29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. շրջանառվող խոսակցությունների համաձայն՝թույլ տված անփութության համար։
Խոսակցություններ կային, թե նա այդպես էլ կմնա կադրերի տրամադրության տակ, սակայն շուտով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վերջինս նշանակվեց Գյումրիի ոստիկանապետ։
Նրա օրոք ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության պետ Արթուր Մկրտչյանին ևս ազատեցին աշխատանքից. մեր տեղեկություններով՝ նա դեռևս կադրերի տրամադրության տակ է, սակայն շուտով նշանակվելու է նոր պաշտոնի։ Ի դեպ Մկրտչյանը ևս հեռացվել է անփութության մեղադրանքով։
Մարտիրոսյանի և Մկրտչյանի օրոք կալանավորվեցին այդ բաժնի երկու օպերներ, որոնք ՀՔԾ վարույթում քննվող գործի շրջանակում մեղադրվում են ՀՀ ՔՕ 39-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով՝ «պաշտոնեկան լիազորություննեն անցնելը»։ Քրեական գործով քննությունն ավարտվել է . օպերներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։
Այս գործը բավականին մեծ հասարակական հնչեղություն ստացավ այն պարզ պատճառով, որ գործում ՀՔԾ քննչական խումբը հաշվի չի առել մեկ տասնյակ ապացույցներ և վկաների ցուցմունքները, ՄԻՊ գրասենյակի երեք աշխատակիցների ցուցմունքները, ոստիկանության երկու տասնյակից ավելի աշխատակիցների ցուցմունքները։ Սա հարցի մի կողմն է։
Հարցի մյուս կողմն ավելի հետաքրքիր է՝ ինչո՞ւ ՀՔԾ-ն պատասխանատվության բաժին չդրեց Մարտիրոսյանի և Մկրտչյանի վրա, և ինչո՞ւ Կենտրոնի ողջ ոստիկանության բաժնից մեղադրյալի աթոռին հայտնվեցին ընդամենը երկու օպեր:
Չորրորդ ինքնիշխանություն
Ինչպես հայտնի է, Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է :«ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, և հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո է նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին: «ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված: Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռևս ռեկտոր էր: Գործը կապված է բուհի կատարած գնումների հետ: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, և դրանք կախել է Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հաշվին:
«ՉԻ»-ն զրուցել է Զոլյանի հետ, որը խուսանավել է թերթի հարցերին պատասխանելուց` նշելով, որ ասուլիսում կպատասխանի բոլոր հարցերին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Չորրորդ ինքնիշխանություն
Մի քանի օր առաջ Գալուստ Սահակյանը լրագրողների առաջ հոխորտում էր, թե Սամվել Ալեքսանյանը 40 հազար աշխատող ունի: Ուզում էր ասել, որ Սամվել Ալեքսանյանը այդքան ընտանիք է պահում: Դե հիմա արի ու այդ մարդուն բացատրի, որ իրականում այդ 40 հազար հոգին են Սամվել Ալեքսանյանին պահում: Այս իշխանություններին թվում է, թե իրենք մեծ լավություն են անում, որ ասենք, ուսուցիչներին 40-50 հազար դրամ աշխատավարձ են տալիս, ու դրա դիմաց ուսուցիչները պիտի «մասսովկա» ապահովեն իշխանական միջոցառումների համար, ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալներ հավաքեն, ընտրություններ կեղծեն և այլն:
Հարցնում ես՝ այդ ո՞նց պատահեց, որ հայտնվեցիք իշխանության մեջ, միլիարդատերեր դառաք ու հիմա էլ զարմանում եք, որ մարդիկ ձեզ չեն ընտրում, ասում են՝ հա, բայց ձեր նվազագույն աշխատավարձը 30 հազարից դարձրեցինք 32,5 հազար, դե ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ: Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունների միակ նպատակը հնարավորինս շատ փող «աշխատելն» է, ուրիշ նպատակ սրանք չունեն: Հանուն փողի՝ ամեն ինչ կծախեն՝ հանքավայրերը, արոտավայրերը, Երևանի պատմական շենքերը, Սևանի ջուրը, մի խոսքով՝ այն ամենը, ինչին «գին տվող կա»:
Այնպես որ այս իշխանությունների դեմ պայքարի միակ արդյունավետ ձևը նրանց «գրպանին խփելն է»: Այ դա իսկապես ցավոտ հարված կլինի: Իսկ «գրպանին հարվածելու» միակ ձևը համատարած գործադուլներն են: Թե չէ՝ քաղաքական հայտարարություններ, հանրահավաքներ, ակցիաներ, բողոքներ…Նման բաները սրանց վրա չեն ազդում:
Կհաջողվի՞ պայքարը տանել այս ուղղությամբ՝ հասարակությունը հաջողության կհասնի: Չի հաջողվի՝ ուրեմն սրանք կշարունակեն մարդկանց «երեսով տալ» գիշեր ցերեկ աշխատելով վաստակած 80-100 հազար դրամը ու ստիպել, որ դրա դիմաց մարդիկ նաև համբուրեն իրենց ձեռքերը:
Չորրորդ ինքիշխանություն
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունե՞լ քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղանեի դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել և որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել: Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում: Սա այն վկան է, որի կողմից դեռևս դատարանում արված հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել: Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարևորությունր, նշենք, որ նրա դատական և նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է , որ այդ ցուցմունքները տվել և տալիս է ոստիկանների ճնշման տակ:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, այս օրերին գտնվում է Ռուսաստանի դաշնության, իսկ ավելի որոշակի՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը, հերթական անգամ իր ցուցաբերած վարքի համար, հայտնվել է Մոսկվայի «ուժեղ տղաների» ուշադրության կենտրոնում:
Սկզբում Սաշիկ Սարգսյանին համապատասխան շրջանակները «հարգել-պատվել» են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սաշիկ Սարգսյանի վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բժիշկներն առաջարկել են պառկռլ և վերականգնվել հիվանդանոցում:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «ՉԻ»-ն հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս է ՀԱԿ-ը մասնակցելու ավագանու ընտրություններին, հայտարարել է. «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար և այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ (խոսքը ՀԱԿ կուսակցության ձևավորման և այդ թեմայով սպասվելիք միջոցառումների մասին է.-խմբ.), և մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի և կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետև տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձևավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, և ուրեմն` մենք պետք է համատեղենք այս գործընթացները` ՀԱԿ կուսակցության ձևավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմամբ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով, ՀՀ կրթության և գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։
Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որևէ եվրոպական երկիր։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։
Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն դեսպան նշանակել որևէ երկրում, այդ թվում՝ նույնիսկ ԱՊՀ տարածքում։ Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Տևական ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում այլևս չի փայլում Սերժ Սարգսյանի ամենասիրելի «գործիչներից» մեկի` Ալրաղացի Լյովիկի`Լևոն Սարգսյանի աստղը: «ՉԻ»-ն հիշեցնոմ է, որ ոչ վաղ անցյալում Լևոն Սարգսյանր համարվում էր այն գործարարներից, որոնց անվերապահորեն հավատում և վստահում էր Սերժ Սարգսյանը: Ավելին` ՀՀԿ առաջնորդն անգամ ասել էր, թե Լևոնին իր տղայի պես սիրում է, իսկ Լևոնն իր հերթին որղուն անվանակոչել էր Սերժի անունով, արդյունքում «ստանալով» Սերժ Սարգսյան: Սակայն այնպես ստացվեց, որ Լևոն Սարգսյանի կրիմինալ վարքը սկսեց ազդել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, և նրա թիմում հայտնված եվրոպոիդ երիտասարդությունը սկսեց «իգնորի» ենթարկել Լևոն Սարգսյանի նմաններին: Արդյունքում` Լևոն Սարգսյանր հայտնվեց քաղաքական-տնտեսական գործընթացների լուսանցքում, ավելին` վերջինս զրկվեց Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունից` համալրելով սնանկացած «տնտեսական գործիչների» շարքերը: Լևոն Սարգսյանը հայտնվեց պարտքերի մեջ` նրա սեփականությունը տևական ժամանակ շարունակում էր գրավադրված մնալ տարբեր բանկերում: Խոսակցություններ շրջանառվեցին, թե նա վաճառքի է հանել իրեն պատկանող Սևանում գտնվող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրը: Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերած պարուհի աղջիկները: Սակայն, ի տարբերություն այլ սթրիփ ակումբների, «Ախ Թամարի» նորաբաց ակումբը մի առանձնահատկություն ունի: Այստեղի այցելուները կարող են դիմել մենեջերին և պարուհուն իրենց հետ տանել համար: Աղջիկների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:
Թերթը խոստանում է հընթացս ներկայացնել, թե այս յուրօրինակ բիզնես գործունեության արդյունքում որքան հարկ է պետությանը մուծել Ալրաղացի Լյովիկը և արդյոք հարկվում է նրան պատկանող սթրիփթիզ ակումբի` վերը նշված ծառայությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Ուսանողների դասադուլային շարժումը վերջին օրերին տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ոմանք պնդեցին, թե այդ շարժումն ուղղորդված է չար ու մութ ուժերի կողմից, մյուսները հակադրվեցին` նշելով, որ դասադուլը պայքարի ընդունված ձև է դեռ սովետական ժամանակաշրջանից եկած: Ուսանողները բաժանվեցին երկու հակամարտող խմբերի: «Հակամարտության գոտուց» դուրս չմնացին նաև դասախոսական շրջանակներն ու բուհերի ղեկավարությունը:
Այս ֆոնին, սակայն, ուշագրավ է «Ժառանգության» ներկայացուցիչներից Արմեն Մարտիրոսյանի պահվածքը: Վերջինս, թերթի տեղեկություններով, դասավանդում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: Այս օրերին նա հրապարակային կոչ չարեց իր ուսանողներին միանալ դասադուլավորներին, ավելին` վերջինս չընդվզեց, երբ այդ բուհը արգելեց իր ուսանողներին մասնակցել դասադուլին: Թվում էր` Արմեն Մարտիրոսյանը կզայրանա այդ ամենից և, որպես Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի ակտիվ զործիչ, ազատման դիմում կներկայացնի ռեկտորատ` հրապարակային անարգանքի սյունին գամելով այդ բուհի ղեկավարությանը: «ՉԻ» տեղեկություններով, սակայն, Արմեն Մարտիրոսյանը «ղազագիր է ստորագրել» Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի նորընտիր ռեկտոր Վահրամ Առաքելյանի աշխատասենյակում: «Ղազագրի» բովանդակության համաձայն` Մարտիրոսյանը խոստացել է լսարանում կոչ չանել իր ուսանողներին մասնակցել դասադուլին, ավելին` համաձայնել է պարտաճանաչ ներկայանալ ինստիտուտ և պարապել իրեն հատկացված դասաժամերը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.