29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...2013թ. փետրվարի 18-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել մի շարք տեղամասերում: Այս կազմակերպության ահազանգի հիման վրա Արտաշատի 17/5 տեղամասում քվեատուփի լցոնման փաստով հարուցվել է քրեական գործ, որի վարույթն իրականացնում է ՀՔԾ-ն: Սույն գործով վկաներ են հանդիսանում դիտորդ` Նարինե Էսմաելան և լրագրող Արտակ Համրարձումյանը: Ծագումով հայ Նարինեն Ամերիկայի քաղաքացի է: Նա Հայաստան է եկել «Դեպի Հայր» ծրագրի միջոցով և ներկայումս պրակտիկա է անցնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում: Նարինեն ՀՔԾ է ներկայացել իր փաստաբանի` Տիգրան Եգորյանի հետ, որտեղ էլ տեղի է ունեցել տարօրինակ միջադեպ: Մասնավորապես ՀՔԾ քննիչ Գորիկ Հովակիմյանը արգելել է ձայնագրել դիտորդի առերես հարցաքննությունը: Տեսնելով, որ իր հակաօրինական պահանջին փաստաբանը չի ենթարկվում, վերջինս դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս եկել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, որը շատ կոպիտ ձևով արգելել է ներկայացուցին ձայնագրություն կատարել` կարգադրելով քննիչներից մեկին (սենյակում ներկա է եղել 5 քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարանը: Այնուհետեւ, չսպասելով անգամ իր կարգադրության կատարմանը, խլել է ձայնագրիչը Տիգրան Եգորյանի ձեռքից և այն նետել պահարանի մեջ: Ավելի ուշ քննիչներից մեկն այն գաղտնի վերցրել է և ջնջել ձայնագրությունը: Այնուամենայնիվ, այդ ձայնագրությունների մի մասը «Իրավունքի Եվրոպա միավորման» տրամադրության տակ է:
Չորրորդ ինքնիշխանություն
Գաղտնք չէ, որ տարբեր ուղղություններով հանգստի ուղեգրեր առաջարկող տուրիստական գործակալություններն ամեն ինչ անում են՝ ամառվա ամիսներին և Ամանորի տոների ընթացքում հնարավորինս շատ հաճախորդներ ունենալու, ըստ այդմ՝ մեծ գումարներ վաստակելու համար։
Իսկ դրա համար կարևոր նախապայման է առաջարկվող ուղեգրում նախատեսվող հանգստի պայմանները իդեալական ներկայացնելը։
Դուբայ կատարած իրենց այցելությունից վերադարձած Առաքելյանների, Գեղամյանների ու Հակոբյանների ընտանիքները նշում են, որ Տերյան 62 հասցեում գտնվող «GO TRAVEL» տուրիստական գործակալությունում իրենց խաբել են ու 10 հոգու փոխարեն 8 հոգու համար նախատեսված սենյակներ են տրամադրել։ Ավելին, իրենք շվեդական նախաճաշից օգտվելու համար վճարել են յուրքանչյուր անձի համար երեսուն հազարական դրամ, սակայն իրականում շվեդական հյուրասիրություն չի եղել։
«ՉԻ»-ն քաղաքացիների բողոքի առնչությամբ զրուցեց նաև «GO TRAVEL»-ի տնօրեն Լիանա Սահակյանի հետ, որը նշեց. «Այդ մարդիկ եկել են մեզ մոտ և ցանկացել են օգտվել ամենամատչելի ծառայություններից։ Մենք ունենք մեր խոսակցության տեսագրությունը։ Մենք մեղավո՞ր ենք, որ իրանք ուզել են էժան ծառայությունից օգտվել»։
Ի դեպ, «ՉԻ» զրույցից հետո «GO TRAVEL»-ի աշխատակիցները Դուբայ մեկնած և խաբված այն քաղաքացիներին, որոնք Դուբայում բազմոցների վրա են քնել, փոխհատուցում են առաջարկել՝ երկու քաղաքացուն տրամադրել Ծաղկաձորի տոմսեր՝ միայն գիշերակացով և առանց սննդի։ Նրանց առաջարկը մերժվել է։ Խաբված քաղաքացիները նշում են, որ տուրիստական գործակալությունը իրենց պետք է վերադարձնի 550 հազար դրամ, ինչը չի անում:
Չորրորդ ինքնիշխանություն
Փետրվարի 27-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր տղաների և Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի միջև: «ՉԻ» տեղեկություններով` քաղաքի ավագանու անդամները տեղեկանալով, որ կառավարության կողմից հնարավոր է մերժվի Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը, քաղաքի օբյեկտներից մեկում կերուխում են սարքել վերջինիս վերադարձը նշելու համար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` այդ կերուխումին հրավիրված է եղել նաև Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, որը նույնպես ավագանու անդամ է, բայց վերջինս մերժել է հրավերը: Այդ հանգամանքր զայրացրել է կերուխումի մասնակիցներին, և նրանէ «երեկոյից անմիջապես հետո» գնացել են Նվեր Պետրոսյանի տուն` նրանից հաշիվ պահանջելու:
Թերթը հիշեցնում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ժամանակին բոլոր ջանքերը գործադրել էր, որպեսգի իր օգնականը դառնա Արմավիր քաղաքի ավագանու անդամ` նպատակ ունենալով հետագայում նրան դարձնել քաղաքապետ: «ՉԻ»-ն փորձել է Նվեր Պետրոսյանից տեղեկանալ, թե ի՞նչն է եղել վիճաբանության բուն առիթը, սակայն նա կտրուկ հերքել է վիճաբանության մասին լուրը: «Նման բան չկա ու չի եղել: Դրանք սուտ լուրեր են»: «Մեր տեղեկություններով` Ձեզ հրավիրել են տոնախմբության, սակայն Դուք հրաժարվել եք մասնակցել և նշել նրանց հետ», թերթի այս դիտարկմանն ի պատասխան` ավագանու անդամն ասել է. «Ես քաղաքապետի ու նրա ազգականների հետ ոչ մի խնդիր չունեմ: Ընդհակառակը, երբ ինչ-որ միջոցառում է լինում, ինձ անպայման հրավիրում են, և ես մասնակցում եմ: Կրկնում եմ, այդ լուրերը ճշմարտությանը չեն համապատասխանում»:
«ՉԻ»-ն փարձել է լսել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեկնաբանությունը միջադեպի մասին, սակայն Խլղաթյանը տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարել` արագ անջատել է հեռախոսն` ասելով. «Ցտեսություն: Նո քոմենթ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Ինչպես հայտնի է, ՀՀԿ շտաբում առանձնապես ոչ ոք չէր սպասում Լևոն Յոլյանին: Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ անսպասելի այս մարդուն բերեց շտաբ, և նա դարձավ Սարգսյանի շտաբի պետի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը: Յոլյանն, ինչ խոսք, երկնքից չիջավ: Վերջինս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեդակալն է, ինչպես նաև աշխատում է Վերահսկիչ պալատում` որպես պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առաջին տեղակալ:
Յոլյանից ողջ թիմը դժգոհ էր դեռևս նախընտրական շրջանում, մասնավորապես ՀՀԿ-ականները սրտնեղում էին` ասելով, թե նա անիմաստ «մուտիլովկաներով» է զբաղված և փորձում է դրանով լուծել միայն մեկ խնդիր` զուգադրել Սերժ Սարգսյանին, որ ինքը տիրապետում է ինֆորմացիային, կարողանում է կառավարել ինֆորմացիան և ուրեմն` արժանի է զբաղեցնել կարևոր պաշտոններից մեկը:
Հիմա Յոլյանի «գործունեության» նոր «ֆրոնտ» է բացվել: Մասնավորապես` վերջինս Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ բազմաթիվ գերատեսչություններում աշխատող ՀՀ քաղաքացիները չեն լսել իրենց ՀՀԿ-ական նախարարների ու ղեկավարների հորդորը ու չեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Վերջինս ասել է, որ կարող է «բացահայտել», թե որ նախարարների խոսքն են շրջանցել տվյալ գերատեսչության աշխատակիցները, և մասնավորապես` ովքեր են եղել շրջանցողներր: Յոլյանի այս նախաձեռնությունն, իհարկե, ՀՀԿ-ում շատերի ծիծաղն է առաջացրել, բայց Սերժ Սարգսյանը, կարծես թե, լուրջ է րնդունել Յոլյանին` նրան «հանձնարարելով» սկսել «վհուկների որսը»: Ի դեպ` Յոլյանը շարունակում է ձգտել դեպի ավելի լուրջ պաշտոնի, քան այս պահին զբաղեցնում է: Բացառված չէ, որ Յոլյանի ջանքերը անպտուղ չմնան, և նա գլխավորի նախարարություններից որևէ մեկը:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, որ համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանող միջազգային դիտորդները հիմնականում իրենց պահում են քաղաքական տուրիստների նման և աշխատանքի հետ իշխանությունների հաշին ակտիվ կերուխումների մեջ են լինում: Թերթի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների մեծ մասին ամենաշատը հանդիպել են Գյուղինստիտատի հարևանությամբ գտնվող «Յանս» համալիրում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին: Միջազգային դիտորդներին հաճախ կարելի էր տեսնել նաև Պռոշյան փողոցում «Ոսկե պատառաքաղ» օբյեկտի հարևանաթյամբ և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին` Գազի Կարենին, պատկանոդ «Ֆլորենցիայում»: Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների, դիտորդների կերուխումի համակարգողը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էր, որը բացի ՀՀԿ-ական պատգամավոր լինելուց, նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դեկավարն է և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր: Թերթը հավելում է նաև, որ դիտորդներին հաճախ են տեսել նման օբյեկտներում` առանց պետական համարանիշներով մեքենաների, որոնք սպասարկել են տարբեր պաշտոնյաների զավակները: Այսքանից հետո, ի դեպ, դեռ կարելի է զարմանալ, որ միջազգային դիտորդները ինչ-որ բաներ տեսել են այս ընտրությունների ժամանակ և զեկույցներում տեղ-տեղ խոսել են նաև որոշակի խախտումների մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով ՀՀԿ-ն որոշել է չեղյալ հայտարարել հանրահավաքը: Երեկ ՀՀԿ-ականները ասում էին, թե նախապես չեն ֆիքսել, որ այսօր հինգշաբթի է, ըստ այդմ` կառավարության հարցուպատասխան է նախատեսված:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 2 մլն դրամը «16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքներին աջակցություն» ծրագրով «Երևան» հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը:
Այս օրերին 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերում աշխատանքային եռուզեռ է, իսկ բնակիչներին այդ աշխատանքները փորձում են ներկայացնել իբրև Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորում։ Ի դեպ, ավագանու նիստում կրկին մի քանի համայնքային նշանակության բնակարարններ օտարվեցին։ Բնակարաններ հիմնականում տրվում են բազմանդամ ընտանիքներին, որտեղ ընտրողներն ավելի մեծ քանակ են կազմում:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, երեկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
Դատարանն այսպիսով հաստատված է համարել ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակել է նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշմամբ: Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում է, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: Ղազարյանը երեկ իր վերջին խոսքում հայտարարել է, որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները:
Չորրորդ ինքնիշխանություն
Ինչպես հայտնի է, Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը օրեցօր բարգավաճում է: Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ մի քանի րոպե ավտոկանգառում կայանվելու դեպքում, միևնույն է, վարորդները վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ, սակայն վճարման կտրոն այդպես էլ չեն ստանում: «ՉԻ» տեղեկություններով` Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են: Այստեղ 10 րոպե կայանելն անվճար է, սակայն, եթե անգամ մեկ րոպե ուշացար, պարտադիր վճարը դառնում է 1500 դրամ, և այս դեպքում էլ դարձյալ կտրոն չի տրվում: Ստացվում է` Մայր տաճարում մոմ վառել ցանկացող բազմաթիվ այցելուներ չպետք է ժամանակ վատնեն, ասենք, աղոթելու համար կամ էլ եկեղեցում իրենց անելիքը պետք է ավարտեն 10 րոպեում: Հակառակ դեպքում «ստայանշիկի» կողմից կենթարկվեն 1500 դրամ արժողությամբ «տուգանքի»: «ՉԻ» հետ զրույցում վարորդները նշել են, որ նման արտառոց գների որևէ տեղ չեն հանդիպել: Անգամ «Զվարթնոց» օդանավակայանում չեն գործում այսպիսի սակագներ:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջերս հանրության լայն շրջանակներում բուռն քննարկումների արժանացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կատարել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: «ՉԻ»-ն փորձել է նրա որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե անձամբ ինքը դիտե՞լ է իր ընտանիքի ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմը և ինչպե՞ս է վերաբերում հնչող քննադատություններին:
Ի պատասխան` պատգամավորը նշել է. «Ես ներկա եմ եղել ֆիլմի պրեմիերային: Շատ լավ ֆիլմ է և խորհուրդ կտամ բոլորր դիտեն: Կարծում եմ` ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման գործում մեծ դեր կունենա: Ով որ Գարեգին Նժդեհի մասին պատկերացում չի ունեցել, այս ֆիլմով կարող է ծանոթանալ անցյալ դարասկզբի և ընդհանրապես Նժդեհի կերպարի մասին:»: «ՉԻ»-ն շարունակել է հարցապնդումը` նշելով. «Եթե իրոք այդքան լավ ֆիլմ է, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորր դժգոհում և ասում, որ փողերը քամուն եք տվել»: Վահե Հակոբյանը չի արձագանքել հնչած քննադատությունների մասին թերթի հարցին, այլ միայն ասել է. «Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել: Կրկնում եմ, եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, կարծում եմ` շատ հաջողված ֆիլմ է, որտեղ մեր հաղթանակներն են նկարագրվում և Նժդեհի կատարած աշխատանքները»: Թերթը հիշեցնում է, որ ֆիլմի մասին հնչեցին ծայրահեղ բացասական գնահատականներ. անգամ ասվեց, թե ֆիլմում Նժդեհին ներկայացրել են կնամոլի և ղզիկի կերպարով:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.