23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն այցելել է այդ մարզի Կապուտան համայնք։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա են եղել Կապուտանի գյուղապետը, նրա տեղակալը, ավագանիները, դպրոցի տնտեսվարը և գյուղացիներից մի երկուսը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանիներից ով ինչ հարց բարձրացրել է, մարզպետը պատասխանել է, որ ինքն այդ հարցի հետ գործ չունի։
Մայրաքաղաքից վերադարձած ու 1978թ.-ից հայրենի Կուպուտանում հաստատված Ռոմիկ Ղուկասյանին Կովալենկո Շահգելդյանը հարցրել է. «Դու ի՞նչ հարց ունես». Երբ Ղուկասյանը պատասխանել է, որ գյուղն աղբի մեջ կորած է, մարզպետը գյուղապետը Սերոբ Միքայելյանից ճշտել է, թե ինչո՞ւ գյուղի աղբը չի տեղափոխվում։ Վերջինս պատասխանել է, որ տրակտորը կցորդ չունի։ Իսկ երբ մարզպետն ասել է՝ «լաֆետն ի՞նչ է, որ չունես, արի մի հատ լաֆետ տամ տար», գյուղապետը հասցրել է մարզպետի ականջին փսփսալ, որ թերթում տպագրված նյութը Ռոմիկի «ձեռքի գործն է»։
Հիշեցնենք, որ «ՉԻ»-ում տպագրված «Գյուղապետը պնդում է, որ կառավարություն թալանել է իրեն» հրապարակման մեջ անդրադարձել էին Կապուտան գյուղի անմխիրթար վիճակին և գյուղացիների դժգոհությանը։
Լսելով այդ մասին, Շահգելդյանն ահավոր վրդովվում է ու սկսում է հայհոյանքներ տեղալ Ռոմիկի հասցեին։ Ականջին անհարիր հայհոյանքները լսելով՝ ավագանիներից մեկը նեղսրտած ասում է. «Բա վիդեո չլինե՞ր նկարեինք»։ Իր հասցեին հնչած հայհոյանքներն անպատասխան չթողնելով՝ Ռոմիկ Ղուկասյանը դիմում է մարզպետին՝ «Լսի, արի բարձրանանք Հաբեթ սար գագաթը, որ մենակ ես ու դու լինենք, տեսնեմ էդքան տղա ես, թե՞ չէ»։
Շարունակությունը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով, ԱԺ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, աշնանը վերջին անգամ կմասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին։ Բացատրենք որն է խնդիրը։
Սովորաբար ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի նրանց բոլորի ներկայացուցիչներն էլ ամբիոն ունենան այդ հեղինակավոր կառույցում։
ԵԽԽՎ պատվիրակությունները, այդ թվում հայաստանյանը, ձևավորվում են համամասնությամբ, ավելի կոնկրետ՝ Դոնթի բանաձևով։ Սա մի բանաձև է, որով տարբեր խորհրդարաններում որոշվում են հանձնաժողովների և պատվիրակությունների քվոտաները։
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն բավականին բարձր տոկոս «խփեց» և վերոնշյալ բանաձևի կիրառման արդյունքում վերցրեց ԵԽԽՎ 8 հոգանոց պատվիրակության ուղիղ կեսը՝ 4 տեղերը։
Մնացած տեղերը բաշխվեցին այլ խմբակցությունների միջև. ստացվեց այնպես, որ խմբակցություններից մեկին «տեղ չհասավ»։ Ուստի որոշվեց կիրառել բանաձևի ռոտացիոն սկզբունքը։
Շարունակությունը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Երեկ Երևանի կենտրոնական փողոցներով շրջելիս պարզեցինք, որ կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքի առջևում գտնվող տարածքների ավտոկանգառները։
Սա նշանակում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երևանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի։ Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց վարորդները ստիպված չեն լինի լրացուցիչ գումարներ վճարել իրենց ծառայողական ավտոմեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար։
Այս արտոնությունից կարող են օգտվել դատավորները, դատախազները, բարձրաստիճան ոստիկանները, բանկում աշխատողներն ու այս «դասին» պատկանող մնացած մարդիկ։
Ինչպես տեսնում եք, այս հարցում ևս արդարություն և սոցիալական հավասարություն ակնկալելն անիմաստ զբաղմունք է։
Ստացվում է՝ հարուստներն ու վճարունակները «ազատված են» այս նոր «հարկատեսակից», իսկ այն քաղաքացիները, որոնք մի կերպ են կարողանում օրվա հացի գումար աշխատել, օրինակ, այդ թվում, տաքսիստները, ստիպված են վճարել, որպեսզի կարողանան օգտվել ավտոկանգառներից։
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ բավականին լարված հարաբերություններ են ձևավորվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի միջև. խոսակցություններ կան, որ պատճառը այս երկու հոգևոր անձանց ազդեցությունների ոլորտն է։
Այս պարագայում խոսքը ոչ թե բիզնես հետաքրքրությունների մասով ազդեցության ոլորտների մասին է, այլ մասնավորապես՝ կադրային քաղաքականության։ Կճոյանին սկսել է նյարդայնացնել այն հանգամանքը, որ կաթողիկոսը միջամտում է իր կադրային քաղաքականությանը, ուստի վերջինս սկսել է կաթողիկոսի դեմ ինչ-ինչ գործընթացներ հրահրել։ Ասում են նաև, որ կաթողիկոսն էլ անհանգստացած է, որովհետև մտածում է, որ տեղն եկած տեղը Կճոյանին կարող է սատարել Հանրապետական կուսակցությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նորանշանակ մարզպետին հիշեցրել է, որ նա բավական շատ պարտականություններ ունի մարզում կատարելու՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի հետ կապված։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ մարզպետի լիազորություններին ամբողջությամբ չծանոթացած նախկին պատգամավորը ոչ մի բառով չի հակադարձել իր պարտականությունները մատնացույց անող Սիսիանի քաղաքապետին, այլ ընդամենը սուսուփուս հեռացել է:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկությունտարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ։ Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռևս ի վիճակի չէ որևէ ցուցմունք կամ հաղորդում տալ։
«Եթե մարդը ի վիճակի չէ խոսել, ի վիճակի չէ որևէ ցուցմունք տալ, ինչպե՞ս պետք է հաղորդում տա հանցագործության մասին։ Նրան ցուցմունք տալ դեռևս չի թույլատրվում, քանի որ նրա վիճակը դեռևս կայուն ծանր է, նա նախակաթվածային վիճակում է, և նրա այդ վիճակի մասին քննիչներին տեղեկանք է տրվել»,– կնոջ խոսքերն է փոխանցում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ըստ իրավապահ մարմինների մոտ կանգնած մեր աղբյուրների՝ մոտ ժամանակներս բավականին լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում։ Բանն այն է, որ այդ շուկան արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը և, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին և գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում։
Սակայն վերջին շրջանում նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում և որոշ խանութներում, հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճանաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ և պլանշետներ վաճառողներր։ Հետաքրքրական է, որ նույն անօրինական ճանապարհով հայաստանյան շուկայում հայտնված արտադրատեսակները ներխուժել են անգամ երևանյան հայտնի խանութներ։ Եվ ահա այս ամենին վերջ տալու նպատակով արդեն մոտ օրերս իրավապահ համապատասխան մարմինները վերոնշյալ տոնավաճառներում և խանութներում կիրականացնեն խոշորածավալ օպերատիվ գործողություններ՝ «շմոն», որի արդյունքում՝ ոչ միայն կառգրավվեն ապօրինի և կեղծ ապրանքատեսակները, այլ նաև պատասխանատվության կենթարկվեն դրանց վաճառքով զբաղվող անձինք:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ վերջերս ՕԵԿ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած «Օրինաց երկիր» կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկեք։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ–ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցեք «Օրինաց երկիր» կուսակցությանը։
Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հարստացնել իր կուսակցական բյուջեն՝ դժվար չէ կռահեք։ Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանը ի զորու է քարից անգամ փող քամել, և դրա վկայությունը նրա բազմաթիվ բիզնեսների առկայությունն է։ Հիշեցնենք, որ նրա համար բիզնեսի աղբյուր են նաև բարձրագույն և միջին մասնագիտական որոշ հաստատություններ։
Ի դեպ, ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում «ժեստ» արեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին և որոշեց թույլատրել Բաղդասարյանի «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին իր կողմից «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը։ Ներմուծվող ապրանքները մուրաբայի՞, թե սուրճի տեսքով կլինեն, այս հարցը կառավարության նիստում չքննարկվեց:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ կոսմետիկայի շուկայում նոր ցանցերի հիմնադրման լուրջ նախաձեռնությամբ է առաջիկայում հանդես գալու Ռոբերտ Քոչարյանի դուստրը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ աշնանը արտասահմանյան հանրահայտ ֆիրմաներ «կմտնեն» Հայաստան, որոնց հետ «աշխատելու» մոնոպոլիան կտրվի Քոչարյանների ընտանիքին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է «տեղադրել» սրճարան։ «ՉԻ» տեղեկություններով, ապօրինի շինարարության հեղինակը և սրճարանի սեփականատերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրա Բեգլարյանը։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում այս տարածքը դարձյալ պատկանում էր Բեգլարյաններին, և այնտեղ տեղադրված սրճարաններն ու բուտիկները ապամոնտաժվեցին երևանցիների ճնշման արդյունքում։ Հիմա դրանք կրկին վերադառնում են՝ ավելի ճոխ ժամանցի կենտրոնի տեսքով։
Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես ժամը 19:00-ի սահմաններում դեպքի վայր ժամանեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարժության աշխատակիցները։ Նրանց հաջողվեց կասեցնել շինարարական ապօրինի աշխատանքները։ Սակայն երկաթյա կոնստրուկցիաների ապամոնտաժման մասին դեռևս վաղ է խոսել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.