29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականի Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 3,2 տոկոսով:
ԱՎԾ-ն մի բան ճիշտ է արել՝ շեշտել է, որ խոսքը Հայաստանի մասին է, այլապես կարծեինք, թե այլ երկրի տվյալներ է ամփոփել: Իրականում գնաճն, իհարկե, առնվազն 10-12 տոկոս է կազմել, և շարքային քաղաքացիները շատ լավ գիտեն դա, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ ԱՎԾ-ն հատուկ շեշտել է՝ անցած տարի պարենային բոլոր ապրանքները թանկացել են, և միայն շաքարավազն է էժանացել: Կարծում ենք՝ ժամանակն է, որ պետական այդ հաստատությունը հանդես գա նախաձեռնությամբ և առաջարկի քաղաքի որևէ բանուկ մասում կանգնեցնել Սամվել Ալեքսանյանի կիսանդրին: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, կարծում ենք նույնպես կմիանա նախաձեռնությանը: Եվ ընդհանրապես՝ ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհը սկսի լրջորեն զբաղվել հայկական տնտեսության ֆենոմենով և փորձի պարզել, թե ինչպես է պատահում, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ մրցակցություն կա, ամեն ինչ թանկանում է, իսկ գներն իջնում են միայն մենաշնորհային ոլորտներում:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է. «Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես՝ ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ՝ նոր անցնեմ հաջորդ հարցին»:
«ՉԻ»- Փաստորեն մինչև հիմա այդպես չէր անում. նախադասություններն իրարից չէր անջատում և միաժամանակ պատասխանում էր մի քանի հարցերի: Ասենք՝ մի լրագրող հարցնում էր արդարադատության համակարգի բարեփոխումների մասին, մի ուրիշը հարցնում էր, թե ինչպե՞ս է դիմավորելու Նոր տարին, իսկ նա պատասխանում էր այսպես. «Արդարադատության բուդը և ոլորտի բարեփոխումների թփով տոլման լուրջ առաջընթաց են ընտանեկան միջավայրում և տոնական մթնոլորտից բացի ունեն նաև միջազգային մեծ հնչեղություն՝ համեմված մեր ազգային չարազներով»:
Ամեն դեպքում՝ առաջընթացն ակնհայտ է. այսքան ժամանակ նախարար աշխատելուց հետո Հրայր Թովմասյանը վերջապես հասկացել է, որ նախադասությունները պետք է միմյանցից անջատել: Եթե այսպես շարունակվի, արդեն մի քանի տարի հետո նա երևի կհասկանա, որ նախադասությունները պիտի նաև իրենց մեջ իմաստ պարունակեն:
Չորրորդ ինքնիշխանություն
ԼՂՀ ԱԺ երեկվա լիագումար նիստում շարունակվել են «ԼՂՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթում ներառված օրինագծերի`նախորդ նիստում ընդմիջված քննարկումները և տեղի է ունեցել քվեարկություն: ԼՂՀ ԱԺ` ՀՅԴ խմբակցության նախկին անդամներ, պատգամավորներ Վիտալի Բալասանյանը (ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու) ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկեյ բյուջեի նախագծին:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ Վիտալի Բալասանյանը ՀՅԴ խմբակցությունից հեռացվել էր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, Բադասյանն էլ հեռացվել էր Բալասանյանին սատարելու համար: ՀՅԴ-ն սատարել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Իսկ երեկվա նիստում պագամավոր Բադասյանն իր ելույթով հիմնավորել է, թե ինչու են իրենք դեմ քվեարկել բյուջեին, մասնավորապես, նշել է, որ սոցիալական մասը անբավարար է, ներկայացվող հարկային փաթեթը, երբ ճգնաժամային պայմաններում հարկերի կրկնակի բարձրացում է տեղի ունենում, կխոչընդոտի փոքր և միջին բիզնեսի գարգացմանը: Հավելել է, որ գյուգատնտեսության բնագավառում տրվող արտոնյալ վարկերր ճիշտ ձևով չեն տրվում, հատկապես իրատեսական չեն նշանակված ժամկետները և այդ ժամկետներում վաղաժամ գանձվող տոկոսները: «Այս տարվա բյուջեում նույնպես բացակայում է վերաբնակեցման քաղաքականությունը:
Գտնում եմ, որ այս քաղաքականությունը, որպես ռազմավարություն, շատ կարևոր է մեր երկրի համար ազգային անվտանգության տեսանկյունից: Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը կապված է ազատագրված տարածքների խիզախորեն բնակեցումից այն ոգով, ինչ ոգով դրանք ազատագրվել են»,- հայտարարել է Բադասյանը: Նա նաև նշել է, որ քիչ է նաև բյուջեի եկամուտների մասը: «Եկամուտները կարող էին համալրվել երկրի ընդերքի և բնական մյուս հարստությունների հաշվին, սակայն այսօր մեր երկրում ընդերքը, որ հանդիսանում է Արցախի ժոդովրդի սեփականությունը, անխնա շահագործվում է մեզ հայտնի կամ անհայտ անձանց կողմից: Ընդերքը հարկավոր է օգտագործել խնայողաբար՝ այն ծառայեցնելով տնտեսության զարգացմանը: Հանքարդյունաբերության ոլորտի հարկումը բավականին ցածր է, ոլորտից հիմնական շահույթը ստանում է հանքարդյունաբերողը, ոչ թե դրա իրական տերը՝ ժոդովուրդը»,- հայտարարել է պատգամավորը հավելելով, որ ինքը պահանջում է այս ամենի կապակցությամբ հետագայում կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներ:
Չորրորդ ինքնիշխանութոյւն
Նախօրեին «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրենց կորպորատիվ ամանորյա «քեֆն» են անցկացրել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության սւշխատակիցները: «Քեֆին» մասնակցել են նաև գերատեսչության ղեկավար, ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանր: «ՉԻ» տեղեկություններով` նա երկար չի անցկացրել իր կոլեկտիվի հետ` թողնելով, որ ներկաներն անկաշկանդ ուրախանան: Ի դեպ այս տարի բազմաթիվ կորպորատիվ «քեֆեր» նշվում են նորաբաց «Կովկաս» ռեստորանում, որր, մամուլի հրապարակումների համաձայն, պատկանում է Սերժ Սարգսյանին: Նախարարություններին դեպի «Կովկաս» «ուղեգրեր» տրվում են հենց Բաղրամյան 26-ից: Այսինքն նախագահականից են պարտադրում տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ամանորյա «ծախսերն» անել «Կովկաս»-ի շրջանակներում:
Չորրորդ ինքնիշխանություն
-Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
-Զարմանքով:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
-Բացառություններ չկա՞ն:
-Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերևս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
-Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
-Ամենևին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետևաբար, քաոսից ազատվելու և երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, և եթե լիներ էլ, դա դեռևս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
-Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
-Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
— Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունե՞ք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
-Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ’ ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից’ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
-Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք’ տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
-Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող զանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
-Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, և կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
-Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որևէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաև հրճվողներ ու մեծաբանողներ:
-Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները’ Ձեր հակառակորդները:
-Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով’ իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
-Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
-Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերին:
-Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
-Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. — Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: — Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: — Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ»:
-Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաև Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու և հաղթելու է 80-90 տոկոսով’ հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
-Նախ’ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիևից, և երկրորդ’ նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որևէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
-Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
-Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:
«Չորրորդ ինքնիշխանություն»
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարվելու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ, սակայն, վերջինս չի պատրաստվում հրաժարվել ԱԺ նախագահի իր աթոռից և նոր միայն գլխավորել շտաբը: Հովիկ Աբրահամյանը հիմա պատրաստվում է միաժամանակ զբաղվել երկու գործով՝ և՛ ԱԺ նախագահի պարտականությունները կատարել, և՛ գլխավորել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի տեղակալի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանը: Ի դեպ, Կարեն Կարապետյանը ևս երկու «առաքելություն» է իրականացնելու նախընտրական ժամանակաշրջանում. նա և՛ «օգնելու» է Հովիկ Աբրահամյանին, և՛ կոորդինացնելու է Լոռու մարզի ՀՀԿ-ականների աշխատանքները: Այսինքն՝ Լոռու մարզում Սերժ Սարգսյանի օգտնին աշխատելու է հենց Կարեն Կարապետյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթը «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրել է.
Մամուլի հրապարակումների համաձայն, վերջերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ցանկացել է պատգամավորներից մեկին ցույց տալ Աժ իր աշխատասենյակը, բայց երկար փնտրելուց հետո այդպես էլ չի գտել սեփական կաբինետը:
«ՉԻ» — Չար լեզուներն, իհարկե, անմիջապես սկսեցին լուրեր տարածել, թե իբր դրա պատճառն ընդամենը այն է, որ Սամվել Ալեքսանյանի կաբինետը, սովորության համաձայն, ուրիշի անունով է գրանցված: Բայց դա չարամիտ հերյուրանք է: Իրականությունն այն ք, որ մի երկու շաբաթ առաջ Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե դեմ է մենաշնորհներին և պատրաստ է կողմ քվեարկել ընդդիմության ներկայացրած հակամենաշնորհային փաթեթին, ու դրանից հետո պրն Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հալածանքներ սկսվեցին, ինչի արդյունքում էլ նրան հատկացվեց ամենակորած-մոլորված աշխատասենյակը: Պրն Ալեքսանյանը, սակայն, չի ընկճվել և լի է վճռականությամբ` շարունակելու պայքարը մենաշնորհների դեմ: Իսկ մեկուսացված սենյակը նույնիսկ ավելի լավ է օրինաստեղծ գործունեության համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ Լոնդիկի գործերն այնքան են վատացել, որ վերջինս, պտտվող խոսակցությունների համաձայն, չի կարողանում հոգալ առօրյա «կենցաղային» հոգսերը: Բանը հասել է այնտեղ, որ վերջինս «ձեռնարկել» է որոշ գյուղապետների և գյուղերի բալանսին նստած գույքը վաճառելու գործընթացը: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ օրերս Լոնդիկը Գոռավան համայնքի գյուղապետ Արսեն Բազիկյանի հետ վաճառել է 5000 խորանարդ մետր ազբեստե խողովակները: Թերթը նշում է, որ ազբեստե խողովակներից օգտվել է նաև «Վեդի» ՋՈԸ ՓԲԸ նախագահ Մարտիկ Առաքելյանը և իր հողամասի համար ևս ձեոք բերել ոռոգման խողովակների որոշ մասը: «ՉԻ»-ի տեղեկությունների համաձայն՝ Լոնդիկը Գոռավան համայնքի Գյուղապետ Արսեն Բազիկյանի հետ վաճառել է 500 խորանարդ մետր ազբեստե խողովակ: Թերթը նշում է, որ ազբեստե խողովակներից օգտվել է նաև «Վեդի» ՋՈԸ ՓԲԸ նախագահ Մարտիկ Առաքելյանը և իր հողամասի համար ևս ձեռք բերել ոռոգման խողովակների որոշ մասը:
«ՉԻ» տեղեկություներով՝ Լոնիդիկը որոշել է ակտիվորեն զբաղվել ՀՀԿ-ի քարոզչությամբ և այդ նպատակով Արարատի մարզի բնակիչներին անսահման քանակությամբ պետպատվերի ուղեգրեր է տրամադրել մայրաքաղաքի հիվանդանոցներում վիրահատվելու համար: Նա, սեփական «Ռենեսանս» ռեստորանից եկած եկամուտները քիչ համարելով, հարազատ կուսակցության PR-ի համար մարզում սկսել է զբաղվել ձեռքի տակ հայտնված գույքի վաճառքով:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով՝ շաբաթ օրը հերթական խուլիգանության դեպքն է գրանցվել «Jose» գիշերային ակումբում: Խուլիգանական «օպերացիան» հրահրել և իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերիկը: Վերջինս իր ընկերների հետ ակումբում զվարճանալիս է եղել և կողքի սեղանի տղաների հետ վեճի է բռնվել, որից հետո կողմերը սկսել են շամպայնի շշեր նետել միմյանց վրա: Թերթի տեղեկություններով՝ դեպքի վայր են շտապել ՀՀ ոստիկանության՝ գիշերային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները. ականատեսները փաստում են, որ Վաչոյի որդուն և նրա ընկերներին կարմիր բերետավորները բերման չեն ենթարկել որևէ բաժին, այլ հորդորել են հեռանալ տարածքից:
ՀՀ ոստիկանությունից թերթին տեղեկացրել են, որ իրենք ահազանգ չեն ստացել, և նմանատիպ դեպք գրանցված չէ իրենց մոտ: Թերթն ավելացնում է, որ նշված օբյեկը պատկանում է ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանին, որը լքել է Հայաստանը և հիմա ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Մոսկվայում:
Չորրորդ ինքնիշխանություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Վերջինս նման որոշում է կայացրել Բրյուսելից վերադառնալուց հետո: ԲՀԿ քաղաքական խորհուրդը Ծառուկյանի որոշման մասին հայտարարությամբ հանդես կգա վաղը: Առաջ անցնելով՝ ընդգծենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններին չսատարել որևէ թեկնածուի:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.