշի ավտոմեքենան, որը սպասարկում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` «Քեթրինի Միհրանին»: Նույն շենքում աշխատում է նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի համար, սակայն, ըստ թերթի ականատես աղբյուրների, Հալաբյան փողոցը կաթվածահար չի լինում:
Վաղ առավոտից Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու մարդաշատությունը աչք էր ծակում։ «Եհովայի վկաներ» աղանդի անդամները որոշել էին մարզային եռօրյա համաժողով անցկացնել Երկաթուղայինների ակումբում, սակայն հանդիպել էին փակ դռների և ոստիկանների։
Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Էվինյանը պարզաբանեց, որ միայն հասարակական կարգը պահպանելու համար են եկել. «Սեփականատերը դեմ էր իրենց ներս թողնելուն, մեր կողմից որևէ խոչընդոտ չկա։ Նրանք պահանջում են, որ ոստիկանությունը պարտադրի սեփականատիրոջը, սակայն դա ոստիկանության իրավասությունը չէ»,– ասաց Հայկ Էվինյանը և հավելեց, որ խախտված պայմանագրի հարցը այստեղ չէ, որ պետք է վիճարկվի։
Նախօրեին Վանաձորի բոլոր երիտասարդական կազմակերպությունները նամակներ են հղել Երկաթուղայինների ակումբի տնօրինությանը, որպեսզի հավաքը չկայանա։
Մինչ վկաների բազմությունը սպասում էր բանակցությունների ավարտին, փորձեցինք հանդիպել կամզակերպչին։ Անվստահություն ցուցաբերելով լրատվամիջոցների նկատմամբ, հավաքվածների մեջ շրջող մի քանի կոստյումավոր տղամարդիկ սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, նախօրոք զգուշացնելով «հավատացյալ հոտին»՝ ոչ մի հարցի չպատասխանել։ Նկատենք, որ սա օրենքի խախտում է, ինչպես օրենքի խախտում է ՀՀ զինված ուժերում ծառայելուց հրաժարվել քարոզելը։ Մի բան, որ լրագրողներին խոչընդոտելուց ավելի լավ են անում «Եհովայի վկաները»։
Օրաթերթի խմբագիրը գրում է. «….Եթե մարդը թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում չի ցանկանում հետևել բարեկրթության կանոններին և պրոֆեսիոնալ նորմերին, դա առաջին հերթին նրա կրթության և ընտանեկան դաստիարակության պակասի հետևանք է։ Ոչ մի պատժամիջոց, ոչ մի դատարան չի կարող փոխել նման մտայնությունը՝ միայն համբերատար բացատրական աշխատանքը, հասարակական կարծիքը։
Ինչո՞ւ մարդիկ չեն միզում Երևանի կամ Քիշնևի փողոցներում (համենայնդեպս՝ օրը ցերեկով)։ Որովհետև դա ընդունված չէ, համարվում է ամոթալի և հասարակության կողմից պախարակելի արարք։ Լրատվամիջոցը որպես գյուղական զուգարանի ցանկապատ օգտագործելը, որտեղ կարելի է գրել ցանկացած բառ, նույն սերիայից է։
Էթիկայի ստանդարտներին չհետևելու «ամենաուժեղ» պատճառաբանությունը հետևյալն է. մեր երկիրն այնպիսի լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, որ հիմա էթիկայի «վախտը չի»։ Մոտավորապես՝ մինչև որ ավազակապետությունը չտապալվի, ես միզելու եմ փողոցում։ Բայց իմ տեսակետը ճիշտ հակառակն է. այնքան ժամանակ, մինչև որ դու անելու ես դա, ավազակապետությունը չի տապալվի»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.