29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ես կարող եմ Ձեզ ուղարկել Պարգև սրբազանի բիզնեսների վերաբերյալ փաստեր, նա բիզնեսմեն է, ինչ տերտեր։ Որպեսզի իմ 70 հազար դոլար պարտքը հետ չտար, նա իմ գլխին սարքեց։ «Գինդ» տպարանի սեփականատերը՝ Կարեն Ավետյանը, մժեղ է, որ կարողանար ինչ-որ բան սարքեր իմ գլխին։ Նա ոչ մի բան է։ Ես ապացույց ունեմ, որ Պարգև սրբազանն է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Հենց Աղվան Հովսեփյանն է խառնվել էս գործին, թե չէ էս գործն էսպես չէր լինի։ Ավտոմատ երևում է ամեն ինչ։ Իմ ճակատագրի խեղման, իմ չորս տարիների անազատության, իմ փողերի «քցման» մեղավորը Պարգև սրբազանն է, ով տերտերի վեղարի տակ թաքնվել է ու ինչ ասես անում է։ Բիզնեսով է զբաղվում։ Ինքը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից։ Իմ գործն էլ ոչ մի բանով չի տարբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Կճոյանի օֆշորային սկանդալից։ Տարբերությունն այն է, որ այդ զույգի կողմից «քցված» գործարար Փայլակ Հայրապետյանի բախտը բերել է, որ դրսում է՝ ազատության մեջ, որ իրեն մենակ «քցել» են, բայց չեն զրկել ազատությունից։ Իսկ իմ բախտը չի բերել՝ ես համ անազատության մեջ եմ, համ էլ ինձ «քցել» են», «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց կալանավայրից մեզ հետ կապ հաստատած դատապարտյալ Հարություն Դրիգոն:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը երեկ տեղեկացրել էր, որ այս տարեսկզբից Ռուսաստանի Դաշնության առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ սույն կարգը պայմանավորված է Ռուսաստանում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով։ «Դա նշանակում է, որ այլ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով», տեղեկացրել է Միգրացիոն պետական ծառայությունը:
Չորրորդ ինքիշխանություն
Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10 հազար դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000 դրամ։ Ընդ որում՝ կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաև, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ հայտնի դարձավ, որ օրերս ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետևանքով երեկ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակով Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից երեկ մեզ հայտնեցին, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնեցին նաև, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Նշենք, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։
Մեր ունեցած տեղեկություններով՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Ըստ որոշ տեղեկությունների, զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։ Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո միայն տեղափոխել են Երևան։ Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ. ղեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զինկոմիսարիատի կողմից. նա բնակվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում։
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը երեկոյան մեզ հայտնեց, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Եվ այսպես 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը դառնալու է 661.400 դրամ, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793.680 դրամ։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։
Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 331.595 դրամ:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «ՉԻ» տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ հայտնի Նովոն։
Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին Աժ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ Աժ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գևորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։
Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել։ Մանավանդ որ տարին նոր է մեկնարկել ու կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ չպետք է բացառել քաղաքական արենայում նոր դեմքերի ու դիրքորոշումների ի հայտ գալը։ Ասել է թե՝ մարզպետարաներն ու իրենց տանիքները դեռ ռուսամետության փորձաքննություն պետք է անցնեն։ Բայցևայնպես, մարզպետի ընտրության հարցը, ինչպես նաև կարևոր նշանակության այլ հարցեր, Սերժ Սարգսյանի մենաշնորհն են. թե ում կտա նա նախապատվությունը արդեն ճաշակի հարց է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին և նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ։ Yerkir.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «խաղամոլ» հայ քաղաքական գործիչների և օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայսը։ Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից։
Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ և խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են։ Այն, որ Կարապետյանը խաղատներ այցելելու հակում ունի՝ նորություն չէ։ Նա դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցին, թե խաղատներ չի՞ գնում, ասել էր, որ ինքը բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելում է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի պայքարող երիտասարդները կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 27-ին՝ (ժամը 13.00-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր «Անելիք» բանկում հաշիվ ունեն, փակեն դրանք։ «Այս բանկը այն բանկն է, որը բարձրաձայն հայտարարեց, որ իր աշխատողները սխալմամբ են ստորագրել նախագահին ուղղված «ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակի» դեմ նամակի տակ։ Դա խայտառակություն է մեզ համար, այդպիսի հիմնարկները աշխատողներին պահում են ճնշած և կարծես քաղաքական կառույցները թույլ չեն տալիս, որ աշխատողները ինչ-որ արդար, լավ բանի համար պայքարեն։
Հենց նման խայտառակ բանկի դեմ է ուղղված ակցիան։ Բոլորով հավաքվենք և բոյկոտենք «Անելիք» բանկը։ Եվ նաև շատ կարևոր մի բան՝ իրենք հայտարարել են, որ կողմ են ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակին։ Լավ կլինի, որ հաշիվ փակողների թիվը հնարավորինս շատ լինի։ Բոլոր–բոլոր ուսանողներին, ովքեր հաշիվ ունեն «Անելիքում», ասեք, փոխանցեք, որ գան և փակեն, եթե, իհարկե, համաձայն են։ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ուսանողները «Անելիքում» են թոշակ ստանում», ասված է երիտասարդների տարածած հայտարարության մեջ:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Երևանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող շուկան ցանկացած պահի կարող է փակվել, ապա բարեկարգվել և փոխանցվել էրեբունիի թաղային հեղինակություններին:
Ամիսներ շարունակ շուկայի աշխատանքը չէր խոչընդոտվել, և ահա երեկ շուկա են այցելել անհայտ մարդիկ և պահանջել են, որ շուկայի աշխատակիցները հեռանան: Շուկայի աշխատակիցները երեկ մեզ պատմեցին, որ վաղ առավոտյան իրենց են այցելել մի խումբ անձինք, ովքեր ներկայացել են որպես մի ընկերության ներկայացուցիչներ, որը նոր պայմանագիր է կնքել և շուկայի տարածքն այժմ իրենցն է.։ «Հիմա մենք դատական գործընթացի մեջ ենք, դատական կարգով վիճարկում ենք շուկայի տարածքը մեզ տալու վերաբերյալ պայմանագիրը երկարացնելու հարցը, բայց նրանք արդեն պայմանագիր են կնքել, որ տարածքը իրենց պետք է տրամադրվի: Դա չի կարող օրինական բան լինել։ Վաղ առավոտյան եկել էին շուկա և պահանջում էին, որ տարածքը ազատվի»։
Նրանք թույլ չէին տալիս, որ աշխատենք, մարդկանց ասում էին, որ մարդիկ որևէ իրավունք չունեն այդտեղ աշխատեն։ Մեծ կռիվ, վիճաբանություններ եղան, բայց հետո այդ մարդիկ հեռացան ու ասացին, որ երկուշաբթի օրը վերադառնալու են»,– ասաց շուկայի մի աշխատակից։ «Այսօր մենք չկարողացանք աշխատել, մեր աշխատանքը թերի մնաց»,– ասաց մեր զրուցակիցը։ Մեր հարցին, թե ինչ են պատրաստվում անել երկուշաբթի օրը և արդյոք կազատեն շուկայի տարածքը, նա պատասխանեց. «Վերաքննիչից հետո դեռ Վճռաբեկ պետք է դիմենք, այնպես որ, նման գործողություններ հիմա որ նրանք անում են, անօրինական են անում։ Տեսնենք, թե ինչ է լինելու երկուշաբթի օրը, չգիտենք ինչ գործընթաց է լինելու, բայց մինչև դատական գործընթացը չավարտվի, մենք չենք հեռանալու։ Բացի այդ, տարածքի վրա նաև շինություններ կան, որոնք մեր սեփականությունն են»։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Թերթը Կարեն Անդրեասյանի հայտարարությունը համեմատում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն ելույթին, որի ընթացքում նա խոսել էր կոռուպցիոն դրսևորումների մասին։ Սրան էլ հետևել էր հրապարակային քննարկում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Հենց այդ ժամանակ էլ Սարգսյանը Զաքարյանին մեղադրեց քաղաքական գնահատականներ հնչեցնելու մեջ, ապա տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ. ընդհուպ չէր բացառվում, որ Սարգսյանի ընտրությունը կանգ առներ ոչ թե Իշխան Զաքարյանի, այլ մեկ ուրիշի վրա։
Հիմա գրեթե նույնն է տեղի ունեցել. դեռ մի բան էլ ավելին։ Սերժ Սարգսյանը տարին հռչակել էր արդարադատության համակարգի կայացման տարի, և հանկարծ տարեվերջին կոնկրետ կաշառքի թվեր է հրապարակում մի մարմին, որի խոսքը, Սահմանադրության համաձայն, քննարկման ենթակա չի կարող լինել, այն պետք է ընդունել որպես վերջին ճշմարտություն։
Հիմա կամ Սերժ Սարգսյանը պետք է ասի՝ այո, Կարեն Անդրեասյանը ճիշտ է, և ընդունի, որ մեր արդարադատության համակարգը մյուս ոլոտների նման սատկած է, կամ էլ պետք է մատ թափ տա Անդրեասյանի վրա։ Մեր տեղեկություններով՝ սցենարն առայժմ նախատեսվում է երկրորդ տարբերակով։ Ասում են, որ հնարավոր է Անդրեասյանի լիազորությունները դադարեցվեն, և նրա փոխարեն այլ օմբուդսմեն «նշանակվի»:
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանության» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.