29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մինչ օրերս Երևանի քաղաքապետարանը վերահաստատեց Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը, հանրության համար բացահայտվում են Միկոյանի կենսագրական այնպիսի դրվագներ, որոնց մասին մինչև այժմ քչերը գիտեին: Մասնավորապես «Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան» ֆեյսբուքյան էջում «Առանց մեկնաբանության» վերնագրով հրապարակվել է մի պատմություն, որը ներկայացնում ենք ստորև:
«1969 թ. Երևան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարանը բանաստեղծի 100-ամյա հոբելյանին բազմաթիվ հյուրեր ունի: Տիկին Օլգան՝ Թումանյանի այրին, դիմավորում է նրանց և ներս հրավիրում: Հովհաննես Բաղրամյանին բարևելուց և ներս հրավիրելուց հետո՝ տեսնելով Անաստաս Միկոյանին, Օլգա Թումանյանը կանգնում է դռան դիմաց՝ փակելով մուտքը, ասում է. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա՝ քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո դուռն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»:
Հ.Գ. Հովհաննես Թումանյանի երեք զավակները (չորրորդը զոհվել է ցեղասպանության տարիներին՝ Վանի գաղթի ժամանակ) ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձան: Ահա նրանք՝ Մուշեղ (1889-1938), Համլիկ (1896-1937), Արեգ (1900-1938), Արտավազդ (1894-1918)»,- ասված է գրության մեջ:
Չորրորդ ինքնիշխանություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին նշանակումներն է անում: Հերթը հասել է փոխնախարարներին: Հետաքրքրականն այն է, որ նշանակված նախարարների և փոխնախարարների կենսագրականները ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերը չեն ծառայել ՀՀ զինված ուժերում կամ ԽՍՀՄ բանակում: Նախ անդրադառնանք նորանշանակ փոխնախարարներին:
Չծառայած պետական բարձրաստիճան պաշտոնյայի վառ օրինակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սուրեն Քրմոյանն է, որը մինչև այդ զբաղեցնում էր ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Արդարադատության մեկ այլ նորանշանակ փոխնախարար Արմեն Մկրտչյանի կենսագրականից պարզ է դառնում, որ նա զինապարտ է:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի նորանշանակ տեղակալ Վախթանգ Միրումյանի կենսագրականը լռում է նրա՝ զինապարտ լինելու կամ չլինելու մասին: Սակայն պարզ է, որ 17-ից մինչ 22 տարեկանը ուսանել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետում: Պարզ է, որ ուսումն ավարտելուց հետո նա պետք է զորակոչվեր բանակ, սակայն նրա դեպքում դա տեղի չէր ունեցել:
Անհայտ է մնում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալ Արամ Բադալյանի չծառայելու պատճառը:
Չորրորդ ինքնիշխանություն
Լրագրողը Ազգային ժողովում նկատել էր, թե ինչպես դեղին կպչուն թղթիկներով փակված են Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի աշխատասենյակի դռան վերևում տեղադրված տեսախցիկները:
Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց առաջ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով Աժ շենքի գրեթե ողջ տարածքում տեսախցիկներ էին տեղադրվել:
Այս փաստին անդրադարձել էր մամուլը, իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով Աժ նախագահին ասել էր. «…Ես չեմ կարծում, թե Աժ-ն այդքան տոտալ վերահսկողության խնդիր ունի»:
Նկատենք, որ գեներալների համատեղ աշխատասենյակը հաճելի հանգստվայր է շատ ՀՀԿ-ական պատգամավորների համար:
Երբ «ՉԻ» լրագրողը Ազգային ժողովում փորձել էր գեներալ Մանվել Գրիգորյանից ճշտել, թե ինչո՞ւ են փակված իր աշխատասենյակի դռան վերևի տեսախցիկները գեներալը իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր. «Մեռնեմ՝ թե խաբար եմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Ժամանակին Հայխնայբանկը կոպեկներով վաճառեցին գործարար Միխայիլ Բաղդասարովին, որը հետո նույն բանկը կլորիկ գումարով վաճառեց ռուսական ВТБ-ին։
Ժամանակին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց մի գումարով, որը կոմբինատի 1-1,5 տարվա շահույթն էր կազմում։
Նույնը՝ էլեկտրական բաշխիչ ցանցերը։ Վաճառեցին օֆշորային ինչ-որ կազմակերպության, հետո այն կլորիկ գումարով վաճառվեց Ռուսաստանին։ Օրինակները մի փոքր կոպիտ են, բայց փաստը մնում է փաստ։
Հիմա էլ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ 2005թ. այն ռուսական ԲԱՄՕ ընկերությանը վաճառվել է 5,7 մլն դոլարով։ Պաշտոնապես, մասնավորեցումից հետո ԲԱՄՕ-ն այնտեղ 14 մլն դոլարի ներդրում է կատարել։ Ստացվեց 19,7 մլն դոլար։ Իսկ հիմա այն վաճառում են… 46 մլն դոլարով։ Այսինքն, համալիրը գրավադրված է եղել, այժմ այն աճուրդի է դրված, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն էլ այդքան է գնահատել համալիրի արժեքը։ Վատ բիզնես չէ:
Չորրորդ ինքիշխանություն
Թեպետ Երևանի իշխանությունները մտադիր են ցանկացած գնով Երևանի կենտրոնում տեղադրել խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը, սակայն այս թեմայի շուրջ հասարակական բուռն քննարկումները, ընդվզումը չեն դադարում։ Չնայած իշխանությունները պնդում են, որ արձանը տեղադրվում է Միկոյանի ժառանգների խնդրանքով, որոնց թվում նշվում է նաև մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը, որը Միկոյանի թոռն է։
Թերթի հետ զրույցում հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը, ով բավական մտերիմ է Նամինի և նրա ընտանիքի հետ, անդրադարձել է թե՜ արձանի տեղադրման հարցին, և թե՜ դրան Ստաս Նամինի հնարավոր առնչությանը։ Մի հատված ծավալուն հարցազրույցից.
— Այսինքն, նրա առնչությունը Միկոյանի արձանի տեղադրմանը այնքան էլ հավանական չեք համարում։
— Անկեղծ ասած, առիթ չի եղել, որ ճշտեմ նրա առնչությունը արձանի տեղադրման հետ։ Մի բան կարող եմ վստահաբար ասել, երբեք ինքը չի խնդրի, դիմի. դա անհնարին բան է։ Կարող է, իրեն դուր գալու, հաճոյանալու համար դիմեն և ներկայացնեն, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, ոչ թե կառավարության, քաղաքապետարանի, և նա պարզապես մերժած չլինի։ Ես այդպես եմ կարծում, և ճիշտն ասած, ցանկանում եմ, որ այդպես եղած լինի:
Չորրորդ ինքնիշխանություն
«Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատկազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով՝ Գուրգեն Դումանյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո հավանական թեկնածուների շարքում հենց Սերգեյ Լոքյանն է։ Սակայն վերջինս հերքում է այս լուրերը։
ՉԻ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այս լուրերը, Սերգեյ Լոքյանն ասաց. «Չէ, չկա նման բան»։ Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ցանկություն չունե՞ք Աժ աշխատակազմի ղեկավար նշանակվեք Լոքյանը բացասական պատասխան տվեց. «Չունեմ, չունեմ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին, որ եթե նրանց որևէ աշխատակից պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում գրի, ապա անմիջապես պետք է հեռացվի աշխատանքից:
Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ թեպետ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը բավական չափավոր է արտահայտվում կուտակային համակարգի մասին, սակայն մտադիր է աստիճանաբար, հնարավորինս ծածուկ, նախ՝ բյուջետային հաստատություններին պարտադրել այդ համակարգը, իսկ հետո արդեն տնտեսվարող սուբյեկտներին:
Չորրորդ ինքնիշխանություն
վերջերս սրվել են Աժ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) և Ռուստամ Գասպարյանի հարաբերությունները։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուստամ Գասպարյանը Ռուբեն Գևորգյանից հաշիվ է պահանջել՝ ասելով. «Որ չէիր կարողանում երկրապահ ազատամարտիկների նոր կառույց ստեղծել, ինչի՞ մեջ ընկար թե նոր երկրապահ ստեղծենք»։ (Ռուբեն Գևորգյանն էլ արդարացել է, ասելով՝«մուտիտ արեցին, չթողեցին, որ էդ կառույցը ստեղծվեր»։ Ու սկսվել է փոխադարձ մեղադրանքների տարափը։
Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարել էին, որ իրենք պատրաստվում են ազատամարտիկներին հավաքել մեկ միության մեջ և նոր Երկրապահ ստեղծել, որը կոչվելու էր՝ «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ։ Սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց:
Չորրորդ ինքնիշխանություն
ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում է ընդունել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ յոթ աշխատակիցների՝ «տատանողակած դիրքորոշում արտահայտելու համար»։
«ՉԻ» — Սա իսկապես շատ տարօրինակ որոշում է։ ՕԵԿ-ն, ինչպես հայտնի է, իր կուսակցական փառապանծ ուղու ողջ ընթացքում առաջին հերթին աչքի է ընկել հենց «տատանողական դիրքորոշմամբ», հետևաբար՝ ԱԻՆ յոթ աշխատակիցներին պետք էր ոչ թե հեռացնել կուսակցությանից, այլ հակառակը. պարգևատրել «կուսակցական ոգուն հավատարիմ մնալու» համար։
Վերջին հաշվով, եթե քաղաքականության մեջ «տատանողականությունն» անընդունելի է, ՕԵԿ-ը սլիտի լուծարվի։ Դա Հայաստանում գործող միակ կուսակցությունն է, որը հաջողացրել է երկու անգամ մտնել նույն կոալիցիայի մեջ և երկու անգամ դուրս գալ։ Ընդ որում, Արթուր Բաղդասարյանի «անձնական ռեկորդն» ավելի տպավորիչ է՝ նույնը նա արել է երեք անգամ։ Իսկ շարքային ՕԵԿ– ականները պարզապես հետևել են նրա օրինակին և առաջ շարժվել նրա նվիրական ոտնահետքերով։
Ի՞նչ իմանային, որ մի օր պատժվելու են դրա համար։ Եթե, իհարկե, ՕԵԿ-ից հեռացվելը կարելի է պատիժ համարել:
Չորրորդ ինքնիշխանություն
Պարադոքս, սակայն փաստ, պաշտոնը զբաղեցնելու պահին և պաշտոնից հեռանալուց հետո որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական վիճակն ակնհայտորեն վատթարացել է։ Վառ օրինակ է ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ում համար նախարարական պորտֆելը բերել է ֆինանսական մեծ կորուստներ։ Այո՛, մի զարմացեք, նախկին նախարարն «աղքատացել է », համենայն դեպս դրա մասին են վկայում Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը։
Այսպես, 2013 թվականին՝ նախարար դառնալու պահին, Վահրամ Ավանեսյանը հայտարարագրել է 5 մլն 703 հազար 391 դրամ և 19 հազար 897 դոլար ֆինանսական միջոցներ։ Եկամուտները կազմել են 62 մլն 773 հազար 296 դրամ, որից 9 մլն 143 հազար 296 դրամը եղել է աշխատավարձը, իսկ մնացած 53 մլն 630 հազար դրամը՝ շահաբաժինը, որը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից։ Վահրամ Ավանեսյանը հայտարարագրել է նաև 30 հազար դրամի համարժեք արժեթղթեր։
Պարզվում է, որ նախարարի պաշտոնը լրիվ սնանկացրել է Վահրամ Ավանեսյանին, քանի որ պաշտոնից հեռանալու պահին նա մնացել է ձեռնունայն. ինչպես կասեին ռուսները՝ աղքատ ինչպես եկեղեցու մուկը։
Իհարկե ասածը տեղին է, եթե հավատանք հայտարարագրերին։ Ապրիլ ամսին Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն երբեմնի մեծ կարողության տեր նախկին նախարարը հայտարարագրել է ընդամենը 325 հազար դրամ և 2 հազար 500 դոլար։ Այսպես ասած՝ միայն գրպանի փող։ Եկամուտները նույնպես հասցվել են նվազագույնի։ Եկամտի տեսքով հայտարարագրվել է միայն 1 մլն 223 հազար 11 դրամ աշխատավարձ։ Իսկ նախկինում քաղաքացիաիրավական փաստաթղթերից գոյացած շահաբաժնի մասին հայտարարագրում ակնարկ անգամ չկա:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.