23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Մարտի 1-ի 10 զոհերից յոթի հարազատների հետ և ներկայացրել իշխանությունների կողմից Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման տապալումը և դրանից հետո ստեղծված իրավիճակը։
«Ես նրանց բացատրել եմ որոշման տապալման դրդապատճառները։ Բացատրել եմ նաև, թե ինչու ես չհամաձայնեցի իշխանությունների վերջին առաջարկի հտ։ Այնուհետև մենք քննարկեցինք՝ ինչպես պետք է շարունակել Մարտի 1-ի դեպքերի հետապնդման խնդիրը»,-ասաց նա։
Ջհանգիրյանը նշեց նաև, որ քննարկումների արդյունքում առայժմ կոնկրետ առաջարկի վրա կանգ չեն առել:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով` նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ Աժ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանր սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել: Թերթը հիշեցնում է, որ ինքն անդրադարձել էր այն փաստին, որ Մանվելի մարդիկ մայիսի 5-ին էլ պատառոտել էին մեկ այլ քաղաքացու արտասահմանյան ավտոմեքենայի անվադողերը, քանի որ գեներալը ինքն է որոշում, թե ով որտեղ պետք է կանգնեցնի իր մեքենան:
Փաստորեն անցանկալի վարորդների ավտոմեքենաների հետ հաշվեհարդար տեսնելը Էջմիածնում «ավանդույթ» է դարձել, այն տարբերությամբ, որ այս անգամ գեներալ Մանվելը անձամբ է պատռել ավտոմեքենայի անիվները, իսկ 60-ամյա տղամարդու ավտոմեքենան` Mitsubishi-ն մի փոքր ավելի էժանագին է եղել մյուս մեքենայից:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Բաբայանը` Շերիֆը, որր «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր: Գրվել էր նաև, թև ստվերավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ: Պարզվում է, որ այս տեղեկությունների տարածման հետևում կանգնած է Շուշան Պետրոսյանի ոստիկան ամուսինը` Արման Հարությանյանը: Բանն այն է, որ երեկ ֆեյսբուքում բանավեճ էր ծավալվել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի և Շուշան Պետրոսյանի ամուսնու` ոստիկան Արման Հարությունյանի միջև: Պատճառն այն էր եղել, որ Մենուան անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի և այն հայտարարությանը, թե «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին կամ ընտանիքը օբյեկտիվ չէ Սիրուշոյին «Տարվա երգչուհի» ճանաչելոու հարցում. «Բայց Շուշանը մոռանում է, որ մի քանի տարի աոաջ այդ նույն ժյուրին կամ ընտանիքը իրեն բնակարան նվիրեց, միգուցե այդ ժամանակ էլ նրանք օբյեկտիվ չէին», գրել էր Մենուա Հարությունյանը: Շուշանի ամուսինն էլ հակադարձել էր. «Մենուա, այլևս կնոջս վերաբերող տեսակետներդ կարտահայտես սոցիալական ցանցերից դուրս, այն բանի համար, երբ դու չես տիրապետում իրական ինֆորմացիային և առիթ ու պայման ես ստեղծում ինչ-որ մարդկանց համար չարախոսելու, իմացիր` դա ինձ դուր չի գալիս, և դա ես անպատիժ չեմ թողնի…»: Մենուայի և Արմանի միջև ծավալվող խոսակցությունը երկար էր, բայց մեկ ուշագրավ դետալ կար այս ամենի մեջ: Խոսակցությունից պարզ է դառնում, որ կարեն բաբայանի մասին ինֆորմացիան «ընկերական զրույցի ժամանակ» հաստատել է Շուշանի ոստիկան ամուսինը: Մեջբերենք Մենուայի գրառման այն հատվածը, որը տվյալ պարագայում«ապացուցողական նշանակություն »ունի: «…Ինչ վերաբերում է սուտ լուրեր տարածելուն` դու ինքդ ես փաստում, որ Շերիֆի մասին նյութը տեղադրելուց առաջ ես քեզ խնդրել եմ, որպեսզի պարզես` այն ճիշտ է, թե ոչ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով` այսօր Սամվել Ալեքսանյանի պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրը փակ է լինելու: Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿականները` նշելու իրենց «հաղթանակը» վերջին ընտրություններում: Խրախճանքին մասնակցելու հրավերք են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն` շարքայինններն ու «թաղի տղաները» չեն լինելու քեֆին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քեֆուրախությանը մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով` մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադողերը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինիս ցույց տան իր տեղը: Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվող որդիներին, որոնք լավ հեղինակություն ունեն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ հորից հետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին- Երևան տաքսիների կայանատեղում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում: Նա սեփական մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից զրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել: «ՉԻ»-ն փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարվածի կապակցությամբ: Վերջինս նախ փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղից մեզ այդ տեղեկատվությունը,ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասել է. «Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել»: «Իսկ Էջմիածին-Երևան տաքսիների երթուղում սեփական մեքենաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով» «Չի» հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանել է.«Նման բան չկա»:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ «Ժառանգություն» կուսակցության « Բարև Երևան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանր ապրիլի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանոթյան բաժանմունք տարվելիս, ոստիկանության աշխատակիցների վրա գոռգոռում և հայտարարում է, թե իրենց 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց իրենք հանուն նաև այդ ոստիկանների հրաժարվել են դրանից: Արագորեն շրջանառության մեջ կասկածներ դրվեցին, թե տեսանյութը ոստիկանությունից են տարածել` դաշինքին վնասելու համար: Եվ մինչ այս թեզը կզարգանար, երկու կողմերից էլ` և´ Արմեն Մարտիրոսյաևը, և´ ՀՀ ոստիկանությունը շտապեցին հայտարարել, որ ոստիկանները կապ չունեն դրա հետ: «ՉԻ» տեղեկություններով Արմեն Մարտիրոսյանի հետ այդ ժամանակ բաժին է բերման ենթարկվել Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկերը, որն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և որն այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի PR աշխատանքներին օգնելու համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով Երևանի գործող ավագանու անդամ, ավագանու անդամության ՀՀԿ թեկնածու Արթուր Պետրոսյանը այս օրերին լծված է հարազատ կուսակցությանը ձայներ բերելու դժվարին գործին: Լինելով «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատերը` նա իր աշխատակիցներին հրահանգել է ծանոթ-բարեկամով ընտրության օրը քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին: Իր հրահանգի սրբորեն կատարումը ստուգելու համար նա աշխատակիցներից յուրաքանչյուրից պահանջել է ներկայացնել ՀՀԿ համակիրների 10 անուն, և թե նրանցից յուրաքանչյուրը որ տեղամասում է քվեարկելու: Թերթի հիշեցմամբ` իրավաբանի մասնագիտությամբ ավագանու անդամը Երևանի ավագանու չորսամյա գործունեության ընթացքում նիստերի ժամանակ ծպտուն անգամ չի հանել և որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել: «ՉԻ» հարցին, թե ավագանու 2013 թ. ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի ո՞ր հորիզոնականն է վերջինս զբաղեցնում, Պետրոսյանը անկեղծորեն պատասխանել է` «չգիտեմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով `ապրիլի 27-ին «Անի» հյուրանոցում միջադեպ է տեղի ունեցել: Սարգիս Հացպանյանը Արևմտյան Հայաստանից ժամանած հյուրերի ներկայությամբ, որոնց մեջ եղել են նաև Հրանտ Դինքի փաստաբանը և «Ակոս» թերթի նախկին աշխատակից Հրանդը, հարձակվել է Հրանդի վրա` նրան մեղադրելով իր դեմ հողվածներ գրելու մեջ: Նա բոլոր հյուրերին դիմել է անվայել խոսքերով` ասելով. «Դուք ապրում եք Թուրքիայի մեջ և թրքացած վախկոտներ եք: Ամեն օր իրանց օրհնանքն եք արտասանում և թրքություն եք ընդունում: Ես ձեր նման չեմ: Ես պատերազմել եմ Ղարաբաղում, և ոչ մեկը ինձ չի կարող դաս տալ: Ես դեմ եմ դուրս եկել անգամ Սերժ Սարգսյանին: Այստեղ իմ երկիրն է, սիկտիր եղեք այս երկրից դուրս, շներ»: Հրանդը իր կազմակերպության ղեկավարին գրավոր դիմում է ներկայացրել Հացպանյանի վարքագծի մասին և նշել է. «Նրան ճանաչողները ասում են, որ ինքը բոլորովին կապ չունի Արցախյան շարժման հետ: Ավելին` մերժված է անգամ Լեռնային Ղարաբադի քաղաքա-ցիություն ստանալու նրա դիմումը: Նա ունի շիզոֆրենիկ ծանր մտային հիվանդություն, որ հստակ ձևով նկատելի է»:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին փորձը շատ լարված մթնոլորտում է անցել: Նվագախումբր պատրաստվում էր այսօրվա` ապրիլի 30-ի իր համերգին, որի րնթացրում պետք է հնչեին մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Կանտատ հայրենիքի մասին», «Ասք հայ ժողովրդի մասին», «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունները: Փորձը, թերևս, չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե ընթանար առանց «չեպեների»: Բանն այն է, որ փորձին ներկա է գտնվել կոմպոզիտորի դուստրը` Նարինե Ալեքսանդրովնան: Վերջինիս չի գոհացրել ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Ա. Հարությունյանի ստեղծագործությունների ներկայացումը:
Ինչպես մեզ տեղեկացրին նվագախմբի երաժիշտներր, կոմպոգիտորի դուստրը մեղադրել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանին ու երաժիշտներին ոչ պրոֆեսիոնալ կատարման համար: «Լավ կլիներ արտասահմաններում ճանապարհորդելու փոխարեն նստեիր ու փորձեր անեիր», մոտավորապես այս կարգի հայտարարություն է արել կոմպոզիտորի դուստրը, որին, բնականաբար, պատասխանել է մշակութային դաշտում իր էքսցենտրիկ վարքագծով հայտնի էդուարդ Թոփչյանը: Ասում են նաև, որ տիկին Նարինեին մի կերպ են կարողացել դուրս բերել փորձասենյակից, վերջինս, սակայն, իր դժգոհությունը շարունակել է դրսում արտահայտել: Այսքանից հետո հարց է առաջանում կկարողանա՞ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ըստ արժանվույն ներկայանա համերգին: Ի դեպ, վերջին շրջանում բավականին շատ են քննադատական անդրադարձներն էդուարդ Թոփչյանի անձի, նրա վարքագծի ու մասնագիտական գործունեության վերաբերյալ: Նշենք, որ համերգը կայանալու է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ անհարմար բան է տեղի ունցել Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի և բնակիչների հանդիպման ժամանակ:
Մասնավորապես Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչներից Ալեքսանդր Զուռնաչյանն իրենց թաղամաս ժամանած գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն ու ՀՀ նախագահը տեղյա՞կ են իրենց խնդրից։ Բանն այն է, որ Գ. Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակարաններից յուրաքանչուրը վաճառվել է միանգամից մի քանի քաղաքացիների։ «Պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը 300 հազ. դոլար տվել է 14 բնակարանի տեր է դարձել, հիմա կարո՞ղ ենք մենք՝ կատուներս, առյուծների դեմ պայքարել: Չենք կարող: Նրան հրավիրում են դատարան չի գալիս, էս կոնցեռնի տնօրեն էր, ինչ էր Սաքո Աղաբեկյանը…»,- ասել է բնակիչ Ալեքսանդր Զուռնաչյանը՝ նշելով, որ գործի մեջ կան «խառնված» այնպիսի մարդիկ, որ հարցը չի լուծվում։ Քաղաքապետը, բնակչին ընդհատելով, ընդգծել է, որ հարցին լավ տեղյակ է ու քաղաքացիների շահերն է պաշտպանում։ Նա հորդորել է սպասել դատարանի որոշմանը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.