29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ընդամենը երկու օր առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները օգոստոսի 1-ից կբարձրանան 3.8-4.3 դրամով՝ կՎտ/ժ-ի համար, քանի որ «Էլցանցը» վնասով է աշխատում, 16 մլրդ դրամ պարտք ունեն և այլն:
Սակայն մեր ազգաբնակչությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ այս լուրից, երբ երեկ Ազգային ժողովը էլ ավելի ապշեցուցիչ որոշում կայացրեց. հուլիսի 1-ից բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական ծառայողների աշխատավարձերը:
Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի աշխատավարձը կբարձրանա 203%-ով՝ 436 հազարից մինչև 1,223 մլն դրամ: Մեր բարձաստիճան պաշտոնյաների դրամական պահանջներին հագուրդ տալու համար բյուջեից կհատկացվի 35 մլրդ դրամ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քրեական աշխարհը խառնվել է իրար: Օշականցի Գևորիկին ծեծի ենթարկելու փաստը խռովել է նրա շրջապատին, որոնք ձեռնամուխ են եղել վրեժ լուծել:
Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկն ու Քանաքեռցի Տույը՝ Արթուրը, ծեծել էին Օշականցի Գևորիկին, նկարահանել այդ ծեծը՝ այդպիսով փորձելով գահընկեց անել նրան «գողի» տիտղոսից:
Ու այս խնդիրը երկար ժամանակ է, ինչ չի հարթվում, քանի որ «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը «կրիշ է կանգնել» Երրորդմասցի Լյովիկին ու Տույին և չի թողնում, որ նրանք գնան և պատասխան ապտակ ստանան Օշականցի Գևորիկի կողմից:
Ու այն, որ այսօր քրեական աշխարհում ամեն ինչ խաղաղ չէ, դրա մեղավորը հենց Գագիկ Բեգլարյանն է, ով հանձն է առել կարգավորել խնդիրը, սակայն չի կարողանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորները «ՉԻ»-ին հայտնեցին, որ մոտ ապագայում քաղաքապետարանը մտադիր է Երևանի կենտրոնում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Նրանց փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում և արձանը որոշել է տեղադրել ոչ թե Շենգավիթում գտնվող Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, այլ հենց Երևանի կենտրոնում:
Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում մինչև այժմ կանգնած է հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»,–գրում է թերթը իսկ մեկ այլ հոդվածում նշում է, որ որոշվել է կանգնեցնել նաև Անաստաս Միկոյանի եղբոր Արտեմ Միկոյանի հուշարձանը:
Ըստ թերթի՝ դրա մասին է վկայում ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանի կողմից արված լուսանկարը: «Միրաքյանի խոսքով այն արվել է Էրեբունի օդանավակայանի դիմաց, իսկ տապանաքարի վրայի գրությունից պարզ է դառում, որ շուտով այդ վայրում տեղադրվելու է ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանի հուշարձանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Բազմիցս խոսվել է, որ կարկտահարության արդյունքում այս տարի զրկվելու ենք ծիրանի բերքից: Այժմ արդեն հստակ է, որ հայկական խորհրդանիշ համարվող ծիրանն իրականում ոսկու գին ունի: Այսպես, օրինակ, «Երևան-Սիթի» և «Կրպակ» սուպերմարկետների ցանցում մեկ կգ ծիրան կարելի է գնել համապատասխանաբար 2600 և 2700 դրամով: «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն էլ որոշել է ծիրանի թանկ գնով միանգամից չզարմացնել հաճախորդներին և 100 գրամ ծիրանի համար սահմանել է 682 դրամ: Սրանով, սակայն, չի փոխվում իրականությունը մեկ կգ ծիրանը կարելի է «ՍԱՍ»-ից գնել 6820 դրամով:
«Մոսկվիչկա» սուպերմարկետն էլ ներկայանում է ծիրանի տեսակների բազմազանությամբ՝ նույնքան բազմազան գնով: 8150 դրամ արժե, ինչպես ժողովրդի լեզվով ընդունված է անվանել՝ «մեղրի» համով ծիրանը, 3150 դրամ՝ «Արջանաբադ» տեսակինը, իսկ 3500 դրամով էլ կարելի է գնել սովորական ծիրան:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր տեղեկություններով, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին փոխարինող է փնտրում:
Մեր աղբյուրները նշում են. որ Ռուբեն Ջաղինյանը դժգոհ է Մ. Գրիգորյանի աշխատանքից, բացի այդ, ներկայումս Հ1-ի գրեթե ողջ աշխատակազմը վերջինիս հետ լարված հարաբերություններ ունի: Ռուբեն Ջաղինյանը մեդիա դաշտի առավել հայտնի դեմքերին արդեն խնդրել է Հ1-ի տնօրենի պաշտոնի համար թեկնածուների անուններ նշել:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջև ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է:
Սակայն, մեր տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ են արտահայտվել:
Շավարշ Քոչարյանը մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մասին, հենց ինքն էր Ասոցացման Պայմանագրի ամենաթունդ ջատագովը և ՄՄ-ին միանալու հակառակորդը: Հենց նա էր ասել, որ Մաքսային Միություն մտնելը անիմաստ է, քանի որ նրա հետ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Մանուկյանին, ապա ուրիշ բան չասենք. ընդամենը 2-3 օր առաջ նա հայտարարեց, որ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր անձնական ընկերն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են:
Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը: ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում:
Փաստորեն՝ եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է:
Ի դեպ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է: Իսկ գիտե՞ք, թե որ երկիրն է երկրորդ տեղում: Կյանքում գլխի չեք ընկնի: Կիպրո՛սը: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև օֆշորային գոտի է:
Պարզ ասած՝ դա օտարերկրյա ներդրում չէ: Մեր պաշտոնյաներն իրենց թալանածը դուրս են բերում երկրից, Կիպրոսում «լվանում» ու հետո Հայաստանում բիզնեսներ սկսում՝ դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում: Ե՛վ վիճակագրությունն է դառնում ավելի բարեբաստիկ, և՛ որոշակի արտոնություններ են ստանում՝ որպես «օտարերկրյա ներդրողներ»: Ահա և ամբողջ վիճակագրությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր պաշտոնավարման օրից սկսել է ձերբազատվել նախորդի՝ Դերենիկ Դումանյանի կադրերից: Նախօրեին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Մարինե Հայրապետյանը, որն զբաղեցնում էր Դերենիկ Դումանյանի խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ աշխատանքից ազատվել էին Դումանյանի հետ նախարարություն եկած մի շարք աշխատակիցներ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև նախկին նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, սակայն նոր նախարարը չի ընդունել միայն նրա դիմումը, հորդորելով մնալ և համատեղ աշխատել:
Կադրային սրբագրումներից հետո Արմեն Մուրադյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Մոսկվա:
Չորրորդ ինքիշխանություն
«Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրեցինք հենց այդ ծրագրի արդյունքում», դիմելով հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանին ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նկատի ունենալով «Արի տուն» ծրագիրը:
«ՉԻ» — Չէ, եկեք իրար հասկանանք: Եթե հանրապետական պատգամավորի դուստրը մտադիր է ամուսնանալուց հետո մեկնել երկրից, ապա ծրագիրը պիտի կոչվի ոչ թե «Արի տուն», այլ «Գնա՛ տնից», իսկ եթե նորաստեղծ ընտանիքը (որին, ի դեպ, երջանկության ենք մաղթում) մտադիր է ապրել Հայաստանում, այդ դեպքում մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Մասնավորապես՝ պետք է օրենք ընդունել, որ այսուհետ պատգամավոր կարող են ընտրվել առնվազն երեք դուստր ունեցողները, ինչն էապես կխթանի հայրենադարձության գործընթացը:
Ամեն դեպքում՝ ուրախալի է, որ վերջապես Սփյուռքի նախարարի գործունեության գոնե մի դրական արդյունք արձանագրվեց:
Չորրորդ ինքնիշխանություն
Նիգ-Ապարան տոնական միջոցառումների շրջանակում Ապարանում էին բազմաթիվ գործարարներ: Այստեղ էր նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Յուրա /Վարշամ/ Ղարիբյանը:
«ՉԻ»-ն փորձեց նրանից տեղեկանալ, թե որքա՞ն գումարով է վաճառվել նրան պատկանող «Երևան» հեռուստաընկերությունը, սակայն վերջինս հայտարարեց, թե հեռուստաընկևրությունը չի վաճառվել:
Հիշեցնենք, որ Ղարիբյանը բոորովին վերջերս պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, հաստատել էր, որ հեռուստաընկերությունը վաճառվել է, բայց այդ մասին տեղեկություն չի հրապարակվել՝ կոմերցիոն նպատակներից ելնելով:
Ի դեպ, «ՉԻ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր այն փաստին, որ հեռուստաընկերության վաճառքից հետո նրա բաժնետերերից մեկը դարձել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ այս փաստը գործարարը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց՝ ասելով, որ չի ուզում քաղաքական թեմաներով խոսել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.