23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հո ապուշ չէինք նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես». «Չորրորդ ինքնիշխանության» փոխանցմամբ՝ երեկ «Սիվիլնեթի» վիդեոտաղավարում հայտարարել է «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետև ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որևէ մեկն ասի, թե իբր տեղյակ չէ։ Աշխարհում այդպիսի նախադեպ չկա։ Բազմաթիվ, հազարավոր հոդվածներ կարող եք գտնել, և չի եղել որևէ մեկը, որ ասի, թե ես տեղյակ չեմ եղել։ Հայկականը նաև դրանով է առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսը ասել են, թե իրենք տեղյակ չեն», հայտարարել է Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ Սամվել Կճոյանին (վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, խոսքը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մասին է) իրենք չհավատալու հիմքեր չունեն։ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մի քանի տարի առաջ, երբ Սամվել Կճոյանի անունը կապվում էր նաև զենք ունենալու հետ, իրենք կառավարությունից պահանջել են ցանկը, թե ովքեր են պարգևատրվել զենքով։ Այդ ցանկում նշված է եղել Սամվել Կճոյան անուն-ազգանունը։ Համապատասխան կառույցից ճշտել են, որ գոյություն ունի մեկ Սամվել Կճոյան, դա նույն Նավասարդ Կճոյանն է։ Ապա իրենք զանգահարել են առաջնորդարան և հարցրել են՝ Կճոյանը զենք ունի, թե՞ ոչ։ Առաջնորդարանից պատասխանել են՝ չունի։ Այնուհետև «Հետքի» լրագրողը պարզաբանել է, թե իրենք կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթ ունեն, որտեղ նշված է Կճոյանի՝ զենքով պարգևատրվելու փաստը։ Առաջնորդարանից խնդրել են իրենց տրամադրել այդ փաստաթուղթը, որից հետո իրենք փոխել են պատասխանն ու ասել, որ Կճոյանն, այո, զենք ունի։
«Այսինքն՝ բոլոր հիմքերը կան Կճոյանին չհավատալու», պատմությունը ներկայացնելուց հետո եզրակացրել է Բաղդասարյանը՝ հավելելով բավականին ուշագրավ փաստեր կապված այս վերջին օֆշորային պատմության հետ։ «Սամվել Կճոյանը գոնե երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. դա արդեն 100 տոկոսով ապացուցված է։ Իրենց ճանապարհողների հետ են ճշտել», հայտարարել է Բաղդասարյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ Բառադի Համոն, օրերս հայտարարեց, թե վատ չի լինի եթե Ազգային ժողովի աշխատանքներ լուսաբանող լրագրողներր վճարեին պատգամավորներին. «Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետևաբար մենք ձեր ստնտուն ենք». իր տեսակետն Էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավորը։ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Մանվել Բադեյանին էլ դուր Էր եկել լրագրողների կողմից վարձատրվելու տարբերակը։
Երեկ «ՉԻ»–ն փորձեց այս առնչությամբ Բադեյանից մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա»։ «ՉԻ» այն դիտարկմամբ, թե Ազգային Ժողովը քաղաքական կառույց է, և այստեղ «ընտրվածները» պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեյանը պատասխանեց. «Պարտավոր չեմ։ Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան Էլ պարտավոր չեմ անեմ։ Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար։ Դա սկզբունք ա։ Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եք»։
«ՉԻ»՝ «Պատգամավորի կողմից լրագրողին ուղղված հայհոյանքի համար զեղչեր նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ» հարցին Բադեյանը պատասխանեց. «Եթե ուզում ես ձեռ առնելով խոսամ, կարամ ձեռ առնելով խոսամ։ Ու ավելի քնքուշ ձեռառնոցի կարամ անեմ, քան թե դու ևս անում։ Ընդհանրապես փող աշխատելու համար առաջինը՝ պետք ա կրթություն, երկրորդը՝ գոնե մշակույթի հետ որևէ առնչություն, երրորդը՝ սեփական արժանապատվության զգացում։ էս բոլորը պետք ա ունենա մարդ, որ նոր դառնա ժուռնալիստ, հետո նոր էս կամ էն մարդուն եթե հարցեր ունի՝ տա։ Ում որ հարցը ուղղված ա՝ նա իրավունք ունի՝ ինչպես պատասխանել, էնպես էլ չպատասխանել։ էստեղ որևէ տրամաբանությունից դուրս բան եթե ասում եմ, կարող եք ձեր քոմենթարները նրբազգացորեն դնել»։
Նշենք, որ «ՉԻ»–ն չկարողացավ լրագրողների կողմից վարձատրվել ցանկացող մյուս ԱԺ պատգամավորից՝ Համլետ Հարությունյանից՝ Բառադի Համոյից, մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ, քանի որ նա նիստը սկսվելուց հետո լքել էր դահլիճը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ այս պատգամավոր գործրնկերների փոխարեն քվեարկելու համար նրանցից փող է վերցնում։ Այնպես որ, չի բացառվում, որ պատգամավորները մոտ ապագայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ պահանջելով իրենց «մտքի փայլատակումների» համար վճարել:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքների նախագծերին կողմ քվեարկելուն «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթին ասել է. «Շրջանառվում է տեղեկություն, որ օրենքը վերաբերում է միայն «երկրապահ կամավորների» միությանը, բայց որ ուշադիր ծանոթանում ենք երկրորդ հոդվածին, ապա տեսնում ենք, որ սա վերաբերում է բոլոր կամավորականներին։ Գուցե խմբագրական ճշգրտումների կարիք լինի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, բայց այդ մտավախությունը չկա…»: Եվ հավելել, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկել, և իր ասածի տերն է եղել:
Հրապարակման մանրամասները կարդացեք պարբերականի այսօրվա համարում:
Օրերս հայտնի դարձավ չափազանց հետաքրքիր պատմություն՝ կապված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտոնանկության, ապա մեղադրյալի աթոռին հայտնվելու, հետո ազատազրկման դատապարտվելու հետ։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որոշ ժամանակ առաջ մտնում է եղբոր մոտ և նրան խնդրում, որ իր որդու աներոջը, որը երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում, մի նորմալ պաշտոն տա։ Սերժ Սարգսյանը համաձայնում է, և համապատասխան հանձնարարական է տալիս այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը պարզապես Ալիկ Սերգեյիչին հորդորում է կանչել եղբոր խնամուն՝ նայել նրա փաստաթղթերը՝ կրթություն, աշխատանքային ստաժ և այլն, ապա մի կարգին գործ առաջարկել «գայի» համակարգում։ Ալիկ Սարգսյանն էլ իր հերթին հանձնարարում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին կանչել վերոնշյալ անձնավորությանը, լսել ու հասկանալ, թե ինչ գործ է վերջինս ակնկալում, ապա նշանակում անել։
Մարգար Օհանյանը «շեֆի» հանձնարարականից հետո կանչում է Սարգսյանների խնամուն և նրա հետ զրույցի ժամանակ հասկանում է, որ վերջինս ցանկություն ունի որևէ «մռուի» պետ աշխատել։ Հետո խոսակցությունն այնպես է ընթանում, որ Մարգար Օհանյանը ասում է, թե ընդհանրապես այդ պաշտոնն արժե 30 հազար ԱՄՆ դոլար, բայց քանի որ իր համար «միջնորդել» են, ինքն այդ նշանակումը կիրականացնի 15 հազար ԱՄՆ դոլարով։ Կողմերը բաժանվում են։
Լևոն Սարգսյանի խնամին իր հերթին պատմում է, որ իրեն կանչել են, ու այսպիսի խոսակցություն է տեղի ունեցել։ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացնում է եղբորը՝ Սերժ Սսրգսյանին։ Վերջինս բարկացած իր մոտ է կանչում Ալիկ Սարգսյանին և նրան հանձնարարում է Մարգարին ասել՝ «Դիմումդ գրի՝ գնա»։ Սարգսյանը, բնականաբար, Օհանյանին չի ասում, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես նաև չի մանրամասնում, որ դա «նախագահի» պահանջն է։ Օհանյանն էլ իր հերթին Ալիկ Սարգսյանին պատասխանում է, թե իրեն «նախագահն» է նշանակել, և Ալիկ Սարգսյանը իրավունք չունի իրեն ասելու՝ դիմումդ գրի։
Ինչո՞ւ Մարգար Օհանյանը դիմումը չի գրել՝ Սերժ Սարգսյանի խիստ հարցադրմանը, Ալիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ Մարգարը հրաժարվել է դա անել՝ ասելով. «Դու չես ինձ նշանակել, որ հիմա էլ ասում ես դիմումդ գրի»։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը հանձնարարում է պատժել Օհանյանին՝ օրինական ընթացք տալով այն ամենին, ինչից տարիներ շարունակ ինքը տեղյակ է եղել ու աչք է փակել։
Վերջում ավելացնենք, որ Լևոն Սարգսյանի խնամին այսօր ղեկավարում է «Մասիսի մռուն»:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենալու հանդիսավոր նիստ, որի շրջանակներում կայանալու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը: Ի դեպ, երդմնակալության օրը Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է ընդամենը հունիսի 8-ին՝ Երևանի ավագանու անդրանիկ նիստի շրջանակներում: Մինչդեռ, օրինակ, ԱԺ պատգամավորներին հրավիրատոմսերը սկսել են բաժանվել դեռևս չորեքշաբթի օրվանից: Ստացվում է, Երևանի ավագանու անդամները մեխի գլուխ են, և վերադաս մարմինը համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս՝ առանց նրանց քվեարկության հաստատման՝ օր նշանակելով կարևոր իրադարձության համար:
Կասկածից դուրս է, որ մոտ ապագայում Երևանի համար կարևոր նշանակության նախագծերը կյանքի կկոչվեն առանց ավագանու քվեարկության: Իսկ ավագանու շրջանակներում հարցը կդրվի հաստատման այն ժամանակ, երբ անհրաժեշտությունն այլևս չի լինի;
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթը տեղեկացնում է, որ ահազանգեր է ստանում Երևանի բնակիչներից այն մասին, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին ավելի դժվար է դարձել մանկապարտեզ ընդունելը՝ հատկապես դրանց անվճար դառնալուց հետո: «Էնքան երկար ենք սպասում, որ միանգամից դպրոց ենք ճանապարհում մեր երեխաներին»,-«ՉԻ»-ի հետ զրույցում նշել են ծնողները:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակ համայանքում «գտել» են մանկապարտեզ ընդունվելու ձևը: Այստեղ մանկապարտեզի տնօրենները ծնողներին «լավություն» անելու համար առաջարկում են՝ «Եթե էդքան շատ եք ուզում մանկապարտեզ ուղարկել ձեր երեխային, կարող եք գումար փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» հաշվեհամարին: Նկատենք, որ վճարելու համար առաջարկվող գումարի նվազագույն չափը 10 հազար դրամ է, և շատ ծնողներ ստիպված համաձայնվում են այդ տարբերակին:
Նշենք, որ այս օրերին ավելի են շատացել մանկապարտեզից դժգոհությունները: Օրինակ, Հարավ-Արևմտյան թաղամասի նախապատրաստական խմբի երեխաներին արգել են տարեվերջյան հանդեսներից հետո հաճախել մանկապարտեզ՝ և դա արվել է իբր քաղաքապետարանի գումարները տնտեսելու նպատակով: Հատկապես աշխատող ծնողները նշում են, որ իրենք դժվար կացության առաջ են կանգնած և չգիտեն, երեխաներին ուր թողել:
Չորրորդ ինքնիշխանություն
Չորրորդ ինքնիշխանություն օրաթերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ Արարատի մարզպետարանում ստուգումներ են իրականացվում։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը։
Ըստ տեղեկությունների՝ Վիրաբյանի՝ աշխատանքից հեռացման պատճառը եղել է մեծ քանակությամբ նավթամթերքի չարաշահումը, իսկ դրա հետևանքով մարզի բազմաթիվ համայնքներ չեն ստացել իրենց հասանելիք դիզվառելանյութը։
«ՉԻ»-ն փորձել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից, պարզաբանումներ լսել այս ամենի կապակցությամբ, սակայն նրա բջջային հեռախոսին պատասխանող երիտասարդն ասել է, որ մարզպետը խորհրդակցության է և խորհուրդ է տվել զանգահարել «լրատվականի բաժնի պետին»…»»: Հրապարակման մանրամասներին կարող եք ծանոթանալ պարբերականի այսօրվա համարում:
«Չորրորդ ինքնիշխանություն» պարբերականը ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ «Պարմա» սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, «խլոպիաներ» է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։
«ՉԻ»-ն փորձել է սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ և պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Թերթի հեռախոսազանգին պատասխանել է մի աղջիկ, ով ներկայացել է սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ, և նա ասել է, որ այդ օրը ոչ մի վաճառք տեղի չի ունեցել. «Մենք սրոկից դուրս եկած ապրանք չենք վաճառում, իսկ այդ օրը վաճառք չի եղել, ուղղակի մենք նվերի կարգով ենք տվել։ Այդ տուփերը պատրաստված են Հայաստանում, որպեսզի նվերն ավելի մատչելի լինի երեխաների օգտագործման համար, մենք մեծ տուփերից պատրաստել ենք փոքր տուփեր…»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակը լրագրողներին ներկայացրին ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները։
ՉԻ-ն փորձեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Յ. Օստենդալից ճշտել, թե ինչո՞ւ Շիրակի մարզը ևս ընդգրկված չէ Հայաստանում ուսումնասիրված մյուս մարզերի ցանկում՝ նկատի ունենալով, որ Վահրամաբերդ գյուղի մոտակայքում ականի պայթյունից երկու երեխա էր զոհվել։
Մինչ Օստենդալը կփորձեր պատասխանել, ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը շտապեց անձամբ պարզաբանումներ տալ՝ նշելով, որ դա Հայաստանի կառավարության տակ չէ, Ռուսաստանի զորամասում է եղել, իրենց պոլիգոնում։
Այնուհետև հարցին անդրադարձավ նաև Օստենդալը։ «Երբ միջազգային կազմակերպությունը մուտք է գործում մի երկիր, որն ունի խնդիր չպայթեցված միավորների հետ կապված, սովորաբար իր վրա չի կարող վերցնել ոորևէ պատասխանատվություն։ Իհարկե, մեր ուշադրությունից չէր կարող վրիպել այդ դժբախտ պատահարը։ Բայց, ցավոք, իշխանությունների կողմից մենք տվյալ տարածքում աշխատելու առաջարկ չենք ունեցել»:
Չորրորդ ինքնիշխանությունը
Մայիսի 15-ին`ժամը 22:00-ի սահմաններում, Բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին: Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր: «ՉԻ» տեղեկություններով` Վանաձորում շրջանառվում են լուրեր առ այն, որ Տիգրան Մելիքյանը սպանությունից ժամեր առաջ, ներկայանալով ոստիկա նության համապատասխան ստորաբաժանում, ուր պահվում է բնապահպանական տեսչության տաբելային զենքը, փորձ է արել վերցնել իր ատրճանակը, սակայն ոստիկաններին չի ներկայացրել բավարար հիմնավորում, որ պաշտոնական պարտականությունների կատարման համար է պահանջում զենքը և մերժում է ստացել: Վանաձորցիները համարում են, որ սա ուղղակի ապացույցն է սպանության կանխամտածված լինելու:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.