29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՉԻ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կամ այլ կերպ ասած՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի «Դերոն», իր ոլորտի մասնագետներին և ընդհանրապես հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող բժիշկներին զգուշացրել է քիչ շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ և հնարավորինս քիչ արտահոսք կազմակերպել այս կամ այն խնդրահարույց թեմայի վերաբերյալ:
Ի դեպ, Դումանյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տալիս խոսել հատկապես օրվա ամենահրատապ թեմաներից մեկի՝ սիբիրյան խոց հիվանդության վերաբերյալ, նշելով, որ այս դեպքում լռություն պահպանելն ավելի ճիշտ է, քան ավելորդ խոսելը, ինչը կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ:
Հարց է առաջանում, եթե ամեն ինչ նորմալ է և թաքցնելու բան չկա, ինչո՞ւ է արգելել մասնագետներին շփվել լրագրողների հետ և հասարակությանը ինչ-ինչ թեմաների շուրջ ավելի ասել, քան ասվում է լղոզված պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:
Չորրորդ ինքնիշխանություն
Բանից պարզվում է` 2013թ. բյուջեով նախատեսված է 107 մլն դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին, որպեսզի այդ գումարով աշխատակազմը գնահատի կառավարության գործունեությունը, կյանքի որակը և համայնքային կարիքները:
«ՉԻ»- Հասկացա՞ք: Այսինքն` հերիք չի, որ կառավարության աշխատակազմն է գնահատելու կառավարության գործունեությունը, դեռ մի բան էլ` դա գնահատելու համար հարկատուների գրպանից 107 մլն դրամ է վերցնելու: Համաձայնվեք` ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել:
Ուշադրություն դարձրեք` իրականում և կառավարության գործունեությունը, և կյանքի որակը կարելի է գնահատել ընդամենը մի բառով, ընդ որում` երեք տառանոց: Եվ այդ երեք տառի համար նախատեսված է 107 մլն դրամ «հոնորար», մի տառը` 35.7 մլն: Սա, անկասկած, աշխարհում երբևէ տրված ամենաբարձր հոնորարն է, և այդ առումով Հայաստանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Ափսոս միայն, որ ժողովուրդն այդ հոնորարից բաժին չունի: Դա իսկապես շատ անարդար է, որովետև նույն գնահատականը ժողովուրդը հնչեցնում է ամեն օր` անվճար հիմունքներով:
«Չորրորդ ինքնիշխանություն»
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո: «Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել: Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու, նախաձեռնությամբ. ըստ էության Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը: Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը»,- եզրափակել է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
75 «կողմ» 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը, որը երբեւէ աչքի չի ընկել խորհրդարանական աշխատանքում ակտիվությամբ, իրեն ուղղված շնորհավորական ծափերից անմիջապես հետո թողեց դահլիճը եւ իր թիմակիցների հետ շտապեց իջնել Ազգային ժողովի բուֆետ՝ նշելու նոր պաշտոնը։ Բուֆետի տոնական սեղանի մասնակիցներ, պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը, գյուղապետի տեղակալից միանգամից պատգամավոր դարձած Արմեն Ավետիսյանը շնորհավորանքներ էին հղում նորաթուխ նախագահին։
Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը մինչ այս ընդգրկված է եղել Եվրաինտեգրման, իսկ ավելի վաղ՝ նախորդ գումարման ԱԺ-ում՝ կրթության եւ գիտության հանձնաժողովներում։ Հիմա վերջինս «թեքվել է» գյուղատնտեսության եւ բնապահպանության կողմը։ Ի դեպ, ամենեւին էլ պետք չէ կարծել, թե այս պաշտոնի հարցը որոշվել է՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Եվրաինտեգրումը, կրթության եւ գիտության խնդիրները այլեւս հրատապ չհամարելով՝ պատգամավորը որոշել է իր գիտելիքները ծառայեցնել հիմա էլ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն` հայրենի գործարարների այն հատվածին, ովքեր այս կամ այն պատճառով չկարողացան իրենց տեղը զբաղեցնել խորհրդարանում, այս օրերին ՀՀ իշխանությունները նոր լծի տակ են դրել: Հատկապես խոսվում է այն մասին, որ նրանցից շատերի առաջ կոնկրետ առաջադրանք է դրվել` 2013 թվականի նախագահական ընտրությունների համար օր առաջ սկսել ձայների հավաքագրման, տարածք առ տարածք ՀՀ քաղաքացիներին ՀՀԿ կողմը չթեքելու ակտիվ գործընթացը, քանի որ գործընթացները ցույց են տալիս, որ ժամանակը իշխանությունների օգտին չի աշխատում: Գործարարներից ոմանց շատ ավելի չոր տոնով ասվել է` հանկարծ չստացվի այնպես, որ հատկապես մայրաքաղաքին մոտ քաղաքներում քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, «վազանց» կատարեն ՀՀԿ-ին:
Թերթը նշում է, որ 2013 թվականի ընտրություններում «ծանր բեռի» տակ ընկած գործարարների շարքում հոլովվում են հատկապես ՕԵԿ-ի հետ այդպես էլ հաշիվները չպարզած Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի, ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի և շատ ուրիշների անունները, որոնք առանց պաշտոնի ու մանդատի էլ հազար թելով կապված են այս իշխանության հետ:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Շրջանառվող լուրերի համաձայն` Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանում նախատեսված «պրոտոկոլային» հանդիպումներից բացի, օրերս առանձին զրույցներ է ունեցել նաև հայկական օլիգարխիայի ներկայացուցիչների հետ: Ըստ նույն լուրերի` վերջինս, կոնկրետ բիզնես ծրագրերի շուրջ քննարկում է կազմակերպել ու այդ զրույցների ընթացքում օլիգարխիկ շերտի ներկայացուցիչներին, իր փորձից ելնելով, ջանացել է բացատրել, որ Ռուսաստանում մեծ մասշտաբներով ներդրումներ անելու և լավ աշխատելու դեպրում կարելի է լուրջ հաջողությունների հասնել ու լիովին ապահովագրված զգալ, ինչը չի կարելի ասել ուրիշ երկրների պարագայում:
Հանդիպումներից մեկի ժամանակ Աբրահամյանը կրկին առիթը բաց չի թողել արտահայտվելու և ընդգծելու իր և ՌԴ իշխանությունների միջև ձևավորված ջերմագին հարաբերությունների մասին` ակնարկելով, որ ռուսական ապարատի մոտ իր խոսքը խոսք է: Եվ որպես ՌԴ-ի մեծագույն հայ` Արշավիրովիչը իր մասով շեշտել է, որ կարող է կանգնել ցանկացած հայի, գործարարի ու մտավորականի կողքին, ով կարող է իր ունեցած պոտենցիալը իրացնել ճիշտ տեղում և ճիշտ ոլորտում: Հարկ է նշել, որ, ըստ նրա, տեղի գործարարները ՌԴ- ում իրենց կարող են գտնել հատկապես՝ ոեստորանային, հյուրանոցային բիզնեսում ու շինարարության ոլորտում, ուր իրականում մեծ փողեր են պտտվում: Ի դեպ, Արշավիրովիչի վաղեմի բարեկամական շրջապատից այսօր Ռուսաստանում բավականին «կրուպնի» գործերի ու հատկապես՝ էլիտար շենքերի կառուցման մեջ է խորացել ծնունդով գնդեվազցի, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի` Քլոսի ազգականներից մեկը` Նաիրի Սահակյանը, ով նույն Արա Աբրահամյանի հետ այսօր ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ է:
Չորրորդ ինքնիշխանություն
Կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն` Բադրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի` 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռևս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով: Ըստ այդմ` որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու` իրենց մասին հիշեցնելու, գուցեև «փրկվելու» առամով: Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:
Թերթը հավելում է, որ մեր իր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ի «ընկեր և բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդառնա ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ նրանց մինչև օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է: Եվ չնայած այն բանին, որ և´ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար: Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից ւավագույնն է, ով գիտի պահել ընդանված խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից: Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գևորգյանի հնարավոր նշանակման տարբերակները: Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթև է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել: Թերթը նկատում է նաև, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Նախօրեին թիվ 1-ում առաջադրվել էին «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը…
Երեկ թիվ 1 եւ թիվ 35 ԸՏ-ներում պատգամավորության թեկնածուներ չեն առաջադրվել՝ հայտնեցին սույն ընտրատարածքային հանձնաժողովներից: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հիշեցնենք, նախօրեին թիվ 1-ում առաջադրվել էին «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը։ Թիվ 35-ում դեռ առաջադրում չկա։ Ի դեպ, թիվ 35-ի թեկնածուացուներից մեկը՝ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետի որդին, չի առաջադրվելու՝ երեկ լրագրողներին հայտնել է ինքը՝ Սամվել Բալասանյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀԱԿ-ի 4 ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դատավարությունը, ովքեր այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչեւ վեց տարվա ազատազրկման էին դատապարտվել։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Երեկա նիստում մեղադրող կողմը, բնականաբար, ամեն ինչ անում էր ապացուցելու համար, թե իբր ընդդիմադիր երիտասարդների դեմ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է եղել։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 13։00-ին։ Այդ նիստում հայտարարությամբ հանդես կգա երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.