23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգից
դժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։
«ՉԻ» հարցին, թե ինչո՞վ Է պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բարյացակամությունը դժգոհող քաղաքացիների հանդեպ, Թամազյանը պատասխանեց. «Ես միշտ էլ մոտենում եմ և հարցնում եմ, թե ինչու՞ են մարդիկ բողոքում»։ Նկատենք, որ բողոքի ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացիները սովորաբար կանգնում են կառավարության շենքի դիմաց, իսկ նիստերին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներից, և, առհասարակ, պաշտոնյաներից շատերը, սովորություն ունեն հեռանալ հետնամուտքից։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ ճանապարհային ոստիկանության թեժ գծին զանգահարել է մի քաղաքացի և հարցրել է, թե Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումը արդյո՞ք տարածվում է արագաչափերի արդյունքներով ամրագրված տույժ տուգանքների վրա, թե՞ ոչ։ Ճանապարհային ոստիկանությունից բացասական պատասխան են տվել զանգահարողին։ Սակայն մի քանի օր է այս միջադեպը անեկդոտի էֆեկտով տարածվում է համակարգում։
Հավելենք նաև, որ «ՉԻ»–ն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում տարբեր կալանավայրերի դատապարտյալներից այն մասին, որ իրենց վրա համաներումը կիրառվում է, սակայն կալանավայրի ղեկավարությունը ինչ–ինչ պատճառներով հրաժարվում է այն կիրառել իրենց նկատմամբ։ Մենք էլ մեր հերթին խորհուրդ ենք տալիս կալանավորներին նամակներով դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Երեկ Զարուհի Փոստանջյանը galatv.am տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան մյուս պատվիրակները Սերժ Սարգսյանին հարց ուղղելլու հնարավորություն չեն ունեցել, քանի որ չեն ցանկացել։ «Եթե ցանկանային, ապա կշտապեին գրանցվել, ինչը չեն արել», հայտարարել է Փոստանջյանը։ Սա, ըստ էության, կեղծ հայտարարություն է այն առումով, որ բոլորին էլ հայտնի է՝ Փոստանջյանին հարցի հնարավորություն է ընձեռվել ԵԽԽՎ հայաստանյսւն պատվիրակության ղեկավարի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի գործուն ջանքերի շնորհիվ միայն։ Հենց նա է, որ հերթագրված պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին հորդորել է հարց տալու իր հերթը զիջել Փոստանջյանին։ Դրա մասին անգամ Դավիթ Հարությունյանն է բացահայտ ակնարկել՝ նշելով, որ այդպիսին են (այսինքն «ընդդիմությանը» հերթ տալով է արտահայտվում) ժողովրդավարության մասին իր պատկերացումները։ Այն, որ Փոստանջյանը «ստեղծագործական հմտություններով» է օժտված, թերևս, նորություն չէ, բայց որ նա կարող է բացահայտ ճշմարտոթյունը հերքել և սուտը որպես փաստ մատնանշել, սա արդեն պաթոլոգիա է։
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր «Բենթլիին»։ Բանն այն Է, որ նա վաճառել Է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում Է ազատագրվել չարաբաստիկ «Բենթլիի»՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող և օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաև մեծ բարեգործ, որը կարող Է իր ունեցվածքր ծառայեցնել հոտին։
Ավելացնենք նաև, որ Երևանում դեռևս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլիով» երթևեկելիս։ Մեքենան Երևանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։ Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսսե» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, մեր թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրել իր փոքրիկին։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի բարկությունը մեղմելու համար որոշել է իշխանական վերնախավին ԵԽԽՎ-ում ծավալված իրադարձությունների մեկնաբանման նոր «վերսիա» մատուցել։ Բանն այն է, որ վերջինս բոլորին համոզում է՝ եթե ինքը ձայնի իրավունք չտար Փոստանջյանին, ապա վերջինս նույն հարցը տալու էր, սակայն արդեն իր քաղաքական խմբի՝ ԵԺԿ–ի անունից։ Ավելին՝ Դավիթ Հարությունյանն իր քայլը ներկայացրել է գրեթե անձնազոհ հերոսություն. ավելի լավ է ազգային պատվիրակության անունից մի անկանխատեսելի հարց հնչի, քան ԵԽԽՎ քաղաքական ամենամեծ խմբակցության անունից։
Բանն այն է, սակայն, որ սովորաբար ազգային պատվիրակության ներկայացուցիչը իրավունք չի ստանում իր խմբի անունից հարց ուղղել այն դեպքերում, եթե ելույթ ունեցողը իր երկրի նախագահն է։ Ի դեպ՝ անկախ այս ամենից, նշենք, որ ԵԽԽՎ ցանկացած քաղաքական խումբ նախապես քննարկում է ոչ միայն թե ո՞վ է խմբի անունից հարց տալու, այլ նաև թե ի՞նչ հարց է հնչելու։ Եվ միայն այն դեպքում, երբ խմբում լինում է կոնսենսուս հարցի վերաբերյալ, նոր միայն խմբի անդամը իրավունք է ստանում խմբի անունից հարց ուղղել։ Այնպես որ, Դավիթ Հարությունյանը կարող է այդ հեքիաթները պատմել ում ցանկանա, միայն թե ոչ Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդիներից մեկը՝ Արման Գրիգորյանը, չունի երթուղային տաքսիների գծի շահագործման թույլտվություն, սակայն անլեգալ գործող բիզնեսից մեծ գումարներ է վաստակում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում, դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, սակայն օրական 12 հազար դրամ «մուծվում» են գեներալի որդուն։ Մոտ 30 տաքսիներից ստացված 12 հազարական դրամը ամսական կազմում է տասնմեկ միլիոն դրամից ավելի։
Տաքսիստներից նման հարկահավաքությունը պատճառաբանվում է Էջմիածնի բյուջեն լցնելու գործոնով, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Էջմիածնի եկեղեցու հարևանությամբ այգու մոտ կայանող ավտոմեքենաները խիստ վերահսկվում են։ Այստեղ հատուկ նպատակներով տեսախցիկ է տեղադրված, որպեսզի «օտար» տաքսիստները «գռդոն» չանեն։ Նման դեպք բացահայտելու դեպքում հաշվեհարդարը չի ուշանում:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է «բռնացնել» իր աշխատավայրում։ Ասում են նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, և հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։ Այսինքն՝ նախարարի վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ։
Փոխարենը «ՉԻ» աղբյուրների տեղեկացմամբ՝ նախարարը խորը դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։ Բանն այն է, որ Ավանեսյանը հայտնի է իր արևմտյան կողմնորոշումներով, և նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։ Սակայն կտրուկ շրջադարձից հետո Ավանեսյանը կանգնել է փաստի առաջ, և հիմա նա ոչ միայն չի ուզում աշխատանքի գալ, այլև պարզապես երես չունի իր ենթակաների հետ շփվելու, և նրանց ասելու, որ այսքան ժամանակ իզուր են աշխատել ինչ-ինչ փաստաթղթերի վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։
Ընդամենը մեկ ամիս առաջ էր «ՉԻ»–ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում և 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։
Մեր կանխատեսումներն իրականացան։ Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանը այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող քայլ և մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։ Այդ ուղղությամբ արդեն կա «առաջին ծիծեռնակը»։ Օրերս լրատվամիջոցներից մեկը նախկին վարչապետի վերաբերյալ ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ Արմեն Սարգսյանը ներկայացված էր գրեթե որպես հրեշ։ Նման հոդվածներ շուտով ավելի հաճախ կլինեն։
Մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանն էլ չի պատրաստվում լուռ մնալ և մտադիր է իր լծակներն օգտագործել ընդդեմ Տիգրան Սարգսյանի։ Թե ինչպես է դա արտահայտվելու շուտով պարզ կդառնա։ Ամենահավանականը կոմպրոմատների նոր շարքի հրապարակումն է։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Երեկ «ՉԻ» խմբագրություն էին դիմել մայրաքաղաքի տարբեր դպրոցների մի խումբ մանկավարժներ, ովքեր դժգոհում էին, որ հուլիսին էականորեն բարձրացած հացի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը անտեսելով, պետությունը որոշել է կրճատել մանկավարժների աշխատավարձերը։ Պարզվում է՝ դպրոցների տնօրեններին հրահանգված է կրճատել մանկավարժների աշխատավարձերը և հավելյալ գումարներ տնտեսել, որպեսզի 2014 թվականի հուլիսից կարողանան մանկավարժներին բարձր աշխատավարձ տալ և հայտարարել, թե աշխատավարձ են բարձրացրել։ Իրականում դպրոցին հատկացվող բյուջեն, սակայն, առանձնապես չի փոփոխվելու։
Նշենք, որ նույն գործընթացը սկսվել է նաև մարզերում։ «ՉԻ» տեղեկություններով՝ մարզերի դպրոցներում ուսուցիչների դասաժամերն են կրճատվում, ինչի արդյունքում՝ ուսուցիչներ են դուրս մնում։ «Կա ուսուցիչ, որ շաբաթական ընդամենը 4 դասաժամ ունի։ Այդ ուսուցիչը կարո՞ղ է նվիրումով աշխատել, սրտացավորեն մտահոգվել կրթության համար, որքան էլ փորձառու և հմուտ մանկավարժ լինի նա», հռետորական հարցադրում արեցին Գեղարքունիքի մարզից մեզ դիմած ուսուցիչները։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանում տարածքի խաղողագործներից խաղողի բերքը ընդունում են 140 դրամով՝ նախատեսված 145-ի փոխարեն։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանում թերակշռում են խաղողը և արդյունքում՝ հանձնված բերքի մեկ կիլոգրամը արժենում է 120 դրամ, ինչը մեծ վնաս է հասցնում խաղողագործներին։ Մեր տեղեկություններով՝ խաղողագործությամբ գբաղվող տնտեսվարողներից շատերը դժգոհ լինելով ստացված արդյունքից, որոշել են քանդել իրենց այգիները և փոխարենը զբաղվել հացահատիկային կուլտուրաների մշակմամբ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.