23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով` փակում են բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից։
Իրականում, իհարկե, իշխանությունները ոչ թե «փակում են դռները», այլ այդ դռներից օգտվելու համար հստակ գին են սահմանում՝ 8,5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար)։ Այսինքն՝ դռները փակում են միայն նրանց առաջ, ովքեր այդքան փող չունեն։ Սա նույնն է, թե բանտապետը հայտարարի՝ կալանավորները կարող են հանգիստ վճարել, ասենք, 21 հազար դոլար և հանգիստ գնալ տուն, ընդ որում՝ այդ որոշմամբ ինքը վերացնում է բանտից փախչելու բոլոր հնարավորությունները։ Եվ նա մեծ հաշվով իրավացի կլինի, որովհետև վճարելն ու տուն գնալն արդեն ոչ թե փախուստ է, այլ գործարք։ Եթե պահակներին կաշառեր և բանտից դուրս գար՝ այ դա կլիներ փախուստ:
Չորրորդ ինքնիշխանություն
Ռուսական «Ведомости» պարբերականը հանդես է եկել սենսացիոն հրապարակմամբ, ըստ որի ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող ՅՈՒԿՈՍ ընկերության ակտիվների մի մասը Ռուսաստանից Արևմուտք է դուրս բերվել կամ լվացվել Հայաստանի միջոցով։
Երբ Խոդորկովսկու ՅՈՒԿՈՍ–ը սնանկ ճանաչվեց, Ռուսաստանում սկսվեց նրա ակտիվների վերաբաշխումը։ Սակայն խոսքը գնում էր միայն Ռուսաստանում մնացած ակտիվների մասին, որոնց մեծ մասը ձեռք բերեց «Ռոսնեֆտ» ընկերությունը։
Իսկ ահա այն ակտիվները, որոնք ժամանակին դուրս էին բերվել Ռուսաստանից, առ այսօր չի հաջողվել ետ բերել։
Ըստ ռուսական պարբերականի, ՅՈՒԿՈՍ-ի արտասահմանյան ակտիվները գնահատվում են 9,6 մլրդ դոլար։ Ահա այդ ակտիվների մի մասը Արևմուտք է «փախել» Հայաստանում գրանցված Yukos CIS Investments ընկերության միջոցով, որը հանդիսացել է ՅՈՒԿՈՍ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը։ Հենց Հայաստանում գրանցված ընկերության միջոցով է ՅՈՒԿՈՍ-ը կառավարել բարդ օֆշորային կառույցը։
2007թ «Ռոսնեֆտը» 1 մլն դոլարով ձեռք է բերել Yukos CIS Investments-ը: Մեծ հավանականությամբ, այդ ժամանակ էլ պարզվել է Հայաստանում գրանցված այս ընկերության իրական դերը ՅՈՒԿՈՍ-ի ակտիվների արտահանման գործում։
Առ այսօր «Ռոսնեֆտը» փորձում է ի վերջո ետ բերել ՅՈՒԿՈՍ-ի ակտիվները, որոնք դուրս են եկել Հայաստանում գրանցված ընկերության միջոցով:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ ԵԿՄ 10–րդ հոբելյանական համագումարում հետաքրքիր կադրային փոփոխություններ են սպասվում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ԵԿՄ՝ վարչության փոխնախագահ է դառնալու Աժ՝ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը՝ Մխիկը, որը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր դարձել Հրազդանի ընտրատարածքից։
Հիշեցնենք, որ Մխիթար Հարությանյանը ԲՀԿ խորհրդի անդամ էր, սակայն վերջերս ֆինանսական խնդիրների պատճառով դուրս էր եկել կուսակցությունից։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ից դուրս գալու նրա որոշումը գնահատվել է վերևներում և նախկին պատգամավորին քաջալերելու համար նրան վստահել են ԵԿՄ փոխնախագահի պաշտոնը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի հավաստի տեղեկություներով ոստիանության համայնքային բաժիններում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Մասնավորապես, ոստիականության Էրեբունում բաժնից ազատվել են տասնյակ աշխատակցիներ։ Ըստ մեր աղբյուրների՝ նարանք աշխատանքից ազատվել ենա առանց հիմնավորման:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը ամերիկյան «Գրին քարտ» է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ նման բան չկա և սուտ են «Գրին քարտ» շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։
«Չի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք «Գրին քարտ» շահել է։
Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրանք սպառնացել են վերջինիս և պարտադրել չհեռանալ երկրից։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն ու Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հսկայական գումարներ էին ծախսել, որպեսզի Հայկյանը, այսինքն՝ ՀՀԿ թեկնածուն հաղթող դուրս գա ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարում:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ կառավարությունը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը, որում նշված են նաև մատակարար ընկերությունները, մեքենաների արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները։
Բավական ուշագրավ ցանկ է, ըստ որի վերջին չորս տարում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 552 ավտոմեքենա։ Դա կազմում է 12 մլն դոլար։ Ավտոմեքենաների ձեռքբերման հարցում իրեն պարզապես հավասարը չունի ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս գնել է 237 ավտոմեքենա 1,818 մլրդ դրամ (4,45 մլն դոլար) արժողությամբ։ Սակայն ավտոմեքենաների գերակշիռ մասը ՊՊԾ և ՃՈ ծառայության համար են գնվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչի արդյունքում աշակերտը կոտրվածք է ստացել։ Հետագայում այս հարցով զբաղվել են ոստիկանները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ 23-ամյա նորելուկ ուսուցչուհին այդ փաստից ամենևին էլ վատ չի զգացել, նա հայտարարել է, որ ինքը սկզբունքորեն մնալու է և աշխատելու է դպրոցում։ Ի դեպ, ուսուցչուհու մայրը մարզպետարանի իրավաբանն է։
«ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկություններ ստանալ դեպքի կապակցությամբ։ Լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր աշխատակիցները զբաղվել են այղ գործով և ոնց որ նկարագրել են երեխան ընկնելիս է եղել, իսկ ուսուցչուհին բռնել է, որ չընկնի ու երեխայի մատը ղուրս է ընկել։ Հետո երեխային տարել են բուժկետ, այնտեղից տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մատը դուրս ընկած է եղել և գիպս են դրել։ Ոստիկանները գնացել են, նյութեր են նախապատրաստել։ Երեխայի ծնողներն էլ որևէ բան չեն գանգատվել»։
Հ.Գ. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ վերոնշյալ ուսուցչուհին սովորություն ունի մեծ ցուցափայտով ներկայանալ դասարան, չնայած ինքը աշխարհագրության դասատու չէ:
Չորրորդ ինքնիշխանությում
Oրերս ճամբարակի գյուղերից մեկում մենք տան այլընտրանքային ջեռուցման բավական հետաքրքիր լուծում տեսանք։ Տեղի բնակիչներից մեկը տունը գազաջեռուցման ամբողջ համակարգը քաշել է և այն միացրել փայտի վառարանին։ Հատուկ պատրաստված այդ վառարանում կա ջրի կաթսա, որին միացրել են գազաջեռուցման խողովակները։ Մի փոքրիկ շարժիչի միջոցով ապահովվում է ջրի շրջանառությունը (ցիրկուլյացիան)։ Նույնիսկ չափիչ սարք են տեղադրել համակարգին, որը ջրի ջերմաստիճանն է կայուն պահում։ Այսինքն, ստացվել է «Բաքսի», որը աշխատում է փայտով:
Թերթի հետ զրույցում տանտերն ասել է, որ եթե նախորդ տարի գազ օգտագործելիս ստիպված էր նաև ննջարանում էլեկտրական «պլիտա» օգտագործել, քանի որ միայն գազով տունը նորմալ չէր տաքանում, ապա այժմ նման խնդիր չկա, քանի որ փայտի վառարանով տունը նորմալ տաքանում է, բոլոր սենյակները, խոհանոցը, լոգարանը, տաք ջրի խնդիր էլ չկա։ Դեկտեմբերին այս վառարանով տունը տաքացնելու համար օգտագործվել է մոտ 2 խմ փայտ։ Տանտիրոջ խոսքերով, փայտի անցնելուց հետո նա ամսական խնայում է 35-40 հազար դրամ:
Չորրորդ ինքնիշխանություն
Գյումրիի Գարեգին Նժդեհի 2 հասցեում տեղակայված նախկին տեքստիլագործների հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն արդեն առողջ են, նրանց մոտ հայտնաբերված մաշկային հիվանդությունը բուժվել է։ Այս մասին երեկ մեզ հայտնեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Նրա խոսքով, օրեր առաջ ընտանիքին բոլոր անհրաժեշտ նշանակումներն արվել էին, իսկ հիվանդների վիճակն այնքան վատ չէր, ինչպես շատերը պատկերացնում էին։ «Լուսանկարները նայելիս թվում էր, թե ահավոր վիճակ է, բայց իրականում վերքերի վրա քսվող դեղը կարմիր գույն ուներ, այդ պատճառով էին վերքերը այդ տեսքը ստացել, և տպավորություն էր ստեղծվել, թե վիճակը շատ վատ է»,– երեկ մեզ ասաց Ասոյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։
Մինչև Մաքսային միությանը միանալու վերջնական որոշումը, Եվրամիությունը խոշոր դրամաշնորհներ և ուղղակի ֆինանսներ էր տրամադրում բազմաթիվ կառույցների, որոնք զբաղված էին մասնավորապես Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ, մշակում էին անհրաժեշտ զեկույցներ, բարեփոխումներ իրականացնում տարբեր ոլորտներում՝ դատական, իրավական և այլն։
Մեր տեղեկություններով իշխանությունները փորձել են համոզել ԵՄ պաշտոնյաներին, որպեսզի այդ ֆինանսավորումը շարունակվի՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ նախագծեր կարող են կիսավարտ մնալ։ Սակայն ԵՄ-ն ոչ միայն չի ընդունել մեր իշխանությունների փաստարկները, այլև ամբողջապես դադարեցրել է ֆինանսավորումը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.