29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...եր տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։ Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ «Հայջրմուղկոյուղու» կողմից իրենց վրա դրված է կոնկրետ թիվ, թե որ համայնքից որքան գումար պետք է հավաքեն։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուրաստան գյուղը, օրինակ, պարտավոր է վճարել 300 հազար դրամ, Ազատավան գյուղը՝ 500 հազար, իսկ Բաղրամյան գյուղը՝ 400 հազար դրամ։ Եթե այս հրահանգները չկատարվեն՝ «ջրի մարդկանց» սպառնում է աշխատանքից ազատում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ինչպես ասում են՝ ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին և իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։
Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։
Ինչպես երևում է, նախարարությունը պարզապես «գլուխ չի դրել» և ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե օրինակ Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր և չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի։
Փաստորեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատավորների օրը որոշել է «զահլա» չդնել և թոթափել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեպի նախարարի պորտֆել սլանալու ճանապարհին չի մոռանում մարզպետարանում կառուցվածքային փոփոխություններ կատարել։
Երեկ նրա հրամանով մարզպետարանի մշակույթի և սպորտի վարչության պետ է նշանակվել Կարինե Հովհաննիսյանը։
«ՉԻ» աղբյուրննրի փոխանցմամբ՝ վերջինս տարրական դասարանների դասվար է։ Փորձեցինք այս լուրի իսկությունը ճշտել մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Խաչատրյանից, որը ոչ հերքեց, ոչ հաստատեց փաստը, այլ խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին։
Այստեղից մեզ տեղեկացրեցին, որ իրոք Կարինե Հովհաննիսյանը նշանակվել է վերոնշյալ պաշտոնում։ Մեր հարցին, թե որ դպրոցում է աշխատել, պատասխանեցին, որ գործերը դեռ լավ չեն ուսումնասիրել, բայց Նոր Խարբերդի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ էլեկտրոնային կայքերում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն է։ «ՉԻ»-ն փորձեց լուրի իսկությունը ճշտել հենց իրենից՝ АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանից։
—Պարոն Մինասյան, էլեկտրոնային կայքրում լուրեր են շրջանառվում, որ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ Ստացե՞լ եք նման առաջարկ։
-Ես մեղավոր չեմ նման լուրերի շրջանառության համար։
—Հատկապես Ձեր ո՞ր արժանիքի համար կարող էր այդպիսի առաջարկ լինել. արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի եղբայր լինելը բավական է նախարար դառնալու համար։
-Ես ինձ երբեք չեմ ընկալել որպես որևէ մարդու ազգական։ Իմ բոլոր աշխատանքներում կարողացել եմ հաջողությունների հասնել ինքնուրույն, առանց որևէ հովանավորության։ Իսկ իմ համեստ արժանիքները ինձ բերել են սիրված աշխատանք և բարեկեցություն։
-Ի՞նչ պիտի անեք, որ Հրայր Թովմասյանը չարեց։
-Ես երբեք չեմ պատկերացրել, որ պետք է լրացնեմ այլոց արածն ու չարածը։ Ես միշտ գիտեմ՝ ինչ կուզեի անել, որպեսզի իմ միջավայրում, իմ աշխատավայրում, իմ քաղաքում կամ երկրում թեկուզ քիչ, բայց դրական մի բան ավելանա։
-Ձեր ղեկավարած իրավաբանական գրասենյակը մշտապես բախվում է անարդարությունների հետ, որտեղ մարդիկ դիմում են տարբեր վիճահարույց հարցերով. Դուք ի՞նչ պիտի փոխեք մի համակարգում, որը ոտքից գլուխ անարդարությունների մեջ է թաղված։
-Ձեր գնահատականների հետ լիարժեք չհամաձայնելով, կարող եմ ասել, որ ես իմ փաստաբանական աշխատանքով ամեն օր մի փոքր նվազեցնում եմ անարդարությունների մասին մարդկանց պատկերացումները։ Կշարունակեմ այսպես ընկալել ու կատարել իմ գործը ապագայում ևս՝ անկախ բոլոր շրջանառվող լուրերից:
Չորրորդ ինքնիշխանություն
Ներկայացնում ենք թերթի ու պատգամավոր Մհեր Սեդրակյանի զրույցից մի հատված.
— Ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը։
— Ախր այդ հարցը ինձ չպետք ա տայիք։ Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչը ինձ եք համարում, էդ հարցը ինձ եք տալիս, այդպես չի…
— Ամեն դեպքում, պատասխանեք։
— Ես չգիտեմ:
— Հ. Աբրահամյանի որդեգրած մոտեցումները զգալիորեն տարբերվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքից, դա լա՞վ է։
— Հլը որ աշխատանք չենք տեսել, չենք կարող ձեր հարցին պատասխանել։ Մի որոշ ժամանակ կաշխատի, կտեսնենք, հետո հարցը կտաք՝ կպատասխանեմ։
— Ուրա՞խ եք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ձեր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունն է առաջադրվել ու նա կղեկավարի խորհրդարանը։
— Բա լավ ա, բա ինչ ա… Եթե նորմալ չլիներ, լավ չլիներ, չէին առաջադրի թեկնածությունը։ Բնական ա՝ ամենահարմարը, ամենախելացին, ամենաճիշտը այս պահին Գալուստ Գրիգորիչն էր, դրա համար՝ առաջադրվեց իր թեկնածությունը:
— Իսկ ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը ո՞վ է լինելու։ Դուք չե՞ք ուզում ղեկավարել խմբակցությունը։
— Հա, կուզեմ, տո համ էլ կուզեմ Աժ նախագահ լինել։
— Բա ինչո՞ւ չդարձաք։
— Տո ով ա ինձ բանի տեղ դնում։
Չորրորդ ինքնիշխանություն
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում էր, որ կառավարությունն էական փոփոխության կենթարկվի. կազմում կհայտնվեն նոր դեմքեր, սակայն նա չէր պնդել, որ փոփոխություններն անպայման դրական են լինելու։ Մինչ շատերս սպասում էինք նոր կառավարության լուսավոր դեմքերին, պարզ դարձավ, որ ակնկալած փոփոխությունները, մեղմ ասած, դրական չեն։
Այսպես, ՀՀ քաղաքաշինության նախարար նշանակվեց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով արդեն վաղուց հասցրել է «սիրվել» երևանցիների կողմից։
Մասնավորապես այն, ինչ կառուցվել, վերակառուցվել է Երևան քաղաքում, առնվազն վերջին տասնամյակում կատարվել է հենց Նարեկ Սարգսյանի նախագծմամբ, ապա առնվազն նրա թույլտվությամբ։ Ավելին՝ հենց Նարեկ Սարգսյանին են պատկանում կառավարության շենքի գլխին գմբեթ դնելու, ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու գաղափարները։ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում շատրվանների փոխարեն հյուրանոցային համալիրի կառուցման նախագիծը նույնպես հեղինակել է Նարեկ Սարգսյանը, ի դեպ՝ կառուցման վայրն էլ է նա ընտրել։
Իհարկե տեղին է հիշել Հյուսիսային պողոտան, որը Նարեկ Սարգսյանի ձեռքի շնորքն է. 2004 թվականից մինչև 2008 թվականը նա եղել է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետը։ Այս շարքը կարելի է անվերջ թվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Իրավաբան Ցոլակ Գրիգորյանը «ՉԻ»-ին պատմեց, որ վերջերս Պռոշյանում բացվել է նոր ԱԳԼՃԿ (ավտոգազալցաճնշակայան), օրինական եղանակով նախկին ՊՆ շենքի դիմաց բացվել է նաև շրջադարձ, որով հեշտանում է. դեպի Երևան եկող մեքենաների մուտքը այդ ԱԳԼՃԿ։
«Սակայն Երևան եկող ճանապարհի վրա վերաբացվեց մեկ այլ ԱԳԼՃԿ, իսկ «չար լեզուների» փոխանցմամբ՝ այն պատկանում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին»,– զրույցում ասում է իրավաբանը՝ ավելացնելով, որ նոր ԱԳԼՃԿ-ի ի հայտ գալուն պես Վովա Գասպարյանը փակել է տվել շրջադարձը, որը բացվել էր օրինական հիմքերի վրա։ Այսինքն՝
ոստիկանապետը, կարճ ասած, ցանկացել է «խփել» մրցակից ԱԳԼՃԿ-ի գործին։
Բացի այդ, իրավաբանը հավելում է, որ ոստիկանապետին պատկանող ԱԳԼՃԿ-ն օգտագործում է ոչ թե ավտոմատ աշտարակներ, այլ նախկինում օգտագործվող եղանակը, որի շահագործումը 2 տարի է՝ օրենքով անթույլատրելի է:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի հետ զրույցում տնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Արթուր Առաքելյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հիմնականում ներգրավված են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, ընդ որում՝ այդ ձեռնարկությունների 91%-ը գերփոքր սուբյեկտներ են։
«Նրա խոսքով` միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում փակվել են շուրջ 1500 գերփոքր, մինչև 5 աշխատող ունեցող առևտրի օբյեկտներ։ Սա այն պայմաններում, երբ 2013 թվականին գործող 12652 խանութներից առևտրի շրջանառության 63%-ը բաժին է ընկել 31-ից ավելի աշխատող ունեցող 155 խոշոր խանութներին։ Ցուցանիշները վկայում են, որ մանրածախ առևտրի ոլորտում փոքր և միջին բիզնեսի դերը նվազում է:
Չորրորդ ինքնիշխանություն
Այն, որ մեր հոգևորականները համաշխարհային այս ծանր գլոբալ իրավիճակներում փորձում են ետ չմնալ ժամանակներից՝ վաղուց է հայտնի։
Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։ Ընդ որում, դա ամենաիսկական փաստաթուղթ է՝ կնիքով, ստորագրությամբ։
Ըստ այդմ, Մկրտության արարողության համար հավատացյալներից պահանջվում է առնվազն 20 հազար դրամ, Պսակի համար՝ 40 հազար դրամ։ Բայց այնպես չէ, որ մեր Եկեղեցին խիստ փողամոլ է։ Որոշ դեպքերում, եթե հավատացյալները շատ խնդրեն, նոտարով ու կադաստրով հաստատված փաստաթուղթ ներկայացնեն, որ կարիքավոր են, միգուցե դժվարությամբ, բայց մեր հոգևոր այրերը պատրաստ են անվճար ծառայություններ մատուցել։
Թեպետ եկեղեցական ծառայությունները անվճար են լինում (սա մենք հավաստի աղբյուրներից ենք պարզել), բայց դե հիմա ով է ում անվճար օգնում։ Ի վերջո, 21-րդ դարն է, պետք է մի քիչ ժամանակին համահունչ քայլել։ Լավ է, թող փող վերցնեն»:
Չորրորդ ինքնիշխանություն
Պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավել է մոտ 42 հազարով։
«ՉԻ» — Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։ Իրական արտագաղթի պատկերը բոլորովին այլ է, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ գարնանը մեկնում են Ռուսաստան ու դեկտեմբերին վերադառնում, այսինքն համարյա ամբողջ տարին դրսում են, բայց պաշտոնական վիճակագրությունը դա արտագաղթ չի հաշվում՝ մարդիկ տարվա մեջ մի անգամ մեկնել են, մի անգամ ժամանել։
Այս երևույթի ծավալները կարելի է պատկերացնել միայն մի ձևով՝ ուսումնասիրելով ընդհանուր ուղևորահոսքը, իսկ այդ առումով պատկերը հետևյալն է՝ 2013-ին Հայաստան ժամանողներն էլ են մոտ 18 տոկոսով աճել, Հայաստանից հեռացածներն էլ։ Պարզ ասած՝ «խոպանչիների» թիվն անցած տարի աճել է մոտ 18 տոկոսով:
Ինչ վերաբերում է «պաշտոնական» արտագաղթի 42 հազարին, ապա ԱՎԾ-ն հպարտորեն նշում է, որ 2012-ի համեմատ այդ թիվը նվազել է 15,4 տոկոսով։ Փաստորեն՝ 2012-ին Հայաստանից «պաշտոնապես» մոտ 50 հազար մարդ է արտագաղթել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.