29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է և նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին մեզ հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն, եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց միայն։ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է և նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին մեզ հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն, եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց միայն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
2012թ. հունվարի 19-ին ԱՄՆ–ի և Հայաստանի առողջապահության միջև շտապօգնության ծառայությունների հասանելիության բարելավման մասին երկամյա դրամաշնորհային պայմանսւգիր կնքվեց։ Պայմանագիրը ստորագրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը։ Առաջին անգամ նախկին նախարար Հարություն Քուշկյանին հաջողվեց ուղիղ դրամաշնորհ բերել համակարգ։ Մինչ այդ դրամաշնորհը տրվում էր կառավարությանը, որն էլ իր հերթին այն հատկացնում էր համապատասխան կառույցին։ Ի դեպ՝ մեր տեղեկություններով, դրամաշնորհի իրականացման ժամկետն անցել է, քանի որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առանձնապես հավես չի ունեցել դրանով գբաղվելու, արդյունքում՝ ամերիկացիները ստիպված են եղել երկարացնել ժամկետը, որպեսզի մերոնք հասցնեն ծախսել գումարները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային Ժողովի դեմ-դիմաց։ Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց և իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ «ստացվում է, որ մեր «օրենսդիրները» ստիպված են լինում՝ որպես ավտոկանգառ, օգտագործել նաև Հունաստանի դեսպանատան տարածքը:
Բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, և նա որոշել է խնդրի մասին բարձրաձայնել այնտեղ, որտեղ հարկն է: Պարոն դեսպանն առանց երկար-բարակ մտածելու զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրան տեղեկացրել է, որ իր տարածքը դարձել է օլիգարխների մեքենաների ավտոկայանատեղ։ Զանգից հաշված րոպեներ անց «դեպքի վայր» են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք «ազատագրել են գրավյալ տարածքները»:
Աժ պատգամավորներին զգուշացվել է, որ մեքենաներն այլևս չկայանեն Հունաստանի դեսպանատան տարածքում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Մինչ ավտոկանգառների տնօրինումը և քաղաքի փողոցները կհանձնեին «Փարքինգ սիթի սերվիսին», Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։
Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ և վերջին թողարկման տերմինալներ, որոնք տեղադրված կլինեն Երևանի բոլոր փողոցներում, և ավտոկայանատեղի ծառայության գներն էլ առաջարկվել են ավելի քիչ, քան հիմա գործում է։
Ամենակարևորն այն է, որ ռուսական ընկերությունը պահանջել է շահույթի 1 տոկոսը, իսկ մնացած 99 տոկոսը նա համաձայնել է մուտք անել ՀՀ բյուջե:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր պաշտոնական այցով Հնդկաստանի Հանրապետություն մեկնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում եղել են նաև Աժ՝ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Վերջին պահին նրանց անունները հանվել է մեկնողների ցանկից։ Ի մասնավորի, Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) չի կարողացել մասնակցել պաշտոնական այցին՝ չարաչրկված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» օրենքի պատճառով։ ԱԺ նախագահի հրահանգով նա պետք է դիմակայի օրենքի ընդդիմախոսներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթը նոր մանրամասներ է հաղորդում Նապոլեոն Ազիզյանի գործի վերաբերյալ.
«ՉԻ» տեղեկություններով, հարուցված գործն արագորեն կարճվել էր։ Այս թեմայով մենք դիմել էինք ՀՀ ոստիկանությանը պարզելու, թե ֆրանսիացու նկատմամբ հարուցված քրեական գործը ինչ ճակատագրի է արժանացել, եթե կարճվել է, ապա ինչ հիմքով։
Երեկ ՀՀ ոստիկանությունից նախ հաստատեցին մեր տեղեկությունները, ապա նոր մանրամասներ հաղորդեցին պատմության վերաբերյալ։ Բանն այն է, որ ըստ ոստիկանության, դեռևս 2011 թվականի հոկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է դիմել Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարբեր քաղաքացիներ իրեն գումար են պարտք։ Այնուհետև ոստիկանության քննչական բաժնում նյութեր են պատրաստվել։
Պարզվել է, ֆրանսիացին ինքն է տոկոսով գումար տվել ՀՀ քաղաքացիներին. մի բան, որն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ։ Նույն թվականի դեկտեմբերի 29-ին քննչական մարմինը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը։ Քրեական գործի հարուցումը կասեցվել է ֆրանսիացու գործուն զղջման կապակցությամբ. Այնուհետև արդեն 2013 թվականին ֆրանսիացին դիմել է Էրեբունու դատարան, որտեղ էլ գործը քննվել է քաղաքացիա-իրավական հարթության վրա։ Իսկ թե ինչու է դատավարությունն անցել առանց «մեղադրվող» կողմի կամ նրա փաստաբանի ներկայության, և ինչն է եղել, պատճառը, որ դատարանն այս ընթացքում որևէ ծանուցագիր չի ուղարկել Ազիզյանին, կարելի է միայն ենթաղրել։
ՀՀ ոստիկանությունից «ՉԻ»–ին հորդորել են դիմել Էրեբունու դատարան։
Դատարանը օրերս բավարարել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի պահանջը՝ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև՝ այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացին մի քանի տարի առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Ավելին՝ վերջինիս նկատմամբ անգամ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցված եղել՝ վաշխառության հոդվածով։
Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ոստիկանություն՝ ապացույցներ ներկայացնելով, որ ֆրանսիացին զբաղված է տոկոսով փող տալով։ «ՉԻ»-ի մեր զրույցում Նապոլեոն Ազիզյանը ևս հաստատեց մեր տեղեկությունները նշելով, որ որոշ ժամանակ առաջ ինքը կանչվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժին, որտեղ էլ տեղեկացել է, որ ֆրանսիացու նկատմամբ գործ է հարուցված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքիշխանության» այսօրվա համարում:
Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի հաստաբուն հսկա սոսիների վրա արված անցքերը փակվել են, դրանց մեջ այլևս թունավոր նյութեր չեն լցվում։ Դրան ականատես է եղել «ՉԻ» թղթակիցը, որը երեկ այցելել է շուկայի տարածք։
Նշենք, սակայն, որ թեև անցքերն արդեն փակվել են և ծառերին այլևս թունավոր նյութեր չեն կարող ներարկվել, չի բացառվում, որ մինչ այդ ներարկված թույնը արդեն վատ ազդեցություն թողած լինի ծառերի վրա և գարնանը դրանք ոչ թե ծաղկեն, այլ չորանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Այն ժամանակ երբ ցուցարարները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, կառավարություն էր եկել Սերժ Սարգսյանը։ Նա չէր մասնակցում կառավարության նիստին։ Թե ո՞րն էր նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց պարզել։ Միայն կարող ենք ենթադրել, որ Սարգսյանը եկել էր շենք, հարմար դիրքավորվել սենյակներից մեկում, որտեղից հետևում էր, թե ինչ է կատարվում դրսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես-նախագիծ է մշակել։ Բանն այն է, որ նախարարը հիմա էլ որոշել է էլեկտրոնային ստորագրություններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։ Փորձենք հասկանալ,թե խոսքն ինչի մասին է։
ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաև գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը։
Կարգն այնպիսին է, որ քաղաքացիները ստիպված են նամակ գրել, հետո այն ստորագրել և առձեռն հանձնել նախարարության համապատասխան բաժին։ Դրանից հետո միայն իրեն կարող են ստացված բանալու կոդով հետևել իրենց նամակի ընթացքին ու շարժերին, հետո էլ պատասխանի մասին տեղեկանալ նախ տվյալ գերատեսչության էլեկտրոնային կայքի համապատասխան բաժնից։ Ասել է թե՝ քաղաքացիները, որոնք օգտվել գիտեն համակարգչից, կարոդ են օպերատիվ տեղեկություններ ստանալ գործընթացից։
«ՉԻ» տեղեկություններով, սակայն, Հայաստանում գրանցված կազմակերպություններից մեկը որոշել է «հեշտացնել» գործընթացը և վաճառել էլեկտրոնային ստորագրություններ։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին, որ կգնի էլեկտրոնային ստորագրություն կոչվածը, կկարողանա նամակը մուտք անել միանգամից համակարգչով։ Էլեկտրոնային ստորագրության համար պետք է վճարել 3000 դրամ, իսկ ID-ի համար ևս լրացուցիչ 3000 դրամ։ ID-ի համար վճարվում է մեկ անգամ, իսկ էլեկտրոնային ստորագրության համար տարին մեկ անգամ պետք է վճարել 3000 դրամը։
«ՉԻ» տեղեկություններով՝ էլեկտրոնային ստորագրություն վաճառող ընկերությունը պատկանում է Դավիթ Սարգսյանին։ Մտահղացումը ևս ֆինանսների նախարարինն է։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.