23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մտադիր է էականորեն մեծացնել իր ազդեցությունը կառավարությունում, եթե վարչապետ նշանակվի Աժ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մեր տեղեկություններով՝ Վլադիմիր Գասպարյանը ցանկանում է իրեն վստահելի մի քանի անձանց տեսնել նոր կառավարության կազմում։ Խոսքը, մասնավորապես, գնում է Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Աժ՝ պատգամավոր Արթուր Գևորգյանի և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մասին։
Մեր աղբյուրը նշում է, որ ներկա պահին այս հարցերի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանին։
«ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ նոր մարզպետը ազատվում է հին կադրերից և նրանց փոխարեն նշանակում է յուրայինների։
Նշել էինք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրթության վարչության պետի աթոռին ցանկանում է տեսնել հայրենի Ավշար գյուղի դպրոցի տնօրեն Խաժակ Աղաբեկյանին։
Կրթության վարչության պետի պաշտոնից ազատման մեր ներկայացրած տեղեկությունը հաստատվեց, մնում է. սպասել, թե ով կհայտնվի վարչության պետի աթոռին։
Ի դեպ, մարզպետը Անահիտ Հակոբյանին աշխատանքից ազատել էր նրա իսկ ծննդյան օրը:
Չորրորդ ինքնիշխանություն
Ռուսաստանյան «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը կազմել է 2014թ. ԱՊՀ երկրների լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն հարյուրյակում Հայաստանի ոչ մի համալսարան չկա, փոխարենը` համալսարաններ կան Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և այլն։
«ՉԻ»– Ռուսաստանյան գործակալությունն, իհարկե, գլուխը պատովն է տվել։ Այդ վայ-փորձագետներն ակնհայտորեն հաշվի են առել միայն կրթության որակն ու մասնագետների պահանջվածությունը, մինչդեռ առաջին հերթին պետք էր ուշադրություն դարձնել, ասենք, «սաքուլիկենց» կամ «ախալքալաքցիների պոլկի» ներուժի վրա։ Այդ ցուցանիշներով Հայաստանի համալսարանները, անկասկած, կհայտնվեին լավագույն տասնյակում, իսկ հազար ուսանողին բաժին ընկնող հանրապետականների թվով հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։
Իսկ ընդհանրապես, կարևորն այն չէ հայաստանյան համալսարանները լավագույն հարյուրյակում են, թե ոչ։ Կարևորն այն է, որ դրանք լինեն Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակում։ Վստահաբար կարող ենք պնդել այդ ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ առաջատարն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ մոտ ապագայում Արարատի մարզպետի փոփոխություն է սպասվում։ Ըստ հավաստի աղբյուրների՝ մարզպետի փոփոխությունը պայմանավորված է Գրիգորյան եղբայրների՝ սեփական դիրքերը ամրապնդելու և Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում թուլացնելու մղումով։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նոր մարզպետի հավանական թեկնածու է համարվում Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը Աժ պատգամավոր էր դարձել Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքից։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս նրան կարևոր պաշտոն էր վստահվել։ Նա դարձել էր Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար։ Ի դեպ, այդ պաշտոնը զբաղեցնում էր Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը։ Նրա պաշտոնանկությունից հետո ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը փաստորեն վստահվեց ոչ թե դաշնակցությանը հարող մարզպետին` Արամայիս Գրիգորյանին, այլ դպրոցի նախկին տնօրեն ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Մարտի 19-ին Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի էր հայտնաբերվել։ Զալիկո Լուլուկյանը Ջավախքից էր, սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 3-րդ կուրսում։ Ինքնասպանության լուրը ցնցել է Ջալիկոյի ընկերներին և ողջ ջավախքահայությանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների 21-ամյա Զալիկո Լուլուկյանը աշխատել է «Տոտո գեյմինգ» բուքմեյքերական ընկերությունում։ Վերջինս խաղադրույք է կատարել և տանուլ տվել 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար, որից հետո երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Սակայն համացանցում շրջանառվում է այն վարկածը, որ ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դրդել են դրան։
Մեզ տեղեկացրեցին, որ Զալիկոյի խնդիրների մասին տեղյակ չեն նաև նրա ծնողները, անգամ հարազատ եղբոր հետ չի կիսվել այդ մասին։ Զալիկոյի ընտանիքը սոցիալապես ապահովված չէ։
«Տոտո գեյմինգ» բուքմեյքերական ընկերությունում Զալիկոյի աշխատելու և խաղադրույք կատարելու մասին փորձեցինք ճշտել ընկերության գրասենյակից։ Հատկանշական է, որ մեր զանգահարած բաժիններից հայտնում էին, թե իբրև չեն ճանաչում Զալիկո Լուլուկյանին և երբեք. չեն լսել դեպքի մասին։ Ընկերության մարքեթինգի բաժնից Դավիթ անունով աշխատակիցը հորդորեց, որ գրավոր նամակ ուղարկենք ընկերություն՝ փոստային ծառայության միջոցով, որպեսզի տնօրինությունը պատասխանի, իսկ սպասարկող բաժնի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ անմիջապես կհաղորդի տնօրինությանը, որպեսզի կապվեն մեզ հետ։ Սակայն երեկվա դրությամբ մեկնաբանություններ ստանալ այդպես էլ մեզ չհաջողեց, ընկերությունից էլ մեզ չզանգահարեցին:
Չորրորդ ինքնիշխանություն
Թեպետ Հայաստանում վերջին տարիներին մեծ թափ է հավաքել փոքր ՀԷԿ-երի շինարարությունը, որի համար մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան արտոնյալ վարկեր են տրամադրում և թեպետ դա արվել է որպես այլընտրանքային տարբերակ Հայաստանում առկա էներգետիկ ցանցի զարգացման հեռանկարների, իրականում ՀՀ էներգետիկային չտալով որևէ էական օգուտ, փոքր ՀԷԿ-երի ծրագիրը խթանել է ԵՄ կառավարիչների և ՀՀ կլանային համակարգի կոռուպցիոն սերտաճումը, չորացնում է տեղանքները և երկրի բնությունը տանում է աստիճանական, բայց արագ և հստակ կորստյան, նպաստում է ակտիվ արտագաղթին, երկիրը զրկում քաղցրահամ ջրի կենսական պաշարներից:
Չորրորդ ինքնիշխանություն
Անդրադառնալով իր և Արմեն Ռուստամյանի հայտնի լեզվակռվին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե քանի դեռ ինքը նախարար է այդ թեման իր համար փակված է, իսկ թե ինչ կլինի դրանից հետո բոլորը կիմանան։
Փաստորեն, հենց որ Հրայր Թովմասյանը նախարար չլինի, գնալու է դաշնակներին ծեծի։ Որովհետև, ինչպես ինքն է ասում, նման բառերը մեր իրականության մեջ անպատասխան չեն մնում։ Դաշնակներն էլ, բնականաբար, Հրայր Թովմասյանի այս հուժկու սպառնալիքից հետո այլևս չպիտի պահանջեն կառավարության հրաժարականը, որովհետև հենց որ կառավարությունը հրաժարական տվեց՝ Արմեն Ռուստամյանը ծեծ է ուտելու։
Այլ կերպ ասած՝ պրն Թովմասյանն իր սպառնալիքով սեպ է խրում ոչ իշխանական չորս ուժերի միջև։
Բայց արդյոք արդարադատության նախարարն ի վիճակի կլինի իրագործել սպառնալիքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե նա մտադիր է ծեծել բոլոր նրանց, ովքեր համամիտ են Արմեն Ռուստամյանի հնչեցրած գնահատականի հետ, ապա, ըստ վերջին մարդահամարի տվյալների, ստիպված կլինի ծեծել մոտ 3 միլիոն մարդու։ Իսկ դա, համաձայնվեք, բարդ գործ է։ Նույնիսկ Հրայր Թովմասյանի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Բանից պարզվում է` էջմիածինցի մի վարորդ մոտ մեկ տարի առաջ խիստ բարկացել է արագաչափ սարքերի վրա, քլունգն առել է այդպիսի երկու սարք ջարդել` դրանով իսկ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, դիտավորությամբ պատճառելով 375 հազար դրամի վնաս։
«ՉԻ»– Մենք, իհարկե, մեր զորակցությունն ենք հայտնում էջմիածինցի վարորդին և հավաստիացնում, որ նրա հերոսական արարքը լիովին տեղավորվում է «անհրաժեշտ ինքնապաշտպանության» շրջանակներում։
Բայց խնդիրը միայն դա չէ։ Ուշադրություն դարձրեք պատճառված վնասի գումարին։ Փաստորեն՝ արագաչափի գինը 190 հազար դրամ էլ չկա, մինչդեռ, ինչպես հանրահայտ երգում է ասվում, այդ «хитраумный агрегат»-ը օրական առնվազն այդքան եկամուտ է բերում, ընդ որում՝ կլոր տարին։
Համաձայնվեք՝ վատ բիզնես չէ։ Առավոտյան ներդնում ես գումարը, երեկոյան այն արդեն «ծախսերը հանում է», իսկ հաջորդ օրվանից՝ գերշահույթներ բերում։ Ճիշտ է, տուժածները երբեմն արժանի հակահարված են հասցնում (օրինակ՝ քլունգով), բայց բիզնեսը դրանից չի տուժում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ 375 հազար դրամի վնասը պատճառվել է ոստիկանությանը, այսինքն՝ ոստիկանությունը պիտի փոխհատուցի։ Բա հո «խեղճ ներդրողը» չի՜ վճարելու:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ որի 1-ին և 2-րդ երեխաների ծնվելու համար պետությունը ծնողներին կտրամադրի 50 հազար դրամ։ Երրորդ և չորրորդ երեխաների դեպքում, նախկին 430 հազար դրամի փոխարեն, այսուհետ՝ հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները պետության կողմից կստանան 1 միլիոն դրամ նպաստ։ Իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ։
Վերջերս «ՉԻ» խմբագրություն էր դիմել մի կին, ով հունվարի 4-ին լույս աշխարհ է բերել իր երրորդ զավակին, սակայն պետության կողմից տրամադրվող 1 մլն դրամի չափով նպաստը արդեն երկու ամիս է չի ստացել։
Վերջինս մեզ հայտնեց, որ իր ընտանիքը ապրում է Էրեբունի շրջանում և նպաստի համար դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայության Էրեբունու բաժին։
Դիմելուց հետո, երբ ծնողները որոշ ժամանակ չեն ստացել գումարը, կրկին գնացել են Էրեբունու սոցիալական ապահովության պետական ծառայության բաժին՝ նպաստի ուշացման կամ չվճարման պատճառներն իմանալու։ Այնտեղից հայտնել են, թե ծրագրային խնդիր կա, ինչի հետևանքով փոքրիկի գրանցումը և նպաստի վճարումը որոշ ժամանակ չի կատարվի։
Ի դեպ, ծնողներին հայտնել են նաև, որ տրամադրվող 1 մլն դրամ նպաստի կեսը՝ 500 հազար դրամը, իրենք են ուղարկում փոստային ծառայության միջոցով, իսկ մյուս կեսը պետությունը փոխանցելու է իրենց հետ համագործակցող բանկերից մեկին, որն, ի դեպ, մինչև փոքրիկի 18 տարեկան դառնալը ծնողները իրավասություն չեն ունենալու տնօրինել բացառությամբ երեխայի ուսման կամ հիվանդության դեպքում բժշկական ծախսերը հոգալու համար։
Սակայն, պարզվում է, որ պետությունը իր ընդունած որոշումը չի կատարել և չի փոխանցել բանկին փոքրիկի միանվագ նպաստի կեսը։ Մեկ ամիս անց ծնողները կրկին դիմել են համապատասխան բաժին, որտեղից նրանց հայտնել են, թե սպասեք:
Չորրորդ ինքնիշխանություն
Բանից պարզվում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է վիսկի արտահանել, ուղարկել իրաքյան Քուրդիստան։ Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի։
«ՉՒ» — Լավ է, իհարկե, որ Հայաստանից ինչ-որ բան է արտահանվում։ Իսկ թե ինչու հատկապես վիսկի և հատկապես Քուրդիստան՝ կարելի է միայն ենթադրել։
Ըստ երևույթին Սամվել Ալեքսանյանը նոր է իմացել, որ Հայոց ցեղասպանությունը նաև քրդերի ձեռքով է իրականացվել և որոշել է վրեժ լուծել, ինչն, անշուշտ, ողջունելի է՝ հատկապես Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին։
Ի դեպ՝ արտահանվող վիսկին հայկական բրենդ չունի, բրենդն իրաքյան պատվիրատուներն իրենք են ընտրում։ Պարզ ասած՝ վիսկին այստեղից ուղարկվում է, իրենք այնտեղ ինչ շշի մեջ ուզում լցնում են ու անունն ինչ ուզում՝ դնում են։ Տեղն է նրանց։
Իսկ ահա մեզ համար միակ մտահոգիչ փաստն այն է, որ Սամվել Ալեքսանյանի հավաստմամբ՝ իրենք արդեն վիսկիի համար առանձին արտադրամաս են կառուցել։
Մնում է հուսալ, որ ամբողջ արտադրանքը կարտահանվի Իրաք, և հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա», «Չիվաս Ռեգուլյար» և այլ անվանումներով վիսկիներ:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.