29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանում ծառերի ապօրինի հատումը արդեն սովորական երևույթ է դարձել, սակայն պարզվում է կա մի նոր երևույթ, որին երեկ մեր թղթակիցը ականատես է եղել Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտ։ Շուկայի շենքի դիմաց կա երկու հաստաբուն սոսի, որոնց տարիքը 50-ից ավելի է և ահա այդ սոսիների վրա մեծ անցքեր են արված և ամեն օր դրանց մեջ քիմիական նյութեր են լցվում, որ ծառերը արագ-արագ չորանան, ապա հատվեն։
Ծաոերը խնամողները ոսկու շուկայի տնօրինությունն է։ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը երեկ «ՉԻ» թղթակցի հետ զրույցում հերքել է, թե ինքը որևէ կապ ունի ծառերի թունավորման հետ, մինչդեռ մերձակա շենքերի բնակիչները, նաև շուկայի աշխատակիցները պնդում են, թե դա հենց շուկայի տնօրինության ձեռքի գործն է։ Միայն նշենք, որ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանիներին և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սոսին համարվում է հազվագյուտ տեսակի ծառ և դրա ոչնչացման համար շատ խոշոր տուգանք է նախատեսվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Նոյեմբերի 14-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի է ունեցել հերթական «էլիտար» հարսանիքը։ Նշենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական դառնալուց հետո էլ Լոնդիկը շարունակում է մարզի հարուստ բնակիչներին պարտադրել բոլոր խնջույքները կազմակերպել իր ռեստորանում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է ամուսնացրել իր որդուն, իսկ շքեղ հարսանիքին մասնակցել են իշխանական վերնախավի բազմաթիվ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ փոխնախարարը Արարատի մարզի Քաղցրաշեն զյուղից է, սակայն գյուղացիների խոսքերով մատը մատին չի տալիս սեփական գյուղին օգնելու համար։ Ավելին, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ ջանքերով «լվացել» է գյուղի մանկապարտեզի համար տրամադրված դրամաշնորհը՝ այդ կերպ պատժելով քաղցրաշենցիներին նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին բավարար ձայներ չտալու համար։ Գյուղի մանկապարտեզն առ այսօր գտնվում է անմխիթար վիճակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Դավիթ Սարգսյանը աշխատակազմի ղեկավար եղած տարիներին ունեցել է Գայանե անունով քարտուղարուհի, որի ամուսինը՝ Արթուր Ռուստամյանը, երեք տարի շարունակ լինելով հետախուզման մեջ՝ ընկերություն է արել Դավիթ Սարգսյանի հետ։ Վերջինս անարգել ելումուտ է արել ՀՀ կառավարության շենք՝ այցելելով այն ժամանակ դեռևս կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Արթուր Ռուստամյանի և Դավիթ Սարգսյանի միջև գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, և նրանք մի շարք գործարքներ են իրականացրել միասին։
Այնուհետև ԱԱԾ-ին հաջողվել է բռնել կառավարության շենք ամեն օր ելումուտ անող հանցագործին և պարզել, որ Արթուր Ռուստամյանն իրականում Արթուր Մանուկյանն է։ Վերջինս հիմա ԱԱԾ-ում է, և նրա դեմ հարուցված քրեական գործով անցնում է նաև այսօրվա ֆինանսների նախարարը:
Թե ինչ պատմությունների միջով է անցել ֆինանսների նախարարն ու ինչպես են հանցակից ընկերներն իրականացրել մի շարք նախագծեր՝ կներկայացնենք հաջորդիվ։ Նշենք, որ «ՉԻ»–ի ձեռքի տակ են հայտնվել որոշ վկայություններ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք լրջագույն բացահայտումների առիթ կարող են դառնալ հենց Դավիթ Սարգսյանի մասով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային ջարդը։ Մեր տեղեկություններով երեկ մարզպետը աշխատանքից ազատել է իր օգնականին Ֆերդինանդ Վարդանյանին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիզորյանը փորձ է անում ազատվել իր նախորդի թողած ժառանգությունից, և մարզպետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր մարզպետարանի առողջապահության վարչության պետը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» օրաթերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունից աշխատանքից հեռացվել են ռուս պրոդյուսերն ու ռեժիսորը։ Նրանց նշանակման մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սակայն նրանց աշխատանքից ազատելու պատճառը, «ՉԻ» տեղեկություններով, ոչ թե այղ աղմուկն էր, այլ նշված անձանց անորակ աշխատանքը։
Ըստ որոշ տեղեկությունների, նրանք երկու մլն դրամ արժողությամբ անոնս են նկարահանել Հանրայինի համար, որը, սակայն, շատ անորակ է եղել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այնպես է տոգորված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին Արարատի քաղաքապետ դարձնելու և ըստ այդմ՝ Լոնդիկի բախտին չարժանանալու գաղափարով, որ մարզպետական իր գործերը թողած, դռնեդուռ ընկած՝ ընտրական գործ է անում։
Մասնավորապես, մարզպետն անձամբ է մտնում Արարատում գործող մի քանի բյուջետային հիմնարկներ ու բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին բացատրում, որ եթե վերջիններս չընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա կարող են նոյեմբերի 11-ից իրենց համար նոր գործ գտնել։ Նախօրեին Արամայիս Գրիգորյանը մտել է Արարատի հիվանդանոց ու գրեթե շտիրլիցական տեքստ է ասել։ Հիվանդանոցի կոլեկտիվի աչքի առաջ նա թափահարել է մի ցուցակ և ասել, որ այս ցուցակում հիվանդանոցի այն աշխատակիցների անուններն են, ովքեր իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ի թեկնածուին և իր ցուցակին հույժ հավաստիություն տալու համար մարզպետ Մայիսը, արդեն մի քիչ ավելի ցածր տոնով, հայտարարել է, որ սույն ցուցակը իրեն են տրամադրել հատուկ մարմինները։ Թե ո՞ր հատուկ մարմինների մասին է եղել խոսքը՝ մարզպետ Մայիսը չի պարզաբանել։ Իհարկե, երբ հիվանդանոցի մի քանի բժիշկ ցանկացել են պարզել, թե ո՞ւմ անուններն են ներառված սև ցուցակում, մարզպետը հրաժարվել է ասել։
Նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Գրիգորյանը, ևս հետ չի մնում իր պաշտոնյա եղբորից։ Վերջինս էլ Արարատի բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին ամեն օր հարկ է համարում զգուշացնել, որ սույն գործը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի զգոն հսկողության ներքո և Հայկ Հայկյանին ցանկացած «դեմ» ձայն՝ դա «դեմ» ձայն է անձամբ Սերժ Ազատիչին։ Բնականաբար, շտաբի պետը չի մոռանում այս տեքստից հետո հիշեցնել նման «դեմերի» բոլոր հնարավոր տխուր հետևանքները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Արարատ քաղաքում քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի մեջ առկա է ներդիր, որը պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և նրա եղբոր կատարած «աննախադեպ» բարեգործությունների մասին։ Ի դեպ՝ այն, ինչ որ Արարատ քաղաքում կատարվել է համայնքային բյուջեի հաշվին, Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց աննախադեպ բարեգործական ոգուն քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի հիմնանորոգում և սարքավորումներով հագեցում։
Ամենաուշագրավը, սակայն, նկարագրված է ներդիրի կետ 12-ում. հենց այստեղ էլ բարեգործ եղբայրները նշել են. «Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության սննդի տեսքով ճաշարանում», իսկ դրույթ 13–ում արձանագրեք «Օժանդակություն քաղաքացիներին տոնական օրերին»։ Պակաս ուշագրավ չեն նաև բուկլետի ներդիրի հաջորդ երկու դրույթները՝ «Ֆինանսական օգնություն դպրոցներին՝ մարտի 8-ի և վերջին զանգի կապակցությամբ», ինչպես նաև՝ «Օգնություն քաղաքացիներին, դիմողներին՝ ապահովում աշխատանքով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթն առիթ էր ունեցել անդրադառնալու այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությանը տրված խոշոր գրանտային ծրագրերի բաշխման գործընթացը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Ընդ որում սույն պաշտոնյան այդ գործի վրա է դեռևս այն ժամանակվանից, երբ զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Մենք տեղեկացրել էինք, որ բավականին լուրջ դժգոհություններ կան հատկապես տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացից։ Բանն այն էր, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհը։
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված հենց գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ։ Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարի գործունեության այս դրվագով կասկածներ են առաջացել և նա կանչվել է ցուցմունք-բացատրություն տալու։
Ի դեպ՝ մեր աղբյուրը նշեց, որ այս գործով իրար է խառնվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ առերեսում չկայանա իր նախարարի և այն անձնավորության միջև, որը գործով կարող է արժեքավոր ցուցմունքներ տալ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ այն օրը, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասկացել է, որ իրեն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն զրկում է ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված լինելու հնարավորությունից, վերջինս Արգամիչին գործարք է առաջարկել։ Փոստանջյանը Աբրահամյանին ասել է, թե առաջարկում է վերցնել մնացած բոլոր պատվիրակություններում «Ժառանգության» հասանելիք քվոտան և դրա դիմաց՝ թողնել իրեն մնալ ԵԽԽՎ պատվիրակության կազմում։ Գործարքը, բնականաբար, մերժվել է։
Մեր ունեցած տեղեկություններով, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անձնական խնդրանքով, Զարուհին շրջում է մամուլի ակումբից ակումբ և փորձում է համոզել, որ Դավիթ Հարությունյանը չէր կարող իրեն ձայնի իրավունք չտալ ու կեղծ հղումներ է անում ԵԽԽՎ կանոնադրության մեջ գոյություն չունեցող ինչ-որ կետերի։ Այս պաշտպանության դիմաց Դավիթ Հարությունյանը Զարուհուն է խոստացել ինչ-որ ժամանակ անց խնդրել Հովիկ Աբրահամյանին՝ վերջինիս կրկին վերականգնելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում։
Հավելենք նաև, որ տարբեր ՀՀԿ-ականներ ԵԺԿ վերնախավից ճշտել են, որ խումբը Զարուհուն որևէ մտադրություն չի ունեցել հարց հնչեցնելու իրավունք տալ։ Ավելին, ԵԺԿ վերնախավից անձամբ ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունտին են հարցրել, և նա կտրականապես հերքել է՝ ասելով, որ իրենք երբեք Փոստանջյանին չէին տա հարց տալու իրավունքը, այն էլ՝ իր երկրի նախագահին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Կառավարության հերթական նիստից հետո «ՉԻ»– ն փորձեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են լուրերն այն մասին, որ վերանորոգումից հետո Մարտիրոս Սարյանի ընտանիքին զրկել են տուն վերադառնալու հնարավորությունից։
Ի պատասխան «ՉԻ» հարցի՝ Հասմիկ Պողոսյանը նշեց. «Ո՞վ է այդպիսի բան ասում, ո՞վ է այդպիսի լուրեր տարածում։ Դուք գիտեք, որ Սարյանի թանգարանը հրդեհվել էր և կանգնել էր վերանորոգման։ Եվ այդ հրդեհված տանը այլևս հնարավոր չէր ուղղակի բնակվել։ Եթե ուշադրություն դարձրեցիք, պետությունը գումար տրամադրեց, որպեսզի այդ հրդեհված տարածքները կարգի բերեն։ Ինչո՞ւ են այդպիսի բաներ խոսում, ես ուղղակի չեմ հասկանում։ Այս ամենը խոսակցությունների մակարդակով է։ Իր աղջիկը ֆոնդապահ է աշխատում թանգարանում։ Դա բավարար ապացույց չի՞»։ «ՉԻ» դիտարկմանը, որ Մշակույթի նախարարությունը մեր գրավոր հարցմանը տևական ժամանակ է չի պատասխանում, Հասմիկ Պողոսյանը նշեց. «Ձեզ հիմա իբրև մշակույթի նախարար պաշտոնապես ասում եմ այն, ինչ որ գիտեմ և ինչից տեղյակ եմ։ Փառք Աստծու, որ գոնե հրդեհի պահին նկարները չէին գտնվում թանգարանում, քանի որ վերանորոգում սկսելու պատճառով տեղափոխվել էին։ Եկեք միասին մտածենք ոնց պահպանենք Մարտիրոս Սարյանի ժառանգությունը։ Այ այստեղ եթե վտանգ սպառնա, եկեք բոլորս ՏՕՏ կոչենք
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.