23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին ագրեսիվ վարք է սկսել ցուցաբերել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որը նախարար դառնալուց առաջ աշխատել է որպես ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար։ Բանն այն է, որ վերջինս ցանկանում է Տիգրան Սարգսյանից հնարավորինս մեծ բյուջե «պոկել» իր ղեկավարած գերատեսչության ծախսային մասն ավելացնելու համար։ Ընդհանրապես բոլոր նախարարներն էլ սկսել են մտնել վարչապետի մոտ և համոզել, որ իրենց ոլորտն ամենակարևորն է, ուստի բյուջեի հատկացումները պետք է լինեն ավելին, քան նախորդ տարիներին էր։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ինչպես պարզվեց՝ անկախության տոնի շրջանակներում Եռաբլուրում ներկա ոչ մի ազատամարտիկ չէր ցանկանում խոսել անկախության մասին։ Նրանք հրաժարվեցին մեկնաբանել նաև տոնի նախօրեին իրենց մարտական ընկերոջ ձերբակալության փաստը։ Ավելին, զինվորական համազգեստով մեկը, իրեն ուղղված՝ «Դուք ազատամարտիկ ե՞ք» «ՉԻ» հարցին ի պատասխան, ասաց. «Չէ, ես ազատամարտիկ չեմ»։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ մեդալներ են նրա համազզեստի վրա, կտրուկ պատասխանեց՝ «Իսկ մեդալները գնել եմ»։
Նշենք, որ Եռաբլուրում առավել քան վախվորած էին բարձրաստիճան զինվորականները։ Նրանք խուսափում էին անգամ բարձրաձայն խոսելուց և միայն ժեստերով էին հասկացնում, որ հարցերի չեն պատասխանում։ Գեներալ Յուրի Խաչատուրովը ևս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով. «Ես ինտերվյու չեմ տալիս, քանի որ ինձ թույլատրված չէ պատասխանել»։ «Ո՞վ է արգելել գեներալին խոսել» մեր հաջորդ հարցը ևս մնաց անպատասխան:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Այս պատմության սկզբում կարծիք կար, որ Պզոյին և նրա հանցախմբի անդամներին մի քանի տասնյակ տարով կդատեն։ Սակայն Պզոն զարմանալիորեն դատապարտվեց ընդամենը 37 ամսվա ազատազրկման։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պզոն այդքան քիչ է «ստացել», քանի որ համագործակցել է ամերիկյան իրավապահ համակարգի հետ։ Բացառված չէ, որ նրա հետ համագործակցության արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ամերիկյան բանտերում։
Ի դեպ՝ բացառված չէ, որ ամերիկյան կառավարությունը Պզոյին պարտադրի ընդմիշտ լքել Ամերիկան։ Իսկ մինչ այդ կրիմինալ շրջանակներում Պզոյին դադարել են որպես «օրենքով զող» վերաբերվել։ Մարդը, ով հանուն իր ազատության և կուտակած միլիարդները չկորցնելու, համագործակցել է իրավապահ համակարգի հետ՝ «փուռը տալով» հարյուրավորների, հանցագործ աշխարհում «օրենքով գողից» միանգամից վերածվում է մեկ ուրիշ բանի։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության»այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ եվրոպացիները բավականին լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարությանը բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Գումարները, որոնք դրամաշնորհների և վարկերի տեսքով են տրամադրվել Հայաստանին, պետք է տրվեն կոնկրետ ընկերությունների, որոնք պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, ապա շահեն այն՝ կարողանալով ստանալ գումարը։ Այսինքն՝ դրամական հոսքերը պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին և կշահեն տենդերը՝ համապատասխան ֆինանսավորմամբ։
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջև։ Անցկացվող մրցույթները ձևական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում «հաղթողները»։ Մեր տեղեկություններով՝ ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, և առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով՝ եվրոպական լուրջ կառույցներում սկսել են ծաղրել հայ պաշտոնյաներին, մասնավորապես՝ ՀՀԿ ծագում ունեցող պատգամավորներին և նախարարներին։ Բանն այն է, որ եվրոպաներում քաղաքական ձևաչափերում լուրջ հանդիպումների մասնակցող հայ պաշտոնյաներին նրանց եվրոպական գործընկերները սկսել են դիմել ոչ թև «պարոն», այլ «товарищ» դիմելաձևով։ Եվրոպացիների՝ այսպիսի դիմելաձևը սկսվել է սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու պատրաստակամության մասին։
Մեր տեղեկություններով՝ այս դիմելաձևից ՀՀ պաշտոնյաները խիստ կոմպլեքսավորվում են և չեն էլ փորձում ինչ-որ ձևով հակադարձել եվրոպացիներին:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության»այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ Դերոյի գործունեությունից։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել Դերոյի աշխատանքով՝ նշելով, որ նա չի երևում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է «կարմիր լենտ» կտրելով։
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված հիվանդանոցների «պոչերը»՝ ամբուլատորիաները, Դերոյի նախկինները չէին հասցրել բացել։ Եվ հիմա Դերոն ընկած ամբուլատորիաներ է բացում՝ ցույց տալով, թե ինքը կարևոր գործով է զբաղված և զարգացնում Է ոլորտը։ Մինչդեռ ամբուլատորիաների բացման ծրագրի իրականացման հետ Դումանյանը որևէ առնչություն չունի։ Ի դեպ՝ նրա «կարմիր լենտ» կտրելու արարողությունը ակտիվորեն լուսաբանվում Է TV–ների կողմից։ «ՉԻ» տեղեկություններով՝ նախագահականից հրահանգ Է տրված հեռուստաընկերություններին նկարահանել Դումանյանին, որպեսզի նրանք կարողանան Սերժ Սարգսյանի մոտ տպավորություն ստեղծել, որ իր ասած Դերոն աշխատում է։
Իրականում Դերենիկ Դումանյանը ոչ միայն ինքն Է իրեն անգործության մատնել, այլ նաև իր ղեկավարած հսկա գերատեսչության կարևոր վարչությունների աշխատակիցներին է մատնել անգործության»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը կհաշվարկվի 1000 խմ-ն 189 դոլարով։ Սա նշանակում է, որ նախարարը հայտարարեց, թե գազի գնի փոփոխություն չի լինի, այսինքն այն ոչ կթանկանա, ոչ էլ կէժանանա։ Չնայած սրան՝ եղան լրատվամիջոցներ, որոնք հրապարակեցին, թե գազի գինը իջնելու է։
Փորձեցինք հասկանալ, թե ինչու են այսպիսի տեղեկություններ տարածվում։ «ՉԻ» տեղեկություններով՝ ռուսները որոշել են 14 տոկոսով էժանացնել գազի գինը, սակայն ՀՀ իշխանությունները շարունակելու են քաղաքացիների վրա գազը ծախել նույն գնով։ Ստացվում է, որ հիմա իշխանությունները «թարս տրամաբանություն» են գործելու։ Եթե ոչ վաղ անցյալում նրանք գազը թանկով գնում էին ռուսներից և էժանով վաճառում էին ՀՀ քաղաքացիներին՝ արդյունքում կուտակելով հսկայական պարտքեր, ապա հիմա հակառակն են անելու՝ էժանով առնելու են, թանկով վաճառեն:
Չորրորդ ինքնիշխանություն
«Թերթն երեկ նշել Էր, որ օգոստոսի 28-ի՝ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Խորվաթիա, պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ վերջինս շտապել է այնտեղ եվրոպացիներին տեղեկացնելու, որ ստորագրում է Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը։
Մինչդեռ երեկ «ՉԻ»–ին փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը Խորվաթիա է մեկնել բոլորովին այլ նպատակով և այլ անձի հետ հանդիպման։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին այդպես Էլ մինչև սեպտեմբերի 3-ը չի հաջողվել հանդիպել Պուտինի հետ և լսել նրա դիրքորոշումը՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանը կամ Էլ Եվրոպական ասոցացմսւն համաձայնագրին միանալու հետ։ Արդյունքում Սերժ Սարգսյանը ստիպված Է եղել դիմել Մոսկվայում բավականին մեծ ազղեցություն ունեցող և Պուտինի հետ հարաբերություններ պահող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Սարգսյանը խնդրել Է Աբրահամյանին՝ հանդիպում կազմակերպել իր և Պուտինի միջև։
Արա Աբրահամյանն Էլ Սարգսյանին հրավիրել Է Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ ՀՀԿ առաջնորդին փոխանցել Է Պուտինի մեսիջները՝ կապված Մաքսային միությանը միանալու հետ։ Մեսիջների ցանկում են եղել Ղարաբաղի, ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների և ռուսական շուկայում հայկական ապրանքների շրջանառության հարցերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ինչպես հիշում եք, օգոստոսի 28-ին անսպասելի հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնել Խորվաթիա։ Տարածված պաշտոնական հաղորդագրությունն այսպիսին էր. «Սերժ Սարգսյանը երեկոյան մասնավոր այցով մեկնել Է Խորվաթիայի Հանրապետություն»։ Մասնավոր այցի մասին այլ պաշտոնական տեղեկություններ Սերժ Սարգսյանի մամուլի գրասենյակը չէր հայտնել։
Այդ այցն առանձնապես ուշադրության չարժանացավ քաղաքական շրջանակների կողմից։ Դրանից օրեր անց հայտարարվեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին։ Դրանից էլ անց՝ ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր ղեկավարած կառույցը տեղյակ է պահել եվրոպացի գործընկերներին, որ Հայաստանը որոշել է ստորագրել Մաքսային միության հռչակագիրը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անսպասելի այցը Խորվաթիա պայմանավորված է եղել հենց դրանով։ Խորվաթիայում Սերժ Սարգսյանն, իսկապես, հանդիպել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հայտնել է Հայաստանի որոշումը։ Եվրոպացիները, բնականաբար, անակնկալի են եկել, սակայն Սերժ Սարգսյանից առանձնապես բացատրություններ չեն պահանջել։ Սերժ Սարգսյանն ինքն է հարկ համարել բացատրել, որ իբր խնդիրը Ղարաբադի մեջ է, և որ հայկական սահմանին այսօր կանգնած է ռուսական զորքը, որն ապահովում է ազատագրված տարածքների և, առհասարակ, հայկական սահմանների անվտանգությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց և նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային միությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին, ուստի շտապել է սպասվելիք գործընթացներում «անսասան» պահել իր դիրքերը՝ վարչապետի աթոռով հանդերձ։
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստանում հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և նրան հավաստիացնել, որ խոսակցություններն իր կողմնորոշումների մասին դեպի արևմուտք՝ մտացածին են։ Ավելին՝ վարչապետը երդվել Է, որ իր համակրանքը միշտ Էլ եղել Է ռուսների կողմը, և Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ նա առաջնային դերակատար է համարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ավելին՝ վարչապետը թվել է իր կառավարության կազմում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ապարատում այն մարդկանց անունները, որոնք արևմտամետ կողմնորոշում ունեն։ Եթե ավելի կարճ արտահայտվենք, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ վարչապետին հաջողվել է լուծել իր պաշտոնի հարցը, այսինքն՝ մնալ որպես ՀՀ վարչապետ։ Սերժ Սարգսյանի համար ռուսների որոշումը՝ թողնել վարչապետին անփոփոխ, անակնկալ է եղել։ Ընդ որում՝ տխուր անակնկալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.